Հին Կտակարան 2022
Հունվարի 31-ից փետրվարի 6-ը Ծննդոց 6-11, Մովսես 8. «Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում»


Հունվարի 31-ից փետրվարի 6-ը Ծննդոց 6-11, Մովսես 8. «Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում» «Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Հին Կատակարան 2022 (2021)

Հունվարի 31-ից փետրվարի 6-ը Ծննդոց 6-11, Մովսես 8, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Նոյ, նրա ընտանիքը, կենդանիներ, տապանը և ծիածան

Նոյը հեռանում է տապանից, ըստ Սեմ Լոլորի

Հունվարի 31-ից փետրվարի 6-ը

Ծննդոց 6–11, Մովսես 8

«Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում»

Սուրբ գրությունների պատմությունները կարող են հաճախ ուսուցանել մեզ բազմաթիվ հոգևոր դասեր: Երբ կարդաք Մեծ Ջրհեղեղի և Բաբելոնի աշտարակի մասին, ոգեշնչում փնտրեք, թե ինչպես են այդ պատմությունները վերաբերում ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Աստվածաշնչի ընթերցողների սերունդներ ոգեշնչվել են Նոյի և ջրհեղեղի պատմությամբ: Բայց մենք, որ ապրում ենք վերջին օրերում, հատուկ պատճառ ունենք դրան ուշադրություն դարձնելու համար: Երբ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, թե մենք ինչպես պետք է հետևենք Նրա Երկրորդ Գալուստին, Նա ասաց. «Ինչպես որ Նոյի օրերում էր, այդպես էլ պիտի լինի Մարդու Որդու գալստյան ժամանակ» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.41): Բացի այդ, արտահայտությունները, որոնք նկարագրում էին Նոյի օրերը` «անբարոյական» և «բռնությամբ լցված», նույն հեշտությամբ կարող են նկարագրել մեր ժամանակը (Ծննդոց 6.12–13, Մովսես 8.28): Բաբելոնի աշտարակի պատմությունը նույնպես կիրառելի է թվում մեր օրերի համար՝ դրա հպարտության նկարագրությամբ, որին հետևում է խառնաշփոթությունն ու բաժանումը Աստծո զավակների միջև:

Այս հնադարյան պատմությունները արժեքավոր են ոչ միայն այն պատճառով, որ դրանք ցույց են տալիս մեզ, որ ամբարշտությունը կրկնվում է ողջ պատմության ընթացքում: Ավելի կարևոր է, որ դրանք ուսուցանում են մեզ, թե ինչ անել դրա հետ: Նոյը «շնորհ գտավ Տիրոջ աչքում» (Մովսես 8.27), չնայած իր շրջապատի ամբարշտությանը: Իսկ Հարեդի և նրա եղբոր ընտանիքները դարձան դեպի Տերը և հեռացան Բաբելոնից (տես Եթեր 1.33–43): Եթե մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես պետք է մեզ և մեր ընտանիքներին ապահով պահենք անբարոյականությունից և բռնությունից, ապա այս գլուխների ծանոթ պատմությունները մեզ շատ բան կարող են սովորեցնել:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ծննդոց 6, Մովսես 8

Հոգևոր ապահովություն կա Տիրոջ մարգարեին հետևելիս

Վերականգնված ավետարանի շնորհիվ մենք ավելի շատ բան գիտենք Նոյի մասին, քան այն, ինչ գտնվում է Հին Կտակարանում: Ծննդոց 6-իՋոզեֆ Սմիթի ոգեշնչված թարգմանությունը, որը գտնվում է Մովսես 8-ում, հայտնում է, որ Նոյը Աստծո մեծ մարգարեներից մեկն էր: Նա ձեռնադրվեց և ուղարկվեց՝ քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը, նա քայլեց և խոսեց Աստծո հետ և ընտրվեց ջրհեղեղից հետո երկրի վրա Աստծո զավակներին վերականգնելու համար (տես նաև Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 104, 201): Ի՞նչ եք սովորում մարգարեների մասին Նոյի փորձառությունից:

Երբ կարդաք Նոյի օրերի մասին, դուք կարող եք նկատել նմանություններ մեր օրերի հետ: Օրինակ.

Ի՞նչ են մարգարեներն ուսուցանում այսօր Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, որը ձեզ անվտանգ կպահի այսօրվա աշխարհում: Երբ կարդում եք Նոյի փորձառությունների մասին, ինչն է ոգեշնչում ձեզ հետևել Տիրոջ մարգարեներին այսօր:

Տես նաև Մոսիա 13.33, Վարդապետություն և Ուխտեր 21.4–7:

Ծննդոց 9․8-17

Հուշանվերներն ու խորհրդանիշերն օգնում են մեզ հիշել մեր ուխտերը Տիրոջ հետ:

Ավետարանական ուխտերը կարող են ներկայացվել նշանով, խորհրդանիշով կամ «հուշանվերով» (Ծննդոց 9.12): Օրինակ՝ մտածեք այն մասին, թե հաղորդության հացն ու ջուրը կամ մկրտության ջրերը ինչպես են հիշեցնում ձեր ուխտերի հետ կապված սուրբ ճշմարտությունները: Համաձայն Ծննդոց 9.8–17-ի, ծիածանը ի՞նչ կարող է հիշեցնել ձեզ: Ի՞նչ է Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 9.21–25-ը (Սուրբ գրքերի ուղեցույցում) ավելացնում ձեր հասկացողությանը: Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ դուք հիշեք Նրան և ձեր կապած ուխտերը:

Տես նաև Գերիթ Վ. Գոնգ, «Միշտ հիշեք Նրան», Լիահոնա, մայիս 2016, 108-11։

Ծննդոց 11․1-9

Երկինք հասնելու միակ ուղին Հիսուս Քրիստոսին հետևելն է:

Հին Բաբելը կամ Բաբիլոնը երկար ժամանակ օգտագործվել է որպես ամբարշտության և աշխարհիկության խորհրդանիշ (տես Հայտնություն 18.1–10, Վարդապետություն և Ուխտեր 133.14): Երբ ուսումասիրեք Ծննդոց 11.1–9 -ը, խորհեք ներըմբռնումների մասին, որոնք տրվել են Մորմոն մարգարեի կողմից, ով գրել է, որ սատանան է «դրել մարդկանց սրտերում կառուցել մի բավականաչափ բարձր աշտարակ, որ իրենք կարողանային հասնել երկնքին» (Հելաման 6.28, տես նաև հատվածներ 26–27): Բաբելոնի աշտարակը ի՞նչ նախազգուշացումներ է պարունակում ձեզ համար:

Տես նաև Սաղմոս127․1։

Նկար
Բաբելոնի աշտարակը

Բաբելոնի աշտարակի նկարը՝ Դեյվիդ Գրինի

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ծննդոց 6–8:Ինչպե՞ս կարող եք օգտագործել Նոյի տապանի պատմությունը` սովորեցնելով ձեր ընտանիքին, թե մարգարեին հետևելն ինչպես կարող է մեզ հոգևորապես ապահով պահել (տես «Նոյը և նրա ընտանիքը», Հին Կտակարանի պատմություններ): Գուցե ձեր ընտանիքը կարողանա աշխատել միասին՝ կառուցելով մի հասարակ նավ թղթից կամ խորանարդիկներից: Երբ կարդաք Ծննդոց 6–7-ը, դուք կարող եք համեմատել նավի ապահովությունը մարգարեին հետևելու ապահովության հետ: Գուցե կամենաք քննարկել մարգարեի վերջին խորհուրդը և գրել նրա խորհրդի խոսքերը ձեր նավի վրա:

Ուրիշ ի՞նչ է Աստված տվել մեզ, որը կարող է համեմատվել տապանի հետ, որը փրկեց Նոյի ընտանիքը: Այդ աղբյուրները հուշում են մի քանի պատասխաններ, չնայած կան շատ ուրիշ պատասխաններ. 2 Նեփի 9.7–13, Վարդապետություն և Ուխտեր 115.5–6, Նախագահ Ռասել Մ. Նելսոնի ուղերձը «Դառնալ օրինակելի Վերջին օրերի Սրբեր» (Լիահոնա, նոյեմբեր 2018, 113–14):

Մովսես 8.17:Ի՞նչ է նշանակում Տիրոջ Հոգու համար «ճգնել» մեզ հետ (տես 1 Նեփի 7.14, Վարդապետություն և Ուխտեր 1.33): Ե՞րբ ենք զգացել, որ Հոգին ճգնում է մեզ հետ:

Ծննդոց 9․8-17Փոքր երեխաները կարող են բավականություն ստանալ՝ նկարելով կամ գունավորելով ծիածանը, մինչ դուք կխոսեք այն մասին, թե ինչ է այն ներկայացնում (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 9.21–25 [Աստվածաշնչի հավելված]): Կարող եք նաև քննարկել այնպիսի բաներ, որոնք օգնում են մեզ հիշել մեր ուխտերը, ինչպիսին է հաղորդությունը, որն օգնում է մեզ հիշել Հիսուս Քրիստոսին հետևելու մեր մկրտության ուխտին (տես Վարդապետություն և Ուխտեր 20.75–79):

Ծննդոց 11.1–9:Կարող է օգտակար լինել կարդալ Եթեր 1.33–43-ը, մինչ ձեր ընտանիքն ուսումնասիրում է Ծննդոց 11-ը և սովորում Բաբելոնի աշտարակի մասին: Ի՞նչ ենք սովորում Հարեդի և նրա եղբոր ընտանիքից, որը կարող է օգնել մեր ընտանիքին հոգևոր ապահովություն գտնել, չնայած աշխարհի ամբարշտությանը։ Ի՞նչ լրացուցիչ դասեր ենք սովորում Նոյից և իր ընտանիքից, երբ նրանք դիմակայում էին նմանատիպ մարտահրավերի (տես Մովսես 8.13, 16–30):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համարձեռնարկից:

Առաջարկվող երգ․ “Follow the Prophet,” Children’s Songbook, 110–11, (verse 3):

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Կիսվեք ձեր գաղափարներով: Երբ կիսվում եք սուրբ գրություններից ձեր սովորածով, դուք ոչ միայն օրհնում եք ուրիշներին, այլ նաև խորացնում եք ձեր իսկ հասկացողությունը: Սուրբ գրություններից ինչո՞վ եք ոգեշնչված կիսվել ձեր ընտանիքի, ընկերների կամ ծխի անդամների հետ:

Նկար
Նոյան տապան

Նոյան Տապանի նկարագրությունը, Ադամ Քլինթ Դեյի

Տպել