Ձեռնարկներ և կոչումներ
3. Քահանայության սկզբունքները


«3. Քահանայության սկզբունքները», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«3. Քահանայության սկզբունքները» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
ընտանիքը տաճարի կողքով քայլելիս

3.

Քահանայության սկզբունքները

3.0

Նախաբան

Քահանայությունն Աստծո իշխանությունն ու զորությունն է: Քահանայության միջոցով Երկնային Հայրը կատարում է Իր աշխատանքը՝ «իրականացնելով մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Աստված իշխանություն և զորություն է շնորհում Երկրի վրա գտնվող իր որդիներին և դուստրերին, որպեսզի օգնի այդ աշխատանքի իրականացմանը (տես գլուխ 1

3.2

Քահանայության օրհնությունները

Ուխտերի և քահանայության արարողությունների միջոցով Աստված մեծ օրհնություններ է հասանելի դարձնում Իր բոլոր զավակներին: Այս օրհնություններն են.

  • Մկրտությունը և անդամակցությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։

  • Սուրբ Հոգու պարգևը:

  • Հաղորդության ընդունումը:

  • Եկեղեցու կոչումներում և հանձնարարություններում ծառայելու իշխանությունը և զորությունը:

  • Հայրապետական օրհնությունների և քահանայության մյուս օրհնությունների՝ բժշկման, մխիթարության և առաջնորդության ստացումը։

  • Աստծո զորությամբ տաճարում օժտում ստանալը։

  • Հավերժության համար ընտանիքի անդամների հետ կնքումը:

  • Հավերժական կյանքի խոստումը։

3.3

Մելքիսեդեկյան քահանայություն և Ահարոնյան քահանայություն

Եկեղեցում քահանայությունը բաղկացած է երկու մասից՝ Մելքիսեդեկյան քահանայություն և Ահարոնյան քահանայություն (տես Վարդապետություն և Ուխտեր 107․1

3.3.1

Մելքիսեդեկյան քահանայություն

Մելքիսեդեկյան քահանայությունը «Սուրբ Քահանայություն է ըստ Աստծո Որդու Կարգի» (Վարդապետություն և Ուխտեր 107․3)։ Դա այն զորությունն է, որով Աստծո որդիները և դուստրերը կարող են դառնալ Նրա նման (տես Վարդապետություն և Ուխտեր 84․19–21, 132․19–20

Այս իշխանության միջոցով Եկեղեցու ղեկավարներն առաջնորդում և սպասավորում են Եկեղեցու ամբողջ հոգևոր աշխատանքը (տես Վարդապետություն և Ուխտեր 107․18

Ցցի նախագահը ցցի նախագահող քահանայապետն է (տես Վարդապետություն և Ուխտեր 107․8, 10, տես նաև այս ձեռնարկի գլուխ 5-ը)։ Եպիսկոպոսը ծխի նախագահող քահանայապետն է (տես Վարդապետություն և Ուխտեր 107․17, տես նաև այս ձեռնարկի գլուխ 7-ը)։

Մելքիսեդեկյան քահանայության պաշտոնների և պարտականությունների մասին տեղեկություն իմանալու համար, տես 8.1։

3.3.2

Ահարոնյան քահանայություն

Ահարոնյան քահանայությունը «հավելումն է … Մելքիսեդեկյան քահանայության» (Վարդապետություն և Ուխտեր 107․14)։ Այն կրում է հետևյալ բանալիները․

  • Հրեշտակների սպասավորության։

  • Ապաշխարության ավետարանի։

  • Արտաքին արարողությունների սպասավորության, ներառյալ՝ մեղքերի թողության համար մկրտությունը:

(Տես Վարդապետություն և Ուխտեր 13․1, 84․ 26-27, 107․20։)

Եպիսկոպոսը ծխի Ահարոնյան քահանայության նախագահն է (տես Վարդապետություն և Ուխտեր 107․15

Ահարոնյան քահանայության պաշտոնների և պարտականությունների մասին տեղեկություն իմանալու համար, տես 10.1.3։

3.4

Քահանայության իշխանությունը

Քահանայության իշխանությունը Աստծուն ներկայացնելու և Նրա անունով գործելու լիազորությունն է: Եկեղեցում քահանայության ամբողջ իշխանությունը գործադրվում է քահանայության բանալիներ կրողների ղեկավարության ներքո:

3.4.1

Քահանայության բանալիները

Քահանայության բանալիները քահանայության օգտագործումը ղեկավարելու իշխանությունն է՝ հանուն Աստծո զավակների։

3.4.1.1

Նրանք, ովքեր կրում են քահանայության բանալիներ

Իր բոլոր Առաքյալներին Տերը շնորհել է երկրի վրա Աստծո արքայությանը պատկանող քահանայության բոլոր բանալիները: Ապրող ավագ առաքյալը, որը Եկեղեցու նախագահն է, միակ մարդն է, որը լիազորված է գործադրել քահանայության բոլոր բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 81․1–2, 107․64–67, 91–92, 132․7

Եկեղեցու նախագահի ղեկավարության ներքո քահանայության ղեկավարներին տրվում են բանալիներ, որպեսզի նրանք նախագահեն իրենց պարտականության շրջանակներում: Այդ ղեկավարներն են․

  • Ցցերի և շրջանների նախագահները։

  • Եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները։

  • Մելքիսեդեկյան և Ահարոնյան քահանայության քվորումների նախագահները։

  • Տաճարների նախագահները։

  • Միսիաների նախագահները և միսիոներական ուսուցման կենտրոնների նախագահները։

Այս ղեկավարները ստանում են քահանայության բանալիները, երբ ձեռնադրվում են իրենց կոչումներում:

Քահանայության բանալիները չեն տրվում ուրիշներին, ներառյալ՝ տեղական քահանայության ղեկավարների կամ Եկեղեցու կազմակերպությունների նախագահների խորհրդականներին: Եկեղեցու կազմակերպությունների նախագահները նախագահում են այն մարդկանց ղեկավարության ներքո, որոնք կրում են քահանայության բանալիներ (տես 4.2.4

3.4.1.2

Տիրոջ աշխատանքի կարգը

Քահանայության բանալիներն ապահովում են, որ փրկության և վեհացման աշխատանքը կատարվի կանոնավոր կերպով (տես Վարդապետություն և Ուխտեր 42․11, 132․8)։ Նրանք, ովքեր կրում են քահանայության բանալիներ, Տիրոջ աշխատանքը ղեկավարում են իրենց պարտականության շրջանակներում: Այդ նախագահող իշխանությունը գործում է միայն ղեկավարի կոչման հատուկ պարտականությունների համար: Երբ քահանայության ղեկավարներն ազատվում են իրենց կոչումներից, նրանք այլևս չեն կրում այդ բանալիները:

3.4.2

Քահանայության շնորհումը և կարգումը

Քահանայության բանալիներ կրողների ղեկավարության ներքո Եկեղեցու արժանավոր տղամարդկանց շնորհվում է Ահարոնյան քահանայությունը և Մելքիսեդեկյան քահանայությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 84․14–17)։ Համապատասխան քահանայություն շնորհելուց հետո այդ անձը կարգվում է տվյալ քահանայության պաշտոնում, ինչպիսիք են սարկավագը կամ երեցը: Քահանայություն կրող անձը քահանայությունը գործադրում է այդ պաշտոնի իրավունքների և պարտականությունների համաձայն (տես Վարդապետություն և Ուխտեր 107․99

Քահանայության շնորհման և կարգման մասին լրացուցիչ տեղեկություն իմանալու համար, տես 8.1.1 և 18.10։

3.4.3

Քահանայության իշխանության պատվիրակումը Եկեղեցում ծառայելու համար

3.4.3.1

Ձեռնադրում

Երբ տղամարդիկ ու կանայք ձեռնադրվում են քահանայության բանալիներ կրող անձանց ղեկավարության ներքո, Աստծո կողմից նրանց տրվում է այդ կոչման մեջ գործելու իշխանություն։ Երբ նրանք ազատվում են իրենց կոչումներից, նրանք այլևս չեն կրում այդ կոչման մեջ գործելու իշխանությունը։

Եկեղեցու բոլոր ձեռնադրված անդամներին տրված է աստվածային իշխանություն և պատասխանատվություն՝ գործելու իրենց կոչումներում: Օրինակ.

  • Կինը, որը կանչվել և ձեռնադրվել է եպիսկոպոսի կողմից որպես ծխի Սփոփող միության նախագահ, իշխանություն է ստանում ղեկավարել Սփոփող միության աշխատանքը ծխում:

Բոլոր նրանք, ովքեր կանչվում և ձեռնադրվում են, ծառայում են այն մարդկանց ղեկավարության ներքո, որոնք նախագահում են իրենց (տես 3.4.1.2

3.4.3.2

Հանձնարարություն

Եկեղեցու նախագահող ղեկավարներն իշխանությունը կարող են պատվիրակել հանձնարարության միջոցով։ Երբ տղամարդիկ ու կանայք ստանում են այս հանձնարարությունները, Աստծո կողմից նրանց տրվում է գործելու իշխանություն։ Օրինակ.

  • Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը իշխանությունը պատվիրակում են յոթանասունականներին, որոնց հանձնարարված է կառավարել տարածքները և նախագահել ցցերի համաժողովներում:

  • Իշխանությունը պատվիրակվում է Եկեղեցու անդամներին՝ ծառայելու որպես սպասավորող եղբայրներ և սպասավորող քույրեր:

Հանձնարարությամբ պատվիրակված իշխանությունը սահմանափակվում է հանձնարարության հատուկ պարտականություններով և տևողությամբ:

3.4.4

Արդար գործադրել քահանայության իշխանությունը

Այս իշխանությունը կարող է օգտագործվել միայն արդարությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 121․36)։ Այն գործադրվում է համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ, հեզությամբ, սիրով և բարությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 121․41–42

Նրանք, ովքեր գործադրում են քահանայության իշխանությունը, իրենց կամքը չեն պարտադրում ուրիշներին: Նրանք դա չեն օգտագործում եսասիրական նպատակներով:

3.5

Քահանայության զորությունը

Քահանայության զորությունն այն զորությունն է, որով Աստված օրհնում է Իր զավակներին։ Երբ Եկեղեցու բոլոր անդամները՝ կանայք և տղամարդիկ, պահում են Աստծո հետ կապած իրենց ուխտերը, Աստծո քահանայության զորությունը հոսում է նրանց կյանք։ Անդամները կապում են այս ուխտերը, երբ ստանում են քահանայության արարողությունները: (Տես Վարդապետություն և Ուխտեր 84․19–20։)

Քահանայության զորության օրհնությունները, որոնք անդամները կարող են ստանալ, ներառում են.

  • Առաջնորդություն իրենց կյանքում։

  • Ոգեշնչում այն մասին, թե ինչպես ծառայել ընտանիքի անդամներին և այլոց:

  • Մարտահրավերները դիմակայելու և հաղթահարելու ուժ։

  • Հոգու պարգևներ՝ իրենց ունակությունները մեծացնելու համար։

  • Հայտնություն այն մասին, թե ինչպես կատարել այն աշխատանքը, որին նրանց կարգել, ձեռնադրել կամ հանձնարարել են:

  • Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորն ավելի նմանվելու օգնություն և ուժ։

3.5.1

Ուխտեր

Ուխտը սրբազան խոստում է Աստծո և Նրա զավակների միջև: Աստված սահմանում է ուխտի պայմանները, իսկ Նրա զավակները համաձայնվում են հնազանդվել այդ պայմաններին: Աստված խոստանում է օրհնել Իր զավակներին, եթե նրանք պահեն ուխտը։

Բոլոր նրանք, ովքեր իրենց ուխտերը կպահեն մինչև վերջ, կստանան հավերժական կյանք (տես 2 Նեփի 31․17–20, Վարդապետություն և Ուխտեր 14․7

Ծնողները, Եկեղեցու ղեկավարները և այլք օգնում են անհատներին պատրաստվել ուխտեր կապել, երբ նրանք ստանում են ավետարանի արարողությունները: Նրանք համոզվում են, որ այդ անձը հասկանում է ուխտը, որը նա կապելու է։ Երբ այդ անձը կապում է ուխտը, նրանք օգնում են նրան պահել դա։ (Տես Մոսիա 18․8–11, 23–26։)

3.5.2

Արարողություններ

Արարողությունը սրբազան գործողություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ։

Բազմաթիվ արարողություններում անհատներն ուխտեր են կապում Աստծո հետ: Օրինակները ներառում են՝ մկրտությունը, հաղորդությունը, օժտումը և ամուսնության կնքման արարողությունը:

Փրկության և վեհացման արարողությունները կարևոր են հավերժական կյանքի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 18.1։

3.6

Քահանայությունը և տունը

Եկեղեցու բոլոր անդամները, որոնք պահում են իրենց ուխտերը, լինեն՝ կանայք, տղամարդիկ, թե երեխաներ, օրհնված են իրենց տներում Աստծո քահանայության զորությամբ, որպեսզի ամրացնեն իրենց և իրենց ընտանիքները (տես 3.5)։ Այս զորությունը կօգնի անդամներին կատարել Աստծո փրկության և վեհացման աշխատանքն իրենց կյանքում և իրենց ընտանիքներում (տես 2.2

Տղամարդիկ, որոնք կրում են Մելքիսեդեկյան քահանայություն, կարող են քահանայության օրհնություններ տալ ընտանիքի անդամներին՝ առաջնորդելու, բժշկելու և մխիթարելու համար։ Անհրաժեշտության դեպքում Եկեղեցու անդամները կարող են այդ օրհնությունները ստանալ նաև հարազատներից, սպասավորող եղբայրներից կամ Եկեղեցու տեղական ղեկավարներից:

Տպել