Ձեռնարկներ և կոչումներ
23. Կիսվել ավետարանով և զորացնել նոր և վերադարձող անդամներին


«23. Կիսվել ավետարանով և զորացնել նոր և վերադարձող անդամներին», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«23. Կիսվել ավետարանով և զորացնել նոր և վերադարձող անդամներին», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից։

Նկար
հեռախոսներին նայող մարդիկ

23.

Կիսվել Ավետարանով և զորացնել նոր և վերադարձող անդամներին

23.0

Նախաբան

Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը՝ փրկության և վեհացման աշխատանքի մի մասն է (տես 1.2 բաժինը այս ձեռնարկում, Մատթեոս 28․19–20)։ Այն իր մեջ ներառում է․

  • Մասնակցել միսիոներական աշխատանքին և ծառայել որպես միսիոներներ։

  • Օգնել Եկեղեցու նոր և վերադարձող անդամներին առաջ ընթանալ ուխտի արահետով։

23.1

Կիսվել ավետարանով

23.1.1

Սիրել

Աստծո հանդեպ մեր սերը ցույց տալու եղանակներից մեկը Նրա զավակներին սիրելն ու ծառայելն է (տես Մատթեոս 22․36–39, 25․40)։ Մենք ձգտում ենք սիրել և ծառայել այնպես, ինչպես դա արեց Հիսուս Քրիստոսը: Այս սերը մեզ ոգեշնչում է օգնության հասնելու բոլոր կրոնների, ռասաների և մշակույթների մարդկանց (տես Գործք Առաքելոց 10.34, 2 Նեփի 26.33):

23.1.2

Կիսվել

Քանի որ մենք սիրում ենք Աստծուն և Նրա զավակներին, մենք բնականաբար ցանկանում ենք կիսվել այն օրհնություններով, որոնք Նա տվել է մեզ (տես Հովհաննես 13.34–35), և օգնել հավաքել Իսրայելը: Մենք ձգտում ենք օգնել մարդկանց զգալու այն ուրախությունը, որը մենք զգում ենք (տես Ալմա 36.24): Մենք անկեղծորեն խոսում ենք Փրկչի և մեր կյանքում Նրա ազդեցության մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 60.2): Մենք կիսվում ենք այս ամենով սովորական և բնական ձևերով՝ անձնական, առցանց և այլ շփումների ժամանակ:

23.1.3

Հրավիրել

Մենք աղոթում ենք ոգեշնչման և առաջնորդության համար, թե ինչպես հրավիրել ուրիշներին.

  • Գալ և տեսնել Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի և Նրա Եկեղեցու միջոցով հասանելի օրհնությունները (տես Հովհաննես 1.37–39, 45–46):

  • Գալ և օգնել մեզ ծառայել կարիքավոր մարդկանց:

  • Գալ և պատկանել Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցուն:

Հաճախ հրավիրելը պարզապես նշանակում է՝ ընդգրկել մեր ընտանիքին, ընկերներին և հարևաններին այն ամենի մեջ, ինչ մենք արդեն անում ենք:

23.2

Զորացնել նոր անդամներին

Յուրաքանչյուր նոր անդամ կարիք ունի ընկերության, ծառայելու հնարավորությունների և հոգևոր սնուցման: Մենք՝ որպես Եկեղեցու անդամներ, սիրում և աջակցում ենք նոր անդամներին (տես Մոսիա 18.8–10): Մենք օգնում ենք նրանց Եկեղեցում պատկանելության զգացում ունենալ: Մենք օգնում ենք նրանց առաջ ընթանալ ուխտի արահետով և ավելի շատ «դարձի գալ դեպի Տերը» (Ալմա 23.6):

23.3

Զորացնել վերադարձող անդամներին

Որոշ անդամներ որոշում են կայացնում դադարեցնել իրենց մասնակցությունը Եկեղեցուն: Փրկիչն ասել է․ «Քանզի այդպիսիներին դուք պետք է շարունակեք ծառայել. քանզի դուք չգիտեք, միգուցե նրանք վերադառնան ու ապաշխարեն, և գան ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կբժշկեմ նրանց. և դուք կլինեք նրանց փրկության բերելու միջոց» (3 Նեփի 18․32

Այն անդամները, որոնք միշտ չեն հաճախում, ավելի հավանական է, որ վերադառնան, եթե ամուր կապեր ունենան Եկեղեցու անդամների հետ: Նոր անդամների նման նրանք կարիք ունեն ընկերության, ծառայելու հնարավորությունների և հոգևոր սնուցման:

23.4

Ցցի ղեկավարները

23.4.1

Ցցի նախագահությունը

Ցցի նախագահը կրում է ցցում ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու բանալիները: Նա և նրա խորհրդականները ընդհանուր ուղղություն են տալիս այդ ջանքերին:

Սովորաբար ամեն ամիս ցցի նախագահը հանդիպում է միսիայի նախագահի հետ՝ համակարգելու ջանքերը ցցի և ծխի ղեկավարների և լիաժամկետ միսիոներների միջև:

23.4.3

Բարձրագույն խորհրդականները

Ցցի նախագահությունը կարող է հանձնարարել բարձրագույն խորհրդականներին հրահանգել և աջակցել Երեցների քվորումի նախագահություններին և ծխի միսիայի ղեկավարներին: Այս ջանքերը ղեկավարելու համար կարող են նշանակվել մեկ կամ մի քանի բարձրագույն խորհրդականներ: Այնուամենայնիվ, բոլոր բարձրագույն խորհրդականներն ունեն այս պարտականությունները իրենց հանձնարարված ծխերի և քվորումների համար։

23.4.4

Ցցի Սփոփող միության նախագահությունը

Ցցի նախագահի ղեկավարության ներքո ցցի Սփոփող միության նախագահությունը հրահանգում և աջակցում է ծխերի Սփոփող միության նախագահություններին՝ ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու իրենց պարտականություններում:

23.5

Ծխի ղեկավարները

23.5.1

Եպիսկոպոսություն

Եպիսկոպոսությունը համակարգում է Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահություններին, երբ նրանք ղեկավարում են ծխի ջանքերը՝ ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ուղղությամբ: Այս ղեկավարները պարբերաբար խորհրդակցում են միասին:

Եպիսկոպոսությունը հավաստիանում է, որ այդ ջանքերը քննարկվում և համակարգվում են ծխի խորհրդի և ծխի երիտասարդների խորհրդի ժողովներում:

Եպիսկոպոսը երաշխավորագրի համար հարցազրույց է վարում համապատասխան տարիքի նոր անդամների հետ, որպեսզի նրանք կատարեն փոխարինող մկրտություններ և հաստատումներ (տես 26.4.2)։ Նա նաև հարցազրույց է վարում համապատասխան տարիքի եղբայրների հետ՝ Ահարոնյան քահանայություն ստանալու նպատակով: Նա սովորաբար այդ հարցազրույցները վարում է անդամի հաստատումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

23.5.2

Երեցների քվորումի և Սփոփող միություն նախագահությունները

Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները ղեկավարում են ծխի ամենօրյա ջանքերը՝ ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ուղղությամբ (տես 8.2.3 և 9.2.3

Այս ղեկավարները ունեն հետևյալ պարտականությունները.

  • Ոգեշնչում են անդամներին սիրել Աստծո զավակներին, կիսվել ավետարանով և հրավիրել ուրիշներին ստանալ Փրկչի օրհնությունները:

  • Սպասավորող եղբայրներին և քույրերին կցում են նոր և վերադարձող անդամներին (տես 21.2.1):

  • Առաջնորդում են ծխի միսիայի ղեկավարի աշխատանքը:

Երեցների քվորումի նախագահը և Սփոփող միության նախագահը առանձին նշանակում են նախագահության որևէ անդամի, որ օգնի ղեկավարել այդ ջանքերը: Նախագահության այս երկու անդամներն աշխատում են միասին: Նրանք հաճախում են շաբաթական համակարգման ժողովներին (տես 23.5.7):

23.5.3

Ծխի միսիայի ղեկավարը

Եպիսկոպոսությունը խորհրդակցում է ցցի նախագահի հետ և որոշում, թե արդյոք պետք է կանչել ծխի միսիայի ղեկավար: Այդ անձը պետք է լինի Մելքիսեդեկյան քահանայություն կրող: Եթե այս ղեկավարը չի կանչվում, Երեցների քվորումի նախագահության անդամներից մեկը կատարում է այդ դերը:

Ծխի միսիայի ղեկավարն աջակցում է Երեցների քվորումի նախագահությանը և Սփոփող միության նախագահությանը իրենց միսիոներական պարտականություններում: Նա նաև ունի հետևյալ պարտականությունները.

  • Համակարգում է ծխի անդամների և ղեկավարների, ծխի միսիոներների և լիաժամկետ միսիոներների աշխատանքը:

  • Ղեկավարում է շաբաթական համակարգման ժողովները (տես 23.5.7):

23.5.4

Ծխի միսիոներները

Ծխի միսիոներներն օգնում են ծխի անդամներին զգալ ավետարանով կիսվելու ուրախությունը, ինչպես նկարագրված է 23.1-ում: Նրանք ծառայում են ծխի միսիայի ղեկավարի կամ Երեցների քվորումի նախագահության այն անդամի ղեկավարության ներքո, որը կատարում է այս դերը:

23.5.5

Ծխի խորհուրդ և ծխի երիտասարդների խորհուրդ

Ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ջանքերը պետք է կանոնավոր կերպով քննարկվեն ծխի խորհրդի ժողովներում: Եպիսկոպոսը կարող է հրավիրել ծխի միսիայի ղեկավարին մասնակցելու ծխի խորհրդի ժողովներին:

Հետևյալ ձևաթղթերը կարող են օգնել այս քննարկումների ժամանակ.

Ծխի երիտասարդների կարիքները քննարկելիս ծխի երիտասարդների խորհուրդը հատուկ ուշադրություն է դարձնում նոր և վերադարձող անդամներին և միսիոներների կողմից ուսուցանվող երիտասարդներին:

23.5.7

Համակարգման ժողովներ

Ամեն շաբաթ անցկացվում են կարճ ոչ պաշտոնական ժողովներ՝ ավետարանով կիսվելու և նոր ու վերադարձող անդամներին զորացնելու ջանքերը համակարգելու համար: Եթե կանչվում է ծխի միսիայի ղեկավար, նա է վարում այս ժողովները: Հակառակ դեպքում վարում է երեցների քվորումի նախագահության այն անդամը, որը կատարում է այս դերը:

Մյուս հրավիրվածների թվում են․

  • Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունների նշանակված անդամները:

  • Ծխի միսիոներները։

  • Քահանաների քվորումի օգնականը (ուսուցիչների կամ սարկավագների քվորումի նախագահը, եթե ծխում քահանաներ չկան):

  • Տարիքով ամենամեծ Երիտասարդ կանանց դասարանի նախագահության անդամներից մեկը:

  • Լիաժամկետ միսիոներները։

Տպել