Ձեռնարկներ և կոչումներ
18. Կատարել քահանայության արարողությունները և օրհնությունները


«18. Կատարել քահանայության արարողությունները և օրհնությունները», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«18. Կատարել քահանայության արարողությունները և օրհնությունները», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
ընտանիքը զբոսնում է տաճարի մոտ

18.

Կատարել քահանայության արարողությունները և օրհնությունները

18.0

Նախաբան

Արարողություններն ու օրհնությունները սուրբ գործողություններ են, որոնք կատարվում են քահանայության իշխանությամբ և Հիսուս Քրիստոսի անունով: Քահանայության արարողություններն ու օրհնությունները հասանելի են դարձնում Աստծո զորությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 84.20):

Արարողությունները և օրհնությունները պետք է կատարվեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով և համաձայն Սուրբ Հոգու առաջնորդության: Ղեկավարները հավաստիանում են, որ դրանք կատարվեն պատշաճ թույլտվությամբ (անհրաժեշտության դեպքում), քահանայության պահանջվող իշխանությամբ, պատշաճ ձևով և արժանավոր մասնակիցների կողմից (տես 18.3):

18.1

Փրկության և վեհացման արարողությունները

Քահանայությունը ներառում է ավետարանի արարողությունները սպասավորելու իշխանությունը, որոնք անհրաժեշտ են փրկության և վեհացման համար: Մարդիկ սուրբ ուխտեր են կապում Աստծո հետ, երբ ստանում են այս արարողությունները: Փրկության և վեհացման արարողությունները թվարկված են ստորև.

  • Մկրտություն

  • Սուրբ Հոգու հաստատում և պարգև

  • Մելքիսեդեկյան քահանայության շնորհում և կոչման կարգում (տղամարդկանց համար)

  • Տաճարային օժտում

  • Տաճարային կնքում

Եթե երեխան, որը ծնվել է ուխտի մեջ, մահանում է 8 տարեկանը չլրացած, ոչ մի արարողություն չի պահանջվում և չի կատարվում: Եթե երեխան չի ծնվել ուխտի մեջ, նրան անհրաժեշտ միակ արարողությունը ծնողների հետ կնքվելն է: Փրկչի Քավության շնորհիվ բոլոր երեխաները, որոնք մահանում են մինչև 8 տարեկանը, «փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում» (Վարդապետություն և Ուխտեր 137.10, տես նաև Մորոնի 8.8–12):

18.3

Մասնակցել արարողությանը կամ օրհնությանը

Նրանք, ովքեր կատարում կամ մասնակցում են արարողության կամ օրհնության, պետք է ունենան անհրաժեշտ քահանայության իշխանությունը և լինեն արժանավոր: Ընդհանուր առմամբ, արժանավորության չափանիշը վերաբերում է տաճարային երաշխավորագիր ունենալուն: Այնուամենայնիվ, առաջնորդվելով Հոգով և այս գլխի ցուցումներով, եպիսկոպոսները և ցցերի նախագահները կարող են թույլ տալ, որ հայրերն ու ամուսինները, որոնք ունեն անհրաժեշտ քահանայության կոչումը, կատարեն կամ մասնակցեն որոշ արարողությունների և օրհնությունների, նույնիսկ, եթե նրանք լիովին արժանի չեն տաճարային երաշխավորագրին: Քահանայություն կրողը, որն ունի չլուծված լուրջ մեղքեր, չպետք է մասնակցի:

Որոշ արարողություններ և օրհնություններ կատարելու կամ ստանալու համար թույլտվություն է պահանջվում նախագահող ղեկավարից, որը կրում է քահանայության անհրաժեշտ բանալիները (տես 3.4.1): Ըստ անհրաժեշտության, թույլտվությունը կարող է տրվել իր կողմից լիազորված խորհրդականի կողմից: Տես հետևյալ աղյուսակները։ Ցցերի նախագահներին վերաբերվող հղումները վերաբերում են նաև միսիաների նախագահներին: Եպիսկոպոսներին վերաբերվող հղումները վերաբերում են նաև ճյուղերի նախագահներին:

Ո՞ր ղեկավարներն են կրում են փրկության և վեհացման արարողությունները կատարելու կամ ստանալու համար թույլտվություն տալու բանալիները:

Արարողություն

Բանալիներ կրող անձը

Արարողություն

Մկրտություն

Բանալիներ կրող անձը

Եպիսկոպոս (8 տարեկան երեխաների, ինչպես նաև 9 և ավելի մեծ տարիքի գրանցում ունեցող անդամների համար, որոնց մկրտությունը հետաձգվել է մտավոր հաշմանդամության պատճառով)

Միսիայի նախագահ (նորադարձների համար)

Արարողություն

Սուրբ Հոգու հաստատում և պարգև

Բանալիներ կրող անձը

Եպիսկոպոս (8 տարեկան երեխաների, ինչպես նաև 9 և ավելի մեծ տարիքի գրանցում ունեցող անդամների համար, որոնց մկրտությունը հետաձգվել է մտավոր հաշմանդամության պատճառով)

Միսիայի նախագահ (նորադարձների համար)

Արարողություն

Մելքիսեդեկյան քահանայության շնորհում և կոչման կարգում (տղամարդկանց համար)

Բանալիներ կրող անձը

Ցցի նախագահ

Արարողություն

Տաճարային օժտում

Բանալիներ կրող անձը

Եպիսկոպոս և ցցի նախագահ

Արարողություն

Տաճարային կնքում

Բանալիներ կրող անձը

Եպիսկոպոս և ցցի նախագահ

Ո՞ր ղեկավարներն են կրում այլ արարողություններ և օրհնություններ կատարելու կամ ստանալու համար թույլտվություն տալու բանալիները:

Արարողություն կամ օրհնություն

Բանալիներ կրող անձը

Արարողություն կամ օրհնություն

Երեխաների անվանակոչում և օրհնում

Բանալիներ կրող անձը

Եպիսկոպոս

Արարողություն կամ օրհնություն

Հաղորդություն

Բանալիներ կրող անձը

Եպիսկոպոս

Արարողություն կամ օրհնություն

Ահարոնյան քահանայության շնորհում և կոչման կարգում (երիտասարդ տղաների և տղամարդկանց համար)

Բանալիներ կրող անձը

Եպիսկոպոս

Արարողություն կամ օրհնություն

Ի սպաս դնել անդամներին՝ կոչումներում ծառայելու համար

Բանալիներ կրող անձը

Տես 30.8

Արարողություն կամ օրհնություն

Յուղի օծում

Բանալիներ կրող անձը

Թույլատրությունն անհրաժեշտ չէ

Արարողություն կամ օրհնություն

Հիվանդների սպասավորում

Բանալիներ կրող անձը

Թույլատրությունն անհրաժեշտ չէ

Արարողություն կամ օրհնություն

Խորհրդի ու սփոփանքի օրհնություններ, ներառյալ հայրական օրհնությունները

Բանալիներ կրող անձը

Թույլատրությունն անհրաժեշտ չէ

Արարողություն կամ օրհնություն

Տների նվիրագործում

Բանալիներ կրող անձը

Թույլատրությունն անհրաժեշտ չէ

Արարողություն կամ օրհնություն

Գերեզմանների օծում

Բանալիներ կրող անձը

Քահանայության ղեկավարը, որը նախագահում է ծառայությունը

Արարողություն կամ օրհնություն

Հայրապետական օրհնություններ

Բանալիներ կրող անձը

Եպիսկոպոս

18.4

Արարողություններ անչափահաս երեխաների համար

Անչափահաս երեխան կարող է օրհնվել, մկրտվել, հաստատվել, կարգվել քահանայության պաշտոնում կամ ի սպաս դրվել կոչման մեջ միայն 1) ծնողների համաձայնությամբ, որոնք օրինական իրավունք ունեն մասնակցելու որոշմանը կամ (2) օրինական խնամակալների համաձայնությամբ:

18.6

Երեխաների անվանակոչում և օրհնում

Երեխաները սովորաբար անվանակոչվում և օրհնվում են ծոմի և վկայության ժողովի ժամանակ այն ծխում, որտեղ ապրում են նրանց ծնողները:

18.6.1

Ո՞վ է տալիս օրհնությունը

Երեխային անվանակոչելու և օրհնելու արարողությունը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայություն կրողների կողմից՝ Վարդապետություն և Ուխտեր 20.70 հատվածի համաձայն:

Անձը կամ ընտանիքը, որը ցանկանում է, որ երեխան ստանա անուն և օրհնություն, համաձայնեցնում է արարողությունը եպիսկոպոսի հետ: Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները ծխի երեխաներին անուններ տալու և օրհնելու համար:

Եպիսկոպոսը կարող է թույլ տալ, որ հայրը, որը կրում է Մելքիսեդեկյան քահանայություն, անվանակոչի և օրհնի իր երեխային, նույնիսկ, եթե հայրը լիովին արժանի չէ տաճարային երաշխավորագրին (տես 18.3): Եպիսկոպոսները խրախուսում են հայրերին նախապատրաստվել իրենց երեխաներին օրհնելու համար:

18.6.2

Հրահանգներ

Եպիսկոպոսության ղեկավարության ներքո Մելքիսեդեկյան քահանայություն կրողները շրջան են կազմում՝ անվանակոչելու և օրհնելու երեխային: Նրանք ձեռքերը դնում են երեխայի տակ, կամ իրենց ձեռքերը թեթևակի դնում են ավելի մեծ երեխայի գլխին: Այնուհետև նրանցից մեկը խոսում է․

  1. Աղոթքով դիմում է Երկնային Հորը։

  2. Նշում է, որ օրհնությունը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:

  3. Երեխային անուն է տալիս։

  4. Դիմում է երեխային։

  5. Օրհնություն է տալիս երեխային՝ առաջնորդվելով Հոգով:

  6. Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:

18.6.3

Երեխայի գրանցման ձևաթուղթը և օրհնության վկայականը

Նախքան երեխայի օրհնությունը՝ գործավարը Ղեկավարի և գործավարի ռեսուրսների (LCR) միջոցով պատրաստում է երեխայի գրանցման ձևաթուղթը: Օրհնությունից հետո նա այդ համակարգում ստեղծում է անդամության գրանցումը և պատրաստում Օրհնության հավաստագիրը։ Այս հավաստագիրը ստորագրվում է եպիսկոպոսի կողմից և տրվում է երեխայի ծնողներին կամ խնամակալներին:

Անդամության գրանցման մեջ և հավաստագրում նշված անունը պետք է համապատասխանի ծննդյան վկայականի անվանը, քաղաքացիական ծննդյան գրանցմանը կամ ներկայիս օրինական անվանը:

18.7

Մկրտություն

Իշխանություն ունեցող անձի կողմից ջրի մեջ ընկղմումով մկրտությունն անհրաժեշտ է, որպեսզի մարդը դառնա Եկեղեցու անդամ և ստանա Սուրբ Հոգին: Բոլոր նրանք, ովքեր վեհացում են փնտրում, պետք է հետևեն Փրկչի օրինակին՝ ստանալով այս արարողությունները:

18.7.1

Անձի մկրտության և հաստատման թույլտվություն

18.7.1.1

Երեխաներ, որոնք գրանցում ունեցող անդամներ են

Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները՝ ծխի 8 տարեկան գրանցում ունեցող անդամներին մկրտելու համար: Այդ երեխաները պետք է մկրտվեն և հաստատվեն իրենց 8 տարեկանը լրանալու օրը կամ դրանից անմիջապես հետո, որքանով դա նպատակահարմար է (տես Վարդապետություն և Ուխտեր 68.27): Դրանք այն երեխաներն են, որոնց համար Եկեղեցու անդամության գրանցումներ արդեն գոյություն ունեն (տես 33.6.2): Երբ նրանք դառնում են 8 տարեկան, եպիսկոպոսը հոգ է տանում, որ նրանք բոլոր հնարավորություններն ունենան՝ ընդունելու ավետարանը, մկրտվելու և հաստատվելու:

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը գրանցում ունեցող երեխաների հետ հարցազրույցներ է անցկացնում մկրտության և հաստատման համար: Հրահանգները գտնվում են 31.2.3.1-ում:

Մկրտության և հաստատման գրանցումը լրացնելու մասին տեղեկությունների համար տես 18.8.3։

18.7.1.2

Նորադարձներ

Միսիայի նախագահը կրում է միսիայում նորադարձներին մկրտելու համար անհրաժեշտ քահանայության բանալիները: Այդ իսկ պատճառով, լիաժամկետ միսիոներները հարցազրույց են անցկացնում նորադարձների հետ մկրտության և հաստատման համար:

18.7.2

Մկրտության ծառայություններ

Մկրտության ծառայությունը պետք է լինի պարզ, կարճ և հոգևորապես ոգեշնչող: Այն կարող է ներառել հետևյալը.

  1. Նախերգանք

  2. Ծառայությունը վարող եղբոր կարճ ողջույնը

  3. Բացման օրհներգ և աղոթք

  4. Մեկ կամ երկու կարճ ելույթ ավետարանի թեմաներով, ինչպիսիք են մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը

  5. Երաժշտական որևէ կատարում

  6. Մկրտության արարողությունը

  7. Ակնածանքի պահ, մինչ նրանք, ովքեր մասնակցել են մկրտությանը, հագնում են չոր հագուստ (օրհներգները կամ Երեխաների միության երգերը կարող են հնչել կամ երգվել այս ընթացքում)

  8. Գրանցում ունեցող 8-ամյա երեխաների հաստատումը. նորադարձների հաստատումը, եթե որոշվում է եպիսկոպոսի կողմից (տես 18.8)

  9. Ցանկության դեպքում՝ նորադարձների վկայություններ

  10. Փակման օրհներգ և աղոթք

  11. Վերջերգ

Երբ գրանցում ունեցող երեխան պատրաստվում է մկրտվել, եպիսկոպոսության որևէ անդամ և Երեխաների միության նախագահությունը խորհրդակցում է ընտանիքի հետ, որպեսզի պլանավորեն և որոշեն մկրտության ծառայության օրը և ժամը: Ծառայությունը վարում է եպիսկոպոսության անդամը: Եթե նույն ամսում մեկից ավելի երեխաներ են մկրտվելու, նրանք կարող են մասնակցել նույն մկրտության ծառայությանը:

Այն ցցերում որտեղ կան գրանցում ունեցող շատ երեխաներ, տարբեր ծխերի երեխաները կարող են մասնակցել նույն մկրտության ծառայությանը: Ծառայությունը վարում է ցցի նախագահության անդամը կամ նշանակված բարձրագույն խորհրդականը:

Ընտանիքի անդամի մկրտությունը չպետք է հետաձգվի այնքան ժամանակ, մինչև որ հայրը ստանա քահանայությունը և անձամբ կատարի մկրտությունը:

Եպիսկոպոսության ղեկավարության ներքո ծխի միսիայի ղեկավարը (եթե կանչված է) կամ Երեցների քվորումի նախագահության անդամը, որը ղեկավարում է միսիոներական աշխատանքը ծխում, պլանավորում և մկրտության ծառայություններ է անցկացնում նորադարձների համար: Նրանք համակարգում են լիաժամկետ միսիոներների հետ:

18.7.3

Արարողությունը կատարող անձը

Մկրտության արարողությունը կատարվում է քահանայի կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրողի կողմից: Մկրտություն կատարող անձը պետք է հաստատվի եպիսկոպոսի կողմից (կամ միսիայի նախագահի կողմից, եթե լիաժամկետ միսիոներն է կատարում մկրտությունը):

Եպիսկոպոսը կարող է թույլ տալ, որ հայրը, որը քահանա է կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրող է, մկրտի իր երեխային, նույնիսկ եթե հայրը լիովին արժանի չէ տաճարային երաշխավորագրին (տես 18.3): Եպիսկոպոսները խրախուսում են հայրերին նախապատրաստվել իրենց երեխաներին մկրտելու համար:

18.7.4

Արարողությունը կատարելու վայրը

Մկրտությունները պետք է կատարվեն մկրտության ավազանում, եթե այդպիսին առկա է: Եթե չկա ավազան, կարող է օգտագործվել անվտանգ ջրային մարմին:

Անվտանգության նկատառումներից ելնելով, պատասխանատու որևէ չափահաս պետք է ներկա լինի ավազանը լցնելիս և մնա այնքան, մինչև ջուրը դատարկվի, մաքրվի և կողպվի: Յուրաքանչյուր մկրտության ծառայությունից անմիջապես հետո ավազանի ջուրը պետք է դատարկվի: Ավազանի դռները պետք է կողպված լինեն, երբ այն չի օգտագործվում:

18.7.5

Հագուստ

Մկրտություն կատարող անձը և մկրտվողը կրում են սպիտակ հագուստ, որը թաց վիճակում չի թափանցում: Օժտում ստացած անձը մկրտությունը կատարելիս տաճարային հագուստը կրում է մկրտության հագուստի տակից: Տեղական միավորները մկրտության հագուստը գնում են բյուջեի միջոցներով և դրա օգտագործման համար գումար չեն գանձում:

18.7.6

Վկաները

Երկու վկաներ, որոնք հաստատվել են նախագահող ղեկավարի կողմից, դիտում են յուրաքանչյուր մկրտություն՝ համոզվելու համար, որ այն ճիշտ է կատարվում: Եկեղեցու մկրտված անդամները, ներառյալ երեխաները և երիտասարդները, կարող են ծառայել որպես վկաներ:

Մկրտությունը պետք է կրկնվի, եթե խոսքերը չասվեն ճիշտ այնպես, ինչպես գրված են Վարդապետություն և Ուխտեր 20.73-ում: Այն պետք է կրկնվի նաև, եթե մարդու մարմնի, մազերի կամ հագուստի մի մասը ամբողջությամբ ընկղմված չէ:

18.7.7

Հրահանգներ

Մկրտության արարողությունը կատարելու համար քահանան կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրողը.

  1. Կանգնում է ջրի մեջ մկրտվողի հետ:

  2. Ձախ ձեռքով բռնում է մարդու աջ դաստակը (հարմարության և անվտանգության համար): Մկրտվող անձը ձախ ձեռքով բռնում է քահանայություն կրողի ձախ դաստակը:

  3. Աջ ձեռքը բարձրացնում է զևայի տեսքով։

  4. Նշում է անձի լրիվ անունը և ասում. «Լիազորված լինելով Հիսուս Քրիստոսի կողմից, ես մկրտում եմ քեզ անունով Հոր և Որդու և Սուրբ Հոգու։ Ամեն» (Վարդապետություն և Ուխտեր 20․73

  5. Մկրտվող անձը իր քիթը փակում է աջ ձեռքով (հարմարության համար), այնուհետև մկրտող անձը իր աջ ձեռքը դնում է մկրտվող անձի մեջքին և ամբողջությամբ ընկղմում մարդուն, ներառյալ հագուստը:

  6. Օգնում է մարդուն դուրս գալ ջրից:

18.8

Հաստատումը և Սուրբ Հոգու պարգևը

Անձի մկրտվելուց հետո նա հաստատվում է Եկեղեցու անդամ և ձեռնադրմամբ ստանում Սուրբ Հոգին (տես Վարդապետություն և Ուխտեր 20.41, Գործք Առաքելոց 19.1–6): Անձը դառնում է Եկեղեցու անդամ, երբ այս երկու արարողությունները ավարտվեն և պատշաճ կերպով գրանցվեն (տես Հովհաննես 3.5, Վարդապետություն և Ուխտեր 33.11, 3 Նեփի 27.20):

Եպիսկոպոսը վերահսկում է հաստատումների կատարումը: Ութ տարեկան երեխաները սովորաբար հաստատվում են մկրտության օրը: Նորադարձները սովորաբար հաստատվում են իրենց բնակության վայրի ծխում, հաղորդության ցանկացած ժողովի ժամանակ՝ նախընտրելի է իրենց մկրտության հաջորդ կիրակի օրը:

Եպիսկոպոսության անդամը նոր անդամներ ներկայացնելիս հետևում է 29.2.1.1 կետի ուղեցույցներին:

18.8.1

Արարողությունը կատարող անձը

Հաստատման խոսքերը կարող է ասել միայն այն Մելքիսեդեկյան քահանայություն կրողը, որը տաճարին արժանի է: Եպիսկոպոսը կարող է թույլ տալ, որ հայրը, որը կրում է Մելքիսեդեկյան քահանայություն, կանգնի շրջանում իր երեխայի հաստատման համար, նույնիսկ եթե հայրը լիովին արժանի չէ տաճարային երաշխավորագրին (տես 18.3):

Եպիսկոպոսության առնվազն մեկ անդամ մասնակցում է այս արարողությանը: Երբ միսիոներ երեցներն ուսուցանում են նորադարձին, եպիսկոպոսը հրավիրում է նրանց նույնպես մասնակցել:

18.8.2

Հրահանգներ

Եպիսկոպոսության ղեկավարության ներքո Մելքիսեդեկյան քահանայության մեկ կամ մի քանի կրողներ կարող են մասնակցել հաստատմանը: Նրանք ձեռքերը թեթևակի դնում են մարդու գլխին: Այնուհետև նրանցից մեկը խոսում է․

  1. Տալիս է անձի լրիվ անունը։

  2. Նշում է, որ արարողությունը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:

  3. Հաստատում է անձին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

  4. Արտասանում է՝ «ստացիր Սուրբ Հոգին» (ոչ թե «ստացիր Սուրբ Հոգու պարգևը»):

  5. Օրհնության խոսքեր է ասում՝ առաջնորդվելով Հոգով:

  6. Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:

18.8.3

Մկրտության և հաստատման գրանցում և վկայական

Նախքան մկրտության հարցազրույցի անցկացումը այն երեխայի հետ, որը գրանցում ունեցող անդամ է, գործավարը LCR-ի միջոցով պատրաստում է Մկրտության և հաստատման ձևաթուղթը: Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը վարում է հարցազրույցը և ստորագրում ձևաթուղթը: Մկրտությունից և հաստատումից հետո գործավարը օգտագործում է այս ձևաթուղթը՝ LCR-ում երեխայի անդամության գրանցումը թարմացնելու համար:

Երբ լիաժամկետ միսիոները մկրտության հարցազրույց է անցկացնում նորադարձի հետ, նա լրացնում է Մկրտության և հաստատման գրանցումը՝ օգտագործելով Տարածաշրջանի ծրագրավորման գրքի (ABP) հավելվածը: Մկրտությունից և հաստատումից հետո միսիոներները գրանցում են տեղեկատվությունը ABP-ում և այն էլեկտրոնային եղանակով ներկայացնում ծխի գործավարին: Ծխի գործավարը ստուգում է տեղեկատվությունը LCR-ում և ստեղծում անդամության գրանցում:

Անդամության գրանցումը ստեղծելուց հետո գործավարը պատրաստում է մկրտության և հաստատման վկայականը: Այս վկայականը ստորագրվում է եպիսկոպոսի կողմից և տրվում է անձին:

Անդամության գրանցման մեջ և հավաստագրում նշված անունը պետք է համապատասխանի ծննդյան վկայականի անվանը, քաղաքացիական ծննդյան գրանցմանը կամ ներկայիս օրինական անվանը:

18.9

Հաղորդությունը

Եկեղեցու անդամները հավաքվում են Հանգստության օրը, որպեսզի երկրպագեն Աստծուն և ճաշակեն հաղորդությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 20.75, 59.9, Մորոնի 6.5–6): Այս արարողության ընթացքում նրանք ճաշակում են հացից և ջրից՝ հիշելով Իր մարմնի և արյան Փրկչի զոհաբերությունը և նորոգելով իրենց սուրբ ուխտերը (տես Մատթեոս 26.26–28, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 14.20–25, Ղուկաս 22.15–20, 3 Նեփի 18, Մորոնի 6.6):

18.9.1

Հաղորդությունը սպասավորելու թույլտվություն

Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները ծխում հաղորդությունը սպասավորելու համար: Բոլոր նրանք, ովքեր պատրաստում են, օրհնում և բաժանում հաղորդությունը, պետք է թույլտվություն ստանան նրանից կամ նրա ղեկավարության տակ գտնվող որևէ մեկից:

18.9.2

Արարողությունը կատարող անձը

  • Ուսուցիչները, քահանաները և Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են պատրաստել հաղորդությունը:

  • Քահանաները և Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են օրհնել հաղորդությունը:

  • Սարկավագները, ուսուցիչները, քահանաները և Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են բաժանել հաղորդությունը:

18.9.3

Հաղորդության արարողության ուղեցույցներ

Հաղորդության սուրբ բնույթի պատճառով քահանայության ղեկավարները պետք է մանրակրկիտ պատրաստվեն, որպեսզի այն անցնի կարգով և ակնածանքով:

Նրանք, ովքեր սպասավորում են հաղորդությունը, պետք է դա անեն արժանապատիվ կերպով՝ գիտակցելով, որ իրենք ներկայացնում են Տիրոջը:

Հաղորդության բաժանումը պետք է լինի բնական և չպետք է լինի շատ պաշտոնական:

Թեև հաղորդությունը Եկեղեցու անդամների համար է, ոչ մի կերպ չպետք է խանգարել ուրիշներին ճաշակել դրանից:

18.9.4

Հրահանգներ

  1. Նրանք, ովքեր պատրաստում, օրհնում կամ բաժանում են հաղորդությունը, առաջին հերթին իրենց ձեռքերը լվանում են օճառով կամ այլ մաքրող միջոցով:

  2. Ուսուցիչները, քահանաները կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրողները համոզվում են, որ սկուտեղները՝ չմանրացված հացով և մաքուր ջրով լի բաժակներով, ինչպես նաև մաքուր սփռոցները տեղում լինեն ժողովից առաջ:

  3. Երբ ծխի անդամները երգում են հաղորդության օրհներգը, նրանք, ովքեր պետք է օրհնեն հաղորդությունը, ակնածանքով կանգնում են, բացում են սփռոցը, որը ծածկում է հացի սկուտեղները և հացը մանրացնում են փոքր պատառների։

  4. Օրհներգից հետո հացը օրհնող անձը ծնկի է գալիս և ասում հաղորդության աղոթքը հացի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77):

  5. Եպիսկոպոսը հոգ է տանում է, որ հաղորդության աղոթքները արտասանվեն հստակ, ճշգրիտ և արժանապատվությամբ: Եթե ինչ-որ մեկը սխալվում է բառերի մեջ և ինքն իրեն ուղղում, հետագա շտկման կարիք չկա: Եթե այդ անձը չի ուղղում իր սխալը, եպիսկոպոսը սիրով խնդրում է նրան կրկնել աղոթքը:

  6. Աղոթքից հետո քահանայություն կրողները հացը ակնածանքով բաժանում են անդամներին: Սկզբում այն տալիս են նախագահողին, որից հետո սահմանված կարգ չկա։ Երբ սկուտեղը տրվում է անդամներին, նրանք կարող են այն փոխանցել միմյանց:

  7. Անդամները հնարավորության դեպքում ճաշակում են իրենց աջ ձեռքով:

  8. Երբ հացը բաժանվում է բոլոր անդամներին, հաղորդությունը բաժանող եղբայրները վերադարձնում են սկուտեղները և դնում հաղորդության սեղանին: Հաղորդությունը օրհնողները սփռոցով ծածկում են հացի սկուտեղները և բացում ջրի սկուտեղները:

  9. Ջուրը օրհնող անձը ծնկի է գալիս և ասում հաղորդության աղոթքը ջրի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 20.79): Նա ջուր բառը ասում է գինի բառի փոխարեն։

  10. Աղոթքից հետո քահանայություն կրողները ջուրը ակնածանքով բաժանում են անդամներին: Սկզբում այն տալիս են նախագահողին, որից հետո սահմանված կարգ չկա։

  11. Երբ ջուրը բաժանվում է բոլոր անդամներին, հաղորդությունը բաժանող եղբայրները վերադարձնում են սկուտեղները և դնում հաղորդության սեղանին: Հաղորդությունը օրհնողները սփռոցով ծածկում են սկուտեղները, իսկ հաղորդությունը օրհնողներն ու բաժանողները լուռ նստում են իրենց տեղերը:

  12. Ժողովից հետո հաղորդությունը պատրաստողները մաքրում են, ծալում սփռոցները և հեռացնում չօգտագործված հացը:

18.10

Քահանայության շնորհում և պաշտոնի կարգում

Գոյություն ունի քահանայության երկու բաժին՝ Ահարոնյան և Մելքիսեդեկյան (տես 3.3, Վարդապետություն և Ուխտեր 107.1, 6): Երբ քահանայությունը շնորհվում է անձին, նա նաև կարգվում է այդ քահանայության որևէ պաշտոնի: Այս քահանայություններից որևէ մեկը շնորհելուց հետո տղամարդուն պետք է կարգել մյուս պաշտոններին միայն այդ քահանայությունում:

18.10.1

Մելքիսեդեկյան քահանայություն

Ցցի նախագահը կրում է քահանայության բանալիները՝ Մելքիսեդեկյան քահանայություն շնորհելու և երեցի ու քահանայապետի պաշտոններին կարգելու համար: Այնուամենայնիվ, եպիսկոպոսն է սովորաբար անուններ ներկայացնում այս կարգումների համար:

18.10.1.1

Երեցներ

Արժանավոր եղբայրները կարող են ստանալ Մելքիսեդեկյան քահանայություն և կարգվել երեց, երբ նրանք 18 և ավելի բարձր տարիքի լինեն: Ելնելով անհատական հանգամանքներից՝ եպիսկոպոսն է որոշում, թե արդյո՞ք երիտասարդ տղամարդու 18 տարեկանը լրանալուց անմիջապես հետո նրա անունը պետք է ներկայացնել երեցի կարգման համար, թե՞ նա պետք է ավելի երկար մնա քահանաների քվորումում:

Այս որոշումը կայացնելիս եպիսկոպոսը նախ խորհրդակցում է երիտասարդի տղամարդու և նրա ծնողների կամ խնամակալների հետ: Արժանավոր տղամարդիկ պետք է կարգվեն երեցներ մինչև 19 տարեկանը կամ նախքան տնից հեռանալը՝ համալսարան հաճախելու, լիաժամկետ միսիայում ծառայելու, բանակում ծառայելու կամ լրիվ դրույքով աշխատանքի ընդունվելու նպատակով:

18 տարեկան և ավելի բարձր տարիքի վերջերս մկրտված տղամարդիկ կարգվում են երեցներ այն բանից հետո, երբ նրանք.

  • ստացել են Ահարոնյան քահանայություն և ծառայել որպես քահանա:

  • զարգացրել են ավետարանի մասին բավականաչափ հասկացողություն:

  • ապացուցել են իրենց արժանավորությունը։

Եկեղեցու անդամ լինելու սահմանված ժամանակ չի պահանջվում:

18.10.1.2

Քահանայապետներ

Տղամարդիկ կարգվում են քահանայապետներ, երբ կանչվում են ցցի նախագահություն, բարձրագույն խորհուրդ կամ եպիսկոպոսություն:

18.10.1.3

Հարցազրույց և հաստատում

Ցցի նախագահության թույլտվությամբ եպիսկոպոսը հարցազրույց է անցկացնում այդ եղբոր հետ, ինչպես հրահանգված է Մելքիսեդեկյան քահանայության կարգման գրանցման մեջ: Այնուհետև ցցի նախագահության անդամը նույնպես հարցազրույց է անցկացնում նրա հետ։ Միսիայի նախագահի թույլտվությամբ շրջանի նախագահը կարող է հարցազրույց անցկացնել այդ եղբոր հետ՝ երեց կարգվելու համար (տես 6.3):

18.10.2

Ահարոնյան քահանայություն

Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները՝ Ահարոնյան քահանայություն շնորհելու և սարկավագի, ուսուցչի ու քահանայի պաշտոններին կարգելու համար: Արժանավոր եղբայրները սովորաբար կարգվում են այս պաշտոններում հետևյալ տարիքում, բայց ոչ ավելի շուտ.

  • Սարկավագ՝ այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 12 տարեկան

  • Ուսուցիչ՝ այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 14 տարեկան

  • Քահանա՝ այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 16 տարեկան

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը հարցազրույց է անցկացնում նրանց հետ, ովքեր պետք է կարգվեն սարկավագներ կամ ուսուցիչներ՝ որոշելու համար, թե արդյոք նրանք հոգևորապես պատրաստ են: Եպիսկոպոսը հարցազրույց է անցկացնում այն եղբայրների հետ, որոնք պետք է կարգվեն քահանաներ:

Երիտասարդ տղամարդու հետ քահանայության կարգման հարցազրույց անցկացնելուց առաջ եպիսկոպոսության անդամը թույլտվություն է ստանում երիտասարդի ծնողներից կամ խնամակալներից: Եթե ծնողները ամուսնալուծված են, նա թույլտվություն է ստանում օրինական խնամակալություն ունեցող ծնող(ներ)ից:

18.10.3

Ներկայացնել անդամին հաստատման նախքան նրա կարգումը

Երբ որևէ եղբոր հետ հարցազրույց են անցկացնում և արժանավոր գտնում քահանայության պաշտոնի կարգվելու համար, նա ներկայացվում է հաստատման համար (տես Վարդապետություն և Ուխտեր 20.65, 67): Այն եղբայրները, որոնք պետք է կարգվեն երեցներ կամ քահանայապետներ, ցցի նախագահության անդամի կողմից ներկայացվում են ցցի համաժողովի ընդհանուր նիստում (տես 6.3-ը՝ շրջանների նախագահների հրահանգների համար): Այն եղբայրները, որոնք պետք է կարգվեն սարկավագներ, ուսուցիչներ կամ քահանաներ, եպիսկոպոսության անդամի կողմից ներկայացվում են հաղորդության ժողովին:

Հաստատումները վարող անձը այդ եղբորը խնդրում է կանգնել։ Նա հայտարարում է Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան քահանայություն շնորհելու (անհրաժեշտության դեպքում) և այդ եղբորը քահանայության պաշտոնում կարգելու առաջարկը։ Այնուհետև նա հրավիրում է անդամներին հաստատել այդ մարդուն: Օրինակ՝ եղբորը երեց կարգելու համար նա կարող է օգտագործել հետևյալ բառերը.

«Մենք առաջարկում ենք, որ [անունը] ստանա Մելքիսեդեկյան քահանայություն և կարգվի երեց: Ովքեր կողմ են, կարող են արտահայտել դա աջ ձեռքի բարձրացումով: [Կարճ դադար] Նրանք, ովքեր դեմ են, եթե այդպիսիք կան, նույնպես կարող են արտահայտել: [Կարճ դադար]»:

Եթե արժանավոր որևէ անդամ դեմ է կարգմանը, նախագահող ղեկավարը կամ քահանայության նշանակված մեկ այլ ղեկավար ժողովից հետո առանձին հանդիպում է այդ անդամի հետ: Ղեկավարը ձգտում է հասկանալ, թե ինչու է այդ անդամը դեմ: Նա իմանում է, թե արդյոք այդ անդամը տեղյակ է այնպիսի վարքագծից, որը կարող է որակազրկել այդ անձին քահանայության պաշտոնում կարգվելուց:

Որոշ դեպքերում եղբայրը կարող է երեց կամ քահանայապետ կարգվել՝ նախքան նրան կներկայացնեն ցցի համաժողովում: Երբ դա տեղի է ունենում, հաստատման համար նա ներկայացվում է իր ծխի հաղորդության ժողովում: Այնուհետև նա ներկայացվում է ցցի հաջորդ համաժողովի ժամանակ` կարգումը վավերացնելու համար (վերը նկարագրված հաստատման գործընթացը կիրառելու համար):

18.10.4

Արարողությունը կատարող անձը

Ցցի նախագահը կամ նրա ղեկավարության ներքո գտնվող Մելքիսեդեկյան քահանայություն կրողը կարող է տղամարդուն կարգել երեցի պաշտոնում: Միսիայի նախագահի թույլտվությամբ շրջանի նախագահը կամ նրա ղեկավարության ներքո գտնվող որևէ անձ կարող է կատարել կարգումը (տես 6.3): Շրջանում կարող են կանգնել միայն Մելքիսեդեկյան քահանայություն կրողները:

Ցցի նախագահը կամ նրա ղեկավարության ներքո գտնվող որևէ քահանայապետ կարող է տղամարդուն կարգել քահանայապետի պաշտոնում: Շրջանում կարող են կանգնել միայն քահանայապետները:

Անձը, որը մարդուն կարգում է Մելքիսեդեկյան քահանայության պաշտոնում, պետք է տաճարին արժանի լինի: Ցցի նախագահը կամ այն մարդը, ում նա նշանակում է, պետք է ներկա լինի:

Քահանան կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրողը կարող է եղբայրներին կարգել սարկավագի, ուսուցչի կամ քահանայի պաշտոններում: Նա պետք է լիազորված լինի եպիսկոպոսի կողմից: Եպիսկոպոսը կամ այն մարդը, ում նա նշանակում է, պետք է ներկա լինի:

Ահարոնյան Քահանայության կարգմանը մասնակցելու համար անձը պետք է լինի քահանա կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրող:

Եպիսկոպոսը կարող է թույլ տալ, որ հայրը, որը քահանա է կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրող, իր որդուն կարգի սարկավագի, ուսուցչի կամ քահանայի պաշտոնում, նույնիսկ եթե հայրը լիովին արժանի չէ տաճարային երաշխավորագրին (տես 18.3): Եպիսկոպոսները խրախուսում են հայրերին նախապատրաստվել իրենց որդիներին կարգելու համար:

18.10.5

Հրահանգներ

Քահանայություն շնորհելու և անձին քահանայության պաշտոնի կարգելու համար մեկ կամ մի քանի լիազորված քահանայություն կրողներ իրենց ձեռքերը թեթևակի դնում են անձի գլխին: Այնուհետև նրանցից մեկը խոսում է․

  1. Տալիս է անձի լրիվ անունը։

  2. Նշում է այն իշխանությունը, որը նա կրում արարողությունը կատարելու համար (Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան քահանայություն):

  3. Շնորհում է Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան Քահանայություն, եթե այն արդեն շնորհված չէ:

  4. Կարգում է անձին Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան քահանայության պաշտոնին և շնորհում է այդ պաշտոնի իրավունքները, զորությունները և իշխանությունը:

  5. Օրհնության խոսքեր է ասում՝ առաջնորդվելով Հոգով:

  6. Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:

Երբ անձին արդեն շնորհվել է համապատասխան քահանայություն, ապա նրան քահանայության պաշտոնի կարգող անձը կարգման ժամանակ բաց է թողնում 3-րդ քայլը:

18.10.6

Կարգման գրանցում և վկայական

Նախքան եղբայրը հարցազրույց կանցնի Ահարոնյան քահանայության պաշտոնում կարգվելու համար, գործավարը LCR-ի միջոցով պատրաստում է Ահարոնյան քահանայության կարգման գրանցումը։ Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը վարում է հարցազրույցը և ստորագրում ձևաթուղթը, եթե արժանավորության բոլոր պայմանները պահպանված են:

Կարգումից հետո եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը լրացնում է ձևաթուղթը և տալիս է այն գործավարին: Նա կարգումը գրանցում է LCR-ում և պատրաստում կարգման վկայականը։

Անձի գործող օրինական անունը պետք է օգտագործվի կարգման գրանցման և վկայականի վրա:

18.11

Ի սպաս դնել անդամներին՝ կոչումներում ծառայելու համար

Այն անդամները, ովքեր կանչված և հաստատված են Եկեղեցու պաշտոնների մեծ մասում, պետք է ի սպաս դրվեն այդ պաշտոնում ծառայելու համար (տես Հովհաննես 15.16, Վարդապետություն և Ուխտեր 42.11, տես նաև այս ձեռնարկի 3.4.3.1-ը): Ի սպաս դնելու ժամանակ մարդուն տրվում է 1) իշխանություն՝ գործելու կոչման մեջ և 2) օրհնության խոսքեր՝ առաջնորդվելով Հոգով:

Ցցերի նախագահները, եպիսկոպոսները և քվորումի նախագահները ստանում են նախագահության բանալիներ, երբ նրանք ի սպաս են դրվում (տես 3.4.1.1): Սակայն, բանալիներ բառը չպետք է օգտագործվի, երբ անդամներին ի սպաս եք դնում այլ կոչումներում ծառայելու համար, այդ թվում՝ նախագահությունների խորհրդականների կոչումներում:

18.11.1

Ի սպաս դնող անձը

Ի սպաս դնելու արարողությունը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայություն կրողի կողմից: Նա պետք է ստանա այն ղեկավարի թույլտվությունը, որը կրում է համապատասխան քահանայության բանալիները: Նրանք, ովքեր լիազորված են կատարելու ի սպաս դնելու արարողությունը, նշված են 30.8-ում: Երեցը չպետք է ասի արարողության խոսքերը կամ կանգնի շրջանում, երբ տղամարդը ի սպաս է դրվում մի պաշտոնում, որի համար անհրաժեշտ է, որ նա լինի քահանայապետ:

Նախագահող ղեկավարի ղեկավարության ներքո Մելքիսեդեկյան քահանայության մեկ կամ մի քանի կրողներ կարող են մասնակցել ի սպաս դնելու արարողությանը: Նախագահները ի սպաս են դրվում իրենց խորհրդականներից առաջ:

Նախագահող ղեկավարը կարող է թույլ տալ, որ ամուսինը կամ հայրը, որը կրում է Մելքիսեդեկյան քահանայություն, կանգնի շրջանում՝ իր կնոջը կամ երեխային ի սպաս դնելու համար, նույնիսկ, եթե նա լիովին արժանի չէ տաճարային երաշխավորագրին (տես 18.3):

18.11.2

Հրահանգներ

Մելքիսեդեկյան քահանայության մեկ կամ մի քանի լիազորված կրողներ իրենց ձեռքերը թեթևակի դնում են մարդու գլխին: Այնուհետև նրանցից մեկը խոսում է․

  1. Տալիս է անձի լրիվ անունը։

  2. Նշում է, որ գործում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:

  3. Անձին ի սպաս է դնում ցցի, ծխի, քվորումի կամ դասարանի կոչումներից որևէ մեկում:

  4. Շնորհում է բանալիները, եթե անձը պետք է ստանա դրանք:

  5. Օրհնության խոսքեր է ասում՝ առաջնորդվելով Հոգով:

  6. Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:

18.12

Յուղի սրբագործում

Մելքիսեդեկյան քահանայություն կրողները պետք է սրբագործեն ձիթապտղի յուղը՝ նախքան այն կօգտագործվի հիվանդներին կամ տառապյալներին օծելու համար (տես Հակոբոս 5.14): Ուրիշ ոչ մի տեսակի յուղ չի կարող օգտագործվել:

Անդամները չպետք է օգտագործեն սրբագործված յուղը կամ քսեն այն մարմնի տուժած մասերին:

18.12.1

Արարողությունը կատարող անձը

Մեկ կամ մի քանի Մելքիսեդեկյան քահանայություն կրողներ կարող են սրբագործել յուղը: Անհրաժեշտություն չկա, որ նրանք թույլտվություն ստանան քահանայության ղեկավարից:

18.12.2

Հրահանգներ

Յուղը սրբագործելու համար Մելքիսեդեկյան Քահանայություն կրողը.

  1. Պահում է ձիթապտղի յուղի բաց տարան։

  2. Աղոթքով դիմում է Երկնային Հորը։

  3. Նշում է, որ գործում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:

  4. Սրբագործում է յուղը (ոչ թե տարան) և ի սպաս դնում այն հիվանդներին ու տառապյալներին օծելու և օրհնելու համար:

  5. Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:

18.13

Ծառայել հիվանդներին

«Ձեռնադրությամբ» հիվանդներին սպասավորելը բաղկացած է երկու մասից՝ օծում յուղով և օրհնության միջոցով օծման կնքում։ Եթե սրբագործված յուղը բացակայում է, օրհնությունը կարող է տրվել Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ՝ առանց օծման:

18.13.1

Ո՞վ է տալիս օրհնությունը

Միայն Մելքիսեդեկյան քահանայության արժանի կրողները կարող են սպասավորել հիվանդներին կամ տառապյալներին: Անհրաժեշտություն չկա, որ նրանք թույլտվություն ստանան քահանայության ղեկավարից: Եթե հնարավոր է, հայրը, որը կրում է Մելքիսեդեկյան քահանայություն, սպասավորում է իր ընտանիքի հիվանդ անդամներին:

Սովորաբար, երկու կամ ավելի Մելքիսեդեկյան քահանայություն կրողներ են սպասավորում հիվանդներին։ Այնուամենայնիվ, մեկ անձը կարող է կատարել և օծումը, և կնքումը:

18.13.2

Հրահանգներ

Յուղով օծումը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայություն կրողի կողմից: Նա․

  1. Մի կաթիլ սրբագործված յուղ է լցնում մարդու գլխին:

  2. Ձեռքերը թեթևակի դնում է այդ անձի գլխին և տալիս է անձի լրիվ անունը։

  3. Նշում է, որ գործում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:

  4. Նշում է, որ նա օծում է յուղով, որը սրբագործվել է հիվանդներին և տառապյալներին օծելու և օրհնելու համար:

  5. Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:

Օծումը կնքելու համար, Մելքիսեդեկյան քահանայության մեկ կամ մի քանի կրողներ իրենց ձեռքերը թեթևակի դնում են մարդու գլխին: Այնուհետև նրանցից մեկը կնքում է օծումը․

  1. Տալիս է անձի լրիվ անունը։

  2. Նշում է, որ նա կնքում է օծումը Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:

  3. Օրհնության խոսքեր է ասում՝ առաջնորդվելով Հոգով:

  4. Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:

18.14

Խորհրդի ու սփոփանքի օրհնություններ, ներառյալ հայրական օրհնությունները

18.14.1

Ո՞վ է տալիս օրհնությունը

Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են սփոփանքի և խորհրդի օրհնություններ տալ ընտանիքի անդամներին և այլոց, որոնք դիմում են խնդրանքով։

Մելքիսեդեկյան քահանայություն ունեցող հայրը, կարող է հայրական օրհնություններ տալ իր զավակներին: Ծնողները խրախուսում են իրենց երեխաներին կարիքի ժամանակ դիմել հայրական օրհնությունների համար: Հայրական օրհնությունները կարող են գրանցվել անձնական օգտագործման համար:

Անհրաժեշտություն չկա, որ Մելքիսեդեկյան քահանայություն կրողը թույլտվություն ստանա քահանայության ղեկավարից՝ սփոփանքի և խորհրդի կամ հայրական օրհնություն տալու համար:

18.14.2

Հրահանգներ

Սփոփանքի և խորհրդի կամ հայրական օրհնություն տալու համար Մելքիսեդեկյան քահանայության մեկ կամ մի քանի կրողներ իրենց ձեռքերը թեթևակի դնում են անձի գլխին: Այնուհետև նրանցից մեկը խոսում է․

  1. Տալիս է անձի լրիվ անունը։

  2. Նշում է, որ օրհնությունը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:

  3. Օրհնության, սփոփանքի և խորհրդի խոսքեր է ասում՝ առաջնորդվելով Հոգով:

  4. Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:

18.15

Տների նվիրագործում

Եկեղեցու անդամների տները կարող են նվիրագործվել Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:

18.15.2

Հրահանգներ

Տունը նվիրագործելու համար Մելքիսեդեկյան քահանայություն կրողը.

  1. Աղոթքով դիմում է Երկնային Հորը։

  2. Նշում է, որ գործում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:

  3. Նվիրագործում է տունը որպես սուրբ վայր, որտեղ Սուրբ Հոգին կարող է բնակվել և ասում է այլ խոսքեր՝ առաջնորդվելով Հոգու կողմից:

  4. Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:

18.16

Գերեզմանների նվիրագործում

18.16.1

Ո՞վ է նվիրագործում գերեզմանը

Գերեզմանը նվիրագործող անձը պետք է ունենա Մելքիսեդեկյան քահանայություն և լիազորված լինի քահանայության այն ղեկավարի կողմից, որն իրականացնում է ծառայությունը:

18.16.2

Հրահանգներ

Գերեզմանը նվիրագործելու համար Մելքիսեդեկյան քահանայություն կրողը.

  1. Աղոթքով դիմում է Երկնային Հորը։

  2. Նշում է, որ գործում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:

  3. Նվիրագործում և սրբագործում է թաղման վայրը՝ որպես հանգուցյալի մարմնի հանգստավայր։

  4. Աղոթում է, որ այդ վայրը սրբացված և պաշտպանված լինի մինչև Հարությունը (եթե տեղին է):

  5. Խնդրում է Երկնային Հորը մխիթարել ընտանիքին և արտահայտում է մտքեր՝ առաջնորդվելով Հոգով:

  6. Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:

Եթե Եկեղեցու անդամի մարմինը դիակիզվում է, նախագահող ղեկավարն օգտագործում է իր դատողությունը՝ որոշելու, թե արդյոք պետք է նվիրագործել այն վայրը, որտեղ պահվում է մոխիրը:

18.17

Հայրապետական օրհնություններ

Յուրաքանչյուր արժանավոր, մկրտված անդամ իրավունք ունի ստանալու հայրապետական օրհնություն, որը ոգեշնչված ուղղություն է տրամադրում Երկնային Հորի կողմից (տես Ծննդոց 48.14–1649, 2 Նեփի 4.3–11):

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը հարցազրույց է անցկացնում այն անդամների հետ, որոնք ցանկանում են ստանալ հայրապետական օրհնություն: Եթե անդամն արժանավոր է, հարցազրուց վարողը պատրաստում է Հայրապետական օրհնության երաշխավորագիրը: Նա այն ներկայացնում է Հայրապետական օրհնության համակարգի միջոցով ChurchofJesusChrist.orgկայքում։

Հայրապետական օրհնության երաշխավորագիր տվող անձը հավաստիանում է, որ անդամը բավականաչափ հասուն է՝ օրհնության նշանակությունն ու սուրբ բնույթը հասկանալու համար:

18.17.1

Ստանալ Հայրապետական օրհնություն

Երաշխավորագիրը ստանալուց հետո այդ անդամը կապ է հաստատում հայրապետի հետ՝ հայրապետական օրհնություն ստանալու համար հանդիպում նշանակելու համար: Հանդիպման օրը Եկեղեցու անդամը հայրապետի մոտ պետք է գնա աղոթքը մտքում և կիրակնօրյա հագուստով։

Յուրաքանչյուր հայրապետական օրհնություն սուրբ է, գաղտնի և անձնական: Հետևաբար, այն տրվում է առանձին, բացառությամբ սահմանափակ թվով ընտանիքի անդամների, որոնք կարող են ներկա գտնվել:

Անձը, որը ստանում է հայրապետական օրհնությունը, պետք է արժևորի դրա խոսքերը, խորհի դրանց մասին և ապրի այնպես, որ արժանի լինի ստանալու խոստացված օրհնությունները այս կյանքում և հավերժության մեջ:

Եկեղեցու անդամները չպետք է համեմատեն օրհնությունները և չպետք է կիսվեն դրանցով՝ բացառությամբ ընտանիքի մոտ անդամների հետ: Հայրապետական օրհնությունները չպետք է ընթերցվեն Եկեղեցու ժողովներում կամ այլ հանրային հավաքներում:

Տպել