Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 11-17-ը Հովհաննես 2-4. «Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»


Փետրվարի 11-17-ը: Հովհաննես 2-4. «Պէտք է ձեզ վերստին ծնուիլ» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Փետրվարի 11-17-ը Հովհաննես 2-4», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019

Նկար
Հիսուսը խոսում է Նիկոդեմոսի հետ

Փետրվարի 11-17-ը

Հովհաննես 2–4

«Պէտք է ձեզ վերստին ծնուիլ»

Ուսուցանելուն նախապատրաստվելու լավագույն եղանակը Հովհաննես 2–4-ը կարդալն է: Գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները և, օգտագործելով այս ուրվագիծը՝ գտեք լրացուցիչ ներըմբռնում և ուսուցման գաղափարներ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք երեք վերնագիր. Հովհաննես 2, Հովհաննես 3, և Հովհաննես 4: Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե այս գլուխները վերանայելու համար, իսկ հետո խնդրեք նրանց յուրաքանչյուր վերնագրի ներքևում գրել մի հատված, որն օգնեց նրանց հասկանալ վարդապետությունը և այդ գլխի իրադարձությունները: Քննարկեք նրանց գրած հատվածները:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հովհաննես 2․1-11

Մեր կյանքը փոխվում է, երբ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին:

  • Երբեմն մենք կարող ենք ձեռք բերել հոգևոր ներըմբռնում՝ ուշադրություն դարձնելով սուրբ գրային պատմության մանրամասներին: Հանձնարարեք դասարանի անդամներին կարդալ Հովհաննես 2.1-11 հատվածները և թվեք մանրամասները, որոնք խորացնում են հարսանիքի ժամանակ կատարված հրաշքի համար նրանց երախտագիտությունը: Այդ հրաշքն ինչպե՞ս ցույց տվեց Աստծո փառքը (տես հատված 11):

  • Դա կարող է օգնել դասարանի անդամներին հասկանալ այս պատմությունը, եթե նրանք նկատի ունենան հրաշքը՝ ելնելով ականատեսների առանձնահատուկ տեսլականներից: Մեր վերաբերմունքը հրաշքների հանդեպ ինչպե՞ս է երբեմն նմանվում այն մարդկանց վերաբերմունքին, ովքեր հարսանյաց խնջույքում էին. օրինակ, Մարիամի նման, ով գիտեր, որ հրաշք կարող էր տեղի ունենալ կամ կառավարիչի նման, ով անտեղյակ էր, որ հրաշքը տեղի էր ունեցել: Հրավիրեք դասարանի մի քանի անդամների պատմել խնջույքի մասին այնպես, կարծես իրենք ներկա էին:

Հովհաննես 2․13-22

Մենք կարող ենք պաշտպանել սուրբ վայրերը և սուրբ բաները:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին սովորել Հիսուսի պատմությունից, ով տաճարից դուրս քշեց դրամափոխներին: Ինչպե՞ս կարող են նրանք պաշտպանել սուրբ վայրերը և սուրբ բաները, ինչպես օրինակ՝ տները, եկեղեցիները, տաճարները և սուրբ գրությունները: Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյի այս հայտարարությունը կարող է օգնել. «Իմ Հօր տունը մի շինէք առուտուրի տուն» (Հովհաննես 2.16)։ Պաշտամունքի տանը փող աշխատելը կամ ծախսելը, … մանրախնդրությունը և հատկապես հարևանների մասին բամբասելը հիմնականում այս հրամանի խախտումներ են, որը տրվել է մոտավորապես երկու հազար տարի առաջ» (in Conference Report, Oct. 1956, 7): Ինչպե՞ս կարող ենք պահպանել տաճարի և այլ սուրբ վայրերի սրբությունը:

Հովհաննես 3․1-21

Մենք պետք է վերստին ծնվենք՝ Աստծո արքայությունը մտնելու համար:

  • Որպեսզի օգնենք դասարանի անդամներին հասկանալ վերստին ծնվելու Հիսուսի հրավերը (տես Հովհաննես 33-ը), կարող եք հրավիրել նրանց կիսվել գաղափարներով, որոնք նրանք ձեռք բերեցին այս հատվածներում, որտեղ Փրկիչն ուսուցանում էր Նիկոդեմոսին: Ի՞նչ բառեր և արտահայտություններ Նա օգտագործեց: Ուրիշ ի՞նչ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների ուսմունքներ կարող են մեծացնել դասարանի անդամների հասկացողությունը այս հրավերի վերաբերյալ: (Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մարդ, Նոր, հոգևորապես վերածնված » սուրբ գրային օրինակների համար տես «Լրացուցիչ աղբյուրներ»՝ Եկեղեցու ղեկավարների հայտարարությունները:)

  • Ինչպե՞ս կարող են դասարանի անդամները բացատրել այլ հավատքից որևէ մեկին, թե ինչ է նշանակում վերստին ծնվել: Նրանք ինչպե՞ս կարող են ընդգրկել ապաշխարությունը, մկրտությունը և հաստատումը այս խոսակցության մեջ: Հրավիրեք դասարանի անդամներին մտածել, թե ինչպես կպատասխանեն այս հարցին իրենց կողքին նստած մարդու հետ, կիրառելով իրենց սովորածը: Մարգարե Ջոզեֆ Սմիթի մեջբերումը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող է լրացում կատարել այս քննարկման մեջ:

  • Որոշ մարդիկ հավատում են, որ մարդը իրականում չի կարող փոխվել, Նիկոդեմոսը, համենայն դեպս, մի մարդու օրինակ է, ով իսկապես փոխվեց Հիսուս Քրիստոսի ավետարանին հետևելու արդյունքում: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել այդ, դուք կարող եք հրավիրել նրանց հետազոտել Հովհաննես 3.1–2, Հովհաննես 7.40–52, և Հովհաննես 19.39–40: Ի՞նչ ենք մենք սովորում այդ հատվածներից Նիկոդեմոսի վերաբերմունքի և համոզմունքների մասին: Ինչպե՞ս նա փոխվեց ժամանակի ընթացքում: Ի՞նչ օրինակներով կարող ենք կիսվել մեզ ծանոթ մարդկանց մասին, ովքեր փոխվել են ավետարանի շնորհիվ:

  • Նայելով երեխային կամ նրա նկարին, ձեր դասարանը լավ հնարավորություն կունենա համեմատելու նորածին երեխայի հատկանիշները մեկ ուրիշի հատկանիշների հետ, ով հոգևորապես է վերածնվել:

Հովհաննես 4․6-34

Հիսուս Քրիստոսն առաջարկում է մեզ կենդանի ջուր և Աստծո աշխատանքը կատարելու «ուտելիքը»:

  • Մեր մարմիններն ամեն օր ուտելիքի և ջրի կարիք ունեն: Հիսուսն անդրադարձավ այս համընդհանուր կարիքներին, երբ Նա ուսուցանեց ինչպես Սամարացի կնոջը, այնպես էլ Իր աշակերտներին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչ էր ուսուցանում Փրկիչը, դուք կարող եք ցուցադրել ուտելիքի և ջրի նկարներ գրատախտակին և հրավիրել դասարանի անդամներին յուրաքանչյուր նկարի ներքևում գրել այն հոգևոր ճշմարտությունները, որ ուսուցանեց Հիսուսը: Ինչպե՞ս կարող է հոգով և ճշմարտությամբ Աստծուն երկրպագելը հագեցնել մեր հոգևոր ծարավը: Աստծո կամքը կատարելով, ինչպե՞ս ենք բավարարում մեր հոգևոր քաղցը:

    Նկար
    ջրի հոսք

    Հիսուս Քրիստոսը մեզ կենդանի ջուր է առաջարկում:

  • Մտածելով Հիսուս Քրիստոսի մասին Սամարացի կնոջ վկայության առաջընթացի վերաբերյալ, ձեր դասարանի անդամները կարող են խորհել, թե ինչպես իրենք սկսեցին հասկանալ, որ Նա Մեսիան է: Դասարանով որոնեք Սամարացի կնոջ արտահայտությունները, որոնք նա օգտագործեց Փրկիչի վերաբերյալ Հովհաննես 4.6–30-ում: Ի՞նչ են բովանդակում այս արտահայտությունները Հիսուսի ով լինելու նրա գիտելիքի մասին: Ինչպե՞ս են մեր վկայություններն աճել, ցույց տալով որ Նա մեր Փրկիչն է:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ Մատթեոս 5 և Ղուկաս 6, ասացեք նրանց, որ այդ գլուխները պարունակում են այն, ինչ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն անվանել է «ամենահրաշալի [քարոզը], որ երբևէ քարոզվել է, այնքանով որքանով մենք գիտենք» (Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ՝ Եկեղեցու Նախագահների ուսմունքները [2013], 234):

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Հովհաննես 2–4

Հիսուսի գործերի և ուսմունքների տեսաֆիլմեր:

«Հիսուսը ջուրը գինի է դարձնում», «Հիսուսը մաքրում է Տաճարը», «Հիսուսն ուսուցանում է վերստին ծնվելու մասին», «Հիսուսն ուսուցանում է Սամարացի կնոջը» (LDS.org)

Ի՞նչ է նշանակում վերստին ծնվել:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Դուք կարող եք նաև մկրտել մի պարկ ավազ, որպես մարդու, եթե նկատի չունենանք մեղքերի թողությունը և Սուրբ Հոգու ստացումը: Ջրով մկրտությունը միայն մկրտության կեսն է, և ոչնչով օգտակար չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգով մկրտության» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 95):

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Դարձը … հզոր է, ոչ թե փոքր․ դա հոգևոր վերածնունդ է և հիմնավոր փոփոխություն մեր զգացումների և ցանկությունների մեջ, մեր մտածածի և անելիքի, և ով լինելու մեջ։ Իրոք Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունը բերում է հիմնավոր և մշտական փոփոխություն մեր իսկ էության մեջ, որը հնարավոր է, եթե մենք վստահում ենք «Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին» (2 Նեփի 2.8): Երբ մենք որոշում ենք հետևել Վարդապետին, մենք որոշում ենք փոխվել` հոգեպես վերածնվել» («Պետք է ձեզ վերստին ծնվել» Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 20):

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Հնարավոր է հարցնեք․ «Ինչո՞ւ այդ փոփոխությունն ավելի արագ չի կատարվում ինձ հետ»։ Դուք պետք է հիշեք, որ Բենիամին թագավորի ժողովրդի նշանավոր օրինակը, Ալման և սուրբ գրությունների ուրիշ մի քանի մարդիկ հենց այդպիսին են՝ նշանավոր և ոչ սովորական։ Մեզանից շատերի համար փոփոխություններն ավելի շուտ աստիճանական են և տեղի են ունենում ժամանակի ընթացքում։ Վերստին ծնվելը, ի տարբերություն մեր ֆիզիկական ծննդի, ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն։ Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացու կյանքի առանցքային նպատակն է» («Վերստին ծնված» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 78):

Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

«Մենք վերստին ծնվեցինք, երբ մտանք ուխտի փոխհարաբերության մեջ մեր Փրկիչի հետ՝ ծնվելով ջրից ու Հոգուց և վերցնելով մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը: Մենք կարող ենք նորոգել այդ վերածնունդը ամեն կիրակի, երբ ճաշակում ենք հաղորդությունը:

Վերջին օրերի Սրբերը հաստատում են, որ նրանք, ովքեր վերստին ծնվել են այս ձևով, Հիսուս Քրիստոսի հոգևոր որդիներն են ու դուստրերը (տես Մոսիա 5.7, 15.9–13, 27.25): Սակայն, որպեսզի իրականացնենք վերստին ծնված իրավիճակի կանխատեսված օրհնությունները, մենք պետք է դեռևս պահենք մեր ուխտերը և համբերենք մինչև վերջ: Միևնույն ժամանակ Աստծո շնորհով ենք մենք կրկին ծնվել, որպես նոր արարածներ՝ նոր հոգևոր ծնողներով և փառահեղ ժառանգության տեսլականով» (“Have You Been Saved?” Ensign, May 1998, 56):

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցիչն ավելի լավը չէ, քան սովորողը: Ձեր դերը որպես ուսուցիչ, կարևոր է, բայց դուք դասարանում ոգեշնչման միակ աղբյուրը չեք: Օգնեք դասարանի անդամներին սովորել Հոգուց և կիսվել միմյանց հետ իրենց սովորածով:

Տպել