«24. Միսիոներական երաշխավորագրեր և ծառայություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«24. Միսիոներական երաշխավորագրեր և ծառայություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից:
24.
Միսիոներական երաշխավորագրեր և ծառայություն
24.0
Նախաբան
Հին ժամանակներում Տերը հանձնարարեց հավաքել Իսրայելը «բոլոր ազգերի մեջ, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հօգու անունով» (Մատթեոս 28․19, տես նաև հատված 20)։ Տերը այդ պարտավորությունը նորոգել է այս վերջին օրերին (տես Վարդապետություն և Ուխտեր 39․11, 68․6–8, 112․28–30)։
Տիրոջը որպես միսիոներ ծառայելը սուրբ արտոնություն է: Այն հավերժական օրհնություններ է բերում այդ մարդուն և նրանց, որոնց նա ծառայում է (տես Վարդապետություն և Ուխտեր 18․14–16)։
Տերը խնդրում է յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդ տղամարդու պատրաստվել և ծառայել միսիայում:
Տերը նաև ողջունում է արժանավոր, ընդունակ երիտասարդ կանանց՝ ցանկության դեպքում ծառայելու միսիայում:
Անհրաժեշտ են նաև ավագ միսիոներներ, որոնց խրախուսվում է պատրաստվել ծառայելու:
24.1
Ծառայելու կանչը
Միսիոներները ներկայացնում են Տիրոջը և պետք է կանչվեն պատշաճ իշխանությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 42․11, Հավատո Հանգանակ 1․5)։ Միսիայում ծառայելու կանչը հիմնականում տրվում է Եկեղեցու նախագահի կողմից: Ավագ ծառայող միսիոներների կանչը տրվում է ցցի նախագահի կողմից:
24.2
Միսիոներական հանձնարարություններ
Միսիոներ ծառայելու կանչը ներառում է հատուկ հանձնարարություն: Այս հանձնարարությունները շատ տարբեր են:
24.2.1
Երիտասարդ ուսուցանող միսիոներներ
Երիտասարդ միսիոներներից շատերին հանձնարարված է ավետարանը ուսուցանել տնից հեռու: Այս հանձնարարությունները առաքյալներին տրվում են հայտնության միջոցով: Այս միսիոներները ծառայում են միսիայի նախագահի ղեկավարության ներքո:
24.2.2
Երիտասարդ ծառայող միսիոներներ
Որոշ երիտասարդ միսիոներներ նշանակվում են ծառայելու Եկեղեցում և համայնքում՝ ապրելով իրենց ընտանիքներում: Այս հանձնարարությունները առաքյալներին տրվում են հայտնության միջոցով և տրվում են այն թեկնածուներին, որոնց հանգամանքները լավագույնս հարմարեցված են ծառայողական միսիայի համար (տես 24.3.3):
24.2.3
Ավագ միսիոներներ
Բոլոր ավագ միսիոներներին խրախուսվում է գտնել մարդկանց, որպեսզի ուսուցանեն և օգնեն նրանց նախապատրաստվել մկրտությանը: Ավագ միսիոներները կարող են նաև նշանակվել, որպեսզի աջակցեն.
-
Անդամներին և տարածաշրջանի ու տեղական ղեկավարներին:
-
Եկեղեցու բաժանմունքներին ու շինություններին։
-
Բարեգործական կազմակերպություններին։
Ավագ միսիոներներից չի պահանջվում աշխատել նույն ժամերին, կատարել բոլոր նույն գործառույթները կամ բավարարել նույն ակնկալիքները, ինչ պահանջվում է երիտասարդ միսիոներներից:
Ավագ միսիոներների հանձնարարությունները առաքյալներին տրվում են հայտնության միջոցով: Թեկնածուները կարող են նախապատվությունը տալ որևէ հանձնարարության, սակայն պետք է պատրաստ լինեն ընդունելու ցանկացած հանձնարարություն:
24.2.4
Ավագ ծառայող միսիոներներ
Բացի իրենց բնակության վայրի ծխի կամ ցցի կոչումներից, անդամները կարող են Տիրոջը ծառայել որպես ավագ ծառայող միսիոներներ: Այս միսիոներները արժեքավոր ծառայություն են մատուցում Եկեղեցու բաժանմունքներում, շինություններում և միսիաներում (տես 24.7.1): Նրանք ապրում են տանը։
Ավագ ծառայող միսիոներներին կանչում է ցցի նախագահը: Նրանք ծառայում են նրա ղեկավարության ներքո։ Շաբաթվա մեջ նրանց ծառայելու ժամաքանակը կախված է նրանց կարողություններից, իրենց տարածքում ծառայության հնարավորություններից և Տարածաշրջանի նախագահության ցուցումներից:
24.2.5
Միսիոներական հանձնարարությունների ամփոփում
Հետևյալ աղյուսակը ամփոփում է միսիոներական հանձնարարությունների տեսակները:
Երիտասարդ ուսուցանող միսիոներ |
Երիտասարդ ծառայող միսիոներ |
Ավագ միսիոներ |
Ավագ ծառայող միսիոներ | |
---|---|---|---|---|
Կանչվում է | Երիտասարդ ուսուցանող միսիոներ Եկեղեցու նախագահի կողմից | Երիտասարդ ծառայող միսիոներ Եկեղեցու նախագահի կողմից | Ավագ միսիոներ Եկեղեցու նախագահի կողմից | Ավագ ծառայող միսիոներ Ցցի նախագահի կողմից |
Նշանակվում է | Երիտասարդ ուսուցանող միսիոներ Առաքյալի կողմից | Երիտասարդ ծառայող միսիոներ Առաքյալի կողմից | Ավագ միսիոներ Առաքյալի կողմից | Ավագ ծառայող միսիոներ Ցցի նախագահի կողմից |
Ի սպաս է դրվում | Երիտասարդ ուսուցանող միսիոներ Ցցի նախագահի կողմից | Երիտասարդ ծառայող միսիոներ Ցցի նախագահի կողմից | Ավագ միսիոներ Ցցի նախագահի կողմից | Ավագ ծառայող միսիոներ Ցցի նախագահի կամ խորհրդականի կողմից |
Ապրում է | Երիտասարդ ուսուցանող միսիոներ Տնից հեռու | Երիտասարդ ծառայող միսիոներ Տանը | Ավագ միսիոներ Տնից հեռու կամ տանը | Ավագ ծառայող միսիոներ Տանը |
Հոգևոր ղեկավար | Երիտասարդ ուսուցանող միսիոներ Միսիայի նախագահը կամ պատմական վայրի նախագահը | Երիտասարդ ծառայող միսիոներ Ցցի նախագահի կողմից | Ավագ միսիոներ Միսիայի, տաճարի, պատմական վայրի նախագահը կամ տարածաշրջանի նախագահը | Ավագ ծառայող միսիոներ Ցցի նախագահի կողմից |
Հաշվետու է | Երիտասարդ ուսուցանող միսիոներ Միսիայի նախագահին կամ պատմական վայրի նախագահին | Երիտասարդ ծառայող միսիոներ Ծառայողական միսիայի ղեկավարին | Ավագ միսիոներ Միսիայի, տաճարի կամ պատմական վայրի նախագահին, տարածաշրջանի նախագահին, այցելուների կենտրոնի տնօրենին, կամ Եկեղեցու բաժանմունքների և շինությունների կառավարչին | Ավագ ծառայող միսիոներ Ծառայողական հանձնարարության կառավարչին |
Տարիքային պահանջներ | Երիտասարդ ուսուցանող միսիոներ 18–25 (տղամարդիկ) | Երիտասարդ ծառայող միսիոներ 18–25 (տղամարդիկ) | Ավագ միսիոներ 40 տարեկան կամ ավելի մեծ, եթե ամուսնացած է կամ միայնակ քույր է | Ավագ ծառայող միսիոներ 26 տարեկան կամ ավելի մեծ |
24.3
Պատրաստվել և որակավորվել ծառայելու միսիայում
Ապագա միսիոներներին խրախուսվում է ծառայել միսիայում՝ Տիրոջ և Նրա զավակների հանդեպ ունեցած սիրո պատճառով: Նրանք պետք է ծանոթ լինեն միսիոներական երաշխավորագրի հարցազրույցի հարցերին:
24.3.1
Դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը
Ապագա միսիոներները ձգտում են ամրապնդել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը:
24.3.2
Համապատասխանել արժանավորության չափանիշներին
Ապագա միսիոներները ձգտում են արժանի լինել Հոգու ընկերակցությանը: Դա անհրաժեշտ է արդյունավետ միսիոներական ծառայության համար (տես Վարդապետություն և Ուխտեր 42․13 -14)։
24.3.2.1
Ապաշխարություն
Ապաշխարության համար պահանջվում է հավատք գործադրել Քրիստոսի հանդեպ, ունենալ անկեղծ միտում և պահել պատվիրանները: Դրա համար պետք է խոստովանել և թողնել մեղքը: Լուրջ մեղքերի ապաշխարության համար պահանջվում է խոստովանել եպիսկոպոսին կամ ցցի նախագահին:
Մարդը, որն ապաշխարում է, ներում է ստանում և մաքրվում Հիսուս Քրիստոսի Քավության և շնորհի միջոցով: Տերն այլևս չի հիշում մեղքը: (Տես Եսայիա 43.25, Հակոբ 6.5, Ալմա 34.15–17, Հելաման 5.10–11, Վարդապետություն և Ուխտեր 58.42–43: Տես նաև 32.1 այս ձեռնարկում։)
Միսիոների թեկնածուն պետք է ապաշխարի լուրջ մեղքի համար՝ նախքան ցցի նախագահը ներկայացնի իր առաջարկությունը (տես 32.6, տես նաև 24.4.4): Ապաշխարության համար մարդուն տրվում է բավարար ժամանակ, որպեսզի արդար ապրելու միջոցով նա ցույց տա, որ ստացել է Քրիստոսի Հոգին՝ մեղքերի թողության համար:
24.3.3
Ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ առողջություն
Միսիոներական աշխատանքը դժվար է: Երիտասարդ ուսուցանող միսիոներները պետք է նվիրված լինեն և ֆիզիկապես, մտավոր և էմոցիոնալ առումով կարողանան աշխատել միսիոներական լրիվ ժամանակացույցով:
24.3.4
ֆինանսներ
24.3.4.1
Տնից հեռու ծառայող երիտասարդ միսիոներների ֆինանսավորումը
Երիտասարդ թեկնածուները, որոնք պատրաստվել են իրենց ընդունակություննների համաձայն, չպետք է հետաձգեն իրենց ծառայությունը ֆինանսական պատճառներով։ Նրանք, ովքեր ֆինանսական օգնության կարիք ունեն՝ ակնկալվող ներդրումների պարտավորությունները կատարելու համար, կարող են այն ստանալ հարազատների և ընկերների կողմից:
Եթե դեռ կարիք կլինի, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է խնդրել ծխի կամ ցցի անդամներին ներդրում անել ծխի միսիոներական ֆոնդին:
Տեղական միավորի բյուջեները և ծոմի նվիրատվության ֆոնդերը չեն կարող օգտագործվել:
Ամսական նվիրաբերման պարտավորություն: Երիտասարդ ուսուցանող միսիոներները և նրանց ընտանիքները յուրաքանչյուր ամիս որոշակի գումար են հատկացնում միսիոներական ծրագրի ծախսերը հոգալու համար:
Նվիրաբերություններ են կատարվում ծխի միսիոներական ֆոնդին: Եպիսկոպոսները ստուգում են, որ միջոցները նվիրաբերվեն ամեն ամիս: Ամսական գումարներից ավելի չպետք է տրվեն կանխավճարի տեսքով։ Նվիրաբերված կանխավճարները չեն կարող վերադարձվել, եթե միսիոները շուտ վերադառնա տուն:
Ծախսեր միսիայում։ Ամեն ամիս երիտասարդ միսիոներները միսիայից գումարներ են ստանում սննդի, տրանսպորտի և այլ կենցաղային ծախսերի համար: Այդ գումարները սուրբ են։ Միսիոներները դրանք պետք է օգտագործեն միայն միսիայի հետ կապված նպատակների համար: Դրանք չպետք է օգտագործվեն անձնական ծախսերի համար, պահվեն կամ ուղարկվեն ընտանիքի անդամներին կամ այլոց: Միսիոներները միսիային են վերադարձնում բոլոր այն գումարները, որոնց կարիքը չունեն:
Միսիոներներն այլ ծախսերը հոգալու համար օգտագործում են անձնական միջոցները: Այդ անձնական ծախսերը պետք է նվազագույնի հասցնել: (Տես Միսիոներական չափանիշներ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար, 4.8։)
24.3.4.2
Տնից հեռու ծառայող ավագ միսիոներների ֆինանսավորումը
Ամսական նվիրաբերման պարտավորություն: Ավագ միսիոներները, ովքեր ծառայում են տնից հեռու, ամեն ամիս նվիրաբերում են իրենց ծխի միսիոներական ֆոնդին: Այս նվիրաբերումներն օգնում են ծածկել բնակարանային և տրանսպորտային միջոցների ծախսերը:
Եպիսկոպոսները ստուգում են, որ միջոցները նվիրաբերվեն ամեն ամիս: Ամսական գումարներից ավելի չպետք է տրվեն կանխավճարի տեսքով։
Լրացուցիչ ծախսեր։ Ի լրումն ամսական նվիրաբերման պարտավորության, որն օգնում է ծածկել բնակարանային և տրանսպորտային միջոցների ծախսերը, ավագ միսիոներները պետք է ամբողջությամբ հոգան մյուս բոլոր ծախսերը, ներառյալ սնունդը:
24.3.4.3
Տանը ծառայող միսիոներների ֆինանսավորումը
Տանը ծառայող միսիոներները պատասխանատու են իրենց բոլոր ֆինանսական կարիքների համար:
24.3.4.4
Բժշկական ապահովագրություն և ծախսեր
Բոլոր միսիոներներին, ներառյալ երիտասարդ ուսուցանող միսիոներներին, խստորեն խրախուսվում է հնարավորության դեպքում պահել իրենց գոյություն ունեցող բժշկական ապահովագրությունը:
Տանը ծառայող միսիոներները պետք է ապահովեն իրենց բժշկական և այլ ապահովագրական ծածկույթը: Տնից հեռու ծառայող ավագ միսիոներները նույնպես պետք է ապահովեն այս ծածկույթը: Ավագ միսիոներները, որոնք կծառայեն իրենց հայրենիքից դուրս, կարող են ապահովագրություն ստանալ Ավագ ծառայության բժշկական ծրագրի միջոցով:
24.3.5
Ընտանիքի անդամների և ղեկավարների դերը միսիոներների պատրաստության գործում
Ընտանիքի անդամները, եպիսկոպոսները և այլ ղեկավարներ օգնում են երիտասարդներին պատրաստվել միսիային:
Ընտանիքի անդամները և ղեկավարները բոլոր միսիոներ թեկնածուներին խրախուսում են ուսումնասիրել.
-
Մորմոնի Գիրքը և մյուս սուրբ գրությունները։
-
Տեխնոլոգիաների օգտագործման անվտանգության կանոնները։
Ընտանիքի անդամներն ու ղեկավարները օգնում են, որ բոլոր թեկնածուները պարտավորվեն հետևել միսիոներական չափանիշներին: Նրանք խրախուսում են թեկնածուներին ուսումնասիրել միսիոներական չափանիշների ձեռնարկը, որը վերաբերում է իրենց հավանական հանձնարարությանը։
-
Երիտասարդ ուսուցանող միսիոներների համար. Միսիոներական չափանիշներ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար
24.4
Երաշխավորել միսիոներներին
24.4.1
Առողջության գնահատում
Բոլոր թեկնածուներից պահանջվում է, որ բժիշկները գնահատեն իրենց առողջական վիճակը:
24.4.2
Հարցազրույցներ և երաշխավորագրի ձևաթղթեր
Եպիսկոպոսը և ցցի նախագահը մանրակրկիտ, հոգեվիճակը ստուգող և ոգեշնչող հարցազրույցներ են անցկացնում յուրաքանչյուր թեկնածուի հետ: Նրանք օգտագործում են միսիոներական երաշխավորագրի հարցազրույցի հարցերը:
Եպիսկոպոսը և ցցի նախագահը Միսիոներական երաշխավորագրերի առցանց համակարգում նաև ստուգում են արժանավորության և առողջական պատրաստվածության չափանիշների մասին տեղեկությունները: Եպիսկոպոսը և ցցի նախագահը չպետք է ավելացնեն որակավորման որևէ չափանիշ: Ոչ էլ նրանք պետք է փոխեն հարցազրույցի հարցերը։
Եթե եպիսկոպոսը և ցցի նախագահը մտահոգություններ ունեն թեկնածուի արժանավորության չափանիշներին համապատասխանելու կամ նրա առողջական պատրաստվածության վերաբերյալ, նրանք խորհրդակցում են միասին և այդ անձի հետ: Երիտասարդ թեկնածուի թույլտվությամբ նրանք կարող են նաև խորհրդակցել նրա ծնողների հետ: Եպիսկոպոսը և ցցի նախագահը երաշխավորագիրը չեն ներկայացնում, քանի դեռ անձը չի ապաշխարել լուրջ մեղքի համար (տես 24.3.2.1): Կախված անձի ֆիզիկական, մտավոր կամ էմոցիոնալ առողջությունից՝ նրանք կարող են քննարկել ծառայող միսիոներ նշանակելու հնարավորությունը։
Անհետաձգելի դեպքերում, երբ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անհասանելի է, նա կարող է լիազորել իր խորհրդականներից որևէ մեկին անցկացնել այդ հարցազրույցները:
Շրջաններում միսիայի նախագահը կամ նշանակված խորհրդականն է հարցազրույցներ անցկացնում և երաշխավորագիր տալիս միսիոներների թեկնածուներին: Շրջանների նախագահները չեն վարում այս հարցազրույցները։
24.4.4
Նրանք, ովքեր չեն կարող ծառայել որպես լիաժամկետ միսիոներներ
Երբեմն անդամը, որը ցանկանում է ծառայել, չի կարող կանչվել որպես լիաժամկետ միսիոներ: Դա կարող է պայմանավորված լինել առողջական խնդիրներով, արժանավորության չափանիշներին չհամապատասխանելու, իրավական խնդիրների կամ այլ հանգամանքների պատճառով: Ցցի նախագահը կարող է ազատել նրան լիաժամկետ միսիոներական ծառայությունից:
24.5
Միսիայի կանչը ստանալուց հետո
Նոր կանչված միսիոներներին խրախուսվում է իրենց միսիան սկսելուց առաջ կարդալ կամ վերընթերցել Մորմոնի Գիրքը։ Նրանք հետևում են Բենիամին թագավորի հետևյալ խորհրդին․ «հետևեք ձեր մտքերին, և ձեր խոսքերին, և ձեր արարքներին» (Մոսիա 4.30):
24.5.1
Տաճարային օժտում և տաճարային ծառայություն
Եթե նոր կանչված միսիոներները չեն ստացել տաճարային օժտման արարողությունը, նրանք հնարավորության դեպքում պետք է դա անեն նախքան միսիոներական ծառայությունը սկսելը (տես Վարդապետություն և Ուխտեր 43.15–16, 105.33): Դա ներառում է ծառայող միսիոներներին, եթե նրանց հանգամանքները թույլ են տալիս:
Միսիոներական ծառայությունը սկսելուց առաջ, օժտում ստացած նոր կանչված միսիոներները հարկ եղած դեպքում կարող են ծառայել որպես տաճարային արարողության ծառայողներ (տես 25.5):
24.5.2
Հաղորդության ժողովներ
Եպիսկոպոսությունը նոր կանչված միսիոներներին հրավիրում է ելույթ ունենալ հաղորդության ժողովին՝ նախքան իրենց միսիան սկսելը: Դա պետք է լինի սովորական հաղորդության ժողով: Կենտրոնացումը պետք է լինի հաղորդության և Փրկչի վրա:
24.5.3
Ի սպաս դնել միսիոներներին
Բնակության վայրի ցցի նախագահը միսիան սկսելու հնարավորինս մոտ ժամկետում ի սպաս է դնում միսիոներներին։ Անհետաձգելի դեպքերում, երբ ցցի նախագահն անհասանելի է, նա կարող է լիազորել իր խորհրդականներից մեկին ի սպաս դնել միսիոներներին:
Միսիայի նախագահը կամ նրա խորհրդականներից որևէ մեկը ի սպաս է դնում այն միսիոներներին, որոնք կանչված են իր միսիայի շրջաններից: Շրջանի նախագահը ի սպաս չի դնում միսիոներներին:
Այն եղբայրը, որը ծառայելու է տնից հեռու, նախքան միսիոներ ի սպաս դրվելը պետք է ստացած լինի Մելքիսեդեկյան Քահանայություն։ Այն եղբայրը, որը ծառայելու է ծառայող միսիոներ, պետք է կրի Մելքիսեդեկյան Քահանայություն, եթե հանգամանքները թույլ են տալիս:
24.6
Ծառայություն տնից հեռու
24.6.2
Միսիայի տարածքում
24.6.2.5
ֆինանսական, ուսումնական կամ արտագաղթի հարցերում ուրիշներին աջակցելու խնդրանքներ
Միսիոներները և նրանց ընտանիքները չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեն նրանց, ովքեր ապրում են այն վայրերում, որտեղ ծառայում են միսիոներները, ներառյալ ֆինանսական աջակցությունը ուսման համար: Միսիոներները և նրանց ընտանիքները նաև չպետք է հովանավորեն այն անձանց, որոնք ցանկանում են արտագաղթել այլ երկրներ (տես 38.8.19):
24.6.2.8
Անդամության գրանցումներ և տասանորդ
Միսիոներների անդամության գրանցումը պահվում է նրա հարազատ ծխում։ Հարազատ ծուխը նաև գրանցում է նրա տասանորդի կարգավիճակը: Միսիոներները տասանորդ չեն վճարում միսիայից ստացած աջակցության միջոցներից: Այնուամենայնիվ, նրանք վճարում են տասանորդ, եթե ունեն անձնական եկամուտ:
24.6.3
Վերադարձ տուն միսիայից
24.6.3.1
Վերադարձ տուն, ինչպես ի սկզբանե նախատեսված էր
Միսիոներները և նրանց ընտանիքի անդամները չպետք է պահանջեն վաղաժամկետ ազատում կամ ծառայության երկարաձգում անձնական հարմարության համար:
Երիտասարդ միսիոներները պետք է իրենց միսիայից անմիջապես գնան տուն։ Ցանկացած այլ ուղևորություն կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե միսիոներին ուղեկցում է առնվազն մեկ ծնող կամ խնամակալ:
Միսիոներները չեն ազատվում, քանի դեռ նրանք չեն զեկուցել իրենց ցցի նախագահին: Նրանք մինչև այդ պահը հետևում են միսիոներական չափանիշներին:
24.6.3.2
Վերադարձ տուն նախատեսվածից շուտ
Որոշ միսիոներներ վաղաժամ ազատվում են առողջության, արժանավորության կամ այլ պատճառներով: Եպիսկոպոսները և ցցերի նախագահները հատուկ աջակցություն են ցուցաբերում այս վերադարձած միսիոներներին: Ղեկավարներն օգնում են նրանց վերականգնել առողջությունը կամ հնարավորության դեպքում վերադառնալ ծառայության:
24.7
Ծառայողական միսիաներ
24.7.1
Բացահայտել հնարավորություններ ծառայող միսիոներների համար
Եպիսկոպոսը, ցցի նախագահը և ծառայող միսիոներները միասին խորհրդակցում են, որպեսզի գտնեն ծառայելու տեղական հնարավորություններ: Երիտասարդ ծառայող միսիոներների համար ծառայողական միսիայի ղեկավարը և միսիոների ծնողները կամ խնամակալները մասնակցում են քննարկմանը:
24.8
Միսիոներական ծառայությունից հետո
24.8.2
Միսիոներական ծառայությունից ազատման հարցազրույց
Ցցի նախագահը ազատում է միսիոներներին և անցկացնում է ծառայությունից ազատման հարցազրույց: Շրջաններում, ընդհանուր առմամբ, միսիայի նախագահը կամ նշանակված խորհրդականն է ազատում միսիոներներին:
Այս հարցազրույցի հետևյալ ուղեցույցները կարող են օգտակար լինել:
-
Խրախուսեք նրանց շարունակել և ամբողջ կյանքում մնալ Հիսուս Քրիստոսի աշակերտը:
-
Խորհուրդ տվեք նրանց կառուցել այն լավ սովորությունների վրա, որոնք նրանք զարգացրել են որպես միսիոներ:
-
Խրախուսեք նրանց մտածել ապագայի մասին և պատրաստվել դրան, այդ թվում՝ երիտասարդ միսիոներների կրթությանն ու աշխատանքին:
-
Խրախուսեք նրանց միշտ ապրել տաճարային երաշխավորագրին արժանի կյանքով:
24.8.4
Կոչումներ
Ղեկավարներն անմիջապես ծառայության հանձնարարություններ և կոչումներ են տալիս վերջերս ազատված միսիոներներին: Այդ թվում՝ նրանց կարելի է հարկ եղած դեպքում կանչել տաճարային արարողության ծառայողներ (տես 25.5):
24.9
Միսիոներական երաշխավորագրերի և ծառայության նյութեր
24.9.2
Վեբկայքեր
-
MissionaryRecommendations.ChurchofJesusChrist.org (հասանելի է միայն տեղական ղեկավարներին և միսիոների թեկնածուներին)