Աճեցէք, բազմացէք և տիրեցէք երկիրը
Երկնային Հայրը պատվիրել և օրհնել է մեզ պտղաբեր լինել, բազմանալ և տիրել երկրին, որ դառնանք ինչպես նա է:
Շնորհակալություն Թաբերնաքլի երգչախմբին աշխարհի Փրկչի այդ քաղցր փառաբանության համար:
Այն օրը, երբ Հայր Աստվածը պատվիրեց իր Միածին Որդուն արարել մարդուն իր պատկերով և նմանությամբ, նա օրհնեց իր զավակներին ասելով. «Աճեցեք և բազմացէք, լցրէք երկիրը և տիրեք նրան և իշխեք… . երկրի վրա շարժվող ամեն կենդանու վրա»: Այսպիսով՝ մեր մահկանացու ճանապարհը սկսվեց երկուստեք՝ աստվածային պատվիրանով և օրհնությամբ: Սիրող հայրը մեզ տվեց պատվիրան և օրհնություն՝ պտղաբեր լինել, բազմանալ և գերիշխանություն ունենալ, որ կարողանանք կատարելագործվել և դառնալ ճիշտ ինչպես նա է:
Եղբայրներ և քույրեր, այսօր ես դիմում եմ ձեր հավատքին և աղոթքներին կիսվելով որոշ մտքերով ձեզ հետ մեր աստվածային բնության երեք էական հատկանիշների վերաբերյալ: Ես հուսով եմ, որ մենք բոլորս ավելի լիարժեք կընդունենք և կիրագործենք մեր սուրբ պատասխանատվությունը՝ մեր Հոր պատվիրանը՝ զարգացնել մեր աստվածային բնությունը այնպես, որ ավելի հաջող կարողանանք ղեկավարել մեր ճանապարհը և հասնենք մեր աստվածային ճակատագրին:
Առաջին՝ Աստված պատվիրեց մեզ պտղաբեր լինել
Պտղաբեր լինելու կարևոր մասը, որը երբեմն անտեսվում է, Աստծո թագավորությունը երկրի վրա հաստատելն է: Փրկիչը ուսուցանեց.
«Ես որթն եմ՝ դուք ճյուղերը: Նա որ ինձանում մնում է, և ես նրանում, նա շատ պտուղ է բերում որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել: …
«Եթե կենաք ինձանում՝ և իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ-որ էլ կամենաք, կ’խնդրէք և կ’լինի ձեզ»:
«Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերեք. եւ իմ աշակերտները լինիք»:
Մենք պտուղ ենք բերում, երբ մնում ենք Քրիստոսի հետ, և երբ «[մեզ] վրա ենք վերցնում [նրա] անունը [և] … ծառայում Նրան մինչև վերջ՝ օգնելով ուրիշներին գալ դեպի Նա:
Այսօր կենդանի մարգարեները և առաքյալները շարունակում են իրենց ձայնը բարձրացնել մեզանից յուրաքանչյուրին հրավիրելու ներգրավվել փրկության աշխատանքում՝ համաձայն մեր ունակությունների ու հնարավորությունների:
Նրանց արձագանքելու՝ շատ պտուղ բերելու սկիզբը «սրտով խոնարհ ու հեզ լինելն է»: Մենք, այնուհետև, ավելի լիարժեք կարող ենք գալ դեպի Քրիստոսը, երբ ենթարկվենք Սուրբ Հոգու հորդորներին ու պահենք բոլոր ուխտերը, որ կապել ենք: Մենք կարող ենք ջանալ և ստանալ գթության պարգևը և ուժ ունենալ հրավիրել մեր ընտանիքներին, մեր նախահայրերին և մեր անդամ ու ոչ անդամ հարևաններին և ընկերներին՝ ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը:
Գթության ոգով աշխատելը պարտականություն չէ, այլ ցնծություն: Մարտահրավերները դառնում են առիթներ հավատքի ամրապնդման համար: Մենք դառնում ենք «Աստծո [բարության] վկաները բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [մենք] կարող ենք լինել, նույնիսկ մինչև մահ:»
Մենք բոլորս կարող ենք և պետք է ամբողջովին ներգրավվենք փրկության աշխատանքում: Փրկիչը մեզ տվել է հետևյալ պատասխանատվությունը՝ խոստանալով. «Ոչ թե դուք ինձ ընտրեցիք. այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք. եւ ձեր պտուղը մնայ. որպէսզի ինչ որ իմ Հօրիցը խնդրէք իմ անունովը, տայ ձեզ»:
Երկրորդ՝ Աստված պատվիրեց մեզ բազմանալ
Մեր ֆիզիկական մարմինն Աստծո կողմից օրհնություն է: Մենք այն ստացել ենք Երկնային Հոր աշխատանքը կատարելու նպատակով. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»: Մարմինը ճանապարհ է, որի միջոցով մենք կարող ենք ձեռք բերել Աստծոն նմանվելու ունակություն:
Մարմինը հնարավորություն է տալիս Երկնային Հոր խոնարհ հոգեղեն զավակներին փորձառություն ձեռք բերել երկրի վրա: Երեխաներ ծնելը Աստծո մյուս հոգեղեն զավակներին տալիս է հնարավորություն նույնպես վայելել կյանքը երկրի վրա: Բոլորը, ովքեր ծնվում են մահկանացու կյանքում՝ հնարավորություն ունեն առաջադիմել ու վեհացում ձեռք բերել, եթե նրանք հնազանդվում են Աստվածային պատվիրաններին:
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը այն հաստատությունն է, որը Աստված կարգել է որպեսզի իրագործվի բազմանալու պատվիրանը: Միևնույն սեռի միջև հարաբերությամբ բազմացում չի տեղի ունենում:
Օրինական և իրավական ամուսնությունը, որը կնիք է ստանում տաճարում և հարգանքով պահում է կնքման ուխտը, ծնողներին և նրանց երեխաներին տալիս է սիրո և պտղաբեր կյանքի նախապատրաստության լավագույն փորձառության հնարավորություն: Այն առաջարկում է նրանց այն կատարյալ միջավայրը, որտեղ նրանք կարող են ապրել Աստծո հետ կապած իրենց ուխտերով:
Շնորհիվ իր սիրո մեր հանդեպ, Երկնային Հայրը նախատեսել է, որ իր բոլոր հավատարիմ զավակները, ովքեր չեն կարողանում կամ ի վիճակի չեն վայելել ամուսնական ուխտը և երեխաների օրհնությունները կամ այդ օրհնությունների լրիվությունը ոչ իրենց մեղքով, Տիրոջ նշանակած ժամանակին, կվայելեն այդ օրհնությունները:
Ապրող մարգարեները և առաքյալները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն մտնել հավերժական ամուսնության ուխտի մեջ, իմաստությամբ և հավատքով վարվել: Մենք չպետք է հետաձգենք այդ ամուսնության ժամանակը աշխարհիկին հետամուտ լինելու պատճառով կամ կառչենք համապատասխան զույգ գտնելու մեր ակնկալիքներից այն աստիճան, որ որակազրկվենք յուրաքանչյուր հնարավոր թեկնածուից:
Հավերժական ամուսնության ուխտով բոլոր կնքվածներին, ովքեր պտղաբեր են, իրենց ուխտերը պահելով, տրված խոստում կա, որ հակառակորդը երբեք զորություն չի ունենա քայքայել նրանց հավերժական միության հիմքերը:
Երրորդ՝ Աստված պատվիրեց մեզ տիրել երկրին
Երկիրը տիրելն ու յուրաքանչյուր կենդանի արարածի վրա իշխանություն ունենալը՝ վերահսկելն է, որ ամեն բան իրագործի Աստծո կամքը մինչ ծառայում է Իր զավակների նպատակներին: Տիրելն իր մեջ ներառում է մեր սեփական մարմինը տիրապետելը: Այն չի ենթադրում լինել այդ բաների անօգնական զոհը և կամ օգտագործել դրանք Աստծո կամքին հակառակ:
Երկրայինին տիրելու կարողություն զարգացնելը սկսվում է խոնարհությամբ, մարդկային թուլությունն ու այն ուժը գիտակցելուց, որ հասու է մեզ շնորհիվ Քրիստոսի և նրա քավության: Քանի որ Քրիստոսն ասել է. «Եթե դուք հավատք ունենաք առ ինձ, ապա զորություն կունենաք անելու ինչ-որ նպատակահարմար է ինձ»: Այդ ուժը մեզ հասանելի է դառնում, երբ մենք ընտրում ենք նրա պատվիրաններին հնազանդվելը: Մենք ավելացնում ենք մեր կարողությունը՝ որոնելով Հոգու պարգևները և զարգացնելով մեր տաղանդները:
Ես ծնվել և մեծացել եմ համեստ պայմաններում, որ բնորոշ է Աֆրիկայի շատ ընտանիքների: Այդ պայմաններից վեր բարձրանալու կարողությունը ես գտա լավ կրթության նկրտումների ու ձեռբերումների միջոցով, որը հնարավոր դարձավ իմ ծնողների հոգատար օգնությամբ: Իմ կանխատեսությունը զարգացնելը թե ինչ կարող էի ես դառնալ, էական էր իմ առաջընթացի համար: Ավելի ուշ, որպես երիտասարդ զույգ, կինս՝ Գլադիսը և ես գտանք վերականգնված ավետարանը, որը շարունակում է հոգևոր օրհնություններ տալ մեր կյանքին: Յուրաքանչյուր ընտանիքի նման մենք ունենում ենք մեր փորձությունները և մարտահրավերները: Բայց երբ մենք դիմում ենք Տիրոջ օգնությանը, ստանում ենք խաղաղություն և հանգստություն բերող պատասխաններ և չենք ճնշվում այդ բաներից:
Մարտահրավերները, որ ծառացել են այսօր մարդկային հասարակություն առաջ, որոնց թվում են՝ բարոյազրկությունը, պոռնոգրաֆիան, զինված հակամարտությունները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, թմրադեղերի կամ ալկոհոլի չարաշահումը և աղքատությունը, լայն տարածում են գտնում, քանի որ աշխարհում շատերն են իրենց զրկել ընտրության հնարավորությունից՝ «ենթարկվելով դևի ու մարմնի կամքին», ավելի քան Աստծո կամքին: «Նրանք Տիրոջը չեն փնտրում նրա արդարությունը հաստատելու, այլ ամեն մարդ քայլում է իր իսկ ճանապարհով, և իր իսկ աստծո պատկերի հետևից, որի պատկերն աշխարհի նմանությամբ է:»
Սակայն Աստված հրավիրում է բոլոր Իր զավակներին, ստանալ իր օգնությունը և հաղթահարել ու դիմակայել կյանքի մարտահրավերներին այս խոսքերով.
«Ես եմ Աստուածը. Ես արարեցի աշխարհը և մարդկանց, նախքան նրանց մարմնում լինելը:
… Եթե դառնաս դեպի ինձ և ականջ դնես իմ ձայնին և հավատաս և ապաշխարես քո բոլոր օրինազանցություններից և մկրտվես, այսինքն՝ ջրով, իմ Միածին Որդու անունով, որը լի է շնորհով ու ճշմարտությամբ, որը Հիսուս Քրիստոսն է, միակ անունը, որը պիտի տրվի երկնքի տակ, որով փրկություն կգա մարդկանց զավակներին, … դու կստանաս Սուրբ Հոգու պարգևը՝ խնդրելով բոլոր բաները նրա անունով, և ինչ էլ, որ խնդրես, այն կտրվի քեզ»:
Վերջին Օրերի հավատարիմ սրբերը, ովքեր հասկանում են իրենց աստվածային ներուժը և սրտանց ապավինում են այն ուժին, որը հասանելի է Տեր Հիսուս Քրիստոսի քավության միջոցով, ուժ են ստանում իրենց բնական թուլության մեջ և «կարող են անել բոլոր բաները»: Նրանց զորություն է տրվում հաղթահարել չարի հրապուրանքները, ով շատերին է վար բերել հակառակորդի գերության տակ: Պողոսն ուսուցանել է, որ.
«Աստված հավատարիմ է, որ չի թողնիլ ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ՛պատրաստէ, որ կարողանաք համբերել»:
«Որովհետեւ ինքը, որ չարչարուեցավ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին»:
Երկնային Հայրը մեզ պատվիրել և օրհնել է լինել պտղաբեր, բազմանալ, և տիրել աշխարհը իրեն նմանվելու համար: Նա օգնություն է ցուցաբերել, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը, մեր անհատական ընտրությամբ, աճի Իր նման դառնալու համար: Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը իր կյանքը ապրի այնպես, որ մենք առաջնորդվենք մեր աստվածային բնության տեսիլքով, հայցենք մեր բոլոր աստվածային արտոնությունները, և իրականություն դարձնենք մեր աստվածային ճակատագիրը:
Ես վկայում եմ, Հայր Աստծո և Նրա Սիրելի Որդի՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենդանության, Նրա փառահեղ երջանկության ծրագրի իրական լինելու և այն բանալիների մասին, որ նա պարգևել է այսօր երկրի վրա ապրող կենդանի մարգարեին՝ Թոմաս Ս. Մոնսոնին, ում մենք սիրում և ենթարկվում ենք: Ես աղոթում եմ, որ կարողանանք ունենալ ուժ վայելելու Աստծո օրհնությունների լրիվությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: