Հին Կտակարան 2022
Դուք երեխաների ուսուցիչ եք


Դուք երեխաների ուսուցիչ եք, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Դուք երեխաների ուսուցիչ եք, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Հիսուսը՝ երեխային գրկած

Դուք երեխաների ուսուցիչ եք

Դուք կանչվել եք Աստծո կողմից՝ ուսուցանելու Նրա զավակներին Փրկիչի ձևով։ Դուք ի սպաս եք դրվել այս կոչումին Նրա սուրբ քահանայության իշխանությամբ։ Եթե նույնիսկ դուք փորձառու ուսուցիչ չեք, սակայն ապրում եք արժանավոր կյանքով, ամեն օր աղոթում եք և ուսումնասիրում սուրբ գրությունները, Երկնային Հայրը կշնորհի ձեզ Սուրբ Հոգու ազդեցությունը և զորությունը` օգնելով ձեզ հաջողության հասնել (տես 2 Նեփի 33.1):

Նրանք, ովքեր վստահված են ձեր հոգատարությանը, Երկնային Հոր զավակներն են, և Նա գիտի նրանց կարիքներն ու գիտի ինչպես հասնել նրանց լավագույն ձևով: Սուրբ Հոգու միջոցով Աստված կառաջնորդի ձեզ ձեր նախապատրաստության ընթացքում և ուսուցման ժամանակ: Նա կհայտնի ձեզ, թե ինչ պիտի ասեք և ինչ պիտի անեք (տես 2 Նեփի 32.5

Ավետարանն ուսուցանելու և ուսումնասիրելու հիմնական նպատակն է խորացնել դարձը դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։ Որպես ուսուցիչ, ձեր նպատակն է օգնել նրանց, ում ուսուցանում եք, անել այն ամենը, ինչ կարող են՝ ավելի խորը դարձի գալու համար, մի ջանք, որը տարածվում է դասարանական ժամանակի սահմաններից դուրս։ Հրավիրեք ձեր աշակերտներին եռանդով մասնակցել Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության մասին ուսումնառությանը և գործել համաձայն իրենց սովորածի։ Խրախուսեք նրանց իրենց անհատական և ընտանեկան արտադասարանական ուսումնասիրությունը դարձնել ավետարանը սովորելու իրենց հիմնական ելակետը: Երբ նրանք հավատքով գործեն՝ սովորելով անհատապես և ընտանիքով, կհրավիրեն Հոգուն իրենց կյանք, քանի որ Հոգին է, որ առաջ է բերում իսկական դարձ: Այն ամենը, ինչ անում եք որպես ուսուցիչ, պետք է ուղղված լինի դեպի այդ սրբազան նպատակը:

Ուսուցանեք միայն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունը, ինչպես որ այն տրված է սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում: Մաքուր վարդապետությունը՝ հավերժական, անփոփոխ ճշմարտությունը, ուսուցանված Աստծո և Նրա ծառաների կողմից, հրավիրում է Հոգուն և կյանքեր փոխելու զորություն ունի:

Ուսուցանելու կոչումը սրբազան պարտք է, և ծանրաբեռնվածության զգացումը երբեմն նորմալ է: Բայց հիշեք, որ Աստված է կանչել ձեզ, և Նա երբեք չի լքի ձեզ: Սա Տիրոջ աշխատանքն է, և երբ դուք ծառայում եք «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (Վարդապետություն և Ուխտեր 4.2), Նա կմեծացնի ձեր ընդունակությունները, պարգևներն ու տաղանդները, և ձեր ծառայությունը կօրհնի նրանց կյանքը, ում ուսուցանում եք: