«19. Երաժշտություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«19. Երաժշտություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
19.
Երաժշտություն
19.1
Երաժշտության նպատակը եկեղեցում
Հոգևոր երաժշտությունը մեծացնում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը: Այն հրավիրում է Հոգուն և ուսուցանում է վարդապետություն: Այն նաև ստեղծում է ակնածանքի զգացում, միավորում է անդամներին և հնարավորություն է տալիս երկրպագել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
19.2
Երաժշտություն տանը
Իր մարգարեների միջոցով Տերը խրախուսել է անհատներին և ընտանիքներին օգտագործել ոգեշնչող երաժշտություն իրենց առօրյա կյանքում:
Եկեղեցու երաժշտության ձայնագրությունները հասանելի են հետևյալ աղբյուրներում.
-
Sacred Music հավելված
-
Ավետարանի գրադարան հավելված
-
Ձայնասկավառակներ հետևյալ կայքում store.ChurchofJesusChrist.org
19.3
Երաժշտությունը եկեղեցու ժողովներում
19.3.1
Պլանավորել Եկեղեցու ժողովների երաժշտությունը
Ծխի և ցցի երաժշտության համակարգողները աշխատում են քահանայության ղեկավարների հետ, որպեսզի պլանավորեն երկրպագության ծառայությունների երաժշտությունը: Նրանք ընտրում են այնպիսի երաժշտություն, որը ժողովների ժամանակ բարձրացնում է երկրպագության ոգին։
19.3.2
Երաժշտությունը հաղորդության ժողովներում
Հաղորդության ժողովի երաժշտության ժամանակ հավաքվածները միասին երգում են օրհներգեր՝ ժողովը բացելու և փակելու համար, ինչպես նաև հաղորդության արարողության սպասավորումից առաջ: Հաղորդության արարողության օրհներգը պետք է վերաբերի հենց հաղորդությանը կամ Փրկչի զոհաբերությանը:
Պետք է հնչի նախերգանքը, երբ անդամները հավաքվում են ժողովից առաջ: Փակման աղոթքից հետո պետք է հնչի գործիքային վերջերգ, մինչ անդամները հեռանում են ժողովից:
Հաղորդության ժողովը կարող է ներառել նաև հավելյալ օրհներգ, որը հավաքավածները երգում են ժողովի կեսին, օրինակ՝ ելույթների միջև:
19.3.3
Երաժշտությունը դասարաններում և ծխի այլ ժողովներում
Ղեկավարները խրախուսում են, որ ուսուցիչները իրենց ուսուցումը բարելավելու համար օգտագործեն օրհներգեր և այլ հոգևոր երաժշտություն։
19.3.6
Երաժշտական գործիքներ
Եկեղեցու ժողովներում նախերգանքի, վերջերգի և օրհներգը նվագելու համար սովորաբար օգտագործվում է կենդանի երաժշտություն։ Այնտեղ, որտեղ դրանք հասանելի են, և որտեղ անդամները կարող են նվագել դրանք, ստանդարտ գործիքներ են հանդիսանում երգեհոններն ու դաշնամուրները։ Եպիսկոպոսները կարող են հաստատել երաժշտական այլ գործիքների օգտագործումը հավաքվածների օրհներգերի, նախերգանքի, վերջերգի և երաժշտական այլ կատարումների համար:
Եթե դաշնամուր, երգեհոն կամ նվագակցող չկա, կարող են օգտագործվել ձայնագրություններ (տես 19.2):
19.3.7
Երգչախմբեր
19.3.7.1
Ծխի երգչախումբ
Այնտեղ, որտեղ բավականաչափ անդամներ կան, ծխերը կարող են կազմակերպել երգչախմբեր, որոնք կանոնավոր կերպով կերգեն հաղորդության ժողովներին:
Բացի ծխի երգչախմբից, Եկեղեցու ժողովներին երգելու կարող են հրավիրվել կանանց, տղամարդկանց, երիտասարդների կամ երեխաների ընտանիքները և խմբերը:
19.4
Ծխի երաժշտության ղեկավարներ
19.4.1
Եպիսկոպոսություն
Եպիսկոպոսը պատասխանատու է ծխի երաժշտության համար: Նա կարող է այդ պարտականությունը հանձնարարել իր խորհրդականներից մեկին:
19.4.2
Ծխի երաժշտության համակարգող
Ծխի երաժշտության համակարգողը ծառայում է եպիսկոպոսության ղեկավարության ներքո: Նա նաև ունի հետևյալ պարտականությունները.
-
Եպիսկոպոսությանը և ծխի այլ ղեկավարներին խորհուրդներ է տալիս երաժշտական հարցերի վերաբերյալ:
-
Աշխատում է եպիսկոպոսության հետ՝ հաղորդության ժողովների համար երաժշտություն ծրագրելու համար (տես 19.3.1 և 19.3.2):
-
Եպիսկոպոսության խնդրանքով անդամների անուններ է ներկայացնում ծխի երաժշտական կոչումներում: Կողմնորոշում է նրանց, ովքեր ծառայում են այս կոչումներում՝ անհրաժեշտության դեպքում առաջարկելով աջակցություն, ուսուցում և վերապատրաստում։
19.4.3
Լրացուցիչ կոչումներ
Եպիսկոպոսությունը կարող է անդամներին կանչել ծառայելու հետևյալ կոչումներում։
19.4.3.1
Ծխի երաժշտության ղեկավար
Երաժշտության ղեկավարը խմբավարում է օրհներգերը հաղորդության ժողովի և ծխի այլ ժողովների համար, ինչպես պահանջվում է:
19.4.3.2
Ծխի նվագակցող
Ծխի նվագակցողը նվագում է նախերգանքը, վերջերգը, օրհներգերը հաղորդության ժողովի և ծխի այլ ժողովների ժամանակ, ինչպես պահանջվում է:
19.7
Լրացուցիչ քաղաքականություն և ուղեցույցներ
19.7.2
Հավաքատան երաժշտական գործիքների օգտագործումը՝ վարժվելու, մասնավոր ուսուցման և մենահամերգների համար
Երբ չկա ողջամիտ այլընտրանք, քահանայության ղեկավարները կարող են թույլատրել հավաքատների դաշնամուրների և երգեհոնների օգտագործումը՝ վարժվելու, վճարովի մասնավոր ուսուցման և մենահամերգների համար, որոնց մեջ ներգրավված են այն միավորների անդամները, ովքեր օգտվում են այդ հավաքատնից: