Ձեռնարկներ և կոչումներ
20․ Միջոցառումներ


«20. Միջոցառումներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«20. Միջոցառումներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
երիտասարդ աղջիկը ջրային ատրճանակով

20.

Միջոցառումներ

20.1

Նպատակները

Եկեղեցու միջոցառումները անդամներին և մյուս մարդկանց միավորում են որպես «սրբերի համաքաղաքացիներ» (Եփեսացիս 2.19)։ Միջոցառումների նպատակները կարող են ներառել հետևյալը.

  • Կառուցել հավատ առ Հիսուս Քրիստոսը:

  • Ուրախացնել և խթանել միասնությունը:

  • Ապահովել անձնական աճի հնարավորություններ:

  • Ամրապնդել անհատներին և ընտանիքներին:

  • Օգնել անդամներին մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին (տես 1․2

20.2

Միջոցառումների պլանավորում

Նախքան միջոցառման պլանավորումը, ղեկավարները հաշվի են առնում անդամների հոգևոր և նյութական կարիքները: Ղեկավարները փնտրում են Հոգու առաջնորդությունը, երբ որոշում են, թե ինչպիսի միջոցառումը կօգնի բավարարել այդ կարիքները:

20.2.1

Միջոցառումների պլանավորման պատասխանատվությունը

Ծխի միջոցառումները կարող են պլանավորվել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ ելնելով տեղական կարիքներից․

  • Ծխի խորհուրդը կարող է վերահսկել պլանավորումը:

  • Ծխի խորհուրդը կարող է հանձնարարել, որ կազմակերպություններից որևէ մեկն օգնի պլանավորել մեկ կամ մի քանի միջոցառում:

  • Անհրաժեշտության դեպքում և որտեղ կան բավարար թվով անդամներ, եպիսկոպոսությունը կարող է կազմակերպել ծխի միջոցառումների հանձնաժողով։

Ծխի երիտասարդների միջոցառումների պլանավորման մասին տեղեկությունների համար տես 10.2.1.3 և 11.2.1.3:

20.2.2

Հրավիրել բոլոր մարդկանց մասնակցել

Նրանք, ովքեր պլանավորում են միջոցառումները, պետք է տեղեկացնեն բոլորին, հատկապես նոր անդամներին, քիչ ակտիվ անդամներին, երիտասարդներին, չափահաս ամուրիներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց և այլ հավատքների մարդկանց:

Միջոցառումները չպետք է ավելորդ բեռ դառնան ղեկավարների և անդամների համար:

20.2.3

Չափանիշները

Եկեղեցու միջոցառումները պետք է ոգեշնչող լինեն և ընդգծեն այն, ինչն «առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի» (Հավատո Հանգանակ 1․13)։ Միջոցառումները չեն կարող ներառել որևէ բան, որը հակասում է Եկեղեցու ուսմունքներին:

20.2.6

Միջոցառումների ֆինանսավորում

Միջոցառումների մեծ մասը պետք է լինեն պարզ և ոչ ծախսատար: Ցանկացած ծախս պետք է նախապես հաստատվի եպիսկոպոսության կամ ցցի նախագահության կողմից:

Անդամները սովորաբար չպետք է վճարեն միջոցառումներին մասնակցելու համար: Միջոցառումների ֆինանսավորման քաղաքականության և ուղեցույցների համար տես 20.6.3։

20.4

Երիտասարդների համաժողով

Սկսած այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 14 տարեկան, երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք հրավիրվում են միասին մասնակցելու երիտասարդների համաժողովին: Երիտասարդների համաժողովները սովորաբար անցկացվում են տարին մեկ անգամ ծխի կամ ցցի մակարդակով: Դրանք կարող են նաև անցկացվել բազմաթիվ ցցերի կամ տարածաշրջանի մակարդակով: Այն տարում, երբ երիտասարդները նշանակված են մասնակցելու ԵԶՀ-ի համաժողովին, ցցերն ու ծխերը չպետք է անցկացնեն երիտասարդների համաժողովներ:

Ծխի երիտասարդների համաժողովները պլանավորվում և իրականացվում են ծխի երիտասարդների խորհրդի կողմից՝ եպիսկոպոսության ղեկավարության ներքո (տես 29.2.6): Եպիսկոպոսությունը ստանում է ցցի նախագահության հաստատումը ծխի երիտասարդների համաժողովի ծրագրերի վերաբերյալ:

Երբ ղեկավարները և երիտասարդները ծրագրեն երիտասարդների համաժողով, նրանք պետք է հետևեն այս գլխի քաղաքականությանը և հետևյալ ուղեցույցներին.

  • Եկեղեցու երիտասարդների ամենամյա թեման կարող է օգտագործվել որպես համաժողովի թեմա:

  • Պլանավորել միջոցառումներ, որոնք համահունչ են թեմային:

  • Ստանալ եպիսկոպոսության կամ ցցի նախագահության հաստատումը բոլոր խոսնակների և միջոցառումների համար:

  • Մշտապես ապահովել չափահասների համապատասխան վերահսկողությունը (տես 20.7.1):

20.5

Միջոցառումների ընտրության և պլանավորման քաղաքականություն և ուղեցույց

20.5.1

Առևտրային կամ քաղաքական միջոցառումներ

Չի թույլատրվում անցկացնել առևտրային կամ քաղաքական նպատակներով իրականացվող միջոցառումներ (տես 35.5.2):

20.5.2

Պար և երաժշտություն

Բոլոր պարերի ժամանակ հագուստը, հարդարանքը, լուսավորությունը, պարային ոճերը, բառերը և երաժշտությունը պետք է նպաստեն այնպիսի մթնոլորտի, որտեղ Տիրոջ Հոգին կարող է ներկա լինել:

20.5.3

Երկուշաբթի երեկոներ

Անդամներին խրախուսվում է ընտանեկան միջոցառումներ անցկացնել երկուշաբթի օրը կամ այլ ժամանակ: Երկուշաբթի օրերին ժամը 18:00-ից հետո Եկեղեցու ոչ մի միջոցառում, ժողով կամ մկրտության արարողություն չպետք է անցկացվի։

20.5.5

Գիշերակացով միջոցառումներ

Երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց միավորված խմբերի համար եկեղեցու գիշերակացով միջոցառումները պետք է հաստատվեն եպիսկոպոսի և ցցի նախագահի կողմից: Նույնը վերաբերում է արական և իգական ամուրի անդամների միջոցառումներին:

Եկեղեցու հավաքատներում կամ հավաքատների տարածքներում գիշերակացով միջոցառումները չեն թույլատրվում:

20.5.8

Սուրբ պահել Հանգստության օրը

Կիրակի օրը Եկեղեցու ճամբարներ, սպորտային միջոցառումներ կամ ժամանցային միջոցառումներ չեն նախատեսվում: Երիտասարդների խմբերը և մյուսները նույնպես չպետք է ճամբարներ կամ երիտասարդների համաժողովներ գնան կամ վերադառնան կիրակի օրը:

20.5.10

Տաճարային այցելություններ

Տաճարային այցելությունները կցված տաճարային շրջանում կազմակերպվում են ծխի կամ ցցի մակարդակով։

20.6

Միջոցառումների ֆինանսավորման քաղաքականություն և ուղեցույց

20.6.1

Միջոցառումներ, որոնք վճարվում են ծխի կամ ցցի բյուջեից

Ծխերի կամ ցցերի բյուջեի միջոցները պետք է օգտագործվեն բոլոր միջոցառումները վճարելու համար, բացառությամբ 20.6.2-ում թվարկված հնարավոր բացառությունների:

20.6.2

Երիտասարդների ճամբարների ֆինանսավորում

Եթե ծխի կամ ցցի բյուջեն բավարար միջոցներ չունի ստորև թվարկված միջոցառումների համար, ղեկավարները կարող են մասնակիցներին խնդրել վճարել դրանց մի մասի կամ բոլորի համար.

  • Ահարոնյան քահանայության տարեկան մեկ երկարակյաց ճամբար կամ նմանատիպ միջոցառում:

  • Տարեկան մեկ երկարակյաց ճամբար երիտասարդ կանանց համար կամ նմանատիպ միջոցառում:

  • Տարեկան մեկօրյա ճամբար կամ նմանատիպ միջոցառում Երեխաների խմբի 8-11 տարեկան երեխաների համար:

Տարեկան ճամբարի ծախսերը կամ տրասպորտային վճարները չպետք է լինեն չափազանց մեծ: Անձնական միջոցների բացակայությունը չպետք է խանգարի անդամի մասնակցությանը։

20.6.3

Ֆինանսավորում ԵԶՀ համաժողովների համար

Երիտասարդներին կարող են խնդրել մասնակցության վճարում անել՝ Երիտասարդներին զորացնելու համար (FSY) համաժողովներին մասնակցելու համար: Եթե գումարի պատճառով երիտասարդները չկարողանան մասնակցել, եպիսկոպոսը կարող է օգտագործել ծխի բյուջեի միջոցները՝ վճարելու այդ մասնակցության վճարը ամբողջությամբ կամ դրա մի մասը: Տես FSY.ChurchofJesusChrist.orgկայքը։

20.6.5

Դրամահավաքի միջոցառումներ

Ցցի և ծխի միջոցառումների ծախսերը սովորաբար վճարվում են բյուջեի միջոցներով: Այնուամենայնիվ, ցցի նախագահը կամ եպիսկոպոսը կարող է տարին մեկ անգամ թույլատրել դրամահավաքի մեկ միջոցառում անցկացնել միայն հետևյալ նպատակների համար.

  • Օգնել վճարել 20.6.2-ում նշված միջոցառումների համար:

  • Օգնելու գնել սարքավորում, որի կարիքը միավորն ունի տարեկան ճամբարների համար:

20.7

Միջոցառումների անվտանգության քաղաքականություն և ուղեցույց

20.7.1

Չափահասների հսկողություն

Առնվազն երկու չափահաս պետք է ներկա լինի Եկեղեցու բոլոր միջոցառումներին, որոնց մասնակցում են երեխաներն ու երիտասարդները: Լրացուցիչ չափահասներ կարող են անհրաժեշտ լինել՝ կախված խմբի չափից, միջոցառման համար պահանջվող հմտություններից կամ այլ գործոններից: Ծնողներին խրախուսվում է օգնել:

Բոլոր նրանք, ովքեր աշխատում են երեխաների և երիտասարդների հետ, պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը։ Տես ProtectingChildren.ChurchofJesusChrist.orgկայքը։

20.7.2

Երիտասարդների միջոցառումներին մասնակցելու տարիքային պահանջներ

Իրենց ծնողների համաձայնության դեպքում երիտասարդները կարող են մասնակցել գիշերակացով ճամբարներին՝ սկսած այն տարվա հունվարից, երբ նրանք կդառնան 12 տարեկան: Նրանք կարող են մասնակցել պարային միջոցառումներին, երիտասարդների համաժողովներին և ԵԶՀ համաժողովներին, սկսած այն տարվա հունվարին, երբ նրանք կդառնան 14 տարեկան:

20.7.4

Ծնողների թույլտվություն

Երեխաները և երիտասարդները չեն կարող մասնակցել Եկեղեցու միջոցառումներին առանց իրենց ծնողների կամ խնամակալների թույլտվության: Եկեղեցու այն միջոցառումների համար, որոնք ներառում են գիշերակաց, երկար ճանապարհ կամ սովորականից բարձր ռիսկեր, անհրաժեշտ է գրավոր համաձայնություն:

Ծնողները և խնամակալները տալիս են այս համաձայնությունը՝ ստորագրելով Թույլտվության և բժշկական եզրակացության ձևը:

20.7.5

Բռնությունների մասին հաղորդումներ

Քաղաքացիական իշխանություններին պետք է հաղորդում ներկայացվի ցանկացած բռնության մասին, որը տեղի է ունենում Եկեղեցու միջոցառման ընթացքում: Պետք է անհապաղ կապ հաստատել եպիսկոպոսի հետ: Անդամների հրահանգները տրված են 38.6.2.7-ում են: Եպիսկոպոսների հրահանգները տրված են 38.6.2.1-ում:

20.7.6

Անվտանգության նախազգուշական միջոցներ, դժբախտ պատահարի արձագանքում և դժբախտ պատահարի մասին հաղորդում

20.7.6.1

Անվտանգության նախազգուշական միջոցներ

Ղեկավարները և մասնակիցները մանրակրկիտ գնահատում են միջոցառումները՝ վնասվածքների կամ հիվանդության նվազագույն ռիսկեր ապահովելու համար: Միջոցառումները պետք է նաև ներառեն գույքին հասցված վնասի նվազագույն ռիսկ: Միջոցառումների ընթացքում ղեկավարները ամեն ջանք պետք է գործադրեն անվտանգության ապահովման համար։

20.7.6.2

Դժբախտ պատահարի արձագանքում

Եթե դժբախտ պատահար է տեղի ունենում կամ Եկեղեցու գույքը վնաս է կրում Եկեղեցու միջոցառման ժամանակ, ղեկավարները հետևում են հետևյալ ուղեցույցներին, եթե կիրառելի է.

  • Առաջին օգնություն ցուցաբերեք։ Եթե անձը լրացուցիչ բժշկական օգնության կարիք ունի, դիմեք շտապ բժշկական օգնության ծառայություններին: Նաև կապվեք ծնողի, խնամակալի կամ մերձավոր ազգականների և եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ:

  • Եթե ինչ-որ մեկը կորում է կամ մահանում, անհապաղ տեղեկացրեք տեղական իրավապահ մարմիններին:

  • Ցուցաբերեք էմոցիոնալ աջակցություն:

  • Մի խրախուսեք կամ մի մերժեք դատական հայցը: Եկեղեցու անունից պարտավորություններ մի վերցրեք:

  • Հավաքեք և պահեք վկաների անունները, նրանց կոնտակտային տվյալները, տեղի ունեցածի պատմությունը և լուսանկարները:

  • Հաղորդեք դժբախտ պատահարի մասին (տես 20.7.6.3):

20.7.6.3

Դժբախտ պատահարի մասին հաղորդում

Հետևյալ իրավիճակները պետք է հաղորդվեն առցանց՝ incidents.ChurchofJesusChrist.orgկայքում։

  • Դժբախտ պատահար է տեղի ունենում կամ Եկեղեցու գույքը վնասվում է Եկեղեցու միջոցառման ժամանակ։

  • Անձը, որը մասնակցում էր Եկեղեցու միջոցառմանը, կորում է:

  • Մասնավոր, հանրային կամ Եկեղեցու գույքը վնասվում է Եկեղեցու միջոցառման ժամանակ։

  • Դատական հայցը վտանգի տակ է կամ ակնկալվում է է։

Եթե իրադարձությունը հանգեցնում է լուրջ վնասվածքի, մահվան կամ անձը անհայտ կորում է, ցցի նախագահը, եպիսկոպոսը կամ անդամը, որին նա նշանակում է, անմիջապես տեղեկացնում է տարածաշրջանային գրասենյակին։

20.7.6.4

Ապահովագրություն և հարցեր

Եթե վնասվածք է տեղի ունենում Եկեղեցու միջոցառման ժամանակ, ղեկավարները որոշում են, թե արդյոք Եկեղեցու միջոցառումների բժշկական օգնության ծրագիրը կիրառելի է:

Որոշ դեպքերում ցցի նախագահը կամ եպիսկոպոսը կարող են հարցեր ունենալ անվտանգության խնդիրների կամ Եկեղեցու դեմ հայցերի վերաբերյալ: Ցցի նախագահը (կամ նրա ղեկավարության տակ գտնվող եպիսկոպոսը) նման հարցերը ուղղում է Ռիսկերի կառավարման բաժին կամ տարածաշրջանային գրասենյակ։

20.7.7

Ճամփորդություն

Եկեղեցու միջոցառումների համար ճամփորդությունը պետք է հաստատվի եպիսկոպոսի կամ ցցի նախագահի կողմից: Այս ճամփորդությունը չպետք է ավելորդ բեռ դառնա անդամների համար: Միջոցառումների համար հեռավոր ճամփորդությունները չեն խրախուսվում:

Երբ դա հնարավոր է, Եկեղեցու խմբերը պետք է օգտագործեն առևտրային տրանսպորտ հեռավոր ճամփորդությունների համար: Այն պետք է լիցենզավորված լինի և պաշտպանված լինի պատասխանատվության ապահովագրությամբ:

Երբ Եկեղեցու խմբերը ճամփորդում են անձնական մարդատար մեքենաներով, բոլոր մեքենաները պետք է լինեն անվտանգ աշխատանքային վիճակում: Յուրաքանչյուր ուղևոր պետք է օգտագործի ամրագոտի: Յուրաքանչյուր վարորդ պետք է ունենա վարորդական իրավունք և լինի պատասխանատու չափահաս:

Տպել