Հին Կտակարան 2022
Փետրվարի 7-13-ը Ծննդոց 12–17, Աբրահամ 1–2. «Լինել արդարության ավելի մեծ հետևորդ»


Փետրվարի 7-13-ը։ Ծննդոց 12–17, Աբրահամ 1–2. «Լինել արդարության ավելի մեծ հետևորդ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Փետրվարի 7-13-ը։ Ծննդոց 12-17, Աբրահամ 1–2, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022

Աբրահամը և Սարան

Աբրահամի և Սարայի նկարը, ըստ Դիլլեն Մարշի

Փետրվար 7-13-ը

Ծննդոց 12-17, Աբրահամ 1–2

«Լինել արդարության ավելի մեծ հետևորդ»

Հիշեք, որ պարտադիր չէ, նույնիսկ հնարավոր չէ ամեն բան ընդգրկել այս համառոտ շարադրանքի մեջ: Թույլ տվեք Հոգուն առաջնորդել ձեզ դեպի սկզբունքներն ու վարժությունները, որոնք ավելի նշանակալից կլինեն ձեր ուսուցանած երեխաների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Անցյալ շաբաթ ձեր ուսուցանած երեխաների ընտանիքները հրավիրված էին սովորելու Աբրահամի և Սարայի մասին: Երեխաներին հնարավորություն տվեք կիսվել ինչ-որ բանով, որը նրանք գիտեն Աբրահամի և Սարայի մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Աբրահամ 1.18, 2.8

Հիսուս Քրիստոսը կառաջնորդի ինձ Իր ձեռքով։

Աբրահամը ցանկանում էր արդարակյաց լինել, չնայած նրա ընտանիքի անդամները ամբարիշտ էին: Տերը ասաց նրան. «Ես կառաջնորդեմ քեզ իմ ձեռքով» (Աբրահամ 1.18): Ճիշտ այնպես, ինչպես Աստված խոստացավ օգնել Աբրահամին, Նա կարող է առաջնորդել ձեր ուսուցանած երեխաներին, երբ նրանք ցանկանան ընտրել ճիշտը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Աբրահամ 1.18 և 2.8-ը և հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել մարմնի այն մասին, որը նշված է երկու հատվածներում: Ի՞նչ կզգայինք, եթե Հիսուս Քրիստոսը առաջնորդեր մեզ Իր ձեռքով կամ Նրա ձեռքը պահպաներ մեզ: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսն առաջնորդում է մեզ՝ ուղղորդելով մեզ Իր Հոգու միջոցով։

  • Օգտագործեք «Abraham and Sarah» (Old Testament Stories), որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ Աբրահամին շրջապատող մարդիկ վատ արարքներ էին կատարում, բայց Աբրահամը ցանկանում էր անել այն, ինչը ճիշտ էր, և Տերն օգնում էր նրան: Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը օգնում են մեզ, երբ մենք փորձում ենք ընտրել ճիշտը։ Երգեք որևէ երգ, որն առնչվում է այս սկզբունքին, ինչպես օրինակ՝ «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ» (Մանկական երգեր, 66):

  • Ցույց տվեք Փրկիչի մի քանի նկարներ (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 38, 3940 և 41) և օգնեք երեխաներին տեսնել այն գործողությունները, որոնք Նա կատարում էր Իր ձեռքերով: Ի՞նչ կարող ենք անել մեր ձեռքերով, որպեսզի օգնենք ուրիշներին։

Ծննդոց 13․5-12

Ես կարող եմ խաղաղարար լինել:

Երբ Աբրահամի հովիվները և Ղովտի հովիվները համաձայնության չեկան արոտավայրի վերաբերյալ, Աբրահամն առաջարկեց մի լուծում, ինչը խաղաղություն բերեց: Դուք կարող եք օգտագործել այս օրինակը, որպեսզի ոգեշնչեք երեխաներին խաղաղարարներ լինել:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք Ծննդոց 13.5–12-ի պատմությունը և հրավիրեք նրանց բեմականացնել այն: Թող երեխաները հերթով ձևացնեն, թե Աբրահամն են, նրա զարմիկ Ղովտը և հովիվները։ Առաջարկեք եղանակներ, որոնցով նրանք կարող են հետևել խաղաղարար լինելու Աբրահամի օրինակին, ինչպես օրինակ՝ ընկերոջ հետ հերթով խաղալ խաղալիքով: Հրավիրեք նրանց դերակատարել այս օրինակները։

  • Կարդացեք Մատթեոս 5.9 հատվածը և բացատրեք, որ Հիսուսը ցանկանում է, որ մենք խաղաղարարներ լինենք: Օգնեք երեխաներին մտածել, թե նրանք ինչ կարող են անել, որ խաղաղարար լինեն տանը կամ ընկերների շրջապատում: Խնդրեք նրանց նկարել իրենք իրենց՝ որպես խաղաղարար։ Խնդրեք երեխաներին խոսել այն մասին, թե նրանք ինչ են զգում, երբ խաղաղարարներ են՝ ինչպես Հիսուս Քրիստոսը:

Ծննդոց 15.1–6, 17.1–8, Աբրահամ 2.9–11

Կարևոր է, որ ես պահեմ իմ խոստումները:

Սովորելով ուխտի մասին, որն Աստված կապեց Աբրահամի և Սարայի հետ, երեխաները կհասկանան, թե ինչ է նշանակում պահել խոստումները: Այն նաև կնախապատրաստի, որ նրանք կապեն և պահեն ուխտերը։

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե ինչ է խոստումը կամ ուխտը: Հրավիրեք նրանց կիսվել փորձառություններով, երբ նրանք խոստում են տվել, կամ ինչ-որ մեկը խոստում է տվել իրենց: Եթե դա օգտակար է, կիսվեք ձեր մի քանի օրինակներով: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Աբրահամը և Սարան խոստացան հնազանդվել Աստծուն։ Ընտրեք մի քանի խոստումներ Ծննդոց 15.1–6, 17.1–8, Աբրահամ 2.9–11-ից՝ կիսվելով մի քանի օրհնություններով, որոնք Աստված խոստացավ նրանց: Սա կարող է ընդգրկել «Մի՛ վախիր, Աբրամ, ես քեզ համար վահան եմ», «Ազգերի բազմութեան հայր կլինիս» կամ «Երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին»:

  • Ի՞նչ պարզ խոստումներ կարող են երեխաները տալ և պահել դասի ընթացքում: Օրինակ՝ խնդրեք նրանց խոստանալ, որ դասի վերջում մի քանի րոպե կմնան իրենց տեղերում կամ կդասավորեն իրենց աթոռները: Նրանց պատմեք մի ժամանակի մասին, երբ դուք խոստում եք տվել և պահել եք, իսկ հետո թույլ տվեք նրանց կիսվել իրենց փորձառություններով: Օգնեք նրանց հասկանալ, որ նրանք խոստումներ կտան Երկնային Հորը, երբ մկրտվեն և տաճար գնան:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Աբրահամ 1.12-17

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին:

Երբ Աբրահամի կյանքը վտանգի մեջ էր, նա աղոթեց Աստծուն և փրկվեց: Միգուցե ձեր ուսուցանած երեխաները ունեն իրենց փորձառությունները աղոթքի հետ կապված և կարող են կիսվել դրանցով:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Հրեշտակը փրկում է Աբրահամին նկարը (ChurchofJesusChrist.org), և խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն նկարում պատկերված պատմության մասին, որը գտնվում է Աբրահամ 1.12, 15–17-ում: Խնդրեք երեխաներին կարդալ այս հատվածները և կիսվել աղոթքի մասին իրենց սովորածով:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ Երկնային Հայրը պատասխանել է նրանց աղոթքներին, ապա կիսվեք ձեր սեփական փորձառություններով:

Ծննդոց 13․5-12

Ես կարող եմ խաղաղարար լինել:

Մենք բոլորս բախվում ենք իրավիճակների, որոնք զայրացնում և վիճահարույց են դարձնում մեզ։ Մտածեք, թե Աբրահամի և Ղովտի պատմությունը ինչպե՞ս կարող է օգնել երեխաներին խաղաղարարներ լինել այդպիսի իրավիճակում:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Գլխավոր կերպարներ, Միջավայր, Խնդիր և Լուծում բառերը: Հանձնարարեք երեխաներին կարդալ Ծննդոց 13.5–12-ը և գտնել պատմության այն մասերը, որոնք թվարկված են գրատախտակին: Օգնեք երեխաներին մտածել իրավիճակներ, երբ նրանք կարող էին լինել խաղաղարարներ, օրինակ, երբ ինչ-որ մեկը վիճում է կամ փորձում կռվել։ Ապա հրավիրեք նրանց բեմականացման միջոցով ցույց տալ, թե ինչպես կարող են խաղաղարարներ լինել այդ իրավիճակներում:

  • Օգնեք երեխաներին գտնել «Խաղաղություն» և «Խաղաղարար» թեմաները սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել խաղաղության մասին որևէ սուրբ գրություն և դասարանին պատմել իր սովորածը։ Օգնեք նրանց հիշել մի քանի օրինակներ, երբ Փրկիչը խաղաղարար էր, օրինակ՝ Ղուկաս 22.50–51-ում: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:

    Ղովտը և Աբրահամը իրենց հոտերի հետ

    Ղովտի ընտրությունը, © Providence Collection/licensed from goodsalt.com

Ծննդոց 17․1-8, Աբրահամ 2․8–11

Ես կարող եմ պահել ուխտերը, որոնք կապում եմ Երկնային Հոր հետ։

Ուսուցանելով ուխտերի մասին, որոնք Աստված կապեց Աբրահամի և Սարայի հետ, կօգնեք երեխաներին մտածել իրենց սեփական ուխտերի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Ծննդոց 17.1–8 և Աբրահամ 2.8–11 հատվածները և կազմել երկու ցուցակ. Ամրահամին ինչ խնդրեցին անել, և Տերը ինչ խոստացավ նրան՝ ի պատասխան: Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին:

  • Ցույց տվեք մկրտվող մարդու նկար (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 103, 104): Խնդրեք երեխաներին թվարկել խոստումները, որոնք մարդը տալիս է մկրտության ժամանակ և խոստումները, որոնք Աստված է տալիս փոխարենը: Առաջարկեք երեխաներին կարդալ Մոսիա 18.10, Վարդապետություն և Ուխտեր 20.37, 77, 79-ը օգնության համար: Ի՞նչ կարող ենք անել մկրտության ժամանակ կապած մեր ուխտերը պահելու համար:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաների հետ մի երկտող ուղարկեք տուն, խրախուսելով նրանց ընտանիքի անդամներին նկատել, թե երբ են երեխաները խաղաղարարի դեր կատարում, պահում խոստումները կամ անում մեկ այլ բան, որի մասին խոսել եք դասարանում:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները եռանդով լի են: Երբեմն կարող է թվալ, որ երեխաների մեծ եռանդը շեղում է նրանց սովորելուց, բայց դուք կարող եք օգտագործել նրանց եռանդը՝ որպես իրենց սովորելու մաս: Հրավիրեք նրանց բեմականացնել որևէ պատմություն կամ կատարել շարժումներ, որոնք համընկնում են որևէ երգի կամ սուրբ գրության բառերի հետ: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)