«23. Կիսվել ավետարանով և զորացնել նոր և վերադարձող անդամներին», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«23. Կիսվել ավետարանով և զորացնել նոր և վերադարձող անդամներին», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից։
23.
Կիսվել Ավետարանով և զորացնել նոր և վերադարձող անդամներին
23.0
Նախաբան
Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը՝ փրկության և վեհացման աշխատանքի մի մասն է (տես 1.2 բաժինը այս ձեռնարկում, Մատթեոս 28․19–20)։ Այն իր մեջ ներառում է․
-
Մասնակցել միսիոներական աշխատանքին և ծառայել որպես միսիոներներ։
-
Օգնել Եկեղեցու նոր և վերադարձող անդամներին առաջ ընթանալ ուխտի արահետով։
23.1
Կիսվել ավետարանով
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2F28%2Ff5%2F28f56c02bb8be0adeb1c4046e1ed90d56af5ee87%2F28f56c02bb8be0adeb1c4046e1ed90d56af5ee87.jpeg/full/!250,/0/default)
23.1.1
Սիրել
Աստծո հանդեպ մեր սերը ցույց տալու եղանակներից մեկը Նրա զավակներին սիրելն ու ծառայելն է (տես Մատթեոս 22․36–39, 25․40)։ Մենք ձգտում ենք սիրել և ծառայել այնպես, ինչպես դա արեց Հիսուս Քրիստոսը: Այս սերը մեզ ոգեշնչում է օգնության հասնելու բոլոր կրոնների, ռասաների և մշակույթների մարդկանց (տես Գործք Առաքելոց 10.34, 2 Նեփի 26.33):
23.1.2
Կիսվել
Քանի որ մենք սիրում ենք Աստծուն և Նրա զավակներին, մենք բնականաբար ցանկանում ենք կիսվել այն օրհնություններով, որոնք Նա տվել է մեզ (տես Հովհաննես 13.34–35), և օգնել հավաքել Իսրայելը: Մենք ձգտում ենք օգնել մարդկանց զգալու այն ուրախությունը, որը մենք զգում ենք (տես Ալմա 36.24): Մենք անկեղծորեն խոսում ենք Փրկչի և մեր կյանքում Նրա ազդեցության մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 60.2): Մենք կիսվում ենք այս ամենով սովորական և բնական ձևերով՝ անձնական, առցանց և այլ շփումների ժամանակ:
23.1.3
Հրավիրել
Մենք աղոթում ենք ոգեշնչման և առաջնորդության համար, թե ինչպես հրավիրել ուրիշներին.
-
Գալ և տեսնել Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի և Նրա Եկեղեցու միջոցով հասանելի օրհնությունները (տես Հովհաննես 1.37–39, 45–46):
-
Գալ և օգնել մեզ ծառայել կարիքավոր մարդկանց:
-
Գալ և պատկանել Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցուն:
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2F76%2F74%2F7674d11e3ac2211061aada01c7831f8631a92f91%2F7674d11e3ac2211061aada01c7831f8631a92f91.jpeg/full/!250,/0/default)
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2Fa1%2F59%2Fa1593181e20833f395bc0ff5aec209aff37f462d%2Fa1593181e20833f395bc0ff5aec209aff37f462d.jpeg/full/!250,/0/default)
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2F06%2F43%2F0643dea7bccddf16cf22649297d7117ef5820b9d%2F0643dea7bccddf16cf22649297d7117ef5820b9d.jpeg/full/!250,/0/default)
Հաճախ հրավիրելը պարզապես նշանակում է՝ ընդգրկել մեր ընտանիքին, ընկերներին և հարևաններին այն ամենի մեջ, ինչ մենք արդեն անում ենք:
23.2
Զորացնել նոր անդամներին
Յուրաքանչյուր նոր անդամ կարիք ունի ընկերության, ծառայելու հնարավորությունների և հոգևոր սնուցման: Մենք՝ որպես Եկեղեցու անդամներ, սիրում և աջակցում ենք նոր անդամներին (տես Մոսիա 18.8–10): Մենք օգնում ենք նրանց Եկեղեցում պատկանելության զգացում ունենալ: Մենք օգնում ենք նրանց առաջ ընթանալ ուխտի արահետով և ավելի շատ «դարձի գալ դեպի Տերը» (Ալմա 23.6):
23.3
Զորացնել վերադարձող անդամներին
Որոշ անդամներ որոշում են կայացնում դադարեցնել իրենց մասնակցությունը Եկեղեցուն: Փրկիչն ասել է․ «Քանզի այդպիսիներին դուք պետք է շարունակեք ծառայել. քանզի դուք չգիտեք, միգուցե նրանք վերադառնան ու ապաշխարեն, և գան ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կբժշկեմ նրանց. և դուք կլինեք նրանց փրկության բերելու միջոց» (3 Նեփի 18․32)։
Այն անդամները, որոնք միշտ չեն հաճախում, ավելի հավանական է, որ վերադառնան, եթե ամուր կապեր ունենան Եկեղեցու անդամների հետ: Նոր անդամների նման նրանք կարիք ունեն ընկերության, ծառայելու հնարավորությունների և հոգևոր սնուցման:
23.4
Ցցի ղեկավարները
23.4.1
Ցցի նախագահությունը
Ցցի նախագահը կրում է ցցում ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու բանալիները: Նա և նրա խորհրդականները ընդհանուր ուղղություն են տալիս այդ ջանքերին:
Սովորաբար ամեն ամիս ցցի նախագահը հանդիպում է միսիայի նախագահի հետ՝ համակարգելու ջանքերը ցցի և ծխի ղեկավարների և լիաժամկետ միսիոներների միջև:
23.4.3
Բարձրագույն խորհրդականները
Ցցի նախագահությունը կարող է հանձնարարել բարձրագույն խորհրդականներին հրահանգել և աջակցել Երեցների քվորումի նախագահություններին և ծխի միսիայի ղեկավարներին: Այս ջանքերը ղեկավարելու համար կարող են նշանակվել մեկ կամ մի քանի բարձրագույն խորհրդականներ: Այնուամենայնիվ, բոլոր բարձրագույն խորհրդականներն ունեն այս պարտականությունները իրենց հանձնարարված ծխերի և քվորումների համար։
23.4.4
Ցցի Սփոփող միության նախագահությունը
Ցցի նախագահի ղեկավարության ներքո ցցի Սփոփող միության նախագահությունը հրահանգում և աջակցում է ծխերի Սփոփող միության նախագահություններին՝ ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու իրենց պարտականություններում:
23.5
Ծխի ղեկավարները
23.5.1
Եպիսկոպոսություն
Եպիսկոպոսությունը համակարգում է Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահություններին, երբ նրանք ղեկավարում են ծխի ջանքերը՝ ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ուղղությամբ: Այս ղեկավարները պարբերաբար խորհրդակցում են միասին:
Եպիսկոպոսությունը հավաստիանում է, որ այդ ջանքերը քննարկվում և համակարգվում են ծխի խորհրդի և ծխի երիտասարդների խորհրդի ժողովներում:
Եպիսկոպոսը երաշխավորագրի համար հարցազրույց է վարում համապատասխան տարիքի նոր անդամների հետ, որպեսզի նրանք կատարեն փոխարինող մկրտություններ և հաստատումներ (տես 26.4.2)։ Նա նաև հարցազրույց է վարում համապատասխան տարիքի եղբայրների հետ՝ Ահարոնյան քահանայություն ստանալու նպատակով: Նա սովորաբար այդ հարցազրույցները վարում է անդամի հաստատումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:
23.5.2
Երեցների քվորումի և Սփոփող միություն նախագահությունները
Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները ղեկավարում են ծխի ամենօրյա ջանքերը՝ ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ուղղությամբ (տես 8.2.3 և 9.2.3)։
Այս ղեկավարները ունեն հետևյալ պարտականությունները.
-
Ոգեշնչում են անդամներին սիրել Աստծո զավակներին, կիսվել ավետարանով և հրավիրել ուրիշներին ստանալ Փրկչի օրհնությունները:
-
Սպասավորող եղբայրներին և քույրերին կցում են նոր և վերադարձող անդամներին (տես 21.2.1):
-
Առաջնորդում են ծխի միսիայի ղեկավարի աշխատանքը:
Երեցների քվորումի նախագահը և Սփոփող միության նախագահը առանձին նշանակում են նախագահության որևէ անդամի, որ օգնի ղեկավարել այդ ջանքերը: Նախագահության այս երկու անդամներն աշխատում են միասին: Նրանք հաճախում են շաբաթական համակարգման ժողովներին (տես 23.5.7):
23.5.3
Ծխի միսիայի ղեկավարը
Եպիսկոպոսությունը խորհրդակցում է ցցի նախագահի հետ և որոշում, թե արդյոք պետք է կանչել ծխի միսիայի ղեկավար: Այդ անձը պետք է լինի Մելքիսեդեկյան քահանայություն կրող: Եթե այս ղեկավարը չի կանչվում, Երեցների քվորումի նախագահության անդամներից մեկը կատարում է այդ դերը:
Ծխի միսիայի ղեկավարն աջակցում է Երեցների քվորումի նախագահությանը և Սփոփող միության նախագահությանը իրենց միսիոներական պարտականություններում: Նա նաև ունի հետևյալ պարտականությունները.
-
Համակարգում է ծխի անդամների և ղեկավարների, ծխի միսիոներների և լիաժամկետ միսիոներների աշխատանքը:
-
Ղեկավարում է շաբաթական համակարգման ժողովները (տես 23.5.7):
23.5.4
Ծխի միսիոներները
Ծխի միսիոներներն օգնում են ծխի անդամներին զգալ ավետարանով կիսվելու ուրախությունը, ինչպես նկարագրված է 23.1-ում: Նրանք ծառայում են ծխի միսիայի ղեկավարի կամ Երեցների քվորումի նախագահության այն անդամի ղեկավարության ներքո, որը կատարում է այս դերը:
23.5.5
Ծխի խորհուրդ և ծխի երիտասարդների խորհուրդ
Ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ջանքերը պետք է կանոնավոր կերպով քննարկվեն ծխի խորհրդի ժողովներում: Եպիսկոպոսը կարող է հրավիրել ծխի միսիայի ղեկավարին մասնակցելու ծխի խորհրդի ժողովներին:
Հետևյալ ձևաթղթերը կարող են օգնել այս քննարկումների ժամանակ.
Ծխի երիտասարդների կարիքները քննարկելիս ծխի երիտասարդների խորհուրդը հատուկ ուշադրություն է դարձնում նոր և վերադարձող անդամներին և միսիոներների կողմից ուսուցանվող երիտասարդներին:
23.5.7
Համակարգման ժողովներ
Ամեն շաբաթ անցկացվում են կարճ ոչ պաշտոնական ժողովներ՝ ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ջանքերը համակարգելու համար: Եթե կանչվում է ծխի միսիայի ղեկավար, նա է վարում այս ժողովները: Հակառակ դեպքում վարում է երեցների քվորումի նախագահության այն անդամը, որը կատարում է այս դերը:
Մյուս հրավիրվածների թվում են․
-
Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունների նշանակված անդամները:
-
Ծխի միսիոներները։
-
Քահանաների քվորումի օգնականը (ուսուցիչների կամ սարկավագների քվորումի նախագահը, եթե ծխում քահանաներ չկան):
-
Տարիքով ամենամեծ Երիտասարդ կանանց դասարանի նախագահության անդամներից մեկը:
-
Լիաժամկետ միսիոներները։
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2Fc0%2Fb1%2Fc0b1d68f4befc57bcd46657e6c4883b025f0038b%2Fc0b1d68f4befc57bcd46657e6c4883b025f0038b.jpeg/full/!250,/0/default)