Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Գիրք Ծննդոց 48


ՋՍԹ, Ծննդոց 48.5–11 (համեմատի՛ր Ծննդոց ԽԸ.5–6)

(Հովսեփի սերունդները կղեկավարեն Իսրայելի հավաքումը վերջին օրերին):

5 Եվ հիմա քո երկու որդիների մասին, Եփրեմի և Մանասեի, որոնք ծնվեցին քեզ համար Եգիպտոսի երկրում, իմ Եգիպտոս գալուց առաջ. ահա, նրանք իմն են, և մեր հայրերի Աստվածը կօրհնի նրանց. ճիշտ ինչպես Ռուբենը և Շմավոնը, նրանք կօրհնվեն, քանզի նրանք իմն են. ուստի նրանք կկոչվեն իմ անունով: (Դրա համար նրանք կոչվեցին Իսրայել):

6 Եվ քո մնացած որդիները, որոնց կծնես նրանցից հետո, քոնը կլինեն, և իրենց ժառանգության մեջ իրենց եղբայրների անունով կկոչվեն՝ ցեղերով. դրա համար նրանք կոչվեցին Մանասեի և Եփրեմի ցեղեր:

7 Եվ Հակոբն ասաց Հովսեփին. Երբ իմ հայրերի Աստվածը երևաց ինձ Լուզում՝ Քանանի երկրում. նա երդվեց ինձ, որ ինձ և իմ սերնդին կտա մի երկիր՝ որպես հավիտենական տիրապետություն:

8 Ուստի, օ՜ որդիս, նա ինձ օրհնել է, որ քեզ մեծացնեմ՝ ծառա լինելու ինձ համար՝ մահից փրկելով իմ տունը.

9 Ազատելով իմ ժողովրդին՝ քո եղբայրներին, երկրում եղած սաստիկ սովից. ուստի քո եղբայրների Աստվածը կօրհնի քեզ և քո երանքի պտուղը, որպեսզի նրանք օրհնվեն քո եղբայրներից առավել, և քո հոր տնից առավել.

10 Քանզի դու հաղթել ես, և քո հոր տունը խոնարհվել է քո առաջ, ճիշտ ինչպես ցույց էր տրվել քեզ, քո եղբայրների ձեռքով Եգիպտոս վաճառվելուց առաջ. ուստի քո եղբայրները սերնդե-սերունդ կխոնարհվեն քո առաջ՝ քո երանքի պտղի առաջ հավիտյան.

11 Քանզի դու լույս կլինես իմ ժողովրդի համար, որ նրանց գերության օրերին նրանց ծառայությունից ազատես. և նրանց փրկություն բերես, երբ նրանք բոլորը մեղքի տակ կռացած կլինեն: