«Բարի գալուստ. Առավելագույն ժամանակը՝ 5 րոպե», Վարել ինքնապահովման խմբերը (2016)
«Բարի գալուստ. Առավելագույն ժամանակը՝ 5 րոպե», Վարել խմբերը
Բարի գալուստ. Առավելագույն ժամանակը՝ 5 րոպե
Ինչպես օգտագործել այս աշխատանքային տետրը
Երբ տեսնեք այս հուշումները, հետևեք այս ցուցումներին | ||||
---|---|---|---|---|
Կարդացեք |
Դիտեք |
Քննարկեք |
Խորհեք |
Վարժություն |
Մեկը բարձրաձայն կարդում է խմբի համար։ |
Խմբի բոլոր անդամները դիտում են տեսանյութը։ |
Խմբի անդամները երկուսից չորս րոպե կիսվում են մտքերով։ |
Մարդիկ լուռ մտածում, խորհում և գրում են: |
Խմբի անդամները որոշակի ժամանակ աշխատում են անհատապես կամ ուրիշների հետ: |
-
Աղոթք.Հրավիրեք որևէ մեկին աղոթել։
-
Ժամանակ.Խնդրեք որևէ մեկին ժամանակ պահել յուրաքանչյուր բաժնի համար:
-
Ներածություններ․Յուրաքանչյուր մասնակից 30 վայրկյանի ընթացքում կարող է ասել իր անունը և մի փոքր պատմել իր մասին։
-
Կարդացեք.Բարի գալուստ: Այս գրքույկի նպատակն է ծանոթացնել ձեզ ինքնապահովման խմբերի հետ։ Սա Եկեղեցու նոր նախաձեռնություն է, որը կօգնի անդամներին սովորել գործնական հմտություններ և ամրապնդել հոգևոր սովորույթները: Այսօրվա դասընթացը նման կլինի ինքնապահովման խմբի այն հանդիպումներին, որոնք դուք կվարեք։ Առաջիկա երկու ժամերի ընթացքում մենք կանդրադառնանք հետևյալ թեմաներին․
-
Ի՞նչ է ինքնապահովման խումբը։
-
Ձեր դերը՝ որպես վարող
-
Ինքնապահովման խմբի հանդիպման կառուցվածքը
-
Ինչպե՞ս են մարդիկ միանում ինքնապահովման խմբերին։
-
Վարողի վարչական պարտականությունները։
-