Հին Կտակարան 2022
Փետրվարի 21-27-ը Ծննդոց 24-27. Ուխտը նորոգվում է


Փետրվարի 21-27-ը Վարդապետություն և Ուխտեր 24-27․ «Սիոնի փրկության համար», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Հին Կտակարան 2022 (2021)

Փետրվարի 21-27-ը Ծննդոց 24-27, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Ռեբեկա

Նկարները` Դիլին Մարշի

Փետրվար 21-27-ը

Ծննդոց 24-27

Ուխտը նորոգվում է

Ծննդոց 24-27գլուխներն ընթերցելիս ուշադրություն դարձրեք ձեր ստացած հոգևոր տպավորություններին: Աղոթեք, որ իմանաք, թե ինչպե՞ս են ձեր գտած սկզբունքներն առնչվում ձեր կյանքին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Աստծո ուխտը Աբրահամի հետ ներառում էր խոստումը, որ Աբրահամի և նրա սերնդի միջոցով «երկրի բոլոր ընտանիքները պիտի օրհնվեն» (Աբրահամ 2.11): Դա խոստում չէ, որը կարող է կատարվել մեկ սերնդում. բազմազան ձևերով Աստվածաշունչը Աստծո կողմից Իր խոստման շարունակական իրականացման պատմությունն է: Եվ նա սկսեց նորացնել ուխտը Իսահակի և Ռեբեկայի ընտանիքի հետ: Նրանց փորձառությունների միջոցով մենք ինչ-որ բան ենք սովորում այդ ուխտի մասնակիցը լինելու մասին: Նրանց օրինակներն ուսուցանում են մեզ բարության, համբերության և Աստծո խոստացված օրհնություններին վստահելու մասին: Եվ մենք սովորում ենք, որ արժե հրաժարվել աշխարհիկ ցանկացած «կերակուրից» (Ծննդոց 25.30), որպեսզի ապահովենք Աստծո օրհնությունները մեր, մեր երեխաների և գալիք սերունդների համար:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ծննդոց 24

Ամուսնությունը առանցքային է Աստծո հավերժական ծրագրում:

Այսօր շատ մարդիկ ամուսնությունը առաջնահերթություն չեն համարում կամ նույնիսկ բեռ են համարում: Աբրահամն ուներ ուրիշ հեռանկար. նրա համար իր որդու` Իսահակի ամուսնությունը բարձրագույն կարևորություն ուներ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա այդքան կարևոր: Երբ կարդաք Ծննդոց 24-ը, մտածեք ամուսնության կարևորության մասին Աստծո փրկության ծրագրում: Կարող եք կարդալ նաև Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ուղերձը «Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք» (Լիահոնա, մայիս 2015, 50–53) և մտածեք, թե ինչու է «ընտանիքը, որը կառուցվում է տղամարդու և կնոջ ամուսնության վրա, ստեղծում լավագույն միջավայրը Աստծո ծրագրի բարգավաճման համար» (էջ 52):

Հետևյալ կարգի հարցերը կարող են օգնել ձեզ դիտարկել այլ կարևոր սկզբունքներ այս գլխում:

Ծննդոց 24․1-14 Ի՞նչ արեցին Աբրահամը և նրա ծառան` ընդգրկելով Տիրոջը Իսահակի համար կին գտնելու իրենց ջանքերում:

Ծննդոց 24.15–28, 55–60 Ի՞նչ հատկանիշներ եք գտնում Ռեբեկայի մեջ, որոնք կկամենայիք ընդօրինակել:

Ի՞նչ այլ գաղափարներ եք գտնում։

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 131.1–4, «Ընտանիք` հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org:

Ծննդոց 25․29-34

Ես կարող եմ ընտրել անմիջական բավականություն ստանալու և ավելի մեծ արժեք ունեցող բաների միջև

Աբրահամյան մշակույթում ընտանիքի ավագ որդին սովորաբար ստանում էր ղեկավարելու դիրք և արտոնություն, որը կոչվում էր անդրանիկության իրավունք: Այդ որդին ծնողներից ստանում էր ավելի մեծ ժառանգություն, ավելի մեծ պարտականությունների հետ միասին` ընտանիքի մնացած անդամների մասին հոգ տանելու համար:

Երբ կարդաք Ծննդոց 25.29–34հատվածները, մտածեք, թե ինչու Եսավը կամեցավ զիջել իր անդրանիկությունը կերակուրի դիմաց: Այս պատմության մեջ ի՞նչ դասեր եք գտնում ձեզ համար: Օրինակ, կա՞ արդյոք որևէ «կերակուր» որը շեղում է ձեզ ամենամեծ արժեք ունեցող օրհնություններից: Ի՞նչ եք անում՝ կենտրոնանալու և այդ օրհնությունները գնահատելու համար:

Տես նաև Մատթեոս 6.19–33, 2 Նեփի 9.51, Մ․ Ռասսել Բալլարդ, «Այն նշանակություն ունի ամենաշատը, ինչ ամենաերկարն է հարատևում», Լիահոնա, նոյեմբեր 2005, 41–44:

Ծննդոց 26․1-5

Աբրահամյան ուխտը նորացվեց Իսահակի միջոցով:

Ուխտը, որ Աստված կապեց Աբրահամի հետ, նախատեսված էր շարունակել շատ սերունդների ընթացքում, որպեսզի Աբրահամի և Սարայի ուխտ պահելու ժառանգությունը անհրաժեշտ լիներ փոխանցել Իսահակին, Հակոբին և մյուս հավատարիմ կանանց ու տղամարդկանց և նրանց ժառանգների մեջ: Երբ ընթերցեք Ծննդոց 26.1–5հատվածները, որոնեք ուխտի այն օրհնությունները, որոնք Աստված է նշել: Ի՞նչ եք սովորում Աստծո մասին այս հատվածներից:

Ծննդոց 26․18-25, 32-33

Հիսուս Քրիստոսը կենդանի ջրի ջրհորն է:

Գուցե նկատել եք, որ ջրհորները, աղբյուրները և ջրի մյուս աղբյուրները կարևոր դեր են խաղում Հին Կտակարանի պատմություններում: Դա զարմանալի չէ, որովհետև այդ պատմությունների մեծ մասը տեղի էին ունենում շատ չոր վայրերում: Երբ կարդաք Ծննդոց 26-ը Իսահակի ջրհորների մասին, մտածեք, թե ջուրը ինչ կարող է խորհրդանշել սուրբ գրություններում: Ի՞նչ գաղափարներ եք գտնում «կենդանի ջրի» հոգևոր ջրհորների մասին» (տես Հովհաննես 4.10–15): Ինչպե՞ս եք դուք փորում հոգևոր ջրհորներ ձեր կյանքում։ Ինչո՞վ է Փրկիչը նման կենդանի ջրի ձեզ համար: Նշեք, որ Փղշատցիք «գոցել» էին ջրհորները (տես Ծննդոց 26.18): Կա արդյո՞ք ինչ-որ բան ձեր կյանքում, որը գոցում է կենդանի ջրի ձեր ջրհորները:

Նկար
հնադարյան ջրհոր

Ջրհոր հնադարյան Բէէր-Շէբայում, որտեղ Աբրահամը և Իսահակը ջրհորներ փորեցին:

Ծննդոց 27

Արդյո՞ք Ռեբեկան և Հակոբը սխալ գործեցին՝ խաբելով Իսահակին:

Մենք չգիտենք Ռեբեկայի և Հակոբի մոտեցման դրդապատճառները, որոնք նրանք օգտագործեցին Հակոբի օրհնությունը ձեռք բերելու համար: Օգտակար է հիշել, որ Հին Կտակարանը, ինչպես մենք այն ունենք այժմ, անավարտ է (տես Մովսես 1.23, 41): Գուցե բնօրինակ արձանագրություններում բացակայող տեղեկություն կա, որը կբացատրեր այն, ինչ մեզ համար տարօրինակ է թվում: Սակայն մենք գիտենք, որ Աստծո կամքն էր Հակոբի համար ստանալ օրհնությունը Իսահակից, որովհետև Ռեբեկան հայտնություն էր ունեցել, որ Հակոբը պետք է կառավարեր Եսավին (տես Ծննդոց 25.23): Երբ Իսահակը գիտակցեց, որ Եսավի փոխարեն ինքն օրհնել էր Հակոբին, նա հաստատեց, որ Հակոբը «օրհնուած էլ կմնայ» (Ծննդոց 27.33), նշելով, որ Տիրոջ կամքն էր կատարվել:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ծննդոց 24․2-4, 32-48: Աբրահամը խնդրեց մի վստահելի ծառայի Իսահակի համար կին գտնել, և ծառան ուխտ կապեց Աբրահամի հետ, որ ինքը կաներ դա: Աբրահամի ծառան ինչպե՞ս հավատարմություն ցույց տվեց իր ուխտը պահելիս: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:

Ծննդոց 24.15–28, 55–60:Այդ հատվածներում ձեր ընտանիքը կարող է որոնել հատկանիշներ, որոնք Ռեբեկային Իսահակի համար արժանի հավերժական ընկերակից են դարձնում: Խրախուսեք ընտանիքի անդամներին վերցնել այդ հատկանիշներից մեկը, որը նրանք զգում են, որ պետք է զարգացնեն:

Ծննդոց 25.19–3427:Որպեսզի կրկնեք պատմությունները, թե ինչպես Եսավի անդրանիկության իրավունքը և օրհնությունը անցավ Հակոբին, կարող եք թերթիկների վրա գրել նախադասությունները «Հակոբ և Եսավ» վերնագրից ( Հին Կտակարանի պատմություններից): Ընտանիքի անդամները կարող են աշխատել միասին՝ դնելով բառերը ճիշտ հերթականությամբ:

Երբ քննարկեք Եսավի կողմից իր անդրանիկության իրավունքի վաճառքը, կարող եք նաև խոսել այն մասին, թե ինչն է ամենակարևորը ձեր ընտանիքում, օրինակ ձեր փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Գուցե ընտանիքի անդամները կարողանան գտնել առարկաներ կամ նկարներ, որոնք ներկայացնում են այն, ինչն ըստ իրենց, հավերժական արժեք ունի: Հրավիրեք նրանց բացատրել, թե ինչու են ընտրել այդ բաները։

Ծննդոց 26․3-5Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ Աբրահամյան ուխտը, կարող եք հրավիրել նրանց գտնել խոստումները, որոնք նկարագրված են այդ հատվածներում: Ինչո՞ւ է կարևոր մեզ համար իմանալ այդ խոստումների մասին այսօր (տես «Մտքեր հիշելու համար. Ուխտը», այս աղբյուրում):

Ծննդոց 26․18-25, 32-33:Ինչո՞ւ են ջրհորները կարևոր: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը նման ջրհորի ջրին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Գործիր շիտակ», Հիմներ և մանկական երգեր, էջ 34։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Անգիր սովորեք սուրբ գրության որևէ հատված: Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է. «Անգիր սովորած սուրբ գրությունը դառնում է հավերժական ընկեր, որի զորությունը չի պակասում ժամանակի ընթացքում» («Սուրբ գրությունների զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011,6)։

Նկար
Եսավն ու Հակոբը

Եսավը վաճառում է իր անդրանիկությունը Հակոբին, ըստ Գլեն Ս. Հոպկինսի