«Օրինակ ուսուցման համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
«Օրինակ ուսուցման համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. 2022
Օրինակ ուսուցման համար
Այս ուսուցողական նյութի մեջ դուք կգտնեք հետևյալ երեք քայլով կրկնվող օրինակը յուրաքանչյուր համառոտ շարադրանքում. հրավիրեք կիսվել, ուսուցանեք վարդապետությունը և խրախուսեք տնային ուսումնասիրությունը: Շատ դեպքերում, երբ ուսուցանեք, այս օրինակի տարրերը կարող են համընկնել կամ հանդիպել տարբեր կարգով: Օրինակ, մտածեք, որ կիսվելը վարդապետություն ուսուցանելու հնարավորություն է, իսկ վարդապետության ուսուցումը պետք է ներառի կիսվելու հրավերներ: Նմանապես, դասարանային քննարկման ժամանակ կարող է տեղի ունենալ տնային ուսուցման խրախուսում: Թույլ տվեք, որ այս օրինակի փոփոխությունները բնականորեն տեղի ունենան, հետևելով Հոգու հուշումներին, որ բավարարեք այն մարդկանց կարիքները, ում ուսուցանում եք:
Հրավիրեք կիսվել
Որպես ամեն դասի բաղկացուցիչ մաս, հրավիրեք երեխաներին կիսվել իրենց զգացումներով, կարծիքներով և ձեր ուսուցանած սկզբունքներին առնչվող իրենց փորձառություններով: Նրանց մեկնաբանությունները կարող են ներառել փորձառություններ, որոնք ունեցել են տանը սովորելիս: Կարող եք նաև կրկնել նախորդ շաբաթվա նրանց սովորածը և հարցնել, թե ինչպես է այն ներգործել իրենց կյանքի վրա:
Ուսուցանեք վարդապետությունը
Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ վարդապետությունը, որն ուսուցանելու եք երեխաներին: Խորհեք, թե սուրբ գրության ինչ հատվածներով, մեջբերումներով, փորձառություններով, հարցերով և այլ ուսուցողական նյութերով կարող եք կիսվել, որպեսզի օգնեք երեխաներին սովորել և գործել՝ համաձայն իրենց սովորած ավետարանի սկզբունքների։ Օգնեք նրանց ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ Նա վկայում է ճշմարտության մասին։ Փնտրեք ստեղծագործական և ոգեշնչված ուղիներ, որպեսզի օգնեք նրանց ոգևորվել իրենց սովորածով։
Գաղափարների համար, թե ինչպես օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար, տես «Օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար» և «Օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերը և օրհներգերը» բաժինները «Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար» վերնագրում՝ այս ձեռնարկի վերջում։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Քանի որ տունը ավետարանի ուսումնասիրության կենտրոնն է, որպես Երեխաների միության ուսուցիչ, ձեր նպատակներից մեկն է խրախուսել տնային ուսումնասիրությունը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել դասարանում սովորածով: Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին և նրանց ծնողներին տանը շարունակել սովորել Հին Կտակարանը։
Գաղափարների համար, թե ինչպես օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար, տես «Օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար» և «Օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերը և օրհներգերը» բաժինները «Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար» վերնագրում՝ այս ձեռնարկի վերջում։