Ձեռնարկներ և կոչումներ
22․ Ապահովել նյութական կարիքները և զարգացնել ինքնապահովումը


«22. «Ապահովել նյութական կարիքները և զարգացնել ինքնապահովումը», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«22. «Ապահովել նյութական կարիքները և զարգացնել ինքնապահովումը», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
տղամարդը աղոթում է

22.

Ապահովել նյութական կարիքները և զարգացնել ինքնապահովումը

22.0

Նախաբան

Եկեղեցու անդամները ուխտ են կապում «կրելու մեկս մյուսի բեռը. … սգալու նրանց հետ, ովքեր սգում են ․․․ և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18.8–9):

Եկեղեցու անդամներին նաև խորհուրդ է տրվում տքնաջան աշխատանքի և Տիրոջ օգնությամբ ամրապնդել իրենց ինքնապահովումը: Ինքնապահովումը իր և ընտանիքի հոգևոր և կենսական կարիքները հոգալու ունակություն, պարտավորվածություն և ջանք է։


ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՋԱՆՔԵՐ


22.1

Զարգացնել ինքնապահովում

Տիրոջ օգնությամբ անդամները զարգացնում են ինքնապահովումը հետևյալ ձևերով.

  • Զարգացնում են հոգևոր, ֆիզիկական և էմոցիոնալ ուժը:

  • Ստանում են կրթություն և աշխատանք:

  • Բարելավում են նյութական պատրաստվածությունը:

22.1.4

Նյութական պատրաստվածություն

Սուրբ գրություններն ուսուցանում են պատրաստ լինելու կարևորությունը (տես Եզեկիել 38․7, Վարդապետություն և Ուխտեր 38․30)։ Անդամներին խորհուրդ է տրվում պատրաստվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան հոգ տանել իրենց, իրենց ընտանիքների և այլոց մասին:

Անդամները մեծացնում են իրենց ֆինանսական պատրաստվածությունը հետևյալ ձևերով․

  • Վճարում են տասանորդը և նվիրատվությունները (տես Մաղաքիա 3.8-12):

  • Հնարավորության սահմաններում փակում են և խուսափում պարտքերից:

  • Պատրաստվում և ապրում են բյուջեի սահմաններում:

  • Խնայում են ապագայի համար:

  • Ստանում են համապատասխան կրթություն, որն օգնում է նրանց ապահովել իրենց և իրենց ընտանիքներին (տես 22.3.3):

Պատրաստվածության ժամանակ նաև ծրագիր է մշակվում, թե ինչպես հոգալ հիմնական կարիքները արտակարգ իրավիճակների ժամանակ: Անդամներին խրախուսվում է ստեղծել սննդի, ջրի և այլ անհրաժեշտ պարագաների կարճաժամկետ և երկարաժամկետ պաշար:

22.2

Սպասավորել նյութական և էմոցիոնալ կարիքներ ունեցողներին

Տիրոջ աշակերտներին ուսուցանվում է «սիրել … և ծառայել մեկմեկու» և «սատարե[լ] նրանց, ովքեր … սատար կանգնելու կարիքն ունեն» (Մոսիա 4.15–16): Անդամները ձգտում են ուրիշներին տեսնել այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում նրանց՝ հասկանալով նրանց հատուկ ուժեղ կողմերն ու կարիքները: Այդ կարիքները կարող են լինել սնունդը, հագուստը, բնակարանը, կրթությունը, աշխատանքը, ֆիզիկական առողջությունը և հուզական բարեկեցությունը։

22.2.1

Տիրոջ շտեմարանը

Եկեղեցում առկա բոլոր ռեսուրսները, որոնք նախատեսված են նյութական կարիք ունեցողներին օգնելու համար, կոչվում են Տիրոջ շտեմարան (տես Վարդապետություն և Ուխտեր 82․18-19)։ Դրանց թվում են անդամների առաջարկած ժամանակը, տաղանդները, կարեկցանքը, նյութերը և ֆինանսական ռեսուրսները՝ կարիքավորներին օգնելու համար:

Տիրոջ շտեմարանը գոյություն ունի յուրաքանչյուր ծխում և ցցում: Ղեկավարները հաճախ կարող են օգնել անհատներին և ընտանիքներին գտնել լուծումներ իրենց կարիքների համար՝ հիմնվելով ծխի և ցցի անդամների կողմից առաջարկվող գիտելիքների, հմտությունների և ծառայության վրա:

22.2.2

Ծոմապահության և ծոմի նվիրատվության օրենքը

Տերը հաստատել է ծոմի և ծոմի նվիրատվության օրենքը, որպեսզի օրհնի Իր ժողովրդին և հնարավորություն տա նրանց ծառայել կարիքավորներին: Անդամներն ավելի են մոտենում Տիրոջը և աճում են հոգևոր ուժով, երբ ապրում են ծոմապահության օրենքով: (Տես Եսայիա 58․6–12, Մաղաքիա 3․8–12։)

Ծոմապահությունը կարող է կատարվել ցանկացած ժամանակ։ Սակայն, անդամները սովորաբար ամսվա առաջին կիրակի օրն են նշում որպես ծոմապահության օր: Ծոմապահության օրը սովորաբար ներառում է հետևյալը.

  • Աղոթք

  • Սննդից և ըմպելիքից հրաժարում 24 ժամվա ընթացքում (եթե առողջությունը թույլ է տալիս)

  • Ծոմի առատաձեռն նվիրատվություն մատուցում

Ծոմի նվիրատվությունը կատարվում է կարիքավորներին օգնելու համար: Երբ անդամները ծոմ են պահում, նրանք հրավիրվում են նվիրատվություն տալ, որն առնվազն հավասար է չկերած կերակուրների արժեքին:

Անդամները կարող են իրենց ծոմի, տասանորդի և այլ նվիրատվությունների լրացված ձևը տալ եպիսկոպոսին կամ նրա խորհրդականներից մեկին: Որոշ տարածքներում նրանք կարող են նաև կատարել իրենց նվիրատվությունն առցանց:


ՂԵԿԱՎԱՐԻ ՋԱՆՔԵՐ


22.3

Ինքնապահովում զարգացնելու և կարիքավորներին սպասավորելու օրինաչափությունը

22.3.1

Փնտրել նրանց, ովքեր կարիքի մեջ են

Եպիսկոպոսը սուրբ պարտականություն ունի փնտրելու և հոգ տանելու կարիքավորների մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 84․112)։ Մյուսները, ովքեր կարևոր դեր ունեն եպիսկոպոսին այս պատասխանատվության հարցում օգնելու համար, ներառում են.

  • Սպասավորող եղբայրները և քույրերը։

  • Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները:

  • Եպիսկոպոսի խորհրդականները։

  • Ծխի խորհրդի մյուս անդամները:

22.3.2

Օգնել անդամներին գնահատել և լուծել կարճաժամկետ կարիքները

Անդամները ձգտում են սեփական ջանքերով ապահովել իրենց հիմնական կարիքները և օգնություն ստանալ իրենց ազգականներից։ Երբ դա բավարար չէ, անդամները կարող են օգնության ստանալ այլ աղբյուրներից, ինչպիսիք են.

  • Կառավարության և համայնքի ռեսուրսները (տես 22.12):

  • Եկեղեցու օգնությունը:

Եկեղեցու օգնությունը կարող է ներառել կարճաժամկետ կարիքների հետ կապված օգնություն, ինչպիսիք են՝ սնունդը, հիգիենայի պարագաները, հագուստը, բնակարանը կամ այլ հիմնական կարիքները: Եպիսկոպոսները կարող են ծոմի նվիրատվություններն օգտագործել այս կարիքները բավարարելու համար: Այնտեղ, որտեղ եպիսկոպոսների կարգագրերը մատչելի են, եպիսկոպոսները սովորաբար դրանք օգտագործում են՝ սնունդ և այլ հիմնական ապրանքներ տրամադրելու համար (տես «Եպիսկոպոսների կարգագրեր և ուղղորդումներ» Ղեկավարի և գործավարի ռեսուրսներում [LCR]):

22.3.3

Օգնեք անդամներին զարգացնել երկարաժամկետ ինքնապահովում

Անդամներին կարող է անհրաժեշտ լինել շարունակական աջակցություն՝ ավելի երկարաժամկետ մարտահրավերներին դիմակայելու համար: Կրթությունը, մասնագիտական ուսուցումը կամ այլ ռեսուրսները կարող են օգնել նրանց զարգացնել ինքնապահովում և բավարարել նրանց ավելի երկարաժամկետ կարիքները:

Ինքնապահովման ծրագիրը օգնում է անդամներին բացահայտել իրենց ուժեղ կողմերն ու կարիքները: Այն նաև օգնում է նրանց բացահայտել օգտակար ռեսուրսները: Այս ծրագիրը պետք է օգտագործվի ամեն անգամ, երբ դիտարկվում է Եկեղեցու օգնությունը:

22.3.4

Սպասավորել էմոցիոնալ կարիքներ ունեցողներին

Շատ անդամներ ունեն էմոցիոնալ մարտահրավերներ: Սպասավորող եղբայրները, քույրերը և ծխի ղեկավարները կարող են օգնել անդամներին դիմագրավել այս մարտահրավերները:

22.4

Եկեղեցու օգնության տրամադրման սկզբունքները

Տիրոջ օգնությամբ անդամները ձգտում են ապահովել իրենց և իրենց ընտանիքների կարիքները:

Եկեղեցու օգնությունը նախատեսված է օգնելու անդամներին ձեռք բերել անկախություն, այլ ոչ թե կախվածություն: Տրվող ցանկացած օգնություն պետք է ամրապնդի անդամներին՝ ինքնապահով լինելու իրենց ջանքերում:

22.4.1

Խրախուսել անձնական և ընտանեկան պատասխանատվությունը

Ղեկավարներն ուսուցանում են, որ անհատներն ու ընտանիքները կրում են հիմնական պատասխանատվություն՝ իրենց նյութական, էմոցիոնալ և հոգևոր բարեկեցության համար:

Եկեղեցու օգնությունը տրամադրելուց առաջ եպիսկոպոսը (մեկ այլ ղեկավար կամ անդամ, որին նա կհանձնարարի) անդամների հետ ստուգում է, թե ինչ ռեսուրսներ են նրանք օգտագործում իրենց սեփական կարիքները բավարարելու համար:

22.4.2

Ժամանակավոր օգնություն տրամադրել կարևոր կարիքների համար

Եկեղեցու օգնության նպատակն է ժամանակավորապես բավարարել հիմնական կարիքները, քանի դեռ անդամները ձգտում են դառնալ ինքնապահով:

Եպիսկոպոսները պետք է առողջ դատողությամբ հոգևոր առաջնորդություն փնտրեն՝ հաշվի առնելով տրվող օգնության չափը և տևողությունը: Նրանք պետք է կարեկցող և առատաձեռն լինեն՝ միաժամանակ չստեղծելով կախվածություն:

22.4.3

Տրամադրել ռեսուրսներ կամ ծառայություններ, այլ ոչ թե կանխիկ գումար

Հնարավորության դեպքում եպիսկոպոսը պետք է խուսափի կանխիկ գումար տալուց: Փոխարենը, նա պետք է օգտագործի ծոմի նվիրատվությունները կամ եպիսկոպոսների կարգագրերը՝ անդամներին մթերքներ կամ ծառայություններ տրամադրելու համար: Այնուհետև անդամները կարող են օգտագործել իրենց գումարները՝ այլ կարիքները վճարելու համար:

Երբ դա չի բավարարում, եպիսկոպոսը կարող է օգնել՝ ծոմի նվիրատվություններից ժամանակավորապես վճարելով հիմնական ծախսերը (տես 22.5.2):

22.4.4

Առաջարկել աշխատանքի և ծառայության հնարավորություններ

Այն մարդկանց, ովքեր օգնություն են ստանում, եպիսկոպոսներն առաջարկում են աշխատել կամ ծառայություն մատուցել իրենց կարողությունների չափով: Դա օգնում է անդամներին պահպանել արժանապատվության զգացումը: Դա նաև մեծացնում է նրանց ինքնապահովման կարողությունը:

22.4.5

Գաղտնի պահել Եկեղեցու օգնության մասին տեղեկատվությունը

Եպիսկոպոսը և ծխի այլ ղեկավարները գաղտնի են պահում ցանկացած տեղեկություն այն անդամների մասին, որոնք կարող են Եկեղեցու օգնության կարիքը ունենալ: Դա պաշտպանում է անդամների գաղտնիությունն ու արժանապատվությունը:

22.5

Եկեղեցու օգնության տրամադրման քաղաքականությունը

Եկեղեցու ղեկավարները պետք է հետևեն այս բաժնում շարադրված քաղաքականությանը, երբ սննդի և այլ հիմնական ապրանքների համար օգնություն են տրամադրում ծոմի նվիրատվությունների կամ եպիսկոպոսների կարգագրերի միջոցով:

22.5.1

Քաղաքականություն Եկեղեցուց օգնություն ստացողների վերաբերյալ

22.5.1.1

Օգնության տրամադրում ծխի անդամներին

Ընդհանրապես, այն անդամները, որոնք ստանում են Եկեղեցու օգնությունը, պետք է ապրեն տվյալ ծխի սահմաններում և այդ ծխում ունենան իրենց անդամության գրանցումը: Օգնությունը կարող է տրվել անկախ նրանից՝ անդամը կանոնավորապես հաճախում է Եկեղեցու ժողովներին, հետևում է Եկեղեցու չափանիշներին, թե՝ ոչ:

22.5.1.2

Օգնության տրամադրում եպիսկոպոսներին և ցցերի նախագահներին

Անհրաժեշտ է ցցի նախագահի գրավոր հաստատումը՝ նախքան եպիսկոպոսը կկարողանա օգտագործել ծոմի նվիրատվությունները կամ հաստատել եպիսկոպոսի կարգագիրը իր կամ իր ընտանիքի համար:

22.5.1.4

Օգնության տրամադրում Եկեղեցու անդամ չհանդիսացող անձանց

Եկեղեցու անդամ չհանդիսացող մարդիկ սովորաբար դիմում են տեղի համայնքի օգնությանը։ Հազվադեպ է լինում, որ Հոգու առաջնորդությամբ եպիսկոպոսը օգնում է նրանց ծոմի նվիրատվություններով կամ եպիսկոպոսների կարգագրերով:

22.5.2

Ծոմի նվիրատվություններն օգտագործելու քաղաքականություն

22.5.2.1

Բժշկական կամ այլ առողջապահական խնամք

Եկեղեցու յուրաքանչյուր տարածք սահմանել է ծոմի նվիրատվությունները օգտագործելու սահմանաչափ՝ բժշկական, ատամնաբուժական կամ հոգեկան առողջության ծախսերը վճարելու համար։

Թույլատրված գումարների և ուղեցույցների համար, տես «Բժշկական ծախսերի համար ծոմի նվիրատվությունների օգտագործումը»:

22.5.2.3

Ծոմի նվիրատվությունների փոխհատուցում

Անդամները չեն փոխհատուցում Եկեղեցուց ստացած ծոմի նվիրատվության օգնությունը:

22.5.2.4

Ծխի ծոմի նվիրատվության ծախսերի գումարները

Եպիսկոպոսներից չի պահանջվում ծխի անդամներին տալ ծոմի նվիրատվության այնքան օգնություն, որքան նվիրատվություն հավաքվել է ծխի ներսում։

22.5.3

Վճարումներ կատարելու քաղաքականություն

Հնարավորության դեպքում վճարումները պետք է կատարվեն անմիջապես ապրանքներ և ծառայություններ մատուցող ձեռնարկություններին:

22.5.4

Քաղաքականություն այնպիսի վճարումների վերաբերյալ, որոնք շահեկան կլինեն եպիսկոպոսի կամ ցցի նախագահի համար

Երբ եպիսկոպոսը ծոմի նվիրատվության օգնություն է տալիս անդամներին, նա չի կարող ապրանքների կամ ծառայությունների համար այդ գումարներից վճարել այնպես, որը շահեկան կլինի անձամբ իր համար:

Եթե անդամի համար ծոմի նվիրատվությունից վճարումը շահեկան կլինի ցցի նախագահի կամ նրան պատկանող բիզնեսի համար, ապա կպահանջվի տարածաշրջանի նախագահության հաստատումը:

22.6

Ծխերի ղեկավարների դերը

22.6.1

Եպիսկոպոսը և նրա խորհրդականները

Եպիսկոպոսն ունի սուրբ լիազորություն՝ փնտրելու և հոգ տանելու նրանց մասին, ովքեր նյութական օգնության կարիք ունեն (տես Վարդապետություն և Ուխտեր 84․112)։ Նա այս աշխատանքի մեծ մասը պատվիրակում է Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահություններին: Սակայն որոշակի պարտականություններ կատարում է միայն եպիսկոպոսը։ Օրինակ՝ եպիսկոպոսը.

  • Որոշում է տրամադրվող նյութական օգնության տեսակը, չափը և տևողությունը:

  • Հաստատում է ծոմի նվիրատվության օգնությունը (տես 22.4 և 22.5) և եպիսկոպոսների կարգագրերը սննդի և այլ հիմնական ապրանքների համար (տես 22.13):

  • Անձամբ ստուգում է անդամների ինքնապահովման ծրագրերը: Անհրաժեշտության դեպքում նա ծխի մյուս ղեկավարներին հանձնարարում է հետևել այդ ծրագրերի իրականացմանը:

Եպիսկոպոսը և նրա խորհրդականները ունեն հետևյալ պարտականությունները.

  • Ուսուցանել այն սկզբունքներն ու օրհնությունները, որոնք վերաբերում են 1) նյութական և էմոցիոնալ կարիքներ ունեցողների հանդեպ հոգածությանը և 2) ինքնապահովման զարգացմանը (տես 22.1):

  • Ուսուցանել ծոմապահության օրենքը և խրախուսել անդամներին ծոմի առատաձեռն նվիրատվություն տալ (տես 22.2.2):

  • Վերահսկել ծոմի նվիրատվությունների հավաքումը և հաշվառումը (տես 34.3.2

22.6.2

Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները

Եպիսկոպոսի ղեկավարության ներքո Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները առանցքային դեր ունեն ծխի կարիքավորների մասին հոգ տանելու գործում (տես 8.2.2 և 9.2.2): Այս ղեկավարները ծխի անդամներին սովորեցնում են.

  • Սպասավորել կարիքավորներին։

  • Ապրել ծոմապահության օրենքով:

  • Զարգացնել ինքնապահովում։

  • Բարձրացնել անձնական և ընտանեկան պատրաստվածությունը:

22.6.3

Սպասավորող եղբայրները կամ քույրերը

Հոգևոր և նյութական օգնությունը հաճախ սկսվում է սպասավորող եղբայրներից և քույրերից (տես 21.1): Սպասավորության հարցազրույցների ժամանակ և այլ դեպքերում նրանք իրենց Երեցների քվորումին կամ Սփոփող միության նախագահություններին զեկուցում են այն մարդկանց կարիքների մասին, որոնց սպասավորում են։ Գաղտնի կարիքների դեպքում նրանք կարող են անմիջապես կիսվել եպիսկոպոսի հետ:

22.7

Ծխի խորհրդի դերը

Ծխի խորհուրդը կարևոր դեր է կատարում, երբ պլանավորում է, թե ինչպես հոգ տանել կարիքավորների մասին և օգնել նրանց դառնալ ինքնապահով (տես 4.4): Խորհրդի անդամներն այս ծրագրերը կազմելիս հիմնվում են սպասավորման հարցազրույցների և կարիքավորների հետ իրենց անձնական շփումներից ստացված տեղեկության վրա: Անդամների կարիքները քննարկելիս խորհուրդը հարգում է բոլոր նրանց ցանկությունները, ովքեր պահանջում են գաղտնիություն:

22.8

Ծխի երիտասարդների խորհրդի դերը

Ծխի երիտասարդների խորհրդի նպատակներից մեկն է օգնել երիտասարդներին դառնալ Հիսուս Քրիստոսի նվիրյալ հետևորդները (տես 29.2.6):

Եպիսկոպոսության առաջնորդության ներքո ծխի երիտասարդների խորհուրդը ծրագրում է իրենց ծխում և համայնքում կարիքավորներին ծառայելու ուղիներ։

Տպել