Հին Կտակարան 2022
Փետրվարի 7-13-ը Ծննդոց 12–17, Աբրահամ 1-2. «Լինել արդարության ավելի մեծ հետևորդ»


Փետրվարի 7-13-ը Ծննդոց 12–17, Աբրահամ 1-2. «Լինել արդարության ավելի մեծ հետևորդ», Եկ, հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար Հին Կտակարան 2022 (2021)

Փետրվարի 7-13-ը Ծննդոց 12-17, Աբրահամ 1-2, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Աբրահամը և Սարրայը

Աբրահամի և Սարրայի նկարը, Դիլին Մարշի

Փետրվար 7-13-ը

Ծննդոց 12-17, Աբրահամ 1–2

«Լինել արդարության ավելի մեծ հետևորդ»

Երբ կարդաք Աբրամի և Սարայի (հետագայում՝ Աբրահամ և Սարրայ) և նրանց ընտանիքի մասին, մտածեք թե ինչպես են նրանց օրինակները ոգեշնչում ձեզ: Գրի առեք պատկերացումներ այն մասին, թե ինչ կարող եք անել՝ «լինելու արդարության ավելի մեծ հետևորդ» (Աբրահամ 1.2):

Գրի առեք ձեր տպավորությունները

Աստծո հետ կապած նրա ուխտի շնորհիվ Աբրահամը կոչվեց «հավատարիմների հայր» (Վարդապետություն և Ուխտեր 138.41) և «Աստուծոյ բարեկամ» (Յակոբոս 2.23): Այսօր միլիոնավորներ պատվում են նրան որպես իրենց ուղղակի նախահայր, իսկ մյուսները որդեգրվել են նրա ընտանիքում` դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձի միջոցով: Սակայն Աբրահամն ինքը սերում էր մի անկայուն ընտանիքից` նրա հայրը, ով հեռացել էր Աստծո ճշմարիտ պաշտամունքից, փորձում էր Աբրահամին զոհաբերել կեղծ աստվածներին: Չնայած դրան, Աբրահամի ցանկությունն էր՝ «լինել արդարության ավելի մեծ հետևորդ» (Աբրահամ 1.2), և նրա կյանքի պատմությունը ցույց է տալիս, որ Աստված կատարեց նրա ցանկությունը: Աբրահամի կյանքը հանդիսանում է որպես վկայություն, որ անկախ նրանից, թե ինչ է եղել մարդու ընտանեկան պատմությունը, ապագան կարող է հույսով լցվել:

Նկար
Learn More image
Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Աբրահամ 1․1-19

Աստված կօրհնի ինձ իմ հավատքի և արդար ցանկությունների համար

Մեզանից շատերի նման Աբրահամը ապրում էր մի ամբարիշտ միջավայրում, սակայն նա ցանկանում էր արդար լինել: Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է արդար ցանկություններ ունենալու կարևորության մասին. «Որքան էլ կարևոր է կորցնել ամեն ցանկություն մեղքի հանդեպ, սակայն հավերժական կյանքը պահանջում է ավելին: Մեր հավերժական ճակատագրին հասնելու նպատակով մենք կցանկանանք և կաշխատենք այն հատկանիշների վրա, որոնք պահանջվում են հավերժական էակ դառնալու համար: … Եթե սա խիստ դժվար է թվում, և անկասկած դա հեշտ չէ մեզանից որևէ մեկի համար, ապա մենք պետք է սկսենք այդպիսի հատկանիշների հանդեպ ցանկությամբ և դիմենք մեր Երկնային Հորը, որ նա օգնի մեր զգացմունքների հարցում [տես Մորոնի 7.48]» («Ցանկություն», Լիահոնա, մայիս 2011, 44–45): Երբ կարդաք Աբրահամ 1.1–19-ը, խորհդածեք, թե ինչպես են այս հատվածները ցույց տալիս այն, ինչ ուսուցանեց Նախագահ Օուքսը: Նմանատիպ հարցերը կարող են օգտակար լինել.

  • Ի՞նչ էր ցանկանում և ինչի՞ էր ձգտում Աբրահամը: Ի՞նչ արեց նա` իր հավատքը ցույց տալու համար:

  • Որո՞նք են ձեր ցանկությունները։ Կա արդյո՞ք մի բան, որ դուք զգում եք՝ պետք է անեք` ձեր ցանկությունները մաքրագործելու համար:

  • Ի՞նչ մարտահրավերների դիմակայեց Աբրահամը իր արդար ցանկությունների պատճառով: Ինչպե՞ս Աստված օգնեց նրան:

  • Ի՞նչ ուղերձներ են այս հատվածները պարունակում նրանց համար, ում ընտանիքի անդամները չեն ձգտում արդարության:

Տես նաև Մատթեոս 7.7, «Աբրահամի ազատումը» (տեսաֆիլմ), ChurchofJesusChrist.org; “Educate Your Desires, Elder Andersen Counsels” (ChurchofJesusChrist.org):

Աբրահամ 2.10-11

Ովքե՞ր են ընդգրկվում Աբրահամյան ուխտի մեջ:

Երբ Տերն Աբրահամի հետ Իր ուխտը կապեց, Նա խոստացավ, որ այդ ուխտը կշարունակվի Աբրահամի հետնորդների մեջ կամ «սերնդում», և որ «բոլոր նրանք, ովքեր կընդունեն այս Ավետարանը … կհամարվեն քո սերունդը» (Աբրահամ 2.10–11). Սա նշանակում է, որ այսօր Աբրահամյան ուխտի խոստումները վերաբերում են Եկեղեցու անդամներին, անկախ նրանից նրանք Աբրահամի անմիջական հետնորդներն են, թե նրա ընտանիքին են որդեգրվել մկրտության և դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձի միջոցով (տես Գաղատացիս 3.26–29, Վարդապետություն և Ուխտեր 132.30–32): Աբրահամի սերնդից համարվելու համար մարդը պետք է հնազանդվի ավետարանի օրենքներին և արարողություններին։

Ծննդոց 12.1–3, 13.15–16, 15.1–6, 17.1–8, 15–22, Աբրահամ 2.8–11

Աբրահամյան ուխտն օրհնում է ինձ և իմ ընտանիքին:

Քանի որ Եկեղեցու բոլոր անդամները ներգրավվում են Աբրահամյան ուխտի մեջ, գուցե կամենաք որոշ ժամանակ անցկացնել խորհելով, թե ինչո՞ւ է այս ուխտը իմաստալի ձեր կյանքում: Գրի առեք ձեր մտքերը հետևյալ հարցերի շուրջ.

Ինչպե՞ս կարող են Աբրահամ 2.8–11-ում գտնվող խոստումներն օրհնել իմ ընտանիքին (տես նաև Ծննդոց 12.1–3, 13.15–16):

Ի՞նչ եմ ես սովորում Աբրահամյան ուխտի մասին Ծննդոց 15.1–6, 17.1–8, 15–22հատվածներում:

Ի՞նչ եմ ոգեշնչվում անել, որ օգնեմ կատարել խոստումը՝ «երկրի բոլոր ընտանիքները պիտի օրհնվեն»: (Աբրահամ 2․11

Դուք կարող եք նկատի ունենալ, որ Աբրահամին և Սարրային խոստացված երկրային օրհնություններից մի քանիսը, ինչպես օրինակ խոստացված երկիր ժառանգելու և մեծ սերնդի ծնողներ լինելու խոստումը, ունի հավերժական զուգահեռներ: Սրանք ներառում են ժառանգություն սելեստիալ արքայությունում (տես Վարդապետություն և Ուխտեր 132.29) և հավերժական ամուսնություն հավերժական սերնդով (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–4, 132.20–24, 28–32): «Տաճարում էր», որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ուսուցանեց, որ «մենք ստանում ենք մեր մեծագույն օրհնությունները, որպես Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերունդ» (Ցրված Իսրայելի հավաքումը», Լիահոնա, նոյեմբեր 2006, 80):

Տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 15.9–12, 17.3–12 (Ատվածաշնչի հավելվածում), Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Աբրահամի ուխտը», «Մտքեր ուխտը մտքում պահելու համար», այս աղբյուրում:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ծննդոց 13․5-12:Ի՞նչ արեց Աբրահամը` իր ընտանիքում խաղաղություն ստեղծելու համար։ Գուցե ձեր ընտանիքի անդամները ցույց տան, որ խաղաղարար են Աբրահամի նման՝ դերակատարելով, թե ինչպես լուծել հակասությունները, որոնք հավանաբար կծագեն ձեր ընտանիքում:

Ծննդոց 13.16, 15.2–6, 17.15–19:Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին հասկանալ Տիրոջ խոստումը այս հատվածներում, որ եթե նույնիսկ Աբրահամը և Սարրայը դեռ երեխաներ չունեին, նրանց սերունդը լինելու էր բազմաթիվ՝ ինչպես հողի փոշին, երկնքի աստղերը կամ ծովափի ավազը (տես նաև Ծննդոց 22.17): Գուցե ցույց տաք ընտանիքի անդամներին ավազով լի մի տարա, նայեք աստղերին կամ օգտագործեք նկարը, որն ուղեկցում է այս համառոտ ուրվագծին: Ինչպե՞ս կարող ենք վստահել Աստծո խոստումներին, եթե դրանք նույնիսկ անհնարին են թվում:

Ծննդոց 14.18–20:Ի՞նչ ենք սովորում Մելքիսեդեկի մասին Ջոզեֆ Սմիթի թարգմանությունից, Ծննդոց 14.25–40(Աստվածաշնչի հավելվածում տես նաև Ալմա 13.13–19): Ինչպե՞ս կարող ենք «[հաստատել] արդարություն» ինչպես Մելքիսեդեկն արեց (հատված 36): Մելքեսեդեկի ծառայության հետ կապված էլ ի՞նչն է ոգեշնչում մեզ:

Նկար
Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին

Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին, Վոլթեր Ռեյն

Ծննդոց 16:Կարդալով Հագարի մասին, կարող եք քննարկել, թե ինչպես է Տերն օգնում, երբ մենք վիրավորված ենք զգում: Կարող եք նշել, որ «Իսմայել» նշանակում է «Աստված լսում է»: Ե՞րբ ենք զգացել, որ Տերը լսել է և օգնել մեզ, երբ մենք վիրավորված ենք զգացել (տես Ծննդոց 16.11):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համարբաժնից:

Առաջարկվող երգ՝I Want to Live the Gospel,” Children’s Songbook, 148:

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք մատչելի և հասանելի: Ուսուցողական լավագույն պահերից մի քանիսը ծագում են որպես հարց կամ մտահոգություն [ընտանիքի] անդամի սրտում։ Թող ձեր ընտանիքի անդամները ձեր խոսքերի ու գործողությունների միջոցով իմանան, որ դուք հաճույքով կլսեք նրանց: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,16:)

Նկար
Սարրայը աստղերով լի երկնքին նայելիս

Աստված խոստացավ, որ Աբրահամի և Սարրայի սերունդը «երկնքի աստղերի պէս» կշատացնի (Ծննդոց 22.17): Խորհելով Աստծո խոստումի շուրջ, Քորթնի Մազ:

Տպել