Հին Կտակարան 2022
Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ծրագիրը


«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ծրագիրը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ Հին Կտակարան 2022 (2021)

«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ծրագիրը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

երեխաները եկեղեցու դասարանում

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ծրագիրը

Նախապատրաստվել ուսուցանել Երեխաների միությունում

Տանը անձնական և ընտանեկան ուսումնասիրությունը պետք է լինի ավետարանի ուսումնասիրման կենտրոնը: Սա կիրառելի է նաև է ձեր և ձեր կողմից ուսուցանվող երեխաների համար: Երբ պատրաստվում եք ուսուցանել, սկսեք սուրբ գրությունների հետ ունեցած ձեր անձնական փորձառություններից: Ձեր ամենակարևոր նախապատրաստությունը տեղի կունենա, երբ հետազոտեք սուրբ գրությունները և փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը:

Եկ, հետևիր ինձ․Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը նույնպես ձեր անձնական ուսումնասիրության և ուսուցմանը նախապատրաստվելու կարևոր մասն է: Այն կօգնի ձեզ ավելի խորն ըմբռնել սուրբ գրություններում գտնվող վարդապետական սկզբունքները:

Նախապատրաստվելիս դուք կստանաք մտքեր ու տպավորություններ ձեր կողմից ուսուցանվող երեխաների մասին: Դուք գաղափարներ կստանաք այն մասին, թե սուրբ գրությունների սկզբունքներն ինչպես կօրհնեն նրանց կյանքը: Դուք առաջնորդություն կստանաք, որպեսզի ոգեշնչեք նրանց բացահայտել այդ սկզբունքները, մինչ նրանք ինքնուրույն կամ իրենց ընտանիքի անդամների հետ կուսումնասիրեն սուրբ գրությունները:

Ուսուցման գաղափարներ

Երբ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք ձեռք բերել լրացուցիչ ոգեշնչում՝ հետազոտելով այս սկզբնաղբյուրի ուսուցման համառոտ շարադրանքը: Մի մտածեք այս գաղափարների մասին՝ որպես քայլ առ քայլ հրահանգների, այլ՝ որպես առաջարկների, որոնք կբոցավառեն ձեր անձնական ոգեշնչումը: Դուք ճանաչում եք այդ երեխաներին և կճանաչեք նրանց ավելի լավ, երբ դասարանում շփվեք նրանց հետ։ Տերը նույնպես ճանաչում է նրանց, և Նա կոգեշնչի ձեզ, որպեսզի դուք լավագույն եղանակներով ուսուցանեք և օրհնեք նրանց։

Դուք ունեք բազմաթիվ այլ մատչելի աղբյուրներ, երբ նախապատրաստվում եք, ներառյալ գաղափարներ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից, ինչպես նաև Եկեղեցական ամսագրերից։ Այս և այլ նյութերի մասին ավելին իմանալու համար տես այս նյութում ընդգրկված Երեխաներին ուսուցանելու օժանդակ նյութեր բաժինը։

սուրբ գրությունները տանն ուսումնասիրող մարդ

Որոշ գաղափարներ, որոնք պետք է հիշեք

  • Ամեն անգամ երեխաների հետ հանդիպելիս խորհեք եղանակների մասին, որոնցով կարող եք օգնել նրանց զգալ Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի սերը և ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը։

  • Ծնողներն են կրում հիմնական պատասխանատվությունն իրենց երեխաներին ուսուցանելու համար: Որպես ուսուցիչ, դուք կարևոր պարտականություն ունեք աջակցելու, քաջալերելու և կառուցելու ավետարանի ուսումնասիրությունը տանը: Եղեք նրբանկատ այն երեխաների հետ, ում ծնողները տանը չեն ուսումնասիրում ավետարանը: Բոլոր երեխաներին ներառեք ավետարանի քննարկումների մեջ` անկախ նրանց ընտանեկան հանգամանքներից:

  • Հին Կտակարանի ուսմունքները երեխաների համար ավելի հեշտ է հասկանալ, երբ նրանք գիտեն այդ ուսմունքների պատմական համատեքստը: Դուք կարող եք գտնել պատմական համատեքստ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար և Հին Կտակարանի պատմություններ գրքերում։

  • Կրկնությունը օգտակար է։ Երեխաներն ավելի արդյունավետ են սովորում ավետարանի ճշմարտությունները, երբ այս ճշմարտություններն ուսուցանվում են հաճախակի և զանազան վարժությունների միջոցով: Եթե զգում եք, որ սովորելու եղանակներից մեկն արդյունավետ է երեխաների համար, կարող եք կրկնել այն, հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին: Նաև կարող եք վերանայել նախորդ դասի վարժությունը:

  • Երկնային Հայրը կամենում է, որ որպես ուսուցիչ, դուք հաջողության հասնեք: Ձեզ օգնելու համար Նա ապահովել է շատ աղբյուրներ, ներառյալ ուսուցիչների խորհրդի ժողովները: Այս ժողովներում դուք կարող եք խորհրդակցել մյուս ուսուցիչների հետ այն մարտահրավերների վերաբերյալ, որոնց բախվում եք։ Դուք կարող եք նաև քննարկել և կիրառել Քրիստոսանման ուսուցման սկզբունքներ:

  • Եթե ուսուցանում եք փոքր երեխաներին և ունեք հավելյալ աջակցության կարիք, տեսեք «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժինը այս նյութում:

  • Այս նյութը ներառում է համառոտ շարադրանքներ տարվա ամեն շաբաթվա համար: Այն կիրակիները, երբ Երեխաների միության դաս չի անցկացվում գերագույն համաժողովի, ցցի համաժողովի կամ այլ պատճառներով, ընտանիքները շարունակում են տանը ուսումնասիրել Հին Կտակարանի պատմությունները՝ համաձայն ծրագրված ժամանակացույցի: Մի անհանգստացեք այն դասերի համար, որ բաց եք թողել, ուսուցանեք այդ շաբաթվա նշանակված համառոտ շարադրանքը: