Հին Կտակարան 2022
Օրինաչափություն ուսուցման համար


«Օրինաչափություն ուսուցման համար», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Օրինաչափություն ուսուցման համար», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող երիտասարդ

Օրինաչափություն ուսուցման համար

Այս նյութի համառոտ շարադրանքներում նկատվում է հրավիրելու, վարդապետությամբ կիսվելու և ուսուցանելու մի կրկնվող օրինաչափություն։

Հրավիրեք կիսվել

Որպես ամեն դասի մաս, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել գաղափարներով և փորձառություններով, որոնք նրանք ունեցել են անցած շաբաթվա ընթացքում, երբ ուսումնասիրում էին սուրբ գրությունները՝ որպես անհատներ և ընտանիքներ, ու կիրառում իրենց սովորածը: Օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ դասարանից դուրս իրենց անհատական ուսուցումը կարևոր է: Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց անձնական դարձը տեղի կունենա ոչ միայն կիրակի օրվա ուսուցումից, այլ նաև իրենց ամենօրյա փորձառություններից: Երբ դասարանի անդամները լսում են միմյանց փորձառությունների և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վերաբերյալ վկայությունները, ավելի հավանական է, որ նրանք ձգտեն իրենց համար նմանատիպ փորձառությունների։

Ոչ բոլորն են կարդալու յուրաքանչյուր դասի գլուխները, և նույնիսկ նրանք, ովքեր կարդացել են, գուցե անհարմար զգան կիսվել։ Համոզվեք, որ դասարանի բոլոր անդամները իրենց գնահատված զգան, անկախ այն բանից՝ ինչ-որ բան ունեն կիսվելու, թե՝ ոչ:

Ուսուցանեք վարդապետությունը

Դուք և ձեր դասարանի անդամները պետք է կենտրոնանաք Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության՝ ավետարանի հավերժական ճշմարտությունների վրա, որոնք գտնվում են հանձնարարված սուրբ գրությունների հատվածներում։ Երբ սուրբ գրություններից քննարկեք վարդապետություն, ի՞նչ հատվածներով, մեջբերումներով, փորձառություններով, հարցերով և լրացուցիչ աղբյուրներով կկարողանաք կիսվել: Ինչպե՞ս կօգտագործեիք այս աղբյուրները, որ դասարանի անդամներին օգնեիք հայտնաբերել և հասկանալ ավետարանի սկզբունքները: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ուժեղացնել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Տպել