Հին Կտակարան 2022
Օժանդակ նյութեր


«Օժանդակ նյութեր», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Օժանդակ նյութեր», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Օժանդակ նյութեր

Այս նյութերը կարելի է գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում։

Հիմներ և Երեխաների երգարան

Հոգևոր երաժշտությունը հրավիրում է Հոգին և ուսուցանում վարդապետությունը անմոռանալի եղանակով: Բացի Հիմների և Երեխաների երգարանի տպագրված տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և երեխաների երգերի տեսալսողական ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org և Sacred Music և Gospel Media հավելվածներում:

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներ

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկները տալիս են պատմական հիմքեր և վարդապետական մեկնաբանություններ սուրբ գրություններում գտնվող սկզբունքների վերաբերյալ: Դրանք նաև կարող են ոգեշնչել ուսուցողական գաղափարներ Կիրակնօրյա դասերի համար։

Եկեղեցու ամսագրեր

Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերն ապահովում են հոդվածներ և այլ նյութեր, որոնք կարող են լրացնել սկզբունքները, որոնք դուք ուսուցանում եք Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար ձեռնարկից։

Նկար
Եկեղեցու նյութերն ուսումնասիրող երեխա

Ավետարանական թեմաներ

Այցելելով Ավետարանական թեմաներ (topics.ChurchofJesusChrist.org) կայքը, դուք կարող եք գտնել հիմնական տեղեկություններ ավետարանական տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց հետ կլինեն նաև օգտակար աղբյուրների կապուղիներ, ինչպես օրինակ՝ գերագույն համաժողովների ելույթներ, հոդվածներ, սուրբ գրություններ և տեսաֆիլմեր։ Կարող եք գտնել նաև Gospel Topics Essays, որը սպառիչ տեղեկություններ է տալիս ավետարանին և պատմությանը վերաբերող հարցերին:

Քարոզիր իմ ավետարանը

Միսիոներների համար նախատեսված այս ուղեցույցը տալիս է ավետարանական հիմնական սկզբունքների մի ակնարկ։

Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ)

Այս աղբյուրը ընդգծում է Եկեղեցու չափանիշները, որոնք կօգնեն մեզ ապրել ավետարանով և վայելել Հոգու ընկերակցությունը։ Հաճախ անդրադարձեք դրան, հատկապես, եթե ուսուցանում եք երիտասարդներին:

Տեսաֆիլմեր և արվեստ

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել ձեր ուսանողներին հասկանալ վարդապետությունը և մտովի պատկերացնել պատմությունները, որոնք կապված են սուրբ գրությունների հետ։ Այցելեք Gospel Media հավելվածը MediaLibrary.ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի փնտրեք Եկեղեցու տեսալսողական նյութերի հավաքածուն։ Gospel Media հավելվածը հասանելի է նաև որպես բջջային հավելված։ Շատ պատկերներ, որոնք կարող եք օգտագործել դասարանում, զետեղված են Ավետարանի պատկերագրքում։

Ուսուցանել Փրկիչի ձևով

Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկը կարող է օգնել ձեզ սովորել և կիրառել Քրիստոսանման ուսուցման սկզբունքները: Այս սկզբունքները քննարկվում են և կիրառվում ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ։

Տպել