Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 18-24-ը Մատթեոս 5, Ղուկաս 6. «Երանի ձեզ»


«Փետրվարի 18-24-ը Մատթեոս 5, Ղուկաս 6, «Երանի ձեզ» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր կտակարան 2019թ. (2019)

«Փետրվարի 18-24-ը Մատթեոս 5, Ղուկաս 6», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Լեռան քարոզը

Լեռան քարոզը, Ջորջե Կոկո

Փետրվարի 18-24-ը

Մատթեոս 5, Ղուկաս 6

«Երանի ձեզ»

Արձանագրեք ձեր հոգևոր տպավորությունները, երբ ուսումնասիրեք Մատթեոս 5-ը և Ղուկաս 6-ը: Հայտնությունը կգա, երբ դուք ձգտեք բավարարել ձեր դասարանի կարիքները: Այս ուրվագիծը կարող է օգնել լրացուցիչ գաղափարներ ապահովելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է, որ Լեռան քարոզը «ամենահրաշալի [քարոզն է] որ երբևէ քարոզվել է, այնքանով որքանով մենք գիտենք» (Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ՝ Եկեղեցու Նախագահների ուսմունքները [2013], 234): Ինչո՞ւ են դասարանի անդամները զգում, որ սա ճշմարիտ է: Ինչո՞վ կարող են նրանք կիսվել:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 5․1-12

Հարատև երջանկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի ձևով ուսուցանելուց և ապրելուց:

  • Փրկիչի Լեռան քարոզը, որը հիմնականում ուղղված էր Իր ամենամոտ աշակերտներին, սկսվում է հայտարարություններով, որոնք կոչվում են Երանիներ, որոնցում Քրիստոսը հրավիրում է մեզ կրկին մտածել, թե ինչ է նշանակում ապրել օրհնված կյանքով՝ հարատև երջանկության կյանքով: Հարատև երջանկության մասին քննարկում սկսելու համար, դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչն է նրանց երջանկացնում: Ըստ Երանիների, ի՞նչ ասաց Հիսուսը, ինչն է մարդուն «օրհնված» կամ հավերժ երջանիկ դարձնում: Հիսուսի ուսմունքներն ինչո՞վ են տարբերվում այլ եղանակներից, որոնցով մարդիկ փորձում են երջանկություն գտնել:

  • Որպեսզի դասարանի անդամներին օգնեք հասկանալ այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. սրտով մաքուր կամ խաղաղություն անողներ, դուք կարող եք գրատախտակին գրի առնել 3–12 հատվածներից որոշ արտահայտություններ: Ապա հրավիրեք դասարանի անդամներին առաջարկել յուրաքանչյուր արտահայտության հակադիրը, և ասել, թե ինչ են իրենք սովորում յուրաքանչյուր արտահայտության վերաբերյալ այդ անելով: Խնդրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչ կարող են փոխել, որպեսզի լինեն այնպիսի մարդ, որը նկարագրվում է այդ հատվածներում: Ի՞նչ է 3 Նեփի 12.3, 6-ն ավելացնում մեր հասկացողությանը Մատթեոս 5.3, 6-ի վերաբերյալ:

  • Այս հատվածները հետազոտելու մեկ այլ եղանակ է է հրավիրել դասարանի յուրաքանչյուր անդամի ուսումնասիրել լրացուցիչ սուրբ գրություններ Երանիներից մեկի մասին և դասարանի հետ կիսվել իրենց սովորածով: Ինչպե՞ս է իրենց ծանոթներից մեկը այդ սկզբունքի օրինակ հանդիսանում:

Նկար
Լեռան քարոզը

Լեռան քարոզը, Ֆրենկ Ադամս

Մատթեոս 5.14–16

Փրկիչի աշակերտները պետք է աշխարհի լույսը լինեն:

  • Ինչպե՞ս են զգում ձեր դասարանի անդամները, երբ նրանք կարդում են Հիսուսի հայտարարությունը, որ իրենք «աշխարհի լույսն են»: Ի՞նչ է նշանակում՝ թաքցնել մեր լույսը «գրվանի տակին», և ինչո՞ւ մենք հավանաբար կգայթակղվենք անել այդ: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող է քաջալերող լինել: Ո՞վ է եղել «լույս» ձեր դասարանի անդամների համար:

  • Մտածեք մի եղանակ՝ ցույց տալու Քրիստոսի ուսմունքն այն մասին, որ մենք լույս ենք աշխարհի համար: Կարո՞ղ եք ցույց տալ գիշերով լուսավորված քաղաքի մի նկար: Կարո՞ղ եք բերել լապտեր և թաքցնել այն զամբյուղի տակ: Ինչո՞ւ է Փրկիչը Իր աշակերտներին համեմատում լույսի հետ: Ինչպե՞ս կարող ենք այս հասկացողությունը օգտագործել, որ այն լույս լինի ուրիշների համար: (տես ՎՈւ 103.9–10): Դասարանի անդամները կարող են քննարկել կամ դերախաղով արտահայտել եղանակները, որոնցով ավետարանի լույսը կարող է փայլել իրենց կյանքում և օրհնել ուրիշներին:

  • Մի քանի այլ սուրբ գրություններ, որոնք կարող են համալրել ձեր քննարկումը լույսի վերաբերյալ, ներառում են. 3 Նեփի 18.24, Վարդապետություն և Ուխտեր 50.24, 84.44–47. 88.50, 67, և 93.36–40: Դասարանի անդամները կարող են նաև բավականություն ստանալ, կատարելով լույսի մասին օրհներգեր, ինչպես օրինակ՝ “The Lord Is My Light” և “Lead, Kindly Light,” Hymns, nos. 89, 97: Ի՞նչ են այս օրհներգերը և սուրբ գրություններն ավելացնում Մատթեոս 5.14–16-ի մեր հասկացողությանը:

Մատթեոս 5.17–48

Հիսուս Քրիստոսն ուսուցանեց մեզ ավելի բարձր օրենք, որը կարող է տանել մեզ դեպի կատարելագործում:

  • Իրավիճակները, որոնք նկարագրվում են Մատթեոս 5-ում, առանձնահատուկ էին Փրկիչի ժամանակ, բայց սկզբունքները, որոնք Նա ուսուցանեց, համընդհանուր են: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել կիրառումներն իրենց կյանքում, առաջարկեք նրանց ընտրել հետևյալ հատվածներից մեկը և մտածել ժամանակակից մի օրինակի մասին, որը լուսաբանում է, թե ինչ էր Փրկիչն ուսուցանում. հատվածներ 21–24, 27–30, 33–37, 38–39, 40–42, և 43–44-ում: Նրանք կարող են դա անել անհատապես կամ խմբերով և իրենց օրինակներով կիսվել դասարանի հետ:

  • Երիտասարդները կարող են վայելել համընկնող մի խաղ, որն օգնում է նրանց տեսնել, որ Փրկիչի ուսմունքները, որոնք գտնվում են Մատթեոս 5.21–48-ում փոխարինում են Մովսեսի օրենքին: Դուք կարող եք ստեղծել քարտերի մի շարք «լսել եք» արտահայտությունով սկսվող բառերով (նկարագրելով Մովսեսի օրենքը) Մատթեոս 5.21–44-ից: Ստեղծեք մեկ այլ շարք արտահայտությունների այն հատվածներից, որոնք սկսվում են «բայց ես ասում եմ ձեզ» արտահայտություններով (նկարագրելով Քրիստոսի ավելի բարձր օրենքը): Դրեք երկու քարտերի շարքերը երեսնիվայր և թույլ տվեք դասարանի անդամներին ընտրել մեկը «լսել եք» քարտերից, հետո վերցնելով մեկ այլ քարտ մյուս շարքից, որոնել համընկումներ: Շարունակեք, մինչև դասարանի անդամները համեմատեն Մովսեսի օրենքը Քրիստոսի նոր ուսմունքի հետ: Յուրաքանչյուր համընկման համար քննարկեք, թե ինչու Փրկիչի ուսմունքն անհրաժեշտ է մեր օրերում:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին տեսնել, որ Փրկիչի «կատարյալ» լինելու պատվիրանը նշանակում է՝ ինչպես Նախագահ Ռասել Մ. Նելսոնն է բացատրել, լինել «ամբողջական» կամ «ավարտուն»: (Մատթեոս 5.48, “Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 86–88): Ահա մի գաղափար. կտրեք Հիսուսի նկարը՝ դարձնելով այն հանելուկ և առաջարկեք դասարանի անդամներին յուրաքանչյուր մասի դարձերեսին գրել մի ուսմունք Մատթեոս 5-ից, որից նրանք ոգեշնչված, կկիրառեն այն իրենց կյանքում: Ապա թույլ տվեք նրանց միասին լուծել հանելուկը: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունն օգնում մեզ դառնալ «ամբողջական» կամ «ավարտուն»: [Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Շնորհ»)

  • Դուք կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին մի նպատակ դնել՝ գործելով համաձայն իրենց ստացած հուշման, երբ ուսումնասիրեն Մատթեոս 5-ը: Մտածեք, թե ինչպես կարող եք հետևել այս հրավերին ապագա դասերի ընթացքում:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի դասարանի անդամներին ոգեշնչեք կարդալ Մատթեոս 6–7-ը եկող շաբաթվա ընթացքում, կարող եք նրանց ասել, որ Նախագահ Հարոլդ Բ. Լին կոչել է Լեռան քարոզը «կատարյալ կյանքի սահմանադրություն» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 200):

Նկար
silhouette icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 5, Ղուկաս 6

Լույս եղեք

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է. «Միթե՞ երբևէ դադարել եք մտածել, որ գուցե դուք եք Երկնային Հոր կողմից ուղարկված լույսը, որպեսզի մեկ ուրիշին ապահովությամբ առաջնորդեք տուն կամ լինեք փարոս, որպեսզի հեռվից ցույց տաք հետադարձ ուղին` նեղ ու անձուկ ճանապարհը, որը տանում է դեպի հավերժական կյանք: Ձեր լույսը փարոս է և երբեք չպետք է դադարի վառվելուց կամ շեղի նրանց, ովքեր ճանապարհ են որոնում դեպի տուն» («Որպեսզի դուք լինեք Լույսի որդիներ» [Brigham Young University fireside, Nov. 3, 1996], 9; speeches.byu.edu):

Որոնել կատարելություն

Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Մի՞թե կարծում եք, Փրկիչն առաջարկում է մի նպատակ, որին անհնարին է հասնել և այսպիսով ծաղրել մեզ մեր ջանքերում՝ ապրել հասնելու այդ կատարելությանը: Մեզ համար անհնարին է այստեղ՝ մահկանացու կյանքում, հասնել կատարելության այդ վիճակին, որի մասին խոսել է Տերը, բայց այս կյանքում մենք դնում ենք հիմքը, որի վրա մենք կկառուցենք հավերժության մեջ, ուստի, մենք պետք է համոզված լինենք, որ մեր հիմքը դրված է ճշմարտության, արդարակեցության և հավատքի վրա: (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee, 195):

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «[Կատարելությունը] չի գա միանգամից, այլ տող առ տող, ցուցում առ ցուցում, օրինակ առ օրինակ, և նույնիսկ այդ ժամանակ, ոչ էլ քանի դեռ ապրում ենք այս մահկանացու կյանքում:… Բայց այստեղ ենք մենք դնում հիմքը: Այստեղ է, որ մեզ ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի Ավետարանի այս հասարակ ճշմարտությունները, այս փորձնական վիճակում՝ նախապատրաստելու մեզ այդ կատարելության համար: Սա իմ և ձեր պարտականությունն է, լինել ավելի լավն այսօր, քան երեկ, և ձեզ համար՝ լինել ավելի լավը այսօր, քան դուք երեկ էիք և ավելի լավը վաղը, քան դուք այսօր եք»: (Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ, Եկեղեցու Նախագահների Ուսմունքները [2013], 234–35):

Բարելավել մեր ուսուցումը

Բարձրացրեք դասարանի անդամների մասնակցությունը: Շատ վարժություններ կարելի է կատարել դասարանում փոքր խմբերով, զույգերով կամ որպես քննարկում: Օգտագործեք տարբեր մեթոդներ՝ թույլ տալով մասնակցել մարդկանց, ովքեր այլապես գուցե չունենան հնարավորություն: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 33:)

Տպել