Ձեռնարկներ և կոչումներ
2. Աջակցել անհատներին և ընտանիքներին փրկության և վեհացման աշխատանքում


«2. Աջակցել անհատներին և ընտանիքներին փրկության և վեհացման աշխատանքում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023):

«2. Աջակցել անհատներին և ընտանիքներին», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
ընտանեկան լուսանկար

2.

Աջակցել անհատներին և ընտանիքներին փրկության և վեհացման աշխատանքում

2.0

Նախաբան

Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ղեկավար, դուք աջակցում եք անհատներին և ընտանիքներին՝ կատարելու փրկության և վեհացման աշխատանքը (տես 1.2)։ Այս աշխատանքի վերջնական նպատակն է՝ օգնել Աստծո բոլոր զավակներին ստանալ հավերժական կյանքի օրհնությունները և ուրախության լրիվությունը:

Փրկության և վեհացման աշխատանքի մեծ մասն իրականացվում է ընտանիքների միջոցով: Եկեղեցու բոլոր անդամների համար այս աշխատանքը կենտրոնացած է տան մեջ:

2.1

Ընտանիքների դերը Աստծո ծրագրում

Որպես իր ծրագրի մաս, Երկնային Հայրն ընտանիքներ է ստեղծել երկրի վրա: Նա ուզում է, որ ընտանիքները մեզ երջանկություն պարգևեն։ Ընտանիքները հնարավորություն են տալիս՝ սովորել, աճել, ծառայել, ապաշխարել և ներել: Ընտանիքները կարող են օգնել մեզ պատրաստվել հավերժական կյանքին:

Հավերժական կյանքի մասին Աստծո խոստումը ներառում է՝ հավերժական ամուսնության, երեխաներ ունենալու և հավերժական ընտանիքի մյուս բոլոր օրհնությունները: Այս խոստումը վերաբերում է նրանց, ովքեր Եկեղեցում ներկայումս ամուսնացած չեն կամ ընտանիք չունեն:

2.1.1

Հավերժական ընտանիքներ

Հավերժական ընտանիքները ստեղծվում են, երբ տաճարում կնքման արարողությունները ստանալիս Եկեղեցու անդամներն ուխտեր են կապում: Հավերժական ընտանիքի օրհնություններն իրագործվում են, երբ անդամները պահում են այդ ուխտերը և սխալներ գործելիս ապաշխարում են: Եկեղեցու ղեկավարներն օգնում են, որ անդամները պատրաստվեն այդ արարողություններին և պատվեն իրենց ուխտերը:

Հավերժական ընտանիքներ հաստատելու բնութագրերից մեկը տաճարներում արարողություններ կատարելն է, որոնք թույլ են տալիս անդամներին կնքվել իրենց մահացած նախնիների հետ:

2.1.2

Ամուսին և կին

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից (տես Վարդապետություն և Ուխտեր 49․15)։ Ամուսինը և կինը պետք է միասին առաջ ընթանան դեպի հավերժական կյանք (տես Ա Կորնթացիս 11․11

Հավերժական կյանք ստանալու պահանջներից մեկն այն է, որ տղամարդը և կինը մտնեն սելեստիալ ամուսնության ուխտի մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 131․1–4)։ Ամուսինները կապում են այդ ուխտը, երբ տաճարում ստանում են ամուսնության կնքման արարողությունը: Այս ուխտը հավերժական ընտանիք ստեղծելու հիմքն է։ Եթե նրանք հավատարմորեն պահում են այդ ուխտը, ապա նրանց ամուսնությունը շարունակվում է հավիտյան։

Ամուսնու և կնոջ միջև ֆիզիկական մտերմությունը սքանչելի ու սուրբ է։ Այն կարգված է Աստծո կողմից՝ երեխաներ ստեղծելու և միմյանց հանդեպ սեր արտահայտելու համար: Քնքշությունն ու հարգանքը, այլ ոչ եսասիրությունը, պետք է առաջնորդեն նրանց մտերիմ հարաբերությունները:

Աստված պատվիրել է, որ սեռական մտերմությունը պետք է պահպանել տղամարդու և կնոջ ամուսնության համար:

Ամուսինն ու կինը հավասար են Աստծո աչքում։ Մեկը չպետք է գերիշխի մյուսի վրա: Նրանց որոշումները պիտի ընդունվեն միասնության և սիրո մեջ՝ երկուսի լիարժեք մասնակցությամբ:

2.1.3

Ծնողներ և երեխաներ

Վերջին օրերի մարգարեներն ուսուցանել են, որ «դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», տես նաև Վարդապետություն և Ուխտեր 49․16–17

Սիրող ամուսինն ու կինը միասին ստեղծում են լավագույն պայմաններն իրենց երեխաների կրթության և դաստիարակության համար: Անհատական հանգամանքները կարող են խանգարել ծնողներին միասին մեծացնել իրենց երեխաներին: Այնուամենայնիվ, Տերը կօրհնի նրանց, երբ նրանք փնտրեն Իր օգնությունը և ձգտեն պահել Իր հետ կապած իրենց ուխտերը։

Ծնողները կարևոր պատասխանատվություն ունեն պատրաստել իրենց երեխաներին՝ հավերժական կյանքի օրհնությունները ստանալու համար: Նրանք ուսուցանում են իրենց երեխաներին սիրել և ծառայել Աստծուն և ուրիշներին (տես Մատթեոս 22․36–40

«Հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»)։ Երբ ամուսինը կամ հայրը բացակայում է տնից, մայրն է ղեկավարում ընտանիքը։

Ընտանիքը ղեկավարելու պարտականության ժամանակ ծնողն օգնում է ընտանիքի անդամներին վերադառնալ և ապրել Աստծո ներկայության մեջ: Դա արվում է, երբ մեղմությամբ, հեզությամբ և անկեղծ սիրով ծառայում և ուսուցանում են՝ հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին (տես Մատթեոս 20․26–28)։ Ընտանիքը ղեկավարելու ընթացքում տվյալ ծնողն ընտանիքի անդամներին առաջնորդում է նրանց կանոնավոր աղոթքների, ավետարանի ուսումնասիրության և երկրպագության այլ դրսևորումների ժամանակ։ Ծնողները միասին են կատարում այդ պարտականությունները։

«Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»)։ Դաստիարակել նշանակում է՝ կերակրել, ուսուցանել և աջակցել՝ հետևելով Փրկչի օրինակին (տես 3 Նեփի 10․4)։ Ամուսնու հետ միաբանվելով՝ մայրն օգնում է իր ընտանիքին սովորել ավետարանի ճշմարտությունները և զարգացնել հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Նրանք միասին խթանում են սիրո մթնոլորտը ընտանիքում:

«Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց, որպես հավասար գործընկերներ» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»)։ Նրանք աղոթքով խորհրդակցում են միմյանց և Տիրոջ հետ: Նրանք միասին որոշումներ են ընդունում միասնության և սիրո մեջ՝ երկուսի լիարժեք մասնակցությամբ:

2.2

Փրկության և վեհացման աշխատանքը տներում

Առաջին Նախագահությունն ասել է. «Տունը արդար կյանք ունենալու հիմքն է» (Առաջին Նախագահության նամակ, 11 փետրվարի 1999 թ.):

Որպեսզի աջակցեն անդամներին տանը կատարել փրկության և վեհացման աշխատանքը, Եկեղեցու ղեկավարները խրախուսում են նրանց հիմնել մի տուն, որտեղ ներկա է Հոգին: Նրանք նաև խրախուսում են անդամներին` հանգստության օրը սուրբ պահել, տանը ուսումնասիրել և սովորել ավետարանը և ամեն շաբաթ անցկացնել ընտանեկան երեկոներ:

2.2.3

Ավետարանի ուսումնասիրություն և ուսուցում տանը

Ավետարանի ուսումնասիրությունը և ուսուցումը տնակենտրոն են և աջակցվում են Եկեղեցու կողմից: Եկեղեցու ղեկավարները խրախուսում են բոլոր անդամներին կիրակի օրը և ամբողջ շաբաթվա ընթացքում իրենց տներում ուսումնասիրել ավետարանը:

Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում նկարագրված սուրբ գրությունների ուսումնասիրությունը տանը առաջարկվող ավետարանի ուսումնասիրության դասընթացն է։

2.2.4

Ընտանեկան երեկո և այլ միջոցառումներ

Վերջին օրերի մարգարեները Եկեղեցու անդամներին խորհուրդ են տվել ամեն շաբաթ անցկացնել ընտանեկան երեկոներ: Անհատների և ընտանիքների համար դա կարող է դառնալ ավետարանը սովորելու, վկայություններն ամրապնդելու, միասնություն կառուցելու և միմյանց հետ շփվելու նվիրական ժամանակ:

Ընտանեկան երեկոն ճկուն է և համապատասխանում է անդամների պայմաններին: Այն կարող է անցկացվել կիրակի կամ մնացած օրերին և այլ հարմար պահերին: Այն կարող է ներառել․

  • Ավետարանի ուսումնասիրություն և ուսուցում (ցանկության դեպքում կարելի է օգտագործել Եկ, հետևիր ինձ ծրագրի նյութերը)։

  • Ծառայել ուրիշներին։

  • Երգել կամ նվագել հիմներ և Երեխաների միության երգեր (տես գլուխ 19

  • Օգնել ընտանիքի անդամներին յուրացնել Երեխաների և երիտասարդների զարգացման ծրագիրը։

  • Ընտանեկան խորհուրդ՝ նպատակներ դնելու, խնդիրներ լուծելու և ժամանակացույցերը համակարգելու համար:

  • Ժամանցային միջոցառումներ

Միայնակ անդամները և մյուսները կարող են կիրակի օրվա սովորական երկրպագության ծառայություններից դուրս խմբերով հավաքվել՝ ընտանեկան երեկոյին մասնակցելու և ավետարանի ուսումնասիրության միջոցով միմյանց զորացնելու նպատակով:

2.2.5

Աջակցել անհատներին

Եկեղեցու ղեկավարներն օգնում են այն անդամներին, որոնց ընտանիքները չեն օգնում նրանց։

Ղեկավարներն օգնում են, որ այդ անդամներն ու նրանց ընտանիքներն ունենան ընկերներ, մարդկանց հետ առողջ շփումներ և հոգևոր աճի հնարավորություններ:

2.3

Փոխհարաբերությունները տան և եկեղեցու միջև

Փրկության և վեհացման աշխատանքը կենտրոնացած է տանը և աջակցվում է Եկեղեցու կողմից: Հետևյալ սկզբունքները վերաբերում են տան ու եկեղեցու միջև փոխհարաբերություններին։

  • Ղեկավարներն ու ուսուցիչները հարգում են ծնողների դերը և աջակցում են նրանց:

  • Եկեղեցու որոշ ժողովներ առաջնային են յուրաքանչյուր ծխում կամ ճյուղում: Դրանք ներառում են՝ հաղորդության ժողովները, կիրակնօրյա դասերը և քվորումի ժողովները: Շատ այլ ժողովներ, միջոցառումներ և ծրագրեր առաջնային չեն:

  • Եկեղեցու ծառայությունն ու մասնակցությունը ենթադրում է որոշակի զոհաբերություն: Տերը կօրհնի անդամներին, երբ նրանք ծառայեն և զոհաբերեն Իր Եկեղեցում: Այնուամենայնիվ, Եկեղեցու ծառայությանը հատկացրած ժամանակը չպետք է խանգարի անդամներին կատարել իրենց պարտականությունները տանը, աշխատավայրում և այլուր։

Տպել