Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 9-15-ը Հայտնություն 1-11․ «Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը … յաւիտեանս»


Դեկտեմբերի 9-15-ը Հայտնություն 1-11․ «Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը … յաւիտեանս» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Դեկտեմբերի 9-15-ը Հայտնություն 1-11, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2019

Նկար
Քրիստոսը հսկում է ոչխարների հոտը

«Բարի Հովիվը», Դել Փարսոն

Դեկտեմբերի 9-15-ը

Հայտնություն 1-11

«Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը … յաւիտեանս»

Հոգևոր տպավորություններ ստանալով դուք հասկանում եք, որ Սուրբ Հոգին ուզում է ուսուցանել ձեզ։ Այդ տպավորությունները գրի առնելով և դրանց հետևելով ցույց եք տալիս, որ դուք գնահատում եք դրանք և ցանկանում ստանալ ավելին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Երբ քննարկում սկսեք Հայտնության մասին, օգտակար կլինի դասարանի անդամներին հրավիրել, որ կիսվեն որոշակի պատմական տվյալներով, որոնք նրանք սովորել են Հայտնության գրքի մասին իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ: Դուք կարող եք միասին ուսումնասիրել որոշ տեղեկություններ, որոնք տրված են Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում կամ միասին կարդալ Աստվածաշնչի բառարանի «Հովհաննես» և «Հովհաննեսի հայտնությունը» թեմաները։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հայտնություն 1

Հիսուս Քրիստոսը Կենդանի Աստծո Կենդանի Որդին է:

  • Քանի որ Հովհաննեսը Հայտնություն 1-ում օգտագործել է պատկերներ և խորհրդանիշեր, որպեսզի նկարագրի հարություն առած Փրկչին և Նրա գործողությունները, այս գլխի ուսումնասիրությունը հրաշալի միջոց է հավատք զարգացնելու համար, որ Նա ապրում է և առաջնորդում է Իր Եկեղեցին։ Դասարանի անդամները գրատախտակին կարող են գրել մի քանի արտահայտություններ Հայտնություն 1-ից, որոնք ներառում են պատկերներ կամ խորհրդանիշեր և կիսվել, թե ինչ է դրանցից յուրաքանչյուրն ուսուցանում նրանց Հիսուս Քրիստոսի մասին։ Օրինակ, ի՞նչ ենք սովորում այդ խորհրդանիշերից այն մասին, թե ինչպես է Քրիստոսն առաջնորդում Իր Եկեղեցին այսօր։ Ինչպե՞ս կարելի է համեմատել Փրկիչի վերաբերյալ Հովհաննեսի նկարագրությունը Վարդապետություն և Ուխտեր 110․1-4-ի հետ։

Հայտնություն 2-3, 7․13-17

Մենք կարող ենք հաղթահարել դժվարությունները Հիսուս Քրիստոսի միջոցով:

  • Մենք նման ենք Սրբերին, որոնց Հովհաննեսը գրել է, առնվազն մեկ ձևով․ մենք հանդիպում ենք հակառակորդին։ Հրավիրեք դասարանի անդամներին ուսումնասիրել Հայտնություն 2-3 գլուխները և նշել դժվարությունները, որոնց հանդիպում էին Սրբերը Հովհաննեսի ժամանակներում, և օգնեք նրանց հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը գիտեր յուրաքանչյուր ճյուղի նեղությունները և ուժեղ կողմերը։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ նկատել են, որ Տերը տեղյակ է եղել իրենց առանձնահատուկ իրավիճակների մասին։ Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը Սրբերին, որը կարող է օգնել նաև մեզ՝ հաղթահարել մեր դժվարությունները։

  • Այդ նույն գլուխներում Տերը ոգեշնչող խոստումներ է տալիս նրանց, ովքեր հաղթահարում են։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին Հայտնություն 2-3, 7․13-17 հատվածներն ուսումնասիրելիս աշխատել զույգերով և գտնել Տիրոջ խոստումները։ Հավանաբար նրանք կարող են նաև այդ խոստումները պատկերող նկարներ նկարել, ապա դասարանի հետ կիսվել իրենց գտածով։ Ինչպե՞ս են այդ խոստումները ոգեշնչում նրանց շարունակել ջանասիրաբար հաղթահարել իրենց իսկ փորձություններն ու թուլությունները։

Հայտնություն 5

Հիսուս Քրիստոսը միակն էր, ով կարող էր Երկնային Հոր ծրագիրը հնարավոր դարձնել։

  • Կարո՞ղ է առարկայական դասն օգնել ձեր դասարանին հասկանալ Հայտնություն 5-րդ գլխի խորհդանիշը կնքված գրքի վերաբերյալ, որը բացում է Փրկիչը։ Դուք գուցե փակ տուփով քաղցրավենիք բերեք, որպեսզի կիսվեք դասարանի հետ։ Դասից առաջ տուփի բանալին գաղտնի տվեք ինչ-որ մեկին։ Դասարանին նկարագրեք, թե ինչ կա տուփի մեջ, և դասարանի մի քանի անդամների թույլ տվեք փորձել բացել տուփը, մինչև բանալին ունեցողը կբացի այն։ Ապա դասարանը կարող է համեմատել այդ առարկայական դասը Հայտնություն 5-րդ գլխի հետ։ Նմանատիպ հարցերը կարող են օգնել․ Ինչո՞վ է Երկնային Հոր զավակների փրկությունը նման փակ տուփին կամ կնքված գրքին։ Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսը միակը, ով կարող էր բացել կնիքները (տես «Լրացուցիչ աղբյուրներում» տրված մեջբերումը): Ո՞ր օրհնություններն էին կախված կնիքները բացելու Փրկիչի արժանավորությունից (տես Հայտնություն 7․14-17

  • Ճիշտ ինչպես Հայտնություն 5-րդ գլխում նշված ցնծալից մարդիկ, այսօր մենք նույնպես կարող ենք բարձրացնել մեր ձայները, փառաբանելով Փրկչին որպես Մեկին, ով արժանի է առաջարկել մեզ փրկություն։ Հավանաբար դասարանի անդամները կարող են միասին երգել Փրկիչի մասին փառաբանության որոշ սիրելի օրհներգեր։ Օրինակ, դուք կարող եք երգել «Փառք Աստծուն բարձրում» օրհներգը (Օրհներգեր, հ. 67 կամ դիտել «Արժանի է Գառը» տեսանյութը LDS.org կայքում) և նշել ճշմարտությունները, որոնք այս օրհներգն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի մասին։ Ինչպիսի՞ փորձառություններ են օգնել մեզ վկայություններ ձեռք բերել այս ճշմարտությունների մասին: Ի՞նչ ընդհանրություններ ենք տեսնում փառաբանության մեր օրհներգերի ուղերձների և Հայտնություն 5․9-14 հատվածների հայտարարությունների միջև։ Ինչպե՞ս կարող ենք ավելի արդյունավետ օգտագործել օրհներգերը տանը և եկեղեցում, որպեսզի երկրպագենք և փառաբանենք Տիրոջը։

Հայտնություն 7

Երկրորդ Գալուստից առաջ Տերը կհավաքի արդարներին և կնախապատրաստի նրանց ապրել Իր հետ։

  • Հայտնություն 7-րդ գլխում նկարագրվում են իրադարձություններ կապված «վեցերորդ կնիքի» հետ, որոնցից մի քանիսը ներկայացնում են մեր օրերը։ Այն պատասխանում է նաև 6-րդ գլխի վերջում տրված հարցին․ «Նորա բարկութեան մեծ օրը եկել է, եւ ո՞վ կարող է կանգնել» (հատված 17)։ Դասարանի անդամները կարող են փնտրել այս հարցի պատասխանները 7-րդ գլխում։ Ահա ևս մի քանի հարցեր, որոնք նրանք կարող են քննարկել․ Ինչո՞ւ Տերը հետաձգեց երկրի կործանումը որոշ ժամանակով։ Ինչպե՞ս են արարողությունները և ուխտերը «կնքում [մեզ] այն օրվա համար, երբ Աստծո ցասումն առանց չափի դուրս կթափվի ամբարիշտների վրա» (ՎևՈւ 1․9)։ Ո՞րն է մեր աշխատանքը աշխարհը Երկրորդ Գալուստին նախապատրաստելիս։ Վարդապետություն և Ուխտեր 1․4-23, 77․8-11 հատվածները կարող են տալ լրացուցիչ մտքեր։

Հայտնություն 1-11

Հովհաննեսի տեսիլքն ուսուցանում է, թե ինչպես է Երկնային Հայրը փրկում Իր զավակներին։

  • Դասարանի որոշ անդամների համար գուցե դժվար լինի հասկանալ Հայտնության գիրքը։ Գուցե օգտակար կլինի, եթե նրանք խորհեն Հովհաննեսի գրությունների շուրջ և հիշեն Իր զավակներին փրկելու Երկնային Հոր ծրագիրը։ Եթե դասարանի անդամները տանը կարդացել են Հայտնություն 1-11 գլուխները, գուցե գտել են ճշմարտություններ, որոնք օգնել են նրանց հասկանալ Իր զավակների համար նախատեսված Երկնային Հոր ծրագիրը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքըԵկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում)։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Գուցե նրանք օգտակար համարեն նաև վերանայել «Լրացուցիչ աղբյուրների» «Սուրբ գրություններ փրկության ծրագրի վերաբերյալ» վերնագրով բաժինը։ Խրախուսեք դասարանի անդամներին շարունակել փնտրել սուրբ գրություններ, որոնք ուսուցանում են ճշմարտություններ փրկության ծրագրի վերաբերյալ, մինչ կկարդան Հայտնության գրքի մնացած գլուխները, և հնարավորություն տվեք նրանց հետագա դասերի ընթացքում կիսվել իրենց գտածով։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք դասարանի անդամներին մտածել Սուրբ Ծննդյան իրենց սիրելի սովորույթի մասին։ Հրավիրեք նրանց ուսումնասիրել հաջորդ շաբաթվա համառոտ շարադրանքը և գտնել մտքեր, թե ինչպես կարող են կենտրոնացնել իրենց տոները Հիսուս Քրիստոսի վրա։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Հայտնություն 1-11

Սուրբ գրություններ փրկության ծրագրի վերաբերյալ։

Հիսուս Քրիստոսի Քավությունը

Նախաերկրային կյանք

Մահկանացու կյանք

Ետմահկանացու կյանք

Միայն Հիսուս Քրիստոսը կարող էր քավություն կատարել մեզ համար։

Նախաերկրային կյանքի իրադարձությունները նկարագրելիս Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Քրիստոսն առաջարկեց հարգել ողջ մարդկության բարոյական ընտրությունը, քավելով նրանց մեղքերը: Այդ փրկագնող սերն արտահայտելու արդյունքում Նա պետք է վերադառնար Հոր մոտ ողջ փառքով:

Քրիստոսի անսահման Քավությունը հնարավոր էր, քանի որ (1) Նա միակ անմեղ մարդն էր, որ երբևէ ապրել է երկրի վրա և, հետևաբար, ենթակա չէր մեղքի հետևանքով հոգևոր մահվան, (2) Նա Հոր Միածինն էր և, հետևաբար, կրում է աստվածային հատկանիշներ, որոնք Նրան զորություն էին տալիս ֆիզիկական մահը հաղթահարելու համար, և (3) Նա ակնհայտորեն միակն էր, որ բավական խոնարհ և պատրաստակամ էր նախաերկրային խորհրդի ժամանակ այդ ծառայությանը նախապես կարգվելու համար» («Հիսուս Քրիստոսի Քավությունը», Ensign կամ Լիահոնա, մարտ 2008, 35)։

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը։ «Տերը պատվիրել է մեզ, որ «միմյանց պետք է ուսուցանե[նք] արքայության վարդապետությունը» (ՎևՈւ 88.77) և օգտագործենք սուրբ գրությունները՝ «ուսուցանե[լու] [Նրա] ավետարանի սկզբունքները» (ՎևՈւ 42.12): Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ու առաքյալների խոսքերը մեր ուսուցանած ճշմարտությունների աղբյուրն են» (Ուսուցանել Փրկiչի ձևով, 21

Տպել