Ձեռնարկներ և կոչումներ
7․ Եպիսկոպոսությունը


«7. Եպիսկոպոսությունը», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«7. Եպիսկոպոսությունը» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից։

Նկար
ամբիոնից խոսող մարդ

7.

Եպիսկոպոսությունը

7.1

Եպիսկոպոսը և նրա խորհրդականները

Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները ծխում Եկեղեցու աշխատանքը ղեկավարելու համար (տես 3.4.1): Նա և իր խորհրդականները կազմում են եպիսկոպոսություն:

Եպիսկոպոսն ունի հինգ հիմնական պարտականություն.

  • Նա ծխի նախագահող քահանայապետն է:

  • Նա Ահարոնյան քահանայության նախագահն է:

  • Նա ընդհանուր դատավոր է։

  • Նա համակարգում է փրկության և վեհացման աշխատանքը, նաև հոգում է կարիքավորների մասին:

  • Նա վերահսկում է եկեղեցու գրանցումներն ու ֆինանսները, ինչպես նաև հավաքատան օգտագործումը:

Եպիսկոպոսի առաջնային պարտականությունը ծխի աճող սերունդն է (երեխաներ, երիտասարդներ և երիտասարդ ամուրիներ): Որպեսզի նա կարողանա կենտրոնանալ այդ պարտականության վրա, նա պատվիրակում է բազմաթիվ հանձնարարություններ (տես 4.2.5):

7.1.1

Նախագահող քահանայապետ

Եպիսկոպոսը ծխի հիմնական հոգևոր ղեկավարն է:

7.1.1.1

Ծխի կազմակերպությունները և քահանայության քվորումները

Եպիսկոպոսը պատասխանատու է ծխի Սփոփող միության և Երիտասարդ կանանց կազմակերպությունների համար։ Նա իր խորհրդականներին հանձնարարում է Կիրակնօրյա դպրոցի և Երեխաների միության կազմակերպությունների և ծխի այլ ծրագրերի պատասխանատվությունը:

Ահարոնյան քահանայության քվորումների համար եպիսկոպոսի պարտականությունները շարադրված են 7.1.2-ում: Նրա պարտականությունները երեցների քվորումների համար շարադրված են 8.3.1-ում:

7.1.1.2

Արարողությունները և օրհնությունները

Եպիսկոպոսը ծխում ղեկավարում է հետևյալ արարողությունների և օրհնությունների սպասավորությունը.

  • Հաղորդությունը

  • Երեխաների անվանակոչումը և օրհնումը

  • Գրանցում ունեցող 8-ամյա երեխաների մկրտությունը և հաստատումը (դարձի եկած մարդկանց համար տես 31.2.3.2)

  • Ահարոնյան քահանայության շնորհումը և սարկավագի, ուսուցչի և քահանայի պաշտոնների կարգումը

7.1.1.3

Խորհուրդներ և ժողովներ

Եպիսկոպոսը ղեկավարում է ծխի խորհուրդը և ծխի երիտասարդների խորհուրդը (տես 29.2.5 և 29.2.6):

Եպիսկոպոսությունը ծրագրում է հաղորդության ժողովները և ծխի մյուս ժողովները, որոնք թվարկված են գլուխ 29-ում:

7.1.1.4

Կոչումներ և կոչումից ազատումներ

Եպիսկոպոսի պարտականությունները կոչումների և ազատումների համար շարադրված են գլուխ 30-ում:

7.1.2

Ահարոնյան քահանայության նախագահ

Եպիսկոպոսը՝ որպես ծխի Ահարոնյան քահանայության նախագահ, ունի հետևյալ պարտականությունները։ Նրա խորհրդականներն օգնում են նրան։

  • Աջակցում է ծնողներին երիտասարդներին ուսուցանելու գործում:

  • Վերահսկում է Ահարոնյան քահանայության քվորումները և Երիտասարդ կանանց դասերը: Եպիսկոպոսը քահանաների քվորումի նախագահն է (տես Վարդապետություն և Ուխտեր 107.87–88): Նրա առաջին խորհրդականը պատասխանատու է ուսուցիչների քվորումի համար: Նրա երկրորդ խորհրդականը պատասխանատու է սարկավագների քվորումի համար:

  • Խորհրդակցում է ծխի Երիտասարդ կանանց նախագահի հետ:

  • Պարբերաբար հանդիպում է յուրաքանչյուր երիտասարդի հետ:

7.1.3

Ընդհանուր դատավոր

Եպիսկոպոսը ծխի ընդհանուր դատավորն է (տես Վարդապետություն և Ուխտեր 107․71)։ Նա ունի հետևյալ պարտականությունները.

  • Օգնեք երիտասարդներին և չափահասներին որակավորվել և արժանի լինել տաճարային երաշխավորագրին:

  • Հարցազրույցներ է վարում, ինչպես նշված է 31.2-ում:

  • Հանդիպում է ծխի այն անդամների հետ, որոնք փնտրում են հոգևոր առաջնորդություն, որոնք ունեն անձնական մեծ խնդիրներ կամ լուրջ մեղքեր են գործել, և օգնում է նրանց ստանալ Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը:

  • Ցցի նախագահի ղեկավարությամբ, անհրաժեշտության դեպքում անցկացնում է անդամության խորհուրդներ: Ուղեցույցների համար տես գլուխ 32։

7.1.4

Համակարգել փրկության և վեհացման աշխատանքը

Եպիսկոպոսը համակարգում է փրկության և վեհացման աշխատանքը ծխում (տես գլուխ 1): Նրա խորհրդականները և ծխի մյուս ղեկավարներն օգնում են նրան:

7.1.4.1

Առաջնորդում է նյութական կարիքներ ունեցողների մասին հոգալու ջանքերը

Որպեսզի լրացուցիչ տեղեկություններ գտնեք, թե ինչպես է եպիսկոպոսը հոգում կարիքավորների մասին, տես 22.6.1։

7.1.5

Գրանցումներ, ֆինանսներ և հավաքատուն

Գրանցումների մասին տեղեկությունների համար տես գլուխ 33։ Ֆինանսների, այդ թվում՝ տասանորդի մասին տեղեկությունների համար տես գլուխ 34։ Հավաքատների մասին տեղեկությունների համար տես գլուխ 35։

7.3

Ծխի գործադիր քարտուղարը և ծխի գործադիր քարտուղարի օգնականները

Եպիսկոպոսությունը երաշխավորում է որևէ Մելքիսեդեկյան քահանայություն կրողի՝ ծառայել որպես ծխի գործադիր քարտուղար:

Նա ունի հետևյալ պարտականությունները.

  • Հանդիպում է եպիսկոպոսության հետ և պատրաստում օրակարգեր, ինչպես հանձնարարված է։

  • Ծառայում է որպես ծխի խորհրդի անդամ և մասնակցում է ծխի խորհրդի ժողովներին:

  • Հերթագրում է հանդիպումներ եպիսկոպոսության համար:

7.4

Ծխի գործավարը և ծխի գործավարի օգնականները

Ծխի գործավարի և ծխի գործավարի օգնականների պարտականությունները շարադրված են 33.4.2-ում:

Տպել