Ձեռնարկներ և կոչումներ
32. Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ


«32. Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)

«32. Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
զրուցող մարդիկ

32.

Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ

32.0

Նախաբան

Ապաշխարությունը հիմնականում տեղի է ունենում անհատի, Աստծո և նրանց միջև, ովքեր տուժել են այդ անհատի մեղքերի պատճառով: Սակայն, երբեմն անհրաժեշտ է, որ եպիսկոպոսը կամ ցցի նախագահն օգնի Եկեղեցու անդամներին՝ ապաշխարելու իրենց ջանքերում:

Երբ օգնում են անդամներին ապաշխարել, եպիսկոպոսները և ցցերի նախագահները սիրալիր և հոգատար են: Նրանք հետևում են Փրկչի օրինակին, ով բարձրացրեց անհատներին և օգնեց նրանց հրաժարվել մեղքից և դառնալ դեպի Աստված (տես Մատթեոս 9.10–13, Հովհաննես 8.3–11):

32.1

Ապաշխարություն և ներում

Իր ողորմության ծրագիրն իրականացնելու համար Երկնային Հայրն ուղարկեց Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, քավելու մեր մեղքերը (տես Ալմա 42.15): Հիսուսը կրեց այն պատիժը, որը արդարադատության օրենքը պահանջում է մեր մեղքերի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 19.15–19, տես նաև Ալմա 42.24–25): Այս զոհաբերության միջոցով և Հայրը, և Որդին ցույց տվեցին իրենց անսահման սերը մեր հանդեպ (տես Հովհաննես 3.16):

Երբ մենք գործադրում ենք «հավատք ի ապաշխարություն», Երկնային Հայրը ներում է մեզ՝ շնորհելով ողորմություն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (Ալմա 34.15, տես նաև Ալմա 42.13): Երբ մենք մաքրվենք և ներվենք, մենք, ի վերջո, կարող ենք ժառանգել Աստծո արքայությունը (տես Եսայիա 1.18, Վարդապետություն և Ուխտեր 58.42):

Ապաշխարությունն ավելին է, քան վարքագիծը փոխելը: Դա մեղքից հրաժարումն ու դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը դառնալն է: Այն բերում է սրտի և մտքի փոփոխություն (տես Մոսիա 5.2, Ալմա 5.12–14, Հելաման 15.7): Ապաշխարության միջոցով մենք դառնում ենք նոր մարդ՝ հաշտվելով Աստծո հետ (տես Բ Կորնթացիս 5.17–18, Մոսիա 27.25–26):

Ապաշխարելու հնարավորությունն ամենամեծ օրհնություններից մեկն է, որը Երկնային Հայրը տվել է մեզ Իր Որդու պարգևի միջոցով:

32.2

Եկեղեցու անդամության սահմանափակումների կամ դադարեցման նպատակը

Եթե անդամը ծանր մեղք է գործում, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը օգնում է նրան ապաշխարել: Որպես այս գործընթացի մաս, նա կարող է որոշ ժամանակով սահմանափակել Եկեղեցու անդամության որոշ արտոնություններ: Որոշ իրավիճակներում նա կարող է որոշ ժամանակով դադարեցնել անձի անդամությունը:

Անձի անդամության սահմանափակումը կամ դադարեցումը պատժելու նպատակ չունի: Ավելի շուտ, այս գործողությունները երբեմն անհրաժեշտ են, որպեսզի օգնեն մարդուն ապաշխարել և զգալ սրտի փոփոխություն: Նրանք նաև ժամանակ են տալիս մարդուն հոգեպես պատրաստվել՝ իր ուխտերը կրկին նորոգելու և պահելու համար:

Անդամության սահմանափակումները կամ դադարեցումը ունի հետևյալ երեք նպատակները:

32.2.1

Պաշտպանել ուրիշներին

Առաջին նպատակն է՝ պահպանել ուրիշներին: Երբեմն մարդը ֆիզիկական կամ հոգևոր սպառնալիք է ներկայացնում։ Հնարավոր օրինակներից են՝ կոպիտ վարքագիծը, ֆիզիկապես վնաս հասցնելը, սեռական բռնությունը, թմրամիջոցների չարաշահումը, խարդախությունը և ուրացությունը։ Ոգեշնչման միջոցով Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը ձգտում է պաշտպանել ուրիշներին, երբ ինչ-որ մեկը վտանգ է ներկայացնում այս և այլ լուրջ ձևերով (տես Ալմա 5.59-60):

32.2.2

Օգնել մարդուն ապաշխարության միջոցով ստանալ Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը

Երկրորդ նպատակն է՝ օգնել մարդուն ապաշխարության միջոցով ստանալ Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը։ Այս գործընթացի միջոցով նա կարող է կրկին դառնալ մաքուր և արժանի լինել՝ ստանալու Աստծո բոլոր օրհնությունները:

32.2.3

Պաշտպանել Եկեղեցու բարի համբավը

Երրորդ նպատակն է՝ պաշտպանել Եկեղեցու բարի համբավը: Անձի՝ Եկեղեցու անդամության սահմանափակումը կամ դադարեցումը կարող է անհրաժեշտ լինել, եթե նրա վարքագիծը զգալիորեն վնասում է Եկեղեցուն (տես Ալմա 39.11): Եկեղեցու բարի համբավը պաշտպանվում է ոչ թե ծանր մեղքերը թաքցնելով կամ նվազագույնի հասցնելով, այլ դրանք լուծելով:

32.3

Դատավորների դերը Իսրայելում

Եպիսկոպոսները և ցցերի նախագահները կանչվում և ձեռնադրվում են որպես Իսրայելի դատավորներ (տես Վարդապետություն և Ուխտեր 107.72–74): Տիրոջը ներկայացնելու համար նրանք կրում են քահանայության բանալիներ՝ օգնելով Եկեղեցու անդամներին ապաշխարել (տես Վարդապետություն և Ուխտեր 13.1, 107.16-18):

Հաճախ եպիսկոպոսները և ցցերի նախագահները օգնում են ապաշխարել անձնական խորհրդատվության միջոցով: Այս օգնությունը կարող է ներառել Եկեղեցու անդամության որոշ արտոնությունների ոչ պաշտոնական սահմանափակում որոշ ժամանակով:

Որոշ ծանր մեղքերի դեպքում ղեկավարներն օգնում են ապաշխարել՝ անցկացնելով անդամության խորհուրդներ (տես 32.6): Այս օգնությունը կարող է ներառել որոշ ժամանակով Եկեղեցու անդամության որոշ արտոնությունների պաշտոնական սահմանափակում կամ անձի անդամության դադարեցում:

Եպիսկոպոսները և ցցերի նախագահները սիրալիր և հոգատար կերպով օգնում են անդամներին ապաշխարել: Դրա օրինակ է ծառայում շնության մեջ բռնված կնոջ հանդեպ Փրկիչի վերաբերմունքը (տես Հովհ. 8.3–11)։ Թեպետ Նա չասաց, որ կնոջ մեղքերը ներվեցին, սակայն Նա չդատապարտեց նրան: Փոխարենը, Նա ասաց կնոջը՝ «այսուհետև մեղք մի գործիր», որպեսզի նա ապաշխարի և փոխի իր կյանքը:

Այս ղեկավարներն ուսուցանում են, որ «ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար, որ ապաշխարէ» (Ղուկաս 15.7): Նրանք համբերատար են, աջակցող և դրական: Նրանք հույս են ներշնչում։ Նրանք ուսուցանում և վկայում են, որ Փրկչի քավիչ զոհաբերության շնորհիվ բոլորը կարող են ապաշխարել և մաքուր դառնալ:

Եպիսկոպոսները և ցցերի նախագահները առաջնորդություն են փնտրում Հոգուց՝ իմանալու համար, թե ինչպես օգնել յուրաքանչյուր մարդու ապաշխարել: Միայն ամենածանր մեղքերի դեպքում Եկեղեցին ունի սահմանված չափանիշ, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն իր ղեկավարները (տես 32.6): Երկու նույնանման իրավիճակ չկա։ Խորհրդատվությունը, որը ղեկավարները անցկացնում են և նրանց կողմից իրականացվող ապաշխարության գործընթացը պետք է ոգեշնչված լինեն, և կարող են տարբեր լինել յուրաքանչյուր մարդու համար:

32.4

Խոստովանություն, գաղտնիություն և հաղորդում պետական մարմիններին

32.4.1

Խոստովանություն

Ապաշխարությունը պահանջում է, որ մեղքերը խոստովանվեն Երկնային Հոր մոտ: Հիսուս Քրիստոսն ասաց․ «Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (Վարդապետություն և Ուխտեր 58․43, տես նաև Մոսիա 26․29

Երբ Եկեղեցու անդամները ծանր մեղքեր են գործում, նրանց ապաշխարությունը ներառում է նաև խոստովանություն իրենց եպիսկոպոսին կամ ցցի նախագահին: Այնուհետև նա կարող է գործադրել ապաշխարության ավետարանի բանալիները նրանց անունից (տես Վարդապետություն և Ուխտեր 13.1, 84.26–27, 107.18, 20): Սա օգնում է նրանց բժշկվել և վերադառնալ ավետարանի ուղին՝ Փրկիչի Քավության զորության միջոցով:

Խոստովանության նպատակն է խրախուսել անդամներին թոթափել իրենց բեռը, որպեսզի նրանք կարողանան լիովին փնտրել Տիրոջ օգնությունը՝ փոխվելու և բժշկվելու հարցում: «Կոտրված սիրտ և փշրված հոգի» զարգացնելը օժանդակում է խոստովանությանը (2 Նեփի 2.7): Կամավոր խոստովանությունը ցույց է տալիս, որ մարդը ցանկանում է ապաշխարել:

Երբ անդամը խոստովանում է, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը հետևում է 32.8-ում տրված խորհրդատվության ցուցումներին: Նա աղոթքով առաջնորդություն է փնտրում, որ գտնի այն պատշաճ միջավայրը, որը կօգնի անդամին ապաշխարել: Նա որոշում է կայացնում, թե արդյո՞ք անդամության խորհուրդն օգտակար կլինի։ Եթե Եկեղեցու քաղաքականությունը պահանջում է անդամության խորհուրդ, նա բացատրում է դա (տես 32.6):

Երբեմն անդամը սխալ է գործել ամուսնու կամ մեկ այլ չափահասի հանդեպ: Որպես ապաշխարության մաս, նա սովորաբար պետք է խոստովանի այդ անձին և ներում խնդրի: Երիտասարդներին, որոնք ծանր մեղք են գործում, սովորաբար խորհուրդ է տրվում խորհրդակցել իրենց ծնողների հետ:

32.4.4

Գաղտնիություն

Եպիսկոպոսները, ցցերի նախագահները և նրանց խորհրդականները սուրբ պարտականություն ունեն պաշտպանելու բոլոր գաղտնի տեղեկությունները, որոնցով կիսվում են իրենց հետ: Այս տեղեկությունները կարող են ստացվել հարցազրույցների, խորհրդատվության և խոստովանությունների ժամանակ: Գաղտնիության նույն պարտականությունը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մասնակցում են անդամության խորհուրդներին: Գաղտնիությունը կարևոր է, քանի որ անդամները չեն կարող խոստովանել մեղքերը կամ ուղղորդում փնտրել, եթե այն, ինչով նրանք կիսվում են, գաղտնի չի մնում: Եթե գաղտնիությունը խախտվում է, Եկեղեցու անդամների վստահությունը կորում է և նրանց զրկում է իրենց ղեկավարների հանդեպ վստահությունից:

Գաղտնիության իրենց պարտականություններին համապատասխան՝ եպիսկոպոսը, ցցի նախագահը կամ նրանց խորհրդականները կարող են նման տեղեկություններով կիսվել միայն հետևյալ կերպ.

  • Նրանք պետք է խորհրդակցեն անդամի ցցի նախագահի, միսիայի նախագահի կամ եպիսկոպոսի հետ՝ անդամության խորհուրդ անցկացնելու կամ առնչվող հարցերի շուրջ:

  • Անձը տեղափոխվում է նոր ծուխ (կամ քահանայության ղեկավարն ազատվում է) մինչ անդամության խորհուրդ անցկացնելը կամ առկա են այլ լուրջ մտահոգություններ:

  • Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը իմանում է, որ Եկեղեցու անդամը, որն ապրում է ծխի կամ ցցի սահմաններից դուրս, կարող է ծանր մեղքի մեջ ներգրավված լինել:

  • Եթե անդամության խորհրդի ժամանակ անհրաժեշտ է հրապարակել տեղեկությունները։

  • Եկեղեցու անդամն է թույլտվություն տալիս, որ ղեկավարը տեղեկություններով կիսվի որոշակի մարդկանց հետ:

  • Հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա սահմանափակ տեղեկություններով կիսվել անդամության խորհրդի որոշման վերաբերյալ:

Ուրիշներին պաշտպանելու և ղեկավարներին օգնելու համար շարժվել օրենքով, Եկեղեցին օգնություն է տրամադրում պատրաստված մասնագետների միջոցով: Այս ցուցումները ստանալու համար ղեկավարներն անհապաղ զանգահարում են Եկեղեցու չարաշահումների օգնության գիծ, որտեղ այն հասանելի է (տես 38.6.2․1): Այնտեղ, որտեղ այն հասանելի չէ, ցցի նախագահը կապվում է տարածաշրջանի գրասենյակի իրավախորհրդատուի հետ:

Միայն մեկ իրավիճակում եպիսկոպոսը կամ ցցի նախագահը պետք է հրապարակի գաղտնի տեղեկությունները՝ նախապես չփնտրելով այդպիսի ուղղորդում: Դա այն դեպքն է, երբ հրապարակումն անհրաժեշտ է կյանքին սպառնացող վնասը կամ լուրջ վնասվածքը կանխելու համար, և ժամանակ չկա ուղղորդում փնտրելու համար: Նման դեպքերում ուրիշներին պաշտպանելու պարտականությունն ավելի կարևոր է, քան գաղտնիության պարտականությունը: Ղեկավարները պետք է անհապաղ դիմեն պատկան մարմիններին:

32.6

Մեղքի ծանրությունը և եկեղեցու քաղաքականությունը

Մեղքի ծանրությունը կարևոր նկատառում է այն միջավայրը որոշելիս, որը (1) կօգնի պաշտպանել ուրիշներին և (2) կօգնի մարդուն ապաշխարել: Տերն ասել է, որ Ինքը «չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել» (Վարդապետություն և Ուխտեր 1.31, տես նաև Մոսիա 26.29): Նրա ծառաները չպետք է անտեսեն ծանր մեղքի ապացույցները:

Ծանր մեղքերը գործվում են դիտավորությամբ և մեծապես խախտում են Աստծո օրենքները: Ստորև ներկայացված են ծանր մեղքերի անվանակարգերը:

  • Բռնություն և կոպիտ վերաբերմունք

  • Սեռական անբարոյականություն

  • Խարդախություն

  • Վստահության չարաշահում

  • Որոշ այլ արարքներ

Երբ Անդամության խորհուրդը պարտադիր է կամ կարող է անհրաժեշտ լինել

Մեղքի տեսակը

Անդամության խորհուրդը պարտադիր է

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել

Մեղքի տեսակը

Բռնություն և կոպիտ վերաբերմունք

Անդամության խորհուրդը պարտադիր է

  • Սպանություն

  • Բռնաբարություն

  • Սեռական ոտնձգության մեղադրանք

  • Երեխաների կամ երիտասարդների նկատմամբ բռնություն

  • Բռնի կոպիտ վարքագիծ

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել

  • Սպանության փորձ

  • Սեռական բռնություն, ներառյալ ոտնձգություն և հետապնդում (տես 38.6.18 գլուխը, երբ խորհուրդը պարտադիր է)

  • Ամուսնու կամ մեկ այլ չափահասի նկատմամբ բռնություն (տես 38.6.2.4 գլուխը, երբ խորհուրդը պարտադիր է)

Մեղքի տեսակը

Սեռական անբարոյականություն

Անդամության խորհուրդը պարտադիր է

  • Արյունապղծություն

  • Մանկական պոռնոգրաֆիա

  • Բազմամուսնություն

  • Կոպիտ սեռական վարքագիծ

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել

  • Շնություն, պոռնկություն, նույնասեռական հարաբերություններ, տղամարդու և կնոջ միջև սեռական հարաբերությունները օրինական ամուսնական կապերից դուրս, ներառյալ սեռական հարաբերություններ առցանց կամ հեռախոսով

  • Համակեցություն, քաղաքացիական ամուսնություններ, զուգընկերություններ և միասեռ ամուսնություններ

  • Պոռնոգրաֆիայի ինտենսիվ կամ հարկադիր օգտագործում, որը զգալի վնաս է հասցրել անդամի ամուսնությանը կամ ընտանիքին

Մեղքի տեսակը

Խարդախություն

Անդամության խորհուրդը պարտադիր է

  • Ֆինանսական կոպիտ վարքագիծ, ինչպիսիք են խարդախությունը և նմանատիպ գործողությունները (տես 32.6.3.3, եթե անդամը ներգրավված է եղել Եկեղեցու ֆինանսական միջոցների կամ ունեցվածքի յուրացման մեջ)

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել

  • Կողոպուտ, գողություն, հափշտակություն կամ յուրացում (տես 32.6.3.3, եթե անդամը ներգրավված է եղել Եկեղեցու ֆինանսական միջոցների կամ ունեցվածքի յուրացման մեջ)

  • Սուտ վկայություն

Մեղքի տեսակը

Վստահության չարաշահում

Անդամության խորհուրդը պարտադիր է

  • Ծանր մեղք՝ Եկեղեցու ղեկավար պաշտոն զբաղեցնելիս

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել

  • Ծանր մեղք՝ Եկեղեցում կամ համայնքում իշխանության կամ վստահության պաշտոն զբաղեցնելու ընթացքում (տես 32.6.3.3, եթե անդամը ներգրավված է եղել Եկեղեցու դրամական միջոցների կամ ունեցվածքի յուրացման մեջ)

  • Ծանր մեղք, որը լայնորեն հայտնի է

Մեղքի տեսակը

Որոշ այլ արարքներ

Անդամության խորհուրդը պարտադիր է

  • Քրեական հանցագործությունների մեծ մասը

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել

  • Արհեստական վիժեցում (եթե 38.6.1 կետի բացառությունը չի կիրառվում)

  • Ծանր մեղքերի օրինաչափություն

  • Ընտանեկան պարտականություններից դիտավորյալ հրաժարում, ներառյալ երեխային աջակցելուց և ալիմենտը վճարելուց

  • Թմրամիջոցների անօրինական վաճառք

  • Այլ ծանր հանցավոր արարքներ

32.6.3

Երբ է ցցի նախագահը խորհրդակցում Տարածաշրջանի Նախագահության հետ անդամության խորհրդի կամ այլ գործողությունների անհրաժեշտության մասին

Որոշ հարցեր չափազանց զգայուն են և լրացուցիչ ուղղորդում են պահանջում։ Որպեսզի իմանա, թե ինչպես լավագույնս օգնի, ցցի նախագահը պետք է խորհրդակցի Տարածաշրջանի Նախագահության հետ այս բաժնի իրավիճակների վերաբերյալ:

32.6.3.2

Ուրացություն։

Ուրացության խնդիրները հաճախ տարածվում են ծխի կամ ցցի սահմաններից դուրս: Նրանք պետք է անհապաղ լուծվեն՝ մյուսներին պաշտպանելու համար:

Եպիսկոպոսը խորհրդակցում է ցցի նախագահի հետ, եթե նա զգում է, որ անդամի արարքը կարող է ուրացություն լինել:

Ինչպես օգտագործվում է այստեղ, ուրացությունը վերաբերում է այն անդամին, որը զբաղվում է հետևյալ գործողություններից որևէ մեկով.

  • Անընդհատ հանդես է գալիս Եկեղեցու, նրա վարդապետության, նրա քաղաքականության կամ նրա ղեկավարների դեմ հստակ և կանխամտածված հանրային անհնազանդությամբ

  • Եպիսկոպոսի կամ ցցի նախագահի կողմից ուղղվելուց հետո շարունակում է որպես Եկեղեցու վարդապետություն ուսուցանել այն, ինչը Եկեղեցու վարդապետություն չէ

  • Միտումնավոր աշխատում է թուլացնել Եկեղեցու անդամների հավատքն ու ակտիվությունը

  • Եպիսկոպոսի կամ ցցի նախագահի ուղղելուց հետո շարունակում է հետևել ուրացած աղանդների ուսմունքներին

  • Պաշտոնապես միացել է մեկ այլ եկեղեցու և խթանում է դրա ուսմունքները

32.6.3.3

Եկեղեցու ֆինանսական միջոցների յուրացում

Եթե անդամը յուրացնում է Եկեղեցու ֆինանսական միջոցները կամ գողանում Եկեղեցու արժեքավոր գույքը, ցցի նախագահը խորհրդակցում է Տարածաշրջանի Նախագահության հետ այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է լինելու անցկացնել անդամության խորհուրդ կամ այլ գործողություն:

Տպել