Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Գիրք Ծննդոց 15


ՋՍԹ, Ծննդոց 15.9–12 (համեմատի՛ր Ծննդոց ԺԵ.1–6)

(Աբրահամը տեսիլքում տեսավ Աստծո Որդուն և իմացավ հարության մասին):

9 Եվ Աբրամն ասաց. Տեր Աստված, դու ի՞նչպես կտաս ինձ այդ երկիրը՝ որպես հավերժական ժառանգություն:

10 Եվ Տերն ասաց. Թեև մեռած լինեիր, մի՞թե ես չէի կարող տալ այն քեզ:

11 Եվ եթե մեռնես, դու կտիրես նրան, քանզի օրը գալիս է, որ Մարդու Որդին կապրի. բայց ի՞նչպես նա կապրի, եթե չմեռնի. առաջին հերթին նա պիտի կենդանացվի:

12 Եվ եղավ այնպես, որ Աբրամն առաջ նայեց և տեսավ Մարդու Որդու օրերը և ուրախացավ, և նրա հոգին հանգստություն գտավ, և նա հավատաց Տիրոջը. և Տերը դա արդարություն համարեց նրա համար: