Ձեռնարկներ և կոչումներ
19․ Երաժշտություն


«19. Երաժշտություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«19. Երաժշտություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
կինը և երեխան դաշնամուր են նվագում

19.

Երաժշտություն

19.1

Երաժշտության նպատակը եկեղեցում

Հոգևոր երաժշտությունը մեծացնում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը: Այն հրավիրում է Հոգուն և ուսուցանում է վարդապետություն: Այն նաև ստեղծում է ակնածանքի զգացում, միավորում է անդամներին և հնարավորություն է տալիս երկրպագել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

19.2

Երաժշտություն տանը

Իր մարգարեների միջոցով Տերը խրախուսել է անհատներին և ընտանիքներին օգտագործել ոգեշնչող երաժշտություն իրենց առօրյա կյանքում:

Եկեղեցու երաժշտության ձայնագրությունները հասանելի են հետևյալ աղբյուրներում.

19.3

Երաժշտությունը եկեղեցու ժողովներում

19.3.1

Պլանավորել Եկեղեցու ժողովների երաժշտությունը

Ծխի և ցցի երաժշտության համակարգողները աշխատում են քահանայության ղեկավարների հետ, որպեսզի պլանավորեն երկրպագության ծառայությունների երաժշտությունը: Նրանք ընտրում են այնպիսի երաժշտություն, որը ժողովների ժամանակ բարձրացնում է երկրպագության ոգին։

19.3.2

Երաժշտությունը հաղորդության ժողովներում

Հաղորդության ժողովի երաժշտության ժամանակ հավաքվածները միասին երգում են օրհներգեր՝ ժողովը բացելու և փակելու համար, ինչպես նաև հաղորդության արարողության սպասավորումից առաջ: Հաղորդության արարողության օրհներգը պետք է վերաբերի հենց հաղորդությանը կամ Փրկչի զոհաբերությանը:

Պետք է հնչի նախերգանքը, երբ անդամները հավաքվում են ժողովից առաջ: Փակման աղոթքից հետո պետք է հնչի գործիքային վերջերգ, մինչ անդամները հեռանում են ժողովից:

Հաղորդության ժողովը կարող է ներառել նաև հավելյալ օրհներգ, որը հավաքավածները երգում են ժողովի կեսին, օրինակ՝ ելույթների միջև:

19.3.3

Երաժշտությունը դասարաններում և ծխի այլ ժողովներում

Ղեկավարները խրախուսում են, որ ուսուցիչները իրենց ուսուցումը բարելավելու համար օգտագործեն օրհներգեր և այլ հոգևոր երաժշտություն։

19.3.6

Երաժշտական գործիքներ

Եկեղեցու ժողովներում նախերգանքի, վերջերգի և օրհներգը նվագելու համար սովորաբար օգտագործվում է կենդանի երաժշտություն։ Այնտեղ, որտեղ դրանք հասանելի են, և որտեղ անդամները կարող են նվագել դրանք, ստանդարտ գործիքներ են հանդիսանում երգեհոններն ու դաշնամուրները։ Եպիսկոպոսները կարող են հաստատել երաժշտական այլ գործիքների օգտագործումը հավաքվածների օրհներգերի, նախերգանքի, վերջերգի և երաժշտական այլ կատարումների համար:

Եթե դաշնամուր, երգեհոն կամ նվագակցող չկա, կարող են օգտագործվել ձայնագրություններ (տես 19.2):

19.3.7

Երգչախմբեր

19.3.7.1

Ծխի երգչախումբ

Այնտեղ, որտեղ բավականաչափ անդամներ կան, ծխերը կարող են կազմակերպել երգչախմբեր, որոնք կանոնավոր կերպով կերգեն հաղորդության ժողովներին:

Բացի ծխի երգչախմբից, Եկեղեցու ժողովներին երգելու կարող են հրավիրվել կանանց, տղամարդկանց, երիտասարդների կամ երեխաների ընտանիքները և խմբերը:

19.4

Ծխի երաժշտության ղեկավարներ

19.4.1

Եպիսկոպոսություն

Եպիսկոպոսը պատասխանատու է ծխի երաժշտության համար: Նա կարող է այդ պարտականությունը հանձնարարել իր խորհրդականներից մեկին:

19.4.2

Ծխի երաժշտության համակարգող

Ծխի երաժշտության համակարգողը ծառայում է եպիսկոպոսության ղեկավարության ներքո: Նա նաև ունի հետևյալ պարտականությունները.

  • Եպիսկոպոսությանը և ծխի այլ ղեկավարներին խորհուրդներ է տալիս երաժշտական հարցերի վերաբերյալ:

  • Աշխատում է եպիսկոպոսության հետ՝ հաղորդության ժողովների համար երաժշտություն ծրագրելու համար (տես 19.3.1 և 19.3.2):

  • Եպիսկոպոսության խնդրանքով անդամների անուններ է ներկայացնում ծխի երաժշտական կոչումներում: Կողմնորոշում է նրանց, ովքեր ծառայում են այս կոչումներում՝ անհրաժեշտության դեպքում առաջարկելով աջակցություն, ուսուցում և վերապատրաստում։

19.4.3

Լրացուցիչ կոչումներ

Եպիսկոպոսությունը կարող է անդամներին կանչել ծառայելու հետևյալ կոչումներում։

19.4.3.1

Ծխի երաժշտության ղեկավար

Երաժշտության ղեկավարը խմբավարում է օրհներգերը հաղորդության ժողովի և ծխի այլ ժողովների համար, ինչպես պահանջվում է:

19.4.3.2

Ծխի նվագակցող

Ծխի նվագակցողը նվագում է նախերգանքը, վերջերգը, օրհներգերը հաղորդության ժողովի և ծխի այլ ժողովների ժամանակ, ինչպես պահանջվում է:

19.7

Լրացուցիչ քաղաքականություն և ուղեցույցներ

19.7.2

Հավաքատան երաժշտական գործիքների օգտագործումը՝ վարժվելու, մասնավոր ուսուցման և մենահամերգների համար

Երբ չկա ողջամիտ այլընտրանք, քահանայության ղեկավարները կարող են թույլատրել հավաքատների դաշնամուրների և երգեհոնների օգտագործումը՝ վարժվելու, վճարովի մասնավոր ուսուցման և մենահամերգների համար, որոնց մեջ ներգրավված են այն միավորների անդամները, ովքեր օգտվում են այդ հավաքատնից:

Տպել