Ձեռնարկներ և կոչումներ
24. Միսիոներական երաշխավորագրեր և ծառայություն


«24. Միսիոներական երաշխավորագրեր և ծառայություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«24. Միսիոներական երաշխավորագրեր և ծառայություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից:

Նկար
միսիոներները զբոսնում են

24.

Միսիոներական երաշխավորագրեր և ծառայություն

24.0

Նախաբան

Հին ժամանակներում Տերը հանձնարարեց հավաքել Իսրայելը «բոլոր ազգերի մեջ, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հօգու անունով» (Մատթեոս 28․19, տես նաև հատված 20)։ Տերը այդ պարտավորությունը նորոգել է այս վերջին օրերին (տես Վարդապետություն և Ուխտեր 39․11, 68․6–8, 112․28–30

Տիրոջը որպես միսիոներ ծառայելը սուրբ արտոնություն է: Այն հավերժական օրհնություններ է բերում այդ մարդուն և նրանց, որոնց նա ծառայում է (տես Վարդապետություն և Ուխտեր 18․14–16

Տերը խնդրում է յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդ տղամարդու պատրաստվել և ծառայել միսիայում:

Տերը նաև ողջունում է արժանավոր, ընդունակ երիտասարդ կանանց՝ ցանկության դեպքում ծառայելու միսիայում:

Անհրաժեշտ են նաև ավագ միսիոներներ, որոնց խրախուսվում է պատրաստվել ծառայելու:

24.1

Ծառայելու կանչը

Միսիոներները ներկայացնում են Տիրոջը և պետք է կանչվեն պատշաճ իշխանությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 42․11, Հավատո Հանգանակ 1․5)։ Միսիայում ծառայելու կանչը հիմնականում տրվում է Եկեղեցու նախագահի կողմից: Ավագ ծառայող միսիոներների կանչը տրվում է ցցի նախագահի կողմից:

24.2

Միսիոներական հանձնարարություններ

Միսիոներ ծառայելու կանչը ներառում է հատուկ հանձնարարություն: Այս հանձնարարությունները շատ տարբեր են:

24.2.1

Երիտասարդ ուսուցանող միսիոներներ

Երիտասարդ միսիոներներից շատերին հանձնարարված է ավետարանը ուսուցանել տնից հեռու: Այս հանձնարարությունները առաքյալներին տրվում են հայտնության միջոցով: Այս միսիոներները ծառայում են միսիայի նախագահի ղեկավարության ներքո:

24.2.2

Երիտասարդ ծառայող միսիոներներ

Որոշ երիտասարդ միսիոներներ նշանակվում են ծառայելու Եկեղեցում և համայնքում՝ ապրելով իրենց ընտանիքներում: Այս հանձնարարությունները առաքյալներին տրվում են հայտնության միջոցով և տրվում են այն թեկնածուներին, որոնց հանգամանքները լավագույնս հարմարեցված են ծառայողական միսիայի համար (տես 24.3.3):

24.2.3

Ավագ միսիոներներ

Բոլոր ավագ միսիոներներին խրախուսվում է գտնել մարդկանց, որպեսզի ուսուցանեն և օգնեն նրանց նախապատրաստվել մկրտությանը: Ավագ միսիոներները կարող են նաև նշանակվել, որպեսզի աջակցեն.

  • Անդամներին և տարածաշրջանի ու տեղական ղեկավարներին:

  • Եկեղեցու բաժանմունքներին ու շինություններին։

  • Բարեգործական կազմակերպություններին։

Ավագ միսիոներներից չի պահանջվում աշխատել նույն ժամերին, կատարել բոլոր նույն գործառույթները կամ բավարարել նույն ակնկալիքները, ինչ պահանջվում է երիտասարդ միսիոներներից:

Ավագ միսիոներների հանձնարարությունները առաքյալներին տրվում են հայտնության միջոցով: Թեկնածուները կարող են նախապատվությունը տալ որևէ հանձնարարության, սակայն պետք է պատրաստ լինեն ընդունելու ցանկացած հանձնարարություն:

24.2.4

Ավագ ծառայող միսիոներներ

Բացի իրենց բնակության վայրի ծխի կամ ցցի կոչումներից, անդամները կարող են Տիրոջը ծառայել որպես ավագ ծառայող միսիոներներ: Այս միսիոներները արժեքավոր ծառայություն են մատուցում Եկեղեցու բաժանմունքներում, շինություններում և միսիաներում (տես 24.7.1): Նրանք ապրում են տանը։

Ավագ ծառայող միսիոներներին կանչում է ցցի նախագահը: Նրանք ծառայում են նրա ղեկավարության ներքո։ Շաբաթվա մեջ նրանց ծառայելու ժամաքանակը կախված է նրանց կարողություններից, իրենց տարածքում ծառայության հնարավորություններից և Տարածաշրջանի նախագահության ցուցումներից:

24.2.5

Միսիոներական հանձնարարությունների ամփոփում

Հետևյալ աղյուսակը ամփոփում է միսիոներական հանձնարարությունների տեսակները:

Երիտասարդ ուսուցանող միսիոներ
(տես 24.2.1)

Երիտասարդ ծառայող միսիոներ
(տես 24.2.2)

Ավագ միսիոներ
(տես 24.2.3)

Ավագ ծառայող միսիոներ
(տես 24.2.4)

Կանչվում է

Երիտասարդ ուսուցանող միսիոներ
(տես 24.2.1)

Եկեղեցու նախագահի կողմից

Երիտասարդ ծառայող միսիոներ
(տես 24.2.2)

Եկեղեցու նախագահի կողմից

Ավագ միսիոներ
(տես 24.2.3)

Եկեղեցու նախագահի կողմից

Ավագ ծառայող միսիոներ
(տես 24.2.4)

Ցցի նախագահի կողմից

Նշանակվում է

Երիտասարդ ուսուցանող միսիոներ
(տես 24.2.1)

Առաքյալի կողմից

Երիտասարդ ծառայող միսիոներ
(տես 24.2.2)

Առաքյալի կողմից

Ավագ միսիոներ
(տես 24.2.3)

Առաքյալի կողմից

Ավագ ծառայող միսիոներ
(տես 24.2.4)

Ցցի նախագահի կողմից

Ի սպաս է դրվում

Երիտասարդ ուսուցանող միսիոներ
(տես 24.2.1)

Ցցի նախագահի կողմից

Երիտասարդ ծառայող միսիոներ
(տես 24.2.2)

Ցցի նախագահի կողմից

Ավագ միսիոներ
(տես 24.2.3)

Ցցի նախագահի կողմից

Ավագ ծառայող միսիոներ
(տես 24.2.4)

Ցցի նախագահի կամ խորհրդականի կողմից

Ապրում է

Երիտասարդ ուսուցանող միսիոներ
(տես 24.2.1)

Տնից հեռու

Երիտասարդ ծառայող միսիոներ
(տես 24.2.2)

Տանը

Ավագ միսիոներ
(տես 24.2.3)

Տնից հեռու կամ տանը

Ավագ ծառայող միսիոներ
(տես 24.2.4)

Տանը

Հոգևոր ղեկավար

Երիտասարդ ուսուցանող միսիոներ
(տես 24.2.1)

Միսիայի նախագահը կամ պատմական վայրի նախագահը

Երիտասարդ ծառայող միսիոներ
(տես 24.2.2)

Ցցի նախագահի կողմից

Ավագ միսիոներ
(տես 24.2.3)

Միսիայի, տաճարի, պատմական վայրի նախագահը կամ տարածաշրջանի նախագահը

Ավագ ծառայող միսիոներ
(տես 24.2.4)

Ցցի նախագահի կողմից

Հաշվետու է

Երիտասարդ ուսուցանող միսիոներ
(տես 24.2.1)

Միսիայի նախագահին կամ պատմական վայրի նախագահին

Երիտասարդ ծառայող միսիոներ
(տես 24.2.2)

Ծառայողական միսիայի ղեկավարին

Ավագ միսիոներ
(տես 24.2.3)

Միսիայի, տաճարի կամ պատմական վայրի նախագահին, տարածաշրջանի նախագահին, այցելուների կենտրոնի տնօրենին, կամ Եկեղեցու բաժանմունքների և շինությունների կառավարչին

Ավագ ծառայող միսիոներ
(տես 24.2.4)

Ծառայողական հանձնարարության կառավարչին

Տարիքային պահանջներ

Երիտասարդ ուսուցանող միսիոներ
(տես 24.2.1)

18–25 (տղամարդիկ)
19–29 (կանայք)

Երիտասարդ ծառայող միսիոներ
(տես 24.2.2)

18–25 (տղամարդիկ)
19–29 (կանայք)

Ավագ միսիոներ
(տես 24.2.3)

40 տարեկան կամ ավելի մեծ, եթե ամուսնացած է կամ միայնակ քույր է

Ավագ ծառայող միսիոներ
(տես 24.2.4)

26 տարեկան կամ ավելի մեծ

24.3

Պատրաստվել և որակավորվել ծառայելու միսիայում

Ապագա միսիոներներին խրախուսվում է ծառայել միսիայում՝ Տիրոջ և Նրա զավակների հանդեպ ունեցած սիրո պատճառով: Նրանք պետք է ծանոթ լինեն միսիոներական երաշխավորագրի հարցազրույցի հարցերին:

24.3.1

Դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը

Ապագա միսիոներները ձգտում են ամրապնդել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը:

24.3.2

Համապատասխանել արժանավորության չափանիշներին

Ապագա միսիոներները ձգտում են արժանի լինել Հոգու ընկերակցությանը: Դա անհրաժեշտ է արդյունավետ միսիոներական ծառայության համար (տես Վարդապետություն և Ուխտեր 42․13 -14

24.3.2.1

Ապաշխարություն

Ապաշխարության համար պահանջվում է հավատք գործադրել Քրիստոսի հանդեպ, ունենալ անկեղծ միտում և պահել պատվիրանները: Դրա համար պետք է խոստովանել և թողնել մեղքը: Լուրջ մեղքերի ապաշխարության համար պահանջվում է խոստովանել եպիսկոպոսին կամ ցցի նախագահին:

Մարդը, որն ապաշխարում է, ներում է ստանում և մաքրվում Հիսուս Քրիստոսի Քավության և շնորհի միջոցով: Տերն այլևս չի հիշում մեղքը: (Տես Եսայիա 43.25, Հակոբ 6.5, Ալմա 34.15–17, Հելաման 5.10–11, Վարդապետություն և Ուխտեր 58.42–43: Տես նաև 32.1 այս ձեռնարկում։)

Միսիոների թեկնածուն պետք է ապաշխարի լուրջ մեղքի համար՝ նախքան ցցի նախագահը ներկայացնի իր առաջարկությունը (տես 32.6, տես նաև 24.4.4): Ապաշխարության համար մարդուն տրվում է բավարար ժամանակ, որպեսզի արդար ապրելու միջոցով նա ցույց տա, որ ստացել է Քրիստոսի Հոգին՝ մեղքերի թողության համար:

24.3.3

Ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ առողջություն

Միսիոներական աշխատանքը դժվար է: Երիտասարդ ուսուցանող միսիոներները պետք է նվիրված լինեն և ֆիզիկապես, մտավոր և էմոցիոնալ առումով կարողանան աշխատել միսիոներական լրիվ ժամանակացույցով:

24.3.4

ֆինանսներ

24.3.4.1

Տնից հեռու ծառայող երիտասարդ միսիոներների ֆինանսավորումը

Երիտասարդ թեկնածուները, որոնք պատրաստվել են իրենց ընդունակություննների համաձայն, չպետք է հետաձգեն իրենց ծառայությունը ֆինանսական պատճառներով։ Նրանք, ովքեր ֆինանսական օգնության կարիք ունեն՝ ակնկալվող ներդրումների պարտավորությունները կատարելու համար, կարող են այն ստանալ հարազատների և ընկերների կողմից:

Եթե դեռ կարիք կլինի, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է խնդրել ծխի կամ ցցի անդամներին ներդրում անել ծխի միսիոներական ֆոնդին:

Տեղական միավորի բյուջեները և ծոմի նվիրատվության ֆոնդերը չեն կարող օգտագործվել:

Ամսական նվիրաբերման պարտավորություն: Երիտասարդ ուսուցանող միսիոներները և նրանց ընտանիքները յուրաքանչյուր ամիս որոշակի գումար են հատկացնում միսիոներական ծրագրի ծախսերը հոգալու համար:

Նվիրաբերություններ են կատարվում ծխի միսիոներական ֆոնդին: Եպիսկոպոսները ստուգում են, որ միջոցները նվիրաբերվեն ամեն ամիս: Ամսական գումարներից ավելի չպետք է տրվեն կանխավճարի տեսքով։ Նվիրաբերված կանխավճարները չեն կարող վերադարձվել, եթե միսիոները շուտ վերադառնա տուն:

Ծախսեր միսիայում։ Ամեն ամիս երիտասարդ միսիոներները միսիայից գումարներ են ստանում սննդի, տրանսպորտի և այլ կենցաղային ծախսերի համար: Այդ գումարները սուրբ են։ Միսիոներները դրանք պետք է օգտագործեն միայն միսիայի հետ կապված նպատակների համար: Դրանք չպետք է օգտագործվեն անձնական ծախսերի համար, պահվեն կամ ուղարկվեն ընտանիքի անդամներին կամ այլոց: Միսիոներները միսիային են վերադարձնում բոլոր այն գումարները, որոնց կարիքը չունեն:

Միսիոներներն այլ ծախսերը հոգալու համար օգտագործում են անձնական միջոցները: Այդ անձնական ծախսերը պետք է նվազագույնի հասցնել: (Տես Միսիոներական չափանիշներ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար, 4.8։)

24.3.4.2

Տնից հեռու ծառայող ավագ միսիոներների ֆինանսավորումը

Ամսական նվիրաբերման պարտավորություն: Ավագ միսիոներները, ովքեր ծառայում են տնից հեռու, ամեն ամիս նվիրաբերում են իրենց ծխի միսիոներական ֆոնդին: Այս նվիրաբերումներն օգնում են ծածկել բնակարանային և տրանսպորտային միջոցների ծախսերը:

Եպիսկոպոսները ստուգում են, որ միջոցները նվիրաբերվեն ամեն ամիս: Ամսական գումարներից ավելի չպետք է տրվեն կանխավճարի տեսքով։

Լրացուցիչ ծախսեր։ Ի լրումն ամսական նվիրաբերման պարտավորության, որն օգնում է ծածկել բնակարանային և տրանսպորտային միջոցների ծախսերը, ավագ միսիոներները պետք է ամբողջությամբ հոգան մյուս բոլոր ծախսերը, ներառյալ սնունդը:

24.3.4.3

Տանը ծառայող միսիոներների ֆինանսավորումը

Տանը ծառայող միսիոներները պատասխանատու են իրենց բոլոր ֆինանսական կարիքների համար:

24.3.4.4

Բժշկական ապահովագրություն և ծախսեր

Բոլոր միսիոներներին, ներառյալ երիտասարդ ուսուցանող միսիոներներին, խստորեն խրախուսվում է հնարավորության դեպքում պահել իրենց գոյություն ունեցող բժշկական ապահովագրությունը:

Տանը ծառայող միսիոներները պետք է ապահովեն իրենց բժշկական և այլ ապահովագրական ծածկույթը: Տնից հեռու ծառայող ավագ միսիոներները նույնպես պետք է ապահովեն այս ծածկույթը: Ավագ միսիոներները, որոնք կծառայեն իրենց հայրենիքից դուրս, կարող են ապահովագրություն ստանալ Ավագ ծառայության բժշկական ծրագրի միջոցով:

24.3.5

Ընտանիքի անդամների և ղեկավարների դերը միսիոներների պատրաստության գործում

Ընտանիքի անդամները, եպիսկոպոսները և այլ ղեկավարներ օգնում են երիտասարդներին պատրաստվել միսիային:

Ընտանիքի անդամները և ղեկավարները բոլոր միսիոներ թեկնածուներին խրախուսում են ուսումնասիրել.

  • Մորմոնի Գիրքը և մյուս սուրբ գրությունները։

  • Քարոզիր իմ ավետարանը:

  • Տեխնոլոգիաների օգտագործման անվտանգության կանոնները։

Ընտանիքի անդամներն ու ղեկավարները օգնում են, որ բոլոր թեկնածուները պարտավորվեն հետևել միսիոներական չափանիշներին: Նրանք խրախուսում են թեկնածուներին ուսումնասիրել միսիոներական չափանիշների ձեռնարկը, որը վերաբերում է իրենց հավանական հանձնարարությանը։

  • Երիտասարդ ուսուցանող միսիոներների համար. Միսիոներական չափանիշներ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար

24.4

Երաշխավորել միսիոներներին

24.4.1

Առողջության գնահատում

Բոլոր թեկնածուներից պահանջվում է, որ բժիշկները գնահատեն իրենց առողջական վիճակը:

24.4.2

Հարցազրույցներ և երաշխավորագրի ձևաթղթեր

Եպիսկոպոսը և ցցի նախագահը մանրակրկիտ, հոգեվիճակը ստուգող և ոգեշնչող հարցազրույցներ են անցկացնում յուրաքանչյուր թեկնածուի հետ: Նրանք օգտագործում են միսիոներական երաշխավորագրի հարցազրույցի հարցերը:

Եպիսկոպոսը և ցցի նախագահը Միսիոներական երաշխավորագրերի առցանց համակարգում նաև ստուգում են արժանավորության և առողջական պատրաստվածության չափանիշների մասին տեղեկությունները: Եպիսկոպոսը և ցցի նախագահը չպետք է ավելացնեն որակավորման որևէ չափանիշ: Ոչ էլ նրանք պետք է փոխեն հարցազրույցի հարցերը։

Եթե եպիսկոպոսը և ցցի նախագահը մտահոգություններ ունեն թեկնածուի արժանավորության չափանիշներին համապատասխանելու կամ նրա առողջական պատրաստվածության վերաբերյալ, նրանք խորհրդակցում են միասին և այդ անձի հետ: Երիտասարդ թեկնածուի թույլտվությամբ նրանք կարող են նաև խորհրդակցել նրա ծնողների հետ: Եպիսկոպոսը և ցցի նախագահը երաշխավորագիրը չեն ներկայացնում, քանի դեռ անձը չի ապաշխարել լուրջ մեղքի համար (տես 24.3.2.1): Կախված անձի ֆիզիկական, մտավոր կամ էմոցիոնալ առողջությունից՝ նրանք կարող են քննարկել ծառայող միսիոներ նշանակելու հնարավորությունը։

Անհետաձգելի դեպքերում, երբ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը անհասանելի է, նա կարող է լիազորել իր խորհրդականներից որևէ մեկին անցկացնել այդ հարցազրույցները:

Շրջաններում միսիայի նախագահը կամ նշանակված խորհրդականն է հարցազրույցներ անցկացնում և երաշխավորագիր տալիս միսիոներների թեկնածուներին: Շրջանների նախագահները չեն վարում այս հարցազրույցները։

24.4.4

Նրանք, ովքեր չեն կարող ծառայել որպես լիաժամկետ միսիոներներ

Երբեմն անդամը, որը ցանկանում է ծառայել, չի կարող կանչվել որպես լիաժամկետ միսիոներ: Դա կարող է պայմանավորված լինել առողջական խնդիրներով, արժանավորության չափանիշներին չհամապատասխանելու, իրավական խնդիրների կամ այլ հանգամանքների պատճառով: Ցցի նախագահը կարող է ազատել նրան լիաժամկետ միսիոներական ծառայությունից:

24.5

Միսիայի կանչը ստանալուց հետո

Նոր կանչված միսիոներներին խրախուսվում է իրենց միսիան սկսելուց առաջ կարդալ կամ վերընթերցել Մորմոնի Գիրքը։ Նրանք հետևում են Բենիամին թագավորի հետևյալ խորհրդին․ «հետևեք ձեր մտքերին, և ձեր խոսքերին, և ձեր արարքներին» (Մոսիա 4.30):

24.5.1

Տաճարային օժտում և տաճարային ծառայություն

Եթե նոր կանչված միսիոներները չեն ստացել տաճարային օժտման արարողությունը, նրանք հնարավորության դեպքում պետք է դա անեն նախքան միսիոներական ծառայությունը սկսելը (տես Վարդապետություն և Ուխտեր 43.15–16, 105.33): Դա ներառում է ծառայող միսիոներներին, եթե նրանց հանգամանքները թույլ են տալիս:

Միսիոներական ծառայությունը սկսելուց առաջ, օժտում ստացած նոր կանչված միսիոներները հարկ եղած դեպքում կարող են ծառայել որպես տաճարային արարողության ծառայողներ (տես 25.5):

24.5.2

Հաղորդության ժողովներ

Եպիսկոպոսությունը նոր կանչված միսիոներներին հրավիրում է ելույթ ունենալ հաղորդության ժողովին՝ նախքան իրենց միսիան սկսելը: Դա պետք է լինի սովորական հաղորդության ժողով: Կենտրոնացումը պետք է լինի հաղորդության և Փրկչի վրա:

24.5.3

Ի սպաս դնել միսիոներներին

Բնակության վայրի ցցի նախագահը միսիան սկսելու հնարավորինս մոտ ժամկետում ի սպաս է դնում միսիոներներին։ Անհետաձգելի դեպքերում, երբ ցցի նախագահն անհասանելի է, նա կարող է լիազորել իր խորհրդականներից մեկին ի սպաս դնել միսիոներներին:

Միսիայի նախագահը կամ նրա խորհրդականներից որևէ մեկը ի սպաս է դնում այն միսիոներներին, որոնք կանչված են իր միսիայի շրջաններից: Շրջանի նախագահը ի սպաս չի դնում միսիոներներին:

Այն եղբայրը, որը ծառայելու է տնից հեռու, նախքան միսիոներ ի սպաս դրվելը պետք է ստացած լինի Մելքիսեդեկյան Քահանայություն։ Այն եղբայրը, որը ծառայելու է ծառայող միսիոներ, պետք է կրի Մելքիսեդեկյան Քահանայություն, եթե հանգամանքները թույլ են տալիս:

24.6

Ծառայություն տնից հեռու

24.6.2

Միսիայի տարածքում

24.6.2.5

ֆինանսական, ուսումնական կամ արտագաղթի հարցերում ուրիշներին աջակցելու խնդրանքներ

Միսիոներները և նրանց ընտանիքները չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեն նրանց, ովքեր ապրում են այն վայրերում, որտեղ ծառայում են միսիոներները, ներառյալ ֆինանսական աջակցությունը ուսման համար: Միսիոներները և նրանց ընտանիքները նաև չպետք է հովանավորեն այն անձանց, որոնք ցանկանում են արտագաղթել այլ երկրներ (տես 38.8.19):

24.6.2.8

Անդամության գրանցումներ և տասանորդ

Միսիոներների անդամության գրանցումը պահվում է նրա հարազատ ծխում։ Հարազատ ծուխը նաև գրանցում է նրա տասանորդի կարգավիճակը: Միսիոներները տասանորդ չեն վճարում միսիայից ստացած աջակցության միջոցներից: Այնուամենայնիվ, նրանք վճարում են տասանորդ, եթե ունեն անձնական եկամուտ:

24.6.3

Վերադարձ տուն միսիայից

24.6.3.1

Վերադարձ տուն, ինչպես ի սկզբանե նախատեսված էր

Միսիոներները և նրանց ընտանիքի անդամները չպետք է պահանջեն վաղաժամկետ ազատում կամ ծառայության երկարաձգում անձնական հարմարության համար:

Երիտասարդ միսիոներները պետք է իրենց միսիայից անմիջապես գնան տուն։ Ցանկացած այլ ուղևորություն կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե միսիոներին ուղեկցում է առնվազն մեկ ծնող կամ խնամակալ:

Միսիոներները չեն ազատվում, քանի դեռ նրանք չեն զեկուցել իրենց ցցի նախագահին: Նրանք մինչև այդ պահը հետևում են միսիոներական չափանիշներին:

24.6.3.2

Վերադարձ տուն նախատեսվածից շուտ

Որոշ միսիոներներ վաղաժամ ազատվում են առողջության, արժանավորության կամ այլ պատճառներով: Եպիսկոպոսները և ցցերի նախագահները հատուկ աջակցություն են ցուցաբերում այս վերադարձած միսիոներներին: Ղեկավարներն օգնում են նրանց վերականգնել առողջությունը կամ հնարավորության դեպքում վերադառնալ ծառայության:

24.7

Ծառայողական միսիաներ

24.7.1

Բացահայտել հնարավորություններ ծառայող միսիոներների համար

Եպիսկոպոսը, ցցի նախագահը և ծառայող միսիոներները միասին խորհրդակցում են, որպեսզի գտնեն ծառայելու տեղական հնարավորություններ: Երիտասարդ ծառայող միսիոներների համար ծառայողական միսիայի ղեկավարը և միսիոների ծնողները կամ խնամակալները մասնակցում են քննարկմանը:

24.8

Միսիոներական ծառայությունից հետո

24.8.2

Միսիոներական ծառայությունից ազատման հարցազրույց

Ցցի նախագահը ազատում է միսիոներներին և անցկացնում է ծառայությունից ազատման հարցազրույց: Շրջաններում, ընդհանուր առմամբ, միսիայի նախագահը կամ նշանակված խորհրդականն է ազատում միսիոներներին:

Այս հարցազրույցի հետևյալ ուղեցույցները կարող են օգտակար լինել:

  • Խրախուսեք նրանց շարունակել և ամբողջ կյանքում մնալ Հիսուս Քրիստոսի աշակերտը:

  • Խորհուրդ տվեք նրանց կառուցել այն լավ սովորությունների վրա, որոնք նրանք զարգացրել են որպես միսիոներ:

  • Խրախուսեք նրանց մտածել ապագայի մասին և պատրաստվել դրան, այդ թվում՝ երիտասարդ միսիոներների կրթությանն ու աշխատանքին:

  • Խրախուսեք նրանց միշտ ապրել տաճարային երաշխավորագրին արժանի կյանքով:

24.8.4

Կոչումներ

Ղեկավարներն անմիջապես ծառայության հանձնարարություններ և կոչումներ են տալիս վերջերս ազատված միսիոներներին: Այդ թվում՝ նրանց կարելի է հարկ եղած դեպքում կանչել տաճարային արարողության ծառայողներ (տես 25.5):

24.9

Միսիոներական երաշխավորագրերի և ծառայության նյութեր

24.9.2

Վեբկայքեր

Տպել