Հին Կտակարան 2022
Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ


«Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Նկար
ուսուցիչները և փոքր երեխաները եկեղեցու դասարանում

Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ

Այս սկզբնաղբյուրները կարելի է գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում։

Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար

Կարող եք հարմարեցնել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար վարժությունները Երեխաների միության ձեր դասին օգտագործելու համար։ Մի անհանգստացեք, եթե երեխաներն արդեն կատարել են այդ վարժությունները տանը իրենց ընտանիքների հետ․ կրկնությունը օգնում է երեխաներին սովորել: Գուցե երեխաները ցանկանան ձեզ պատմել, թե վարժությունն ինչպես կատարեցին իրենց ընտանիքի հետ և ինչ սովորեցին:

Հիմներ և Մանկական երգարան

Սուրբ երաժշտությունը հրավիրում է Հոգին և ուսուցանում վարդապետությունը անմոռանալի եղանակով: Բացի Հիմների և Մանկական երգարանի, տպագրված տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և երեխաների երգերի տեսալսողական ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org կայքում և Sacred Music and Gospel Media հավելվածներում։

Գաղափարների համար տես «Օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար» և «Օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերը և օրհներգերը» բաժինները այս ձեռնարկի «Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների երաժշտական կատարման համար» վերնագրում։

Նայեք ձեր փոքրիկներին

Նայեք ձեր փոքրիկներին․ Մանկական ձեռնարկ գրքում նշված թեմաներից շատերը նման են այն թեմաներին, որոնք ուսուցանելու եք Երեխաների միությունում: Հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին, մանուկների ձեռնարկում կարող եք փնտրել հավելյալ երգեր, պատմություններ, վարժություններ ու ձեռքի աշխատանքներ:

Ընկեր ամսագիրը

Ընկեր ամսագիրն ունի պատմություններ ու վարժություններ, որոնք կարող են լրացնել այն սկզբունքները, որոնք ուսուցանում եք Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ձեռնարկից։

Հին Կտակարանի պատմություններ

«Հին Կտակարանի պատմություններ» գիրքը կարող է օգնել երեխաներին սովորել Հին Կտակարանի վարդապետությունն ու պատմությունները։ Դուք կարող եք նաև գտնել այս պատմությունների տեսանյութերը Gospel Library հավելվածում և MediaLibrary.ChurchofJesusChrist.org-ում։

Սուրբ գրությունների պատմությունների գունազարդման գիրք․ Հին Կտակարան

Այս աղբյուրը պարունակում է գունազարդման գործնական աշխատանքի զվարճալի էջեր, որոնք նախատեսված են երեխաների Հին Կտակարանի ուսումնասիրությունը բարելավելու համար։

Տեսաֆիլմեր և արվեստ

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել ձեր աշակերտներին հասկանալ վարդապետությունը և մտովի պատկերացնել պատմությունները, որոնք կապված են սուրբ գրությունների հետ։ Այցելեք Gospel Media հավելվածը MediaLibrary.ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի հետազոտեք Երեխաների հավաքածուի մեդիա աղբյուրները։ Gospel Media-ն հասանելի է նաև որպես բջջային հավելված։ Շատ պատկերներ, որոնք կարող եք օգտագործել դասարանում, տեղադրված են Ավետարանի պատկերագրքում։

Ուսուցանել Փրկչի ձևով

Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկը կարող է օգնել ձեզ սովորել և կիրառել սկզբունքներ Քրիստոսանման ուսուցման վերաբերյալ։ Այս սկզբունքները քննարկվում են և կիրառվում ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ։

Տպել