Ձեռնարկներ և կոչումներ
35. Հավաքատների խնամք և շահագործում


«35. Հավաքատների խնամք և շահագործում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«35. Հավաքատների խնամք և շահագործում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
մարդիկ լվանում են պատուհանները և աշխատում փոշեկուլով

35.

Հավաքատների խնամք և շահագործում

35.1

Նպատակը

Եկեղեցին տրամադրում է հավաքատներ, որպեսզի այնտեղ մտնող բոլոր մարդիկ կարողանան.

35.2

Դերերը և պարտականությունները

35.2.2

Շինությունների սպասարկման կառավարիչ

Եկեղեցում աշխատող շինությունների սպասարկման կառավարիչն օգնում է բոլոր ցցերին գործարկել հավաքատները: Նա կազմակերպում է հիմնանորոգումները, հիմնական մաքրումը և շինության կանոնավոր սպասարկումը:

Ըստ անհրաժեշտության, շինությունների սպասարկման կառավարիչը ցուցումներ է տալիս ցցի և ծխի շինությունների ներկայացուցիչներին, թե ինչպես մաքրել շենքը և կատարել այլ ներքին առաջադրանքներ: Նա հրահանգներ, նյութեր և սարքավորումներ է տրամադրում:

Նա կարող է նաև վերանայել շինությունների ծախսերը եպիսկոպոսությունների հետ:

35.2.7

Եպիսկոպոսություն

Եպիսկոպոսությունը (կամ ծխի շինության ներկայացուցիչը) ուսուցանում է անդամներին, թե ինչպես օգտագործել, հոգ տանել և փակ պահել շենքը: Եպիսկոպոսությունը նաև շենքի բանալիները բաժանում է ծխի ղեկավարներին:

Նրանք հավաստիանում են, որ շենքում և տարածքում միջոցառումները անվտանգ են իրականացվում (տես 20.7):

Նրանք հաղորդակցվում են Եկեղեցու շինությունների սպասարկման կառավարչի հետ՝ սպասարկման և գործառնական կարիքների վերաբերյալ: Նրանք կարող են նաև վերանայել հարակից ծախսերը շինությունների սպասարկման կառավարչի հետ:

35.2.9

Ծխի շինության ներկայացուցիչ

Եպիսկոպոսությունը որոշում է ծխի շինության ներկայացուցիչ կանչելու նպատակահարմարությունը։ Եթե նրանք որոշում են այս կոչումը տալ, եպիսկոպոսությունը կարող է կանչել չափահաս տղամարդ կամ կին անդամի: Եթե ծխի շինության ներկայացուցիչը չի կանչվում, եպիսկոպոսը կարող է այդ պարտականությունը հանձնարարել իր խորհրդականներից մեկին, ծխի գործավարին, ծխի գործավարի օգնականին կամ գործադիր քարտուղարին:

Ծխի շինության ներկայացուցիչը կազմակերպում է, որ անդամները և կամավորները մաքրեն և պահպանեն շենքը: Նա ուսուցանում է նրանց, թե առկա պարագաներով և սարքավորումներով ինչպես կատարել յուրաքանչյուր առաջադրանք:

35.3

Հավաքատների տրամադրում

Հավաքատները տարբերվում են չափսերով և օգտագործման տեսակով՝ կախված տեղական կարիքներից և պայմաններից: Հավաքատունը կարող է լինել Եկեղեցու կողմից կառուցված կամ գնված տարածք, անդամի տուն, տեղական դպրոց կամ համայնքային կենտրոն, վարձակալված տարածք կամ այլ հաստատված տարբերակ:

Տարածաշրջանի և տեղական ղեկավարները ձգտում են ամբողջությամբ օգտագործել գոյություն ունեցող հավաքատները և խելամիտ լինել լրացուցիչ տարածք խնդրելու հարցում:

35.4

Հավաքատների սպասարկում

35.4.1

Հավաքատների մաքրում և սպասարկում

Տեղական ղեկավարներն ու անդամները, ներառյալ երիտասարդները, պարտավոր են յուրաքանչյուր շենք մաքուր և լավ վիճակում պահել:

Մաքրման ժամանակացույցը չպետք է բեռ լինի անդամների վրա: Օրինակ, եթե շենք հասնելը դժվար է, անդամները կարող են մաքրել շաբաթական միջոցառումների շրջանակներում, երբ նրանք արդեն շենքում են:

35.4.2

Ներկայացնել վերանորոգման հայտ

Ծխերի և ցցերի խորհուրդների անդամները կարող են հաղորդում ներկայացնել շենքի վերանորոգման կարիքների մասին: Դա կարելի է անել՝ օգտագործելով Շինությունների խնդիրների հաղորդում (FIR) գործիքը:

35.4.5

Ապահովություն և անվտանգություն

Ղեկավարներ և անդամները պետք է․

  • Բաց պահեն միջանցքները, աստիճանները, ելքերը և կենցաղային սենյակները՝ անվտանգ մուտք ու ելք անելու համար:

  • Շինություններում չօգտագործեն կամ չպահեն վտանգավոր կամ դյուրավառ նյութեր:

  • Ստեղծեն և հետևեն շենքը կողպելու ընթացակարգերին:

  • Գողությունից պաշտպանեն եկեղեցուն պատկանող սարքավորումները։

  • Իմանան, թե ինչպես անջատել կոմունալ ծառայությունները, ինչպիսիք են՝ ջուրը, էլեկտրականությունը, գազը կամ վառելիքը:

Անհրաժեշտության դեպքում, շինությունների սպասարկման կառավարիչը կարող է տրամադրել քարտեզ, որը ցույց է տալիս կրակմարիչների, առաջին օգնության փաթեթների և կոմունալ ծառայություններն անջատելու վայրերը: Անվտանգության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «Maintaining Meetinghouse»-ի բաժնի «Security and Lockup Procedures» ենթաբաժնում (Meetinghouse Facilities Guide): Տես նաև 20.7։

35.5

Եկեղեցու գույքի օգտագործման քաղաքականություն

35.5.1

Արվեստի գործեր

Հավաքատները պետք է արտացոլեն Հիսուս Քրիստոսի հանդեպ ակնածալի վերաբերմունքը և վկայեն Նրա հանդեպ անդամների հավատքի մասին: Հիսուս Քրիստոսին պատկերող արվեստի գործերը պետք է տեղադրվեն հավաքատների ճեմասրահներում, որպեսզի ցույց տան այդ կենտրոնական հավատքը:

35.5.2

Շինությունների օգտագործման եղանակներ, որոնք չեն թույլատրվում

35.5.2.1

Օգտագործում առևտրային նպատակներով

Եկեղեցու գույքը չի կարող օգտագործվել առևտրային նպատակներով: Օրինակ՝ այն չի կարող օգտագործվել որևէ տեսակի բիզնեսին աջակցելու համար: Նման օգտագործումը չի համապատասխանում Եկեղեցու գույքի նպատակներին: Այն կարող է նաև հակասել տեղական կամ ազգային օրենքներին, որոնք թույլ են տալիս հարկերից ազատել Եկեղեցու գույքը:

Չի թույլատրվում hյուրընկալել խոսնակների կամ հրահանգիչների, որոնք հավաքագրում են մարդկանց, ներգրավում են գնորդներ կամ հաճախորդներ, կամ վճարվում են սեմինարների, դասերի (բացառությամբ դաշնամուրի կամ երգեհոնի մասնավոր ուսուցման համար, տես 19.7.2), ֆիզիկական վարժությունների և այլ միջոցառումների համար։

35.5.2.2

Քաղաքական նպատակներով

Եկեղեցու գույքը չի կարող օգտագործվել քաղաքական նպատակներով: Դրանք ներառում են քաղաքական ժողովների կամ քարոզարշավների անցկացումը: Եկեղեցին քաղաքականապես չեզոք է (տես 38.8.30):

35.5.2.3

Օգտագործում այլ նպատակներով

Եկեղեցու գույքի օգտագործման այլ նպատակները, որոնք անթույլատրելի են, ներառում են.

  • Կազմակերպված մարզական վարժությունների կամ այլ միջոցառումների անցկացում, որոնք չեն հովանավորվում Եկեղեցու կողմից: Բացառություն կարող են լինել համայնքային երգչախմբերը և քաղաքացիական ամուսնությունները (տես 38.3.4-ը քաղաքացիական ամուսնությունների մասին):

  • Գիշերային ապաստանի թույլտվություն (բացառությամբ արտակարգ իրավիճակների, տես 35.5.4):

  • Արշավ կամ այլ միջոցառումներ, որոնք ներառում են գիշերակացը։

Հետևյալ կիրառությունները հիմնականում չեն թույլատրվում: Տեղական ղեկավարները պետք է կապ հաստատեն շինությունների սպասարկման կառավարչի հետ, եթե նրանք զգում են, որ բացառության անհրաժեշտություն կա:

  • Եկեղեցու շենքերի և գույքի վարձակալություն կամ լիզինգ

  • Քաղաքական ընտրողների գրանցման կամ որպես ընտրատեղամասերի օգտագործում. Բացառություն կարող է արվել պետական պաշտոնյաների խնդրանքով, երբ չկա ողջամիտ այլընտրանք, և այդ միջոցառումը չի վնասի Եկեղեցու հեղինակությանը կամ չեզոք դիրքորոշմանը (տես 38.8.30):

35.5.4

Արտակարգ իրավիճակներ

Արտակարգ իրավիճակների ժամանակ ցցի նախագահը որոշում է, թե արդյոք նպատակահարմար է անցկացնել ծխերի և ցցերի ժողովներ: Նա կարող է նաև թույլ տալ, որ շինություններն ու Եկեղեցու գույքն օգտագործվեն աղետներից տուժած մարդկանց աջակցող կազմակերպությունների և հարակից աշխատանքների համար:

35.5.10

Լուսանկարներ և տեսանկարահանումներ Հաղորդության ժողովի ժամանակ

Հաղորդության ժողովները սուրբ են: Այս պատճառով չի թույլատրվում լուսանկարել կամ ձայնագրել հաղորդության ժողովները:

Հաղորդության ժողովների և այլ ժողովների ուղիղ եթերների կամ հեռարձակման մասին տեղեկությունների համար տես 29.7:

Տպել