Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Գիրք Ծննդոց 17


ՋՍԹ, Ծննդոց 17.3–7, 11–12 (համեմատի՛ր Ծննդոց ԺԷ.3–12)

(Աստված Աբրահամի հետ հաստատում է թլփատության ուխտը: Աբրահամին հայտնի է դարձվել մկրտության արարողությունը և այն տարիքը, որում երեխաները դառնում են պատասխանատու):

3 Եվ եղավ այնպես, որ Աբրամն իր երեսի վրա ընկավ և կանչեց Տիրոջ անունը:

4 Եվ Աստված խոսեց նրա հետ՝ ասելով. Իմ ժողովուրդը շեղվել է իմ ցուցումներից և չի պահում իմ արարողությունները, որոնք տվեցի նրանց հայրերին.

5 Եվ չի հետևում իմ օծությանը և թաղմանը, կամ մկրտությանը, որը ես պատվիրել եմ նրան.

6 Այլ շեղվել է պատվիրանից և իր վրա է վերցրել երեխաների լվացումը և արյուն ցողելը.

7 Եվ ասում է, թե արդար Աբելի արյունը հեղվել է մեղքերի համար. և չի հասկացել, թե ինչով է պատասխանատու իմ առաջ:

11 Եվ ես կհաստատեմ թլփատության ուխտը քեզ հետ, և դա կլինի իմ ուխտն իմ ու քո միջև, և քեզանից հետո քո սերնդի միջև, նրանց սերունդների ընթացքում. որ դու ընդմիշտ իմանաս, որ երեխաները պատասխանատու չեն իմ առաջ, մինչև ութ տարեկանը:

12 Եվ դու պիտի հետևես, որ պահես բոլոր իմ ուխտերը, որով ուխտել եմ քո հայրերի հետ. և պիտի պահես պատվիրանները, որոնք տվել եմ քեզ իմ բերանով, և ես Աստվա՛ծ կլինեմ քեզ համար և քեզանից հետո՝ քո սերնդի համար:

ՋՍԹ, Ծննդոց 17.23 (համեմատի՛ր Ծննդոց ԺԷ.17)

(Աբրահամն ուրախացավ, երբ կանխագուշակվեց Իսահակի ծնունդը):

23 Այն ժամանակ Աբրահամն իր երեսի վրա ընկավ և ուրախացավ, և իր սրտում ասաց. Երեխա պիտի ծնվի նրան, ով հարյուր տարեկան է, և Սարրան, որ իննսուն տարեկան է, պիտի ծննդաբերի: