Ձեռնարկներ և կոչումներ
28․ Տաճարային արարողություններ մահացածների համար


«28. Տաճարային արարողություններ մահացածների համար», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«28. Տաճարային արարողություններ մահացածների համար» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
մկրտության ավազան

28.

Տաճարային արարողություններ մահացածների համար

28.0

Նախաբան

Տաճարներում կատարվող արարողությունները հնարավորություն են տալիս ընտանիքներին հավերժ միասին լինել և զգալ ուրախության լիությունը Աստծո ներկայության մեջ:

Որպեսզի Երկնային Հոր զավակները վերադառնան Իր մոտ, նրանցից յուրաքանչյուրը պետք է ապաշխարի, արժանի դառնա ստանալու փրկության և վեհացման արարողությունները և հարգի այն ուխտերը, որոնք վերաբերում են յուրաքանչյուր արարողությանը:

Երկնային Հայրը գիտեր, որ Իր զավակներից շատերը չէին ստանա այս արարողությունները իրենց մահկանացու կյանքի ընթացքում: Նա մեկ այլ ուղի տվեց նրանց՝ ստանալու արարողությունները և ուխտեր կապելու Իր հետ: Տաճարներում արարողությունները կարող են կատարվել փոխարինող անձանց կողմից: Դա նշանակում է, որ կենդանի մարդը արարողություններ է ստանում մահացածի անունից: Հոգիների աշխարհում մահացած մարդիկ կարող են ընտրել՝ ընդունել կամ մերժել արարողությունները, որոնք կատարվել են իրենց համար (տես Վարդապետություն և Ուխտեր 138․19, 32–34, 58–59

Եկեղեցու անդամներին խրախուսվում է գտնել մահացած ազգականներին, որոնք չեն ստացել փրկության և վեհացման արարողությունները: Այնուհետև անդամները կատարում են արարողությունները այդ ազգականների անունից։

Եթե անդամները ընտանեկան անուններ չեն պատրաստել տաճարային աշխատանքի համար (տես 28.1.1), մահացած մարդկանց անունները, որոնք արարողությունների կարիք ունեն, կտրամադրվեն տաճարում:

28.1

Փոխարինող արարողություններ կատարելու ընդհանուր ուղեցույցներ

Այն մահացած մարդկանց անունից, որոնք իրենց մահվան պահին 8 և ավելի բարձր տարիքի էին, կարող են կատարվել փոխարինող արարողություններ: Բացառությամբ 28.3-ում նշված դեպքերի, փոխարինող արարողությունները բոլոր մահացած անձանց համար կարող են կատարվել նրանց մահվան օրվանից 30 օր անց, եթե կիրառվում է հետևյալներից որևէ մեկը.

  • Մահացածի մերձավոր ազգականը (չամուսնալուծված ամուսին, չափահաս երեխա, ծնող կամ քույր-եղբայր) անունը ներկայացնում է տաճարային արարողությունների համար:

  • Արարողությունները կատարելու թույլտվությունը ստացվում է մահացածի մերձավոր ազգականից (չամուսնալուծված ամուսին, չափահաս երեխա, ծնող կամ քույր-եղբայր):

Եթե վերը նշված պայմաններից ոչ մեկը չի կիրառվում, տաճարային փոխարինող արարողությունները կարող են կատարվել մահացած մարդու ծնվելուց 110 տարի անց:

28.1.1

Պատրաստել մահացած անձանց անունները տաճարային արարողությունների համար

Հնարավորության դեպքում ընտանիքի մահացած անդամների ինքնությունը հաստատող տեղեկությունները պետք է մուտքագրվեն FamilySearch.org կայքում՝ տաճարային արարողությունները կատարելուց առաջ (տես 25.4.2

28.1.1.1

Ընտանիքի անդամների անունների ներկայացում

Տաճարային փոխարինող արարողությունների համար անուններ ներկայացնելիս անդամները սովորաբար պետք է ներկայացնեն միայն այն անձանց անունները, որոնց հետ կապ ունեն։

28.1.2

Ո՞վ կարող է մասնակցել մահացածների համար կատարվող տաճարային արարողություններին

Բոլոր անդամները, որոնք ունեն տաճարային գործող երաշխավորագիր, կարող են մասնակցել մահացածների համար կատարվող մկրտություններին և հաստատմումներին: Տաճարային գործող երաշխավորագիր ունեցող օժտում ստացած անդամները կարող են մասնակցել մահացածների համար կատարվող բոլոր արարողություններին: Տես 26.3։

28.1.4

Հերթագրում

Անդամները պետք է հանդիպում նշանակեն՝ նախքան մահացածի համար արարողություններ կատարելը: Տես temples.ChurchofJesusChrist.org , տաճարների կոնտակտային տվյալների և հերթագրման պահանջների համար:

28.2

Կատարել տաճարային արարողություններ մահացած մարդկանց համար

Փոխարինող արարողություններ կատարելիս անդամը կարող է որպես փոխարինող անձ հանդես գալ միայն այն մահացած անձի համար, որը նույն սեռի է, ինչ արարողությունները կատարող անդամը:

28.2.1

Մկրտություններ և հաստատումներ մահացածների համար

Ցանկացած անդամի, ով ունի տաճարային գործող երաշխավորագիր, կարող է առաջարկվել ծառայելու մկրտարանի հանձնարարություններում: Որոշ հանձնարարություններ կարող են ներառել.

  • Հանդես գալ որպես փոխարինող անձ մկրտությունների և հաստատումների ժամանակ:

  • Հանդես գալ որպես վկա փոխարինող մկրտությունների ժամանակ։

  • Աջակցել այցելուներին։

Մելքիսեդեկյան քահանայություն կրողներին և Ահարոնյան քահանայության քահանաներին կարող են հրավիրել մկրտություններ կատարել մահացածների համար: Մելքիսեդեկյան քահանայություն կրողներին նաև կարող են հրավիրել հաստատումներ կատարելու մահացածների համար:

Միայն օժտում ստացած տղամարդկանց կարող են հրավիրել․

  • Ծառայելու որպես մկրտության ավազանի արձանագրող։

  • Ծառայելու որպես հաստատումների արձանագրող։

28.2.2

Օժտում (այդ թվում՝ նախնական արարողությունը)

Մահացած մարդկանց համար փոխարինող օժտումներ կատարելիս, օժտման նախնական մասը կատարվում է և գրանցվում առանձին (տես 27.2): Օժտում ստացած ցանկացած անդամ, որը կրում է գործող տաճարային երաշխավորագիր, կարող է հանդես գալ որպես փոխարինող՝ այդ արարողությունները ստանալու համար:

28.2.3

Կնքում ամուսնու հետ և երեխաների կնքումը ծնողներին

Մահացած մարդիկ տաճարում կարող են կնքվել այն ամուսինների հետ, որոնց հետ նրանք ամուսնացել են կենդանության օրոք: Մահացած մարդիկ կարող են նաև կնքվել իրենց ապրող կամ մահացած երեխաների հետ: Օժտում ստացած որևէ անդամ, որը կրում է գործող տաճարային երաշխավորագիր, կարող է հանդես գալ որպես փոխարինող՝ կնքման արարողությունների համար:

28.3

Հատուկ հանգամանքներ

Այս բաժինը բացատրում է այն հանգամանքները, որոնց դեպքում 28.1-ի որոշ ուղեցույցներ կարող են չկիրառվել:

28.3.1

Երեխաներ, որոնք մահացել են ծնվելուց առաջ (մեռելածին և վիժված երեխաներ)

Տաճարային արարողությունները անհրաժեշտ չեն կամ չեն կատարվում այն երեխաների համար, որոնք մահանում են ծնվելուց առաջ: Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 38.7․3։

28.3.2

Երեխաներ, որոնք մահացել են մինչև ութ տարեկանը

Փոքր երեխաները փրկագնվում են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով և «փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում» (Վարդապետություն և Ուխտեր 137.10): Այդ իսկ պատճառով մկրտություն կամ օժտում չի կատարվում այն երեխայի համար, որը մահացել է մինչև 8 տարեկան լրանալը: Սակայն, ծնողների հետ կնքումներ կարող են կատարվել այն երեխաների համար, ովքեր չեն ծնվել ուխտի մեջ կամ չեն ստացել այդ արարողությունը կենդանի ժամանակ (տես 18.1):

Տպել