Ձեռնարկներ և կոչումներ
12. Երեխաների միություն


«12. Երեխաների միություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«12. Երեխաների միություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
ընտանիքը սուրբ գրությունները ձեռքերին

12.

Երեխաների միություն

12.1

Նպատակը և կազմավորումը

Երեխաների միությունը տնակենտրոն, եկեղեցու կողմից աջակցվող կազմակերպություն է։ Այն 18 ամսականից մինչև 11 տարեկան երեխաների համար է։

12.1.1

Նպատակները

Երեխաների միությունն օգնում է երեխաներին.

  • Զգալ իրենց Երկնային Հոր սերը և սովորել Նրա երջանկության ծրագրի մասին:

  • Սովորել Երկնային Հոր ծրագրում Հիսուս Քրիստոսի և Նրա դերի մասին:

  • Սովորել և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով:

  • Զգալ, ճանաչել և գործել ըստ Սուրբ Հոգու ազդեցության:

  • Պատրաստվել, կապել և պահել սուրբ ուխտերը:

  • Մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին:

12.1.3

Դասարաններ

Երբ բավարար թվով երեխաները կան, նրանք բաժանվում են դասարանների՝ ելնելով իրենց տարիքից:

Երեխաները, ընդհանուր առմամբ, Երեխաների միությունից փոխվում են Երիտասարդ կանանց դասարան կամ սարկավագների քվորում այն տարվա հունվարին, երբ նրանք դառնում են 12 տարեկան:

12.1.4

Երգեցողության ժամ

Երգեցողության ժամն օգնում է երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը և սովորել Նրա երջանկության ծրագրի մասին: Երբ երեխաները երգում են ավետարանի սկզբունքների մասին, Սուրբ Հոգին վկայում է նրանց այդ սկզբունքների ճշմարտացիության մասին:

Երեխաների միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում են երգեր, որոնք կնպաստեն ավետարանի սկզբունքների ամրապնդմանը, որոնք երեխաները սովորում են դասարանում և տանը:

12.1.5

Մսուրային դասարան

Մսուրային դասարանն օգնում է 18 ամսականից մինչև 3 տարեկան երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը և սովորել Նրա երջանկության ծրագրի մասին:

12.2

Մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին

12.2.1

Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

12.2.1.2

Ավետարանի ուսումնասիրություն

Երեխաների Միության կիրակնօրյա ժողովներ Վարում է Երեխաների միություն նախագահության անդամը։

Ժամանակացույցը հետևյալն է.

Ժողովի մասը

Տևողությունը

Ժողովի մասը

Բացում (աղոթք, սուրբ գրություն կամ Հավատո հանգանակ և ելույթ՝ բոլորը տրված երեխաների կողմից)

Տևողությունը

5 րոպե

Ժողովի մասը

Երգեցողության ժամ

Տևողությունը

20 րոպե

Ժողովի մասը

Անցում դասերին

Տևողությունը

5 րոպե

Ժողովի մասը

Դասեր և փակման աղոթք

Տևողությունը

20 րոպե

18 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների մսուրային դասարանը տևում է 50 րոպե։ Նայեք ձեր փոքրիկներին-ում նշված է առաջարկվող ժամանակացույց։

Երեխաների շնորհանդեսը հաղորդության ժողովին Երեխաների ամենամյա հաղորդության ժողովի շնորհանդեսը տեղի է ունենում տարվա վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Երեխաների միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը աղոթքով ծրագրում են շնորհանդեսը: Եպիսկոպոսությունը ուղղություն է տալիս։ Երեխաները կարող են երգել, ելույթներ ունենալ և կիսվել պատմություններով, սուրբ գրություններով կամ վկայություններով:

Տաճարային և քահանայության նախապատրաստության ժողով։ Երեխաների միության նախագահությունը ամեն տարի ծրագրում է տաճարային և քահանայության նախապատրաստության ժողով: Եպիսկոպոսությունը ուղղություն է տալիս։ Ժողովը նախատեսված է 10 տարեկան երեխաների համար։ Ծնողները հրավիրված են։

12.2.1.3

Ծառայություններ և միջոցառումներ

Սկսած այն տարվա հունվարից, երբ երեխաները դառնում են 8 տարեկան, նրանք կարող են սկսել հաճախել Երեխաների միության միջոցառումներին:

Երեխաների միության միջոցառումների մեծ մասը չպետք է անցկացվի կիրակի կամ երկուշաբթի երեկոյան:

  • Հնարավորության դեպքում Երեխաների միության միջոցառումներն անցկացվում են ամիսը երկու անգամ:

  • Տղաներն ու աղջիկները սովորաբար հանդիպում են առանձին: Սակայն նրանք կարող են միավորվել որոշ միջոցառումների ժամանակ կամ այն վայրերում, որտեղ երեխաները քիչ են:

Եպիսկոպոսությունը երաշխավորում է, որ Երեխաների միության տղաների և աղջիկների բյուջեն և միջոցառումների քանակը բավարար են և հավասար:

12.2.1.4

Անձնական զարգացում

Փրկչին ավելի նմանվելու իրենց ջանքերում, այն երեխաներին, որոնք տարվա սկզբին դառնում են 8 տարեկան, առաջարկվում է նպատակներ դնել՝ հոգևորապես, սոցիալապես, ֆիզիկապես և մտավոր առումով աճելու համար (տես Ղուկաս 2․52

Նրանք կարող են օգտագործել Անձնական զարգացում. Երեխաների ուղեցույց գրքույկը՝ նպատակներ դնելու և գրանցելու համար:

12.3

Ծխի Երեխաների միության ղեկավարները

12.3.1

Եպիսկոպոսություն

Եպիսկոպոսը առաջնային պատասխանատվություն ունի աճող սերնդի, ներառյալ երեխաների համար: Եպիսկոպոսը կարող է խորհրդական նշանակել՝ օգնելու Երեխաների միությունում իր պարտականությունների հարցում: Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը պարբերաբար հանդիպում է Երեխաների միության նախագահի հետ:

Եպիսկոպոսը և նրա խորհրդականները կանոնավոր կերպով հաճախում են Երեխաների միության դասերին:

12.3.2

Երեխաների միության նախագահություն

Եպիսկոպոսը կանչում է և ի սպաս է դնում որևէ չափահաս կնոջ՝ ծառայելու որպես ծխի Երեխաների միության նախագահ:

Փոքր միավորներում Երեխաների միության նախագահը կարող է լինել միակ կանչված ղեկավարը Երիտասարդ միության կազմակերպությունում: Այս դեպքում նա աշխատում է ծնողների հետ՝ դասերի, երգեցողության ժամի և միջոցառումների կազմակերպման համար։ Եթե միավորը բավականաչափ մեծ է, լրացուցիչ կոչումները կարող են լրացվել հետևյալ հերթականությամբ՝ խորհրդականներ, երաժշտության ղեկավար, ուսուցիչներ և մսուրային դասարանի ղեկավարներ, քարտուղար և միջոցառումների ղեկավարներ:

Երեխաների միության նախագահությունն օգնում է ծնողներին պատրաստել երեխաներին մտնելու և առաջադիմելու ուխտի արահետով:

Դա իրագործելու համար Երեխաների միության նախագահը կարող է նշանակել նախագահության որևէ անդամի՝ օգնելու ծնողներին նախապատրաստել իրենց երեխաներին մկրտվելու և հաստատվելու համար: Երեխաների միության նախագահը կարող է նշանակել նախագահության մեկ այլ անդամի՝ օգնելու ծնողներին իրենց երեխաների տաճարային և քահանայության նախապատրաստման հարցում:

Երեխաների միության նախագահն ունի հետևյալ լրացուցիչ պարտականությունները։ Նրա խորհրդականներն օգնում են նրան։

  • Ծառայում է ծխի խորհրդում:

  • Պարբերաբար անցկացնում է Երեխաների միության նախագահության ժողովները և հանդիպում եպիսկոպոսի կամ նրա նշանակված խորհրդականի հետ:

  • Օգնում է պլանավորել մկրտության ծառայությունները գրանցում ունեցող երեխաների համար, երբ նրան խնդրում են (տես 18.7.2):

  • Պլանավորում և վարում է Երեխաների միության կիրակնօրյա ժողովների բացումը:

  • Սպասավորում է Երեխաների միության առանձին երեխաներին, ուսուցիչներին և ղեկավարներին:

  • Երեխաների միության ղեկավարներին և ուսուցիչներին ուսուցանում է իրենց պարտականությունները և աջակցում է նրանց այդ պարտականություններում՝ կողմնորոշելով նրանց դեպի իրենց կոչումները (տես Ուսուցանել Փրկչի ձևով [2016], 38):

  • Վերահսկում է Երեխաների միության գրանցումները, հաշվետվությունները, բյուջեն և ֆինանսները:

12.3.4

Երաժշտության ղեկավար և դաշնակահար

Երաժշտության ղեկավարը և դաշնակահարը երգեցողության ժամին երեխաներին ուսուցանում են Հիսուս Քրիստոսի ավետարանը երաժշտության միջոցով:

Եթե դաշնակահար կամ դաշնամուր չկա, ղեկավարները կարող են ձայնագրություններ օգտագործել:

12.3.5

Ուսուցիչներ և մսուրային դասարանի ղեկավարներ

Երեխաների միության նախագահությունը եպիսկոպոսությանը առաջարկում է տղամարդկանց և կանանց անուններ՝ ծառայելու որպես Երեխաների միության ուսուցիչներ և մսուրային դասարանի ղեկավարներ: Այս անդամները կանչված են ուսուցանելու և սպասավորելու հատուկ տարիքային խմբերի երեխաներին:

Երեխաների միության ուսուցիչները և մսուրային դասարանի ղեկավարները ուսուցանում են «Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար» (3–11 տարեկան) և «Նայեք ձեր փոքրիկներին» (մսուրային դասարան):

12.3.6

Միջոցառումների ղեկավարներ

Երեխաների միության միջոցառումների ղեկավարները սպասավորում են երեխաներին, երբ նրանք ծրագրում են ծառայություններ ու միջոցառումներ սկսած այն հունվարից, երբ երեխաները դառնում են 8 տարեկան (տես 12.2.1.3): Ծառայություններն ու միջոցառումները կենտրոնանում են փրկության և վեհացման աշխատանքի վրա: Նրանք զվարճալի են և հետաքրքիր:

12.5

Լրացուցիչ ուղեցույցներ և քաղաքականություն

12.5.1

Պաշտպանել երեխաներին

Երբ Եկեղեցու միջավայրում չափահասները շփվում են երեխաների հետ, պատասխանատու չափահաս անդամներից առնվազն երկու հոգի պետք է ներկա լինեն։

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երեխաների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.orgկայք)։

Տպել