2010–2019 թթ․
Եկեղեցու Աուդիտի բաժանմունքի հաշվետվություն, 2014
Ապրիլ 2015


Եկեղեցու Աուդիտի բաժանմունքի հաշվետվություն, 2014

Ուղղված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը

Հարգելի Եղբայրներ. Ղեկավարվելով Վարդապետություն և Ուխտեր 120-րդ բաժնում տրված հայտնությամբ, Եկեղեցու ֆոնդերի ծախսերը թույլատրում է Տասանորդների տնօրինման խորհուրդը, որը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Եկեղեցու միավորները վճարում են ֆոնդերը ըստ հաստատված բյուջեների, քաղաքականությունների և ընթացակարգերի:

Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքը, որի աշխատակազմը բաղկացած է որակավորված մասնագետներից և գործում է Եկեղեցու այլ բաժանմունքներից անկախ, պատասխանատվություն է կրում աուդիտներ կատարել՝ ստացված ավանդների, կատարված ծախսերի և Եկեղեցու ակտիվները պահպանելու վերաբերյալ ողջամիտ հավաստիացում ապահովելու նպատակով:

Հիմնվելով կատարված աուդիտների վրա, Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքն այն կարծիքին է, որ 2014 թվականին նյութական առումով մուտքերը, ստացված նվիրատվությունները, արված ծախսերը և Եկեղեցու ակտիվները գրանցվել և տնօրինվել են Եկեղեցու հաստատված բյուջեների, քաղաքականությունների և հաշվապահական գործառնությունների համաձայն: Եկեղեցին հետևում է այն գործելաոճին, որ ուսուցանում է իր անդամներին, որն է՝ ապրել բյուջեի սահմաններում, խուսափել պարտքերից և խնայել կարիքի ժամանակների համար:

Հարգանքով ներկայացրեց՝

Եկեղեցու Աուդիտի Բաժանմունք

Քեվին Ռ. Յերգենսեն

Գլխավոր տնօրեն