Փետրվարի 14-20-ը։ Ծննդոց 18-23. «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք»Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Փետրվարի 14-20-ը։ Ծննդոց 18-23, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022
Փետրվար 14-20-ը
Ծննդոց 18-23
«Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք»
Երբ ձգտում եք բավարարել ձեր ուսուցանած երեխաների կարիքները, հաշվի առեք այս համառոտ շարադրանքի գաղափարները ավագ և կրտսեր խմբերի երեխաների համար:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Որպեսզի օգնեք երեխաներին կիսվել Ծննդոց 18-23-ի մասին իրենց իմացածով, ցույց տվեք այս գլխից մեկ կամ մի քանի իրադարձության նկարներ և խնդրեք երեխաներին կիսվել ցանկացած գիտելիքով, որ նրանք հիշում են այդ պատմության մասին:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Ես կարող եմ վստահ լինել, որ Աստված պահում է Իր խոստումները։
Թեև Աստված խոստացել էր, որ Սարան և Աբրահամը որդի կունենային, սակայն ծերանալուն զուգընթաց անհավանական էր թվում, որ խոստումը կկատարվեր: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին հավատալ, որ Աստված միշտ կպահի Իր խոստումները:
Հնարավոր վարժություններ
-
Ամփոփեք զավակ ունենալու Աբրահամին և Սարային տված Աստծո խոստումը և այդ խոստման իրականացումը (տես Ծննդոց 17.15–19, 18.9–14, 21.1–7): Կամ հրավիրեք ծխի որևէ զույգի հագնվել Աբրահամի և Սարայի նման և պատմել նրանց պատմությունը: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Աբրահամը և Սարան շատ ծեր էին երեխա ունենալու համար։ Նրանց տվեք հետևյալ հարցը Ծննդոց 18.14-ից «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք»: Վկայեք, որ Տերը կարող է կատարել Իր խոստումները, նույնիսկ, եթե դրանք անհնար են թվում:
-
Երեխաներին որևէ խոստում տվեք, որը կկատարեք դասի վերջում (օրինակ, որ նրանց թույլ կտաք գունավորել որևէ նկար): Ամբողջ դասի ընթացքում հիշեցրեք նրանց ձեր խոստումը, իսկ հետո կատարեք այն: Բացատրեք, որ Տերը միշտ պահում է Իր խոստումները:
-
Խնդրեք երեխաներին կիսվել որևէ դեպքով, երբ նրանք ստիպված էին սպասել ինչ-որ բանի, որն իսկապես ցանկանում էին: Երեխաների հետ երգեք որևէ երգ, որը վկայում է Աստծո խոստումների մասին, ինչպես օրինակ՝ «Keep the Commandments» (Children’s Songbook, 146–47): Օգնեք երեխաներին ճանաչել այն բաները, որոնք Աստված խոստացել է մեզ, եթե մենք հավատարիմ լինենք։
-
Ցույց տվեք մկրտության կամ հաղորդության որևէ նկար (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 103, 104, 107, 108): Օգնեք երեխաներին սովորել այն խոստումների մասին, որոնք մենք տվել ենք Աստծուն, և Աստված ինչ է խոստացել փոխարենը, երբ մենք մկրտվենք և ընդունենք հաղորդությունը: (Տես նաև Հավատքին հավատարիմ, 23-25։)
Աբրահամը հնազանդվեց Տիրոջը:
Աբրահամի համար շատ դժվար էր հետևել իր որդուն զոհաբերելու պատվիրանին։ Խորհեք, թե ինչպես կարող եք պատշաճ օգտագործել այս պատմությունը՝ խրախուսելով երեխաներին հնազանդվել Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ դժվար է, կամ երբ լիովին չեն հասկանում Նրա պատվիրանների պատճառները:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք Աբրահամի և Իսահակի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը՝ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար) մեջ, և օգտագործեք այն Աբրահամի և Իսահակի պատմությունը պատմելու համար (տես նաև «Abraham and Isaac», Old Testament Stories): Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և երեխաների հետ խոսեք այն մասին, թե Աբրահամի և Իսահակի պատմությունը ինչպես կարող է հիշեցնել մեզ համար կատարած Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի զոհաբերության մասին:
-
Խաղացեք մի պարզ խաղ, որը երեխաներից պահանջում է հետևել հրահանգներին: Օրինակ` հրահանգները կարող են տանել դեպի Փրկիչի նկարը, որը թաքնված է դասասենյակում: Որո՞նք են այն մի քանի բաները, որ Երկնային Հայրը խնդրել է մեզ անել: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Նրա պատվիրանների պահումը կօգնի մեզ կրկին վերադառնալ և ապրել Նրա և Հիսուս Քրիստոսի հետ:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Տերը կատարում է Իր խոստումները, նույնիսկ, երբ դրանք անհնարին են թվում:
Աբրահամին և Սարային ասվեց, որ նրանք որդի կունենան, բայց դա անհնարին էր թվում. Աբրահամը 100 տարեկան էր, իսկ Սարան՝ 90 (տես Ծննդոց 17.17): Աստված կատարեց Իր խոստումը, և այս պատմությունը կարող է օգնել ձեր ուսուցանած երեխաներին ամրապնդել հավատքը՝ իրենց տրված Աստծո խոստումների հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Առանձին թերթիկների վրա գրեք Ծննդոց 18.14-ի առաջին նախադասության յուրաքանչյուր բառը և յուրաքանչյուր երեխայի տվեք մեկական թերթիկ: Ապա խնդրեք նրանց բառերը դասավորել ճիշտ հերթականությամբ: Երեխաների համար կարդացեք Ծննդոց 18.9–14, 21.1–7-ը և գտեք մեկ օրինակ Աբրահամի և Սարայի կյանքից, երբ Տերը արեց ինչ-որ բան, որն անհնար էր թվում: Ի՞նչ կարող ենք սովորել Սարայի և Աբրահամի փորձառությունից, որը կարող է խրախուսել մեզ վստահել Աստծո խոստումներին:
-
Ցույց տվեք սուրբ գրությունների պատմությունների նկարներ, որոնցում Աստված ինչ-որ բան արեց, որն անհավանական կամ դժվար էր թվում (օրինակ՝ տես Ավետարանի նկարների գիրք, հ. 7, 8, 25, 26): Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն այն իրադարձությունների մասին, որոնք պատկերված են այս նկարներում, և օգնեք նրանց տեսնել, թե Տերն ինչպես կատարեց Իր խոստումները յուրաքանչյուր օրինակում: Կիսվեք, թե Տերն ինչպես է պահել Իր խոստումները ձեր կամ ձեր ծանոթների կյանքում (Տիրոջ խոստման որոշ օրինակների համար տես Մաղաքիա 3.10, Հովհաննես 14.26–27, Վարդապետություն և Ուխտեր 89.18–21): Թող երեխաները կիսվեն իրենց իմացած նմանատիպ օրինակներով:
Ես կարող եմ խուսափել ամբարշտությունից:
Ամբարիշտների քաղաքից Ղովտի և իր ընտանիքի փախուստի պատմությունը կարող է ոգեշնչել ձեր ուսուցանած երեխաներին իրենց կյանքում խուսափել չարի ազդեցությունից:
Հնարավոր վարժություններ
-
Ամփոփեք Ծննդոց 19.15–26 հատվածները, բացատրելով, որ Ղովտի ընտանիքն ապրում էր ամբարիշտների քաղաքում և հրեշտակները նախազգուշացրին նրանց հեռանալ քաղաքից: Միասին կարդացեք հատվածներ 15–17, 26-ը և օգնեք երեխաներին մտածել, թե իրենց համար այսօր ինչ է նշանակում «փախիր» չարից և «ետեւիդ մտիկ մի տար» (հատված 17):
-
Ցույց տվեք Փրկիչի նկարը և խնդրեք երեխաներին քայլ անել դեպի նկարը ամեն անգամ, երբ կիսվում են որևէ բանով, որը նրանք կարող են անել ամբարշտությունից խուսափելու և Քրիստոսին ավելի մոտենալու համար:
-
Քննարկեք իրավիճակներ, երբ որևէ ընկեր կարող է հրավիրել երեխաներին անել ինչ-որ բան, որն, ըստ իրենց, ճիշտ չէ: Մենք ինչպե՞ս «կփախչեինք» այս իրավիճակներից։ Ի՞նչ կասեինք մեր ընկերոջը։
Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն, ով Իրեն զոհաբերեց մեզ համար:
Երբ ուսուցանեք Աբրահամի՝ Իսահակին զոհաբերելու պատրաստակամության մասին, զգույշ եղեք երեխաների զգացմունքների հետ: Օգտագործեք այս պատմությունը՝ օգնելով երեխաներին ամրապնդել իրենց սերն ու գնահատանքը Փրկիչի զոհաբերության հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Որպեսզի օգնեք երեխաներին սովորել Ծննդոց 22.1–14-ի պատմությունը, կարդացեք այս հատվածները նրանց համար և հրավիրեք նրանց պատկերել ձեր կարդացածը: Ինչո՞ւ էր Իսահակին զոհաբերելու Տիրոջ պատվիրանը դժվար Աբրահամի համար: Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում Աբրահամի մասին։
-
Օգտագործեք Աբրահամի և Իսահակի և Խաչելության նկարները (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 9, 57)՝ համեմատելով Ծննդոց 22-ի պատմությունը Փրկիչի զոհաբերության հետ (տես Մատթեոս 27.26–37): Աբրահամի, Իսահակի և Խաչելության պատմություններից ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ցուցադրեք տեսանյութը՝ «For God So Loved the World» (ChurchofJesusChrist.org), կամ միասին երգեք որևէ երգ Փրկիչի զոհաբերության մասին, ինչպես օրինակ՝ «He Sent His Son» (Children’s Songbook, 34–35): Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե Հիսուսի զոհաբերությունն ինչպե՞ս է ցույց տալիս Երկնային Հոր սերը մեր հանդեպ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խնդրեք երեխաներին իրենց ընտանիքներին պատմել մի դեպքի մասին, երբ հնազանդվելով Աստծո պատվիրաններից մեկին, Նա օրհնել է նրանց: