«Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 85 րոպե», Վարել ինքնապահովման խմբերը (2016)
«Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 85 րոպե», Վարել խմբերը
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 85 րոպե
Ի՞նչ է իրենից ներկայացնում ինքնապահովման խումբը։ (10 րոպե)
-
Դիտեք.«Ես կապահովեմ իմ սրբերին» տեսանյութը, որը կարելի է գտնել` srs.lds.org/videos կայքում, «Վարել խմբերը» գլխի՝ «Տեսանյութեր» բաժնի տակ։ (Չկա՞ տեսանյութ: Շարունակեք կարդալ։)
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը ազդել իմ հոգևոր և նյութական ինքնապահովման վրա:
-
Կարդացեք.Ինքնապահովման խմբերի նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց ապրելակերպը։ Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է․ «Ես գիտեմ, որ խորհուրդն ամենաարդյունավետ եղանակն է իրական արդյունքներ ստանալու համար։ Բացի դա, ես գիտեմ, որ Տերը նույնպես օգտագործում է խորհուրդները, և նա տիեզերքում ամեն ինչ ստեղծել է երկնային խորհրդի միջոցով, ինչպես գրված է սուրբ գրության մեջ («Ընտանեկան խորհուրդներ», Ensign կամ Լիահոնա, Մայիս 2016, 63)։
Աշխատելով միասին՝ որպես խորհուրդ, խմբի անդամներին հասանելի կլինեն ավելի շատ տաղանդներ, ոգեշնչում, փորձառություն և գիտելիք, քան՝ միայնակ։ Ինքնապահովման խումբը․
-
Բաղկացած է 8-12 անդամներից, ովքեր աշխատում են ընդհանուր հետաքրքրության վրա, ինչպիսիք են՝ ֆինանսների կառավարումը, ավելի լավ աշխատանքի որոնումը, իրենց կրթության բարելավումը կամ գործ սկսելն ու մեծացնելը։
-
Ապահովում է մթնոլորտ, որտեղ բոլորը հավասարապես մասնակցում և հարմարավետ են զգում։
-
12 շաբաթ շարունակ հանդիպում են յուրաքանչյուր շաբաթ նոր հմտություններ և սովորություններ զարգացնելու համար:
-
Օգտագործում է խորհրդի մոդելը, որպեսզի անդամները կարողանան սովորել և խրախուսել միմյանց:
-
Պարտավորեցնում է ամեն շաբաթ կիրառել այն, ինչ անդամները սովորել են։
-
Զեկուցում է առաջընթացի վերաբերյալ, որպեսզի անդամները կարողանան միմյանց նկատմամբ հաշվետու լինել իրենց ստանձնած պարտավորությունների համար:
-
-
Քննարկեք.Ինչպե՞ս են ինքնապահովման խմբերը տարբերվում ձեր հաճախած սեմինարներից կամ այլ դասընթացներից։
Ձեր դերը որպես վարող (15 րոպե)
-
Դիտեք.«Ինչպես վարել խումբը» տեսանյութը, որը կարելի է գտնել` srs.lds.org/videos կայքում, «Վարել խմբերը» գլխի՝ «Տեսանյութեր» բաժնի տակ։ (Չկա՞ տեսանյութ: Շարունակեք կարդալ):
-
Քննարկեք.Տեսանյութի մեջ ի՞նչ արեց վարողը, որպեսզի ուսուցիչից դառնա վարող։ Դա ինչպիսի՞ ազդեցություն թողեց խմբի վրա։
-
Կարդացեք.Եկեղեցու խորհուրդների կամ խմբերի մասին Տերն ասել է․ «Թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ, և որ ամեն մարդ ունենա հավասար արտոնություն» (ՎևՈւ 88․122, շեշտադրումն ավելացված է)։
Ինքնապահովման խմբերում կանչված ուսուցիչ չկա։ Որպես վարող, դուք օգնում եք խմբի անդամներին հետևել նյութերին, մասնակցել և Հոգին հրավիրել քննարկմանը։ Դուք չեք կանչվել որպես նյութի գիտակներ։ Փոխարենը, դուք պետք է մասնակցեք որպես խմբի անդամ՝ պահելով պարտավորությունները և սովորելով միասին։ Հետևելով ստորև բերված սկզբունքներին (թավ տառերով), ձեր թիմը կունենա հաջողակ փորձառություն։
Ստեղծեք ապահով միջավայր։ Յուրաքանչյուր շաբաթ մասնակիցները հրապարակայնորեն կպատասխանեն խմբին՝ իրենց պարտավորությունների կատարման հարցում առաջընթացի մասին: Նրանք սխալներ կկատարեն և կձախողեն, երբ ձգտեն ավելի մեծ ինքնապահովման: Դա նորմալ և սովորական է։ Կարևոր է, որ մասնակիցները զգան, որ նրանք գտնվում են ապահով միջավայրում, որպեսզի փորձեն, ձախողեն և, ի վերջո, հաջողության հասնեն:
-
Քննարկեք.Որո՞նք են այն եղանակներ, որոնց միջոցով կարող եք օգնել մասնակիցներին՝ ապահով, հարմարավետ և ընդունված զգալ խմբի մեջ:
-
Կարդացեք.Խրախուսեք մասնակցությունը: Որպես վարող, դուք չպետք է ավելի շատ խոսեք, քան խմբի որևէ անդամ։ Դուք պետք է միջամտեք և բոլորին ձայն տաք։
-
Քննարկեք.Ինչպե՞ս կվարվեք մի մարդու հետ, ով գերիշխող դիրք է գրավում զրույցի ժամանակ կամ չի մասնակցում զրույցին։
-
Կարդացեք.Սկսեք և ավարտեք ժամանակին։ Խմբի անդամները պետք է վստահեն, որ խումբը կմեկնարկի և կավարտվի ժամանակին։ Յուրաքանչյուր բաժին կամ վարժություն ունի սահմանված ժամանակահատված։ Ամեն շաբաթ կարող եք խմբից որևէ մեկին նշանակել ժամանակապահ։
-
Քննարկեք.Ուրիշ ի՞նչ կարող եք անել, որ օգնեք խմբին ճիշտ տնօրինել ժամանակը։
-
Կարդացեք.Տեղին և դրական դիտողություններ արեք։ Երբեք մի կիսվեք այնպիսի պատմություններով, որոնք քննադատական են ուրիշների համար, նույնիսկ, եթե դրանք խմբի անդամներին անծանոթ մարդկանց մասին են։
-
Քննարկեք.Ի՞նչ կարող եք անել, որ խմբի մեկնաբանությունները կենտրոնացած և հարգալից լինեն։
Ինքնապահովման խմբի հավաքի կառուցվածքը (40 րոպե)
-
Դիտեք.«Գնացեք և կատարեք» ուսուցումը» տեսանյութը, որը կարելի է գտնել` srs.lds.org/videos կայքում, «Վարել խմբերը» գլխի՝ «Տեսանյութեր» բաժնի տակ։ (Չկա՞ տեսանյութ: Շարունակեք կարդալ):
-
Կարդացեք.Խմբի հավաքներն ունեն հինգ բաժիններ։ Երբեք չպետք է բաց թողնեք որևէ բաժին։
-
Զեկուցեք․Այս բաժնում խմբի մասնակիցները գնահատում են իրենց աշխատանքը և զեկուցում առաջընթացի մասին։ Նրանք կիսվում են այն գիտելիքով, որոնք սովորել են նոր հմտություններն ու սովորույթները կիրառելիս։ Առաջընթացի գնահատումը շատ կարևոր է նոր սովորույթներ ձևավորելու համար։ (Տևում է 20–30 րոպե։)
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող է մեր առաջընթացի մասին անկեղծ հաշվետվությունը օգնել մեզ։
-
Իմ հիմքը․Այս բաժնում անդամները սովորում և գործնականում կիրառում են հավատքի, կրթության, ջանասեր աշխատանքի և Տիրոջն ապավինելու սկզբունքները: Յուրաքանչյուր շաբաթ մասնակիցները վերանայում են որևէ հիմնական սկզբունք, որը կօգնի նրանց ինքնապահով դառնալ։ (Տևում է 20 րոպե։)
-
Քննարկեք.Ինչո՞ւ ենք մեր խմբերում ուսումնասիրում և՛ վարդապետությունը, և՛ աշխարհիկ հմտությունները։
-
Սովորել․Այս բաժնում խմբի մասնակիցները կարդում, քննարկում և գործադրում են այն նոր գաղափարներն ու հմտությունները, որոնք կօգնեն նրանց նյութապես ինքնապահով դառնալ։ (Տևում է 40–50 րոպե։)
-
Խորհեք․Այս բաժնում խմբի մասնակիցները խորհում և գրում են այն բաները, որոնք սովորել են խմբի հավաքների ժամանակ։ Նրանք առաջնորդություն են փնտրում Տիրոջից և ուղիներ գտնում կատարելագործվելու համար։ Խնդրում ենք բաց չթողնել այս բաժինը։ (Տևում է 5–10 րոպե։)
-
Քննարկեք.Լռության և առանց քննարկման միջավայրում խորհելով, ինչպե՞ս ենք Սուրբ Հոգուն հնարավորություն տալիս ուսուցանել մեզ։
-
Պարտավորվեք․Այս բաժնում խմբի մասնակիցները պարտավորվում են կիրառել այն նոր հմտություններն ու սովորույթները, որոնք սովորել և քննարկել են խմբի հավաքների ժամանակ։ Պարտավորություններ ստանձնելն ու պահելը շատ կարևոր են նոր սովորույթներ հաստատելու գործընթացում։ Այդ հարցում իրենց օգնելու համար մասնակիցները կընտրեն խմբի մեկ այլ անդամի, որպեսզի հանդես գա որպես գործընկեր։ Գործընկերները շաբաթվա ընթացքում միմյանց հետ կապի մեջ են լինում, որպեսզի խրախուսեն և աջակցեն միմյանց։ Մասնակիցները նաև պարտավորվում են իրենց սովորած գիտելիքով կիսվել ընտանիքի կամ ընկերոջ հետ։ (Տևում է 5–10 րոպե։)
-
Քննարկեք.Ինչո՞ւ է կարևոր լինել գործընկեր և ունենալ գործընկեր։
-
Գործել․Շաբաթվա ընթացքում մասնակիցները պետք է գործեն ըստ իրենց պարտավորությունների, որպեսզի փոխեն իրենց ապրելակերպը։ Կիրառելով և մյուսներին ուսուցանելով իրենց սովորած գիտելիքները, մասնակիցները զարգացնում են ինքնապահովման հմտություններ և սովորույթներ։ (Շաբաթական տևում է 3–8 ժամ։)
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող եմ օգնել խմբի անդամներին շաբաթվա ընթացքում լավ սովորույթներ ձեռք բերել։
-
Կարդացեք.Այժմ, երբ գիտեք կառուցվածքի մասին, եկեք միասին կիրառենք հանդիպման մի իրական բաժին։
Ինչպես են մարդիկ միանում խմբերին (10 րոպե)
-
Դիտեք.«Ընտրել ինքնապահովման խումբը» տեսանյութը հասանելի է՝ srs.lds.org/videos կայքում, «Վարել խմբերը» գլխի՝ «Տեսանյութեր» բաժնի տակ։ (Չկա՞ տեսանյութ: Շարունակեք կարդալ։)
-
Կարդացեք.Խմբին միանալու գործընթացը բաղկացած է երեք քայլից։
Առաջին, ծխերի խորհուրդները հրավիրում են անդամներին հաճախել ինքնապահովման հոգևոր երեկոյին։
Երկրորդ, հոգևոր երեկոյին մասնակցող անդամները․
-
Կսովորեն ինքնապահովման վարդապետություններն ու սկզբունքները։
-
Կգնահատեն իրենց հոգևոր և նյութական կարիքները։
-
Կընտրեն այն խումբը, որը կբարելավի իրենց հմտությունները։
-
Կընտրի խմբի հանդիպումների օրը, վայրը և տեղը:
Երրորդ, անդամները սովորաբար հոգևոր երեկոյից մի շաբաթ հետո են հաճախում իրենց ընտրած խումբը։
-
Վարողի վարչական պարտականությունները (10 րոպե)
Խմբի գրանցում
-
Կարդացեք.Կարևոր է գրանցել խումբը, իսկ հետագայում խմբի ավարտին հաշվետվություն լրացնել: Այդ գործընթացը թույլ կտա Ձեզ պահանջել վկայագրեր խմբի անդամների համար, ստանալ լրացուցիչ ուսումնական նյութեր և օգնել Եկեղեցուն բարելավել ինքնապահովման նախաձեռնությունը: Խնդրում ենք վերանայել ստորև ներկայացված հրահանգները.
-
Առաջին խմբի հանդիպումից առաջ ներբեռնեք Խմբի գրանցման ձևաթուղթը srs.lds.org/report կայքից։ Խմբի առաջին հանդիպման ժամանակ լրացրեք ձևաթուղթը։ Ձևաթուղթը լրացնելուց հետո բացեք srs.lds.org/report կայքը, որպեսզի մուտքագրեք տվյալները։
-
Ամեն շաբաթ կապ հաստատեք ցցի ինքնապահովման մասնագետի հետ, որպեսզի նրան տեղյակ պահեք, թե ովքեր են այցելել հանդիպմանը և պատմել խմբի որևէ անդամի հաջողության պատմության մասին։
-
Խմբի վերջին հանդիպումից առաջ ներբեռնեք Խմբի հաշվետվության ավարտը և Վկայականի հարցման ձևաթուղթը՝ srs.lds.org/report կայքից։ Խմբի վերջին հանդիպման ժամանակ լրացրեք ձևաթուղթը։ Ձևաթուղթը լրացնելուց հետո բացեք srs.lds.org/report կայքը, որպեսզի մուտքագրեք տվյալները։
-
Ամեն շաբաթ պատրաստել սենյակը և տեսանյութերը
-
Կարդացեք.Ձեր ցցի ինքնապահովման մասնագետը պետք է Եկեղեցու շինություններում սենյակ զբաղեցնի ձեզ համար։ Ամեն շաբաթ պետք է մի քանի րոպե շուտ գաք, որպեսզի դասավորեք սեղանները և աթոռները։ Նաև, պետք է կարգավորեք տեսալսողական սարքավորումները և համոզվեք, որ տեսանյութերն ու ձայնը աշխատում են։
Վարել՝ «Գտնել ավելի լավ աշխատանք» խմբերը։
Եթե դուք վարում եք «Գտնել ավելի լավ աշխատանք» խումբը, կա երկու բան, որոնց դուք պետք է տեղյակ լինեք:
Նախ, երբ ձեր խումբը ձևավորում եք ինքնապահովմանը նվիրված հոգևոր երեկոյի ժամանակ, հրավիրեք խմբի անդամներին յուրաքանչյուր խմբի հանդիպմանը բերել իրենց հետաքրքրող աշխատանքների ցուցակը։
Երկրորդ, ձեր հանդիպումների տարբերակները ճկուն են։ Խնդրում ենք կարդացեք հավելվածի 16-17 էջերը: Ներկայացրեք հանդիպման տարբերակները այն մարդկանց, ովքեր ընտրում են ձեր խումբը ինքնապահովմանը նվիրված հոգևոր երեկոյին։
Ամփոփում
-
Կարդացեք.Որպես վարող, ձեր ծառայության ժամանակ հաճախ անդրադարձեք այդ ցուցակին։
Ի՞նչ եք անում Խմբի հանդիպումներից առաջ
-
Զանգահարում կամ հաղորդագրություն եք ուղարկում, որպեսզի հիշեցնեք նրանց ամսաթվի, ժամանակի և վայրի մասին։
-
Վերանայում եք նյութը, որպեսզի վարեք, այլ ոչ թե պատրաստվեք դաս ուսուցանել։
-
Խնդրեք ցցի ինքնապահովման մասնագետին ձեզ բավարար աշխատանքային գրքեր տրամադրել բոլոր նրանց համար, ովքեր ստորագրել են, ինչպես նաև երկու լրացուցիչ օրինակ:
-
Եկեք ժամանակին, որպեսզի պատշաճ կերպով դասավորեք աթոռները, սեղանները և տեսանյութերը:
-
Պատրաստեք գրիչներ և մատիտներ այն մարդկանց համար, ովքեր մոռացել են բերել։
Ի՞նչ եք անում Խմբի հանդիպումների ժամանակ
-
Ջերմորեն ողջունում եք խմբի անդամներին և ծանոթանում նրանց հետ։
-
Հավանություն եք տալիս և գնահատում եք նրանց նվաճումները և առաջընթացը:
-
Նշանակեք որևէ մեկին, որպեսզի պահի առաջարկվող ժամանակը։
-
Խրախուսեք քննարկում խմբի անդամների շրջանում:
-
Կարևորեք հանդիպումների միջև պարտավորությունների կատարումը:
-
Հիշեցրեք խմբի անդամներին պահել գաղտնի տեղեկատվությունը:
Ի՞նչ եք անում Խմբի հանդիպումներից հետո
-
Խմբի առաջին և վերջին հանդիպումներից հետո այցելում եմ srs.lds.org/report կայքը՝ գրանցման, զեկուցման և վկայականների համար։
-
Շաբաթվա ընթացքում աշխատանքային ընկերներին խրախուսեք կապվել և օգնել իրար։
-
Ամեն շաբաթ կապ հաստատեք ցցի ինքնապահովման մասնագետի հետ և նրան տեղյակ պահեք ձեր հաճախելիության մասին և, թե ինչպես է հանդիպումն ընթացել։
-
Աղոթքով վերանայեք նյութերը խմբի հաջորդ հանդիպման համար։
-
Պատրաստվեք հոգեպես և գործեք ըստ ձեր ստացած հուշումների: