Ձեռնարկներ և կոչումներ
17․ Ավետարանի ուսուցում


«17. Ավետարանի ուսուցում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«17. Ավետարանի ուսուցում» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
մայրն ուսուցանում է որդուն

17.

Ավետարանի ուսուցում

Մենք ուսուցանում ենք ավետարանը՝ օգնելու մարդկանց ամրացնել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։

17.1

Քրիստոսանման ուսուցման սկզբունքները

Ավետարանն ուսուցանելիս ծնողները, ուսուցիչները և ղեկավարները հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին, ով Վարդապետ Ուսուցիչն է:

Ղեկավարները իրենց կազմակերպությունների ուսուցիչների հետ կիսվում են Քրիստոսանման ուսուցման հետևյալ սկզբունքներով։ Այս սկզբունքները ավելի մանրամասն բացատրված են «Ուսուցանել Փրկչի ձևով» ձեռնարկում:

17.1.1

Սիրեք նրանց, ում ուսուցանում եք

Այն ամենը, ինչ անում է Փրկիչը, Նրա սիրո արտահայտումն է (տես 2 Նեփի 26.24):

17.1.2

Ուսուցանեք Հոգով

Պատրաստվելիս և ուսուցանելիս ուսուցիչները փնտրում են Հոգու առաջնորդությունը, և նրանք ամեն օր ձգտում են արժանի ապրել Նրա ազդեցությանը:

17.1.3

Ուսուցանեք վարդապետությունը

Հետևելով Փրկչի օրինակին՝ ուսուցիչները կենտրոնանում են ավետարանի ամենակարևոր և փրկարար ճշմարտությունների վրա: Նրանք ուսուցանում են սուրբ գրությունների, վերջին օրերի մարգարեների ուսմունքների և հաստատված ուսումնական ծրագրի նյութերի օգնությամբ:

17.1.4

Ջանասիրաբար սովորելու կոչ արեք

Ուսուցիչները խրախուսում են անդամներին պատասխանատու լինել իրենց ուսման համար:

17.2

Ավետարանի տնակենտրոն ուսումնառություն և ուսուցում

Եկեղեցու ղեկավարները և ուսուցիչները խրախուսում և աջակցում են ավետարանի տնակենտրոն ուսումնառությանն ու ուսուցմանը։

Ղեկավարներն ու ուսուցիչները անդամներին խրախուսում են ոգեշնչում փնտրել, թե ինչպես ուսումնասիրել և ուսուցանել ավետարանը: Նրանց հիմնական ռեսուրսները պետք է լինեն սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ուղերձները:

17.3

Ղեկավարների պարտականությունները

  • Օրինակ ծառայել՝ սովորելով ավետարանը և ուսուցանելով այն Փրկչի ձևով:

  • Հավաստիանալ, որ իրենց կազմակերպություններում ուսուցումը զարգացնում է հավատք և վարդապետական առումով ճիշտ է:

  • Շարունակական աջակցություն ցուցաբերել ուսուցիչներին իրենց կազմակերպություններում:

17.4

Ուսուցիչների խորհրդի ժողովներ

Ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ ուսուցիչները միասին խորհրդակցում են քրիստոսանման ուսուցման սկզբունքների մասին: Նրանք նաև խորհրդակցում են, թե ինչպես բարելավել ավետարանի ուսումնառությունն ու ուսուցումը: Նրանք որպես աղբյուր օգտագործում են Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը:

Ուսուցիչների խորհրդի ժողովները տեղի են ունենում յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, կիրակի օրը՝ 50 րոպեանոց դասաժամի ընթացքում։

Տպել