2010–2019 թթ․
Հայրություն՝ մեր հավերժական ճակատագիրը
Ապրիլ 2015


10:29

Հայրություն՝ մեր հավերժական ճակատագիրը

Թող որ մեզանից յուրաքանչյուրը վայելի հայրական օրհնությունների առատությունն այս կյանքում և Նրա գործի և Նրա փառքի իրականացումը՝ դառնալով մեր ընտանիքների հայրեր հավերժության մեջ։

Իմ երիտասարդ տարիներին հայրս մի կարևոր դաս է ուսուցանել ինձ։ Նա զգում էր, որ ես շատ էի հետաքրքրվում աշխարհիկ բաներով։ Երբ գումար էի ունենում, ես անմիջապես ծախսում էի այն, գրեթե միշտ՝ ինձ վրա։

Painting of a father talking to son in front of window with a view of the city below

Մի օր նա ինձ տարավ, որպեսզի նոր կոշիկներ գնի ինձ համար։ Այնտեղ նա ինձ հորդորեց իր հետ նայել այդ բաժնի երկրորդ հարկի լուսամուտից դուրս։

«Ի՞նչ ես տեսնում», հարցրեց նա:

«Շենքեր, երկինք, մարդկանց», եղավ իմ պատասխանը։

«Քանի՞ հոգու»։

«Շատերի»։

Ապա, նա իր գրպանից հանեց այս մանրադրամը։ Երբ նա տվեց ինձ այն, նա հարցրեց․ «Ի՞նչ է սա»։

Ես անմիջապես պատասխանեցի․ «Արծաթե դոլար»։

Օգտագործելով քիմիայի մասին իր գիտելիքից՝ նա ասաց․ «Եթե դու հալես այդ արծաթե դոլարը և խառնես այն համապատասխան բաղադրիչների հետ, ապա դու կստանաս արծաթի նիտրատ։ Եթե մենք այս լուսամուտը ծածկենք արծաթի նիտրատով, ի՞նչ կտեսնես դու»։

Ես չգիտեի, այնպես որ նա ինձ ուղեկցեց մի լայնածավալ հայելու մոտ և հարցրեց․ «Այժմ, ի՞նչ ես տեսնում»։

Father and son looking in a mirror at a clothing store.

«Ես ինձ եմ տեսնում»։

«Ոչ, - պատասխանեց նա, - այն ինչ դու տեսնում ես, դա արծաթն է անդրադարձնում քեզ։ Եթե դու կենտրոնանաս արծաթի վրա, միայն կտեսնես քեզ և, վարագույրի նման, այն քեզ հեռու կպահի պարզորեն տեսնելու այն հավերժական ճակատագիրը, որը Երկնային Հայրը պատրաստել է հենց քեզ համար»։

«Լարի, - նա շարունակեց, - «մի փնտրեք այս աշխարհի բաները, սակայն… . առաջ… . փնտրեք Աստուծոյ արքայութիւնը եւ [նորա] արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ»» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6․38 [Մատթեոս 6․33, տողատակի գրառումա])։

Նա հորդորեց ինձ պահել դոլարը և երբեք չկորցնել այն։ Ամեն անգամ նայելով դրան, ես պետք է մտածեի այն հավերժական ճակատագրի մասին, որ Երկնային Հայրը նախատեսել է ինձ համար։

Ես սիրում էի հայրիկիս և թե ինչպես էր նա ուսուցանում։ Ես ցանկանում էի նմանվել նրան։ Նա իմ սրտում սերմանեց լավ հայր դառնալու ցանկությունը և խորապես հուսով եմ, որ ապրում եմ նրա օրինակին համահունչ։

Մեր սիրելի Մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հաճախ ասել է, որ մեր ընտրությունները որոշում են մեր ճակատագիրը և ունեն հավերժական հետևանքներ (տես “Decisions Determine Destiny” [Church Educational System fireside, Nov. 6, 2005], 2, lds.org/broadcasts

Ապա, չպե՞տք է արդյոք մենք հստակ տեսլական զարգացնենք մեր հավերժական ճակատագրի վերաբերյալ, մասնավորապես այն բանի, որին Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հասնենք՝ հավերժական հայրության։ Թող որ մեր հավերժական ճակատագիրը որոշիչ գործոն հանդիսանա մեր բոլոր ընտրությունների համար։ Անկախ նրանից, թե որքան դժվար կլինեն այդ ընտրությունները, Հայրը կաջակցի մեզ։

Այդ նպատակի զորությունը հասկացա, երբ միացա իմ 12-ամյա և 13-ամյա որդիներին՝ 50/20 մրցույթի ժամանակ։ 50/20 իրենից ներկայացնում է՝ քայլել 50 մղոն (80 կմ), 20 ժամից քիչ ժամանակում։ Մենք մեկնարկեցինք երեկոյան ժամը 9․00 -ին և քայլեցինք այդ ողջ գիշերն ու հաջորդ օրվա մեծ մասը։ Դա մի հոգնեցուցիչ 19 ժամ էր, սակայն մենք հաջողեցինք։

Տուն վերադառնալուն պես, մենք բառացիորեն սողոսկեցինք տուն, որտեղ հրաշալի կինը և մայրը հաճելի ընթրիք էր պատրաստել, որին մենք ձեռք չտվեցինք։ Իմ կրտսեր որդին ամբողջովին հոգնած, փլուզվեց բազմոցի վրա, մինչդեռ իմ ավագ որդին քարշ գալով իջավ իր ննջասենյակ։

Մի փոքր ցավագին հանգիստ ընդունելով, ես գնացի իմ կրտսեր որդու մոտ, որպեսզի համոզվեի, որ նա դեռ ողջ է։

«Դու կարգի՞ն ես», հարցրեցի ես:

«Հայրիկ, դա ամենադժվար բանն էր, որ ես երբևէ արել էի և ես այլևս չեմ ցանկանում կրկնել դա»։

Ես չէի ցանկանում ասել նրան, որ ես նույնպես չէի ցանկանում կրկին անել դա։ Փոխարենը՝ ես ասացի նրան, թե որքան հպարտ էի, որ նա այդպիսի դժվար բան իրականացրեց։ Ես գիտեի, որ դա նրան կպատրաստեր այլ դժվար բաների, որոնց նա կհանդիպեր ապագայում։ Այդ միտքը գլխումս, ես ասացի․ «Որդիս, թույլ տուր հետևյալ խոստումը տալ քեզ։ Երբ գնաս միսիայի, դու երբեք ստիպված չես լինի մեկ օրում քայլել 50 մղոն»։

«Լավ, հայրիկ։ Այդ դեպքում ես կգնամ»։

Այդ պարզ խոսքերն իմ հոգին լցրեցին երախտագիտությամբ և ուրախությամբ։

Ապա, ես ցած իջա իմ ավագ որդու մոտ։ Ես պառկեցի նրա կողքին և դիպա նրան։ «Որդիս, դու լա՞վ ես»։

«Հայրիկ, դա ամենադժվար բանն էր, որ ես երբևէ արել էի իմ կյանքում և ես այլևս, երբեք չեմ ցանկանում կրկնել դա»։ Նրա աչքերը փակվեցին, ապա, բացելով, նա ասաց․ «Եթե, իհարկե, իմ որդին չցանկանա, որ ես անեմ դա»։

Արցունքները հոսեցին, երբ ես արտահայտեցի, թե որքան երախտապարտ էի ես նրա համար։ Ես ասացի նրան, որ նա շատ ավելի լավ հայր կլինի, քան ես եմ։ Իմ սիրտը լցվեց, քանի որ իր երիտասարդ և զգայուն տարիքում նա արդեն հասկանում էր, որ քահանայության ամենասրբազան պարտականություններից մեկը հայր լինելն էր։ Նա այդ դերի և կոչման հանդեպ ոչ մի վախ չուներ, այն նույն կոչումը, որն Աստված ինքն է ցանկանում, որ մենք օգտագործենք Նրա հետ խոսելիս։ Ես գիտեի, որ պատասխանատվություն ունեի սնուցելու հայրության անթեղը, որը վառվում էր որդուս մեջ։

Փրկչի այս խոսքերը, որպես հայր ավելի մեծ իմաստ ստացան ինձ համար․

«Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թե որ չ’տեսնէ Հօրն անելիս. Որովհետեւ [ինչ որ նա անում է], հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում» (Հովհաննես 5․19

«Իմ անձիցը ոչինչ չեմ անում. այլ ինչպէս իմ Հայրը սովորեցրեց ինձ» (Հովհաննես 8․28

Ինձ դուր է գալիս հայր և ամուսին լինել՝ ամուսնացած լինել երկնային ծնողների ընտրյալ դստեր հետ։ Ես սիրում եմ նրան։ Դա իմ կյանքի ամենահաճելի մասն է։ Այդ երեկո իմ հույսն այն էր, որ իմ հինգ որդիները և իրենց քույրերն իմ մեջ տեսնեին այն ուրախությունը, որը գալիս է հավերժական ամուսնությունից, հայրությունից և ընտանիքից։

Հայրեր, համոզված եմ, որ դուք լսել եք այս ասույթը. «Քարոզիր ավետարանը ամեն ժամանակ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտագործիր բառեր» (Վերագրվում է Ֆրանցիսկ Ասսիզեցիին)։ Յուրաքանչյուր օր դուք սովորեցնում եք ձեր զավակներին, թե ինչպես հայր լինել։ Դուք հաջորդ սերունդների համար հիմք եք դնում։ Ձեր որդիները կսովորեն, թե ինչպես լինեն ամուսիններ ու հայրեր՝ դիտարկելով այն եղանակը, որով դուք կկատարեք այդ դերը։ Օրինակ՝

Արդյոք նրանք գիտե՞ն, թե որքան շատ եք դուք սիրում և փայփայում իրենց մորը և որքան շատ է ձեզ դուր գալիս լինելու նրանց հայրը։

Նրանք կսովորեն, թե ինչպես պետք է վարվել իրենց ապագա կնոջ և երեխաների հետ, եթե նրանք տեսնեն, թե ինչպես եք դուք վարվում նրանցից յուրաքանչյուրի հետ այնպես, ինչպես Երկնային Հայրը կտեսնի։

Ձեր օրինակի շնորհիվ նրանք կարող են սովորել, թե ինչպես հարգել, պատվել և պաշտպանել կանանց։

Ձեր տանը նրանք կարող են սովորել, թե ինչպես կարող են սիրով և արդարակեցությամբ նախագահել իրենց ընտանիքների վրա։ Նրանք կարող են սովորել, թե ինչպես ապահովեն իրենց ընտանիքի նյութական և հոգևոր կարիքները և պաշտպանությունը (տես «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» Լիահոնա, նոյ. 2010, 129)․

Եղբայրներ, իմ հոգու ողջ կորովով ես ցանկանում եմ, որ դուք մտածեք այս հարցի շուրջ․ Արդյոք ձեր որդիները տեսնում են ձեր ձգտումն անելու այն, ինչ Երկնային Հայրն է ցանկանում, որ նրանք անեն։

Ես աղոթում եմ, որ պատասխանն այո լինի։ Եթե պատասխանը ոչ է, ապա դեռ ուշ չէ փոխվելու համար, սակայն դուք պետք է սկսեք այսօրվանից։ Եվ ես վկայում եմ, որ Երկնային Հայրը կօգնի ձեզ։

Դուք, երիտասարդ տղաներ, ում ես այդքան սիրում եմ, դուք գիտեք, որ պատրաստվում եք ստանալ Մելքիսեդեկյան Քահանայություն, ստանալ տաճարային սրբազան արարողություններ, իրագործելեու լիաժամկետ միսիայում ծառայելու ձեր պարտականությունը և պարտավորությունը, իսկ հետո, առանց երկար սպասելու, տաճարում ամուսնանալ Աստծո մի դստեր հետ և կազմել ընտանիք։ Այնուհետև, Սուրբ Հոգուց առաջնորդվելով, կարող եք ղեկավարել ձեր ընտանիքը հոգևոր բաներում (տես ՎևՈւ 20․44; 46․2; 107․12

Ողջ աշխարհով մեկ շատ երիտասարդ տղաների եմ հարցրել, թե «Ինչո՞ւ եք դուք այստեղ»։

Մինչև հիմա ոչ ոք չի պատասխանել․ «Սովորելու, թե ինչպես հայր լինել, որպեսզի ես պատրաստված և որակավորված լինեմ ստանալու այն ամենն, ինչ Երկնային Հայրն ունի»։

Եկեք ուսումնասիրենք Ահարոնյան Քահանայության ձեր պարտականություններն այնպես, ինչպես նկարագրված է Վարդապետություն և Ուխտերի 20-րդ բաժնում։ Ուշադիր եղեք ձեր զգացմունքների հետ, երբ ես կիրառեմ այդ պարտականությունները ձե՛ր ընտանիքում ձե՛ր ծառայության համատեքստում։

«Բոլոր [ձեր ընտանիքին] հրավիրեք գալ Քրիստոսի մոտ» (59-րդ հատված

«Միշտ հսկեք [նրանց], եղեք նրանց հետ և ամրապնդեք նրանց» (53-րդ հատված

«Քարոզեք, ուսուցանեք, մեկնաբանեք, հորդորեք և մկրտեք» ձեր ընտանիքի անդամներին (46-րդ հատված

«Հորդորեք նրանց, որ աղոթեն բարձրաձայն և գաղտնի, և կատարեն ընտանեկան բոլոր պարտականությունները» (47-րդ հատված

«Հետևեք, որ [ձեր ընտանիքում] չլինի անօրինություն, ոչ կոպտություն միմյանց հանդեպ, ոչ էլ ստախոսություն, ոչ բամբասանք, ոչ էլ չարախոսություն» (54-րդ հատված

«Տեսեք, որ [ձեր ընտանիքը] հաճախ հավաքվի միասին» (55-րդ հատված

Աջակցեք ձեր հորը իր հայրապետի պարտականություններում։ Երբ հայրը ներկա չէ, քահանայության զորությամբ աջակցեք ձեր մորը (տես 52, 56 հատվածները

Երբ ձեզ խնդրեն․ «կարգեք այլ քահանաներ, ուսուցիչներ և սարկավագներ» ձեր ընտանիքում (48-րդ հատված

Արդյոք դա չի՞ հնչում, որպես հոր աշխատանքը և դերը։

A young man reading a a Church publication.

Երիտասա՛րդ տղաներ, Ահարոնյան քահանայության ձեր պարտականությունների կատարումը նախապատրաստում է ձեզ հայրությանը։ Պարտականություն Աստծո առաջ գրքույկը կարող է օգնել ձեզ իմանալ և որոշակի ծրագրեր մշակել ձեր պարտականությունների կատարման վերաբերյալ։ Այն կարող է որպես ուղեցույց և օգնական ծառայել ձեզ, մինչ դուք փնտրում եք Երկնային Հոր կամքը և նպատակներ սահմանում դրանք իրականացնելու համար։

Երկնային Հայրը հատուկ գործի և հավերժական նպատակների համար է ձեզ բերել այստեղ՝ այս որոշակի ժամանակաշրջանում։ Նա ցանկանում է, որ դուք պարզորոշ տեսնեք և հասկանաք այդ նպատակը։ Նա ձեր Հայրն է և դուք մշտապես կարող եք դիմել Նրան առաջնորդության համար։

Ես գիտեմ, որ Երկնային Հայրը մտածում է մեզանից յուրաքանչյուրի մասին և մեր հավերժական ճակատագրին հասնելու համար անհատական ծրագիր ունի նախատեսած։ Նա ուղարկել է Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նրա Քավության շնորհիվ մենք հաղթահարենք մեր թերությունները։ Նա օրհնեց մեզ Սուրբ Հոգով, որպեսզի նա լինի մեր հավերժական ճակատագրի վկան, ընկերը և ուղեկիցը, եթե մենք ապավինենք Նրան։ Թող որ մեզանից յուրաքանչյուրը վայելի հայրական օրհնությունների առատությունն այս կյանքում և Նրա գործի և Նրա փառքի իրականացումը՝ դառնալով մեր ընտանիքների հայրեր հավերժության մեջ (տես Մովսես 1․39)։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։