Ձեռնարկներ և կոչումներ
21․ Սպասավորություն


«21. Սպասավորություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«21. Սպասավորություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
տղամարդիկ քար են բարձրացնում

21.

Սպասավորություն

21.0

Նախաբան

Սպասավորել նշանակում է ծառայել ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչը ծառայեց (տես Մատթեոս 20.26–28):

Տերը ցանկանում է, որ Իր Եկեղեցու բոլոր անդամներին նման հոգատարություն ցուցաբերվի: Այս նպատակով են քահանայություն կրողները նշանակվում որպես սպասավորող եղբայրներ յուրաքանչյուր անդամ-ընտանիքի համար: Յուրաքանչյուր չափահաս քրոջ համար նշանակվում են սպասավորող քույրեր:

21.1

Սպասավորող քույրերի և եղբայրների պարտականությունները

Սպասավորող քույրերն ու եղբայրները ունեն հետևյալ պարտականությունները` իրենց նշանակված մարդկանց և ընտանիքների համար.

  • Օգնում են նրանց ամրապնդել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Օգնում են նրանց նախապատրաստվել՝ արարողությունները ստանալիս Աստծո հետ սուրբ ուխտեր կապել և պահել դրանք։

  • Հասկանում են կարիքները և Քրիստոսանման սեր, հոգատարություն և ծառայություն մատուցում:

  • Օգնում են նրանց դառնալ հոգևորապես և նյութապես ինքնապահով:

21.2

Սպասավորության կազմակերպում

21.2.1

Կատարել սպասավորության նշանակումներ

Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները աղոթքով մտածում են ծառայող եղբայրների և քույրերի նշանակումների մասին: Նրանք սովորաբար զուգընկերություն են ստեղծում երկու եղբայրների և երկու քույրերի միջոցով։ Նրանք ստանում են եպիսկոպոսի համաձայնությունը՝ սպասավորության զուգընկերների և նշանակումների համար:

Ամուսնացած զույգը կարող է նշանակվել միասին ծառայելու որևէ անձի կամ ընտանիքի։

Սպասավորող եղբայրներն ու քույրերը չեն կանչվում, չեն հաստատվում և ի սպաս չեն դրվում։

21.2.2

Սպասավորության նշանակումներ երիտասարդների համար

Եթե երիտասարդ կինը ցանկանում է և ունակ է, կարող է սպասավորող զուգընկեր ծառայել Սփոփող միության որևէ քրոջ հետ։ Նա կարող է ծառայությունը սկսել այն նույն տարում, երբ լրանում է նրա 14 տարեկանը:

Երիտասարդ տղամարդը սպասավորող զուգընկեր է ծառայում Մելքիսեդեկյան քահանայություն կրողի հետ, երբ նա կարգվում է ուսուցչի կամ քահանայի պաշտոնում:

21.3

Սպասավորության հարցազրույցներ

Երեցների քվորումի նախագահը և նրա խորհրդականները հարցազրույց են անցկացնում սպասավորող եղբայրների հետ։ Սփոփող միության նախագահը և նրա խորհրդականները հարցազրույց են անցկացնում սպասավորող քույրերի հետ:

Այս հարցազրույցներն անցկացվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ:

Դրանց նպատակն է.

  • Խորհրդակցել նշանակված անհատների և ընտանիքների ուժեղ կողմերի, կարիքների և մարտահրավերների մասին:

  • Քննարկել ուղիներ, որոնք անհրաժեշտության դեպքում կօգնեն մարդկանց պատրաստվել ստանալու արարողությունները։

  • Քննարկել, թե Երեցների քվորումը, Սփոփող միությունը, ծխի խորհուրդը և մյուսները ինչպես կարող են օգնել:

  • Ուսուցանել և խրախուսել սպասավորող եղբայրներին և քույրերին:

21.4

Համակարգել սպասավորության ջանքերը

Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները առնվազն եռամսյակը մեկ անգամ հավաքվում են միասին: Նրանք վերանայում են այն, ինչ իմացել են սպասավորության հարցազրույցներում (տես 21.3): Նրանք նաև համակարգում են սպասավորության նշանակումները։

Այն միավորներում, որտեղ ակտիվ անդամները քիչ են, Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները կարող են որոշ անդամների չնշանակել սպասավորող քույրեր և սպասավորող եղբայրներ։

Տպել