Ձեռնարկներ և կոչումներ
31. Հարցազրույցներ և այլ հանդիպումներ անդամների հետ


«31. Հարցազրույցներ և այլ հանդիպումներ անդամների հետ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«31. Հարցազրույցներ և այլ հանդիպումներ անդամների հետ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
տղամարդիկ սեղմում են միմյանց ձեռքերը

31.

Հարցազրույցներ և այլ հանդիպումներ անդամների հետ

31.0

Նախաբան

Հիսուս Քրիստոսը հաճախ էր մեկ առ մեկ ծառայում մարդկանց (տես օրինակ, Հովհաննես 4.5–26, 3 Նեփի 17.21): Նա սիրում է Աստծո զավակներից յուրաքանչյուրին: Նա անհատապես օգնում է նրանց։

Այս գլուխը կարող է օգնել բոլոր ղեկավարներին, որոնք հնարավորություն ունեն առանձին հանդիպելու անդամների հետ:

31.1

Ուղղորդող սկզբունքներ

31.1.1

Պատրաստվեք հոգևորապես

Հոգևորապես պատրաստվեք՝ աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և արդար ապրելու միջոցով: Լսեք Սուրբ Հոգու շշուկները:

31.1.2

Օգնեք անդամին զգալ Աստծո սերը

Երբ անդամները մոտենում են ձեզ հարցազրույցի կամ անձնական խնդրի հետ կապված օգնության համար, հաճախ նրանք ամենից շատ ցանկանում են իմանալ, որ Երկնային Հայրը սիրում է իրենց:

Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը հրավիրում են Հոգին և ուսուցանում մաքուր վարդապետություն: Օգտագործեք դրանք՝ ոգեշնչելու և քաջալերելու համար, այլ ոչ թե դատապարտելու, պարտադրելու կամ վախ առաջացնելու համար (տես Ղուկաս 9.56):

31.1.3

Օգնեք անդամին օգտվել Փրկչի զորությունից

Խրախուսեք անդամներին դիմել Նրան: Օգնեք նրանց օգտվել Նրա զորությունից՝ զորացվելու, մխիթարվելու և փրկագնվելու համար:

31.1.4

Օգնեք անդամին հարմարավետ և ապահով զգալ

Միշտ հնարավորություն տվեք անդամին, որ մեկ ուրիշը ներկա լինի հարցազրույցի կամ հանդիպման ժամանակ: Հակառակ սեռի ներկայացուցչի, երեխայի կամ երիտասարդի հետ հանդիպելիս համոզվեք, որ ծնողը կամ մեկ այլ չափահաս ներկա լինի: Այդ երկրորդ մարդը կարող է միանալ հանդիպմանը կամ սպասել սենյակից դուրս՝ կախված այն անդամի նախասիրություններից, ում հետ դուք հանդիպում եք:

Մի կիսվեք գաղտնի տեղեկություններով որևէ մեկի հետ, ներառյալ ձեր կողակցի կամ Եկեղեցու այլ ղեկավարների հետ, եթե անդամը թույլտվություն չի տալիս:

31.1.5

Տվեք ոգեշնչված հարցեր և ուշադիր լսեք

Անդամի հետ հանդիպելիս հարցեր տվեք, որոնք կօգնեն ձեզ հասկանալ նրա իրավիճակը:

Մինչ անդամը խոսում է, լսեք զգուշությամբ և ուշադիր:

31.1.6

Խրախուսեք ինքնուրույնությունը

Անդամների հանդեպ ձեր սիրո պատճառով դուք կարող եք անմիջապես լուծումներ առաջարկել նրանց խնդիրներին: Այնուամենայնիվ, դուք ավելի շատ կօրհնեք նրանց՝ օգնելով նրանց ինքնուրույն գտնել լուծումները և կայացնել իրենց սեփական որոշումները (տես Վարդապետություն և Ուխտեր 9.8):

31.1.7

Աջակցեք ապաշխարելու ջանքերին

Միայն եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է օգնել մարդուն լուծել լուրջ մեղքերը: Դրանցից մի քանիսը թվարկված են 32.6-ում: Եթե անդամը կատարել է այս մեղքերից որևէ մեկը, նա պետք է անմիջապես հանդիպի եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ:

31.1.8

Պատշաճ կերպով արձագանքեք բռնությանը

Բռնությունը չի կարող հանդուրժելի լինել ոչ մի ձևով։ Լրջորեն վերաբերվեք բռնությունների մասին հաղորդումներին: Եթե դուք տեղյակ եք, որ ինչ-որ մեկը բռնության է ենթարկվել, զեկուցեք քաղաքացիական իշխանություններին և խորհրդակցեք եպիսկոպոսի հետ: Բռնությունների մասին հաղորդում ներկայացնելու և արձագանքելու ուղեցույցները տրված են 38.6.2-ում:

31.2

Հարցազրույցներ

31.2.1

Հարցազրույցների նպատակները

Որպես կանոն Եկեղեցու ղեկավարները հարցազրույց են անցկացնում անդամների հետ, որպեսզի որոշեն, թե արդյոք նրանք.

  • Պատրաստ են ստանալու կամ մասնակցելու արարողությանը:

  • Պետք է կանչվեն Եկեղեցու որևէ կոչման:

31.2.2

Հարցազրույցների տեսակները

Ով կարող է վարել հարցազրույցը

Հարցազրույցի նպատակը

Ով կարող է վարել հարցազրույցը

Միայն եպիսկոպոսը

Հարցազրույցի նպատակը

  • Տրամադրել տաճարային երաշխավորագիր այն անդամին, որը ստանում է իր անձնական օժտումը կամ կնքվում է ամուսնու հետ (տես 26.3.1

  • Տրամադրել տաճարային երաշխավորագիր նորադարձին (տես 26.4.2

  • Նորադարձ տղամարդուն կարգել Ահարոնյան քահանայության որևէ պաշտոնի։

  • Քահանայի պաշտոնում կարգել երիտասարդ տղային կամ տղամարդուն (տես 18.10.2):

  • Որևէ եղբոր անուն առաջարկել երեցի կամ քահանայապետի կարգման համար (տես 31.2.6): Այս հարցազրույցն անցկացնելու համար պահանջվում է ցցի նախագահության թույլտվությունը:

  • Որևէ անդամի անուն առաջարկել լիաժամկետ միսիոներական ծառայության համար (տես 24.4.2

  • Կանչել անդամին ծառայելու որպես ծխի կազմակերպության նախագահ:

  • Կանչել քահանային ծառայելու քահանաների քվորումի օգնական:

  • Օգնել անդամին ապաշխարել լուրջ մեղքի համար (տես գլուխ 32:

  • Հաստատել անդամի արժանավորությունը, որպեսզի նա ստանա Կրթության մշտական հիմնադրամի վարկ, որտեղ առկա է:

  • Հնարավորություն տալ անդամին հայտարարել տասանորդ վճարողի իր կարգավիճակը (տես 34.3.1.2):

  • Թույլատրել ծոմի նվիրատվության ֆոնդերի օգտագործումը (տես 22.6.1):

Ով կարող է վարել հարցազրույցը

Եպիսկոպոս կամ խորհրդական, որին նա նշանակում է

Հարցազրույցի նպատակը

  • Թարմացնել տաճարային երաշխավորագիրը (տես 26.3.1

  • Տաճարային երաշխավորագիր տրամադրել փոխարինող մկրտություններին և հաստատումներին մասնակցելու համար (տես 26.4.3

  • Տաճարային երաշխավորագիր տրամադրել ծնողներին կնքվելու կամ ծնողների հետ քույր-եղբայրների կնքումը տեսնելու համար (տես 26.4.4

  • Կանչել անդամին ծառայելու ծխի կոչումներում, ինչպես նշված է 30.8-ում։

  • Լիազորել 8-ամյա երեխայի մկրտությունը և հաստատումը, որը գրանցում ունեցող անդամ է, կամ նրա ծնողը կամ խնամակալը Եկեղեցու անդամ է (տես 31.2.3.1):

  • Լիազորեք երիտասարդ տղամարդու կարգումը սարկավագի կամ ուսուցչի պաշտոնում (տես 18.10.2):

  • Տրամադրել Հայրապետական օրհնություն ստանալու երաշխավորագիր (տես 18.17):

  • Լիազորել քահանայություն կրողին քահանայության արարողություն կատարել մեկ այլ ծխում, եթե նա չունի տաճարային երաշխավորագիր: «Տես Արարողություն կատարելու երաշխավորագիր։)

31.2.3

Մկրտության և հաստատման հարցազրույցներ

31.2.3.1

Երեխաներ, որոնք գրանցում ունեցող անդամներ են

Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները իր ծխի 8 տարեկան անդամներին մկրտելու համար: Այդ պատճառով նա կամ նշանակված խորհրդականը մկրտության հարցազրույց է անցկացնում հետևյալ մարդկանց հետ.

  • 8 տարեկան երեխաներ, որոնք գրանցում ունեցող անդամներ են:

  • 8 տարեկան երեխաներ, որոնք գրանցում չունեցող անդամներ են, բայց որոնց ծնողը կամ խնամակալը Եկեղեցու անդամներ են:

  • 9 տարեկան և ավելի մեծ գրանցում ունեցող անդամներ, որոնց մկրտությունը հետաձգվել է մտավոր հաշմանդամության պատճառով։

Հարցազրույցի ժամանակ եպիսկոպոսության անդամը համոզվում է, որ երեխան հասկանում է մկրտության նպատակները (տես 2 Նեփի 31.5–20): Նա նաև համոզվում է, որ երեխան հասկանում է մկրտության ուխտը և պարտավորվում է ապրել դրանով (տես Մոսիա 18.8–10): Նա կարիք չունի օգտագործելու հարցերի որոշակի ցուցակ: Սա արժանավորությունը որոշելու հարցազրույց չէ, քանի որ «փոքր երեխաները կարիք չունեն ապաշխարության» (Մորոնի 8.11):

31.2.3.2

Նորադարձներ

Միսիայի նախագահը կրում է նորադարձներին մկրտելու համար անհրաժեշտ քահանայության բանալիները: Այդ իսկ պատճառով, լիաժամկետ միսիոներները հարցազրույց են անցկացնում.

  • 9 և ավելի բարձր տարիքի անձանց հետ, որոնք երբևէ չեն մկրտվել և հաստատվել: Բացառության համար տես 31.2.3.1 բաժինը՝ մտավոր հաշմանդամություն ունեցողների համար:

  • 8 և ավելի բարձր տարիքի երեխաների հետ, որոնց ծնողները Եկեղեցու անդամ չեն:

  • 8 և ավելի բարձր տարիքի երեխաների հետ, որոնք ունեն ծնող, որը նույնպես մկրտվում է և հաստատվում:

31.2.4

Հարցազրույցներ Ահարոնյան քահանայության պաշտոնի կարգման համար

Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 18.10․2։

31.2.5

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցներ

Տաճարը Տիրոջ տունն է Տաճար մտնելը և այնտեղ արարողություններին մասնակցելը սուրբ արտոնություն է: Այս արտոնությունը վերապահված է նրանց, ովքեր հոգևորապես պատրաստ են և ձգտում են ապրել Տիրոջ այն չափանիշներով, ինչպես որոշել են քահանայության լիազորված ղեկավարները:

Այս որոշումը կայացնելու համար քահանայության ղեկավարները հարցազրույց են անցկացնում անդամի հետ՝ օգտագործելով LCR-ի հարցերը (տես նաև 26.3-ի ուղեցույցները):

31.2.6

Հարցազրույցներ Մելքիսեդեկյան քահանայության պաշտոնի կարգման համար

Ցցի նախագահը կրում է քահանայության բանալիները՝ Մելքիսեդեկյան քահանայություն շնորհելու համար: Նա նույնպես կրում է երեցի և քահանայապետի պաշտոնների կարգման բանալիները։

Ցցի նախագահության թույլտվությամբ եպիսկոպոսը հարցազրույց է անցկացնում այդ անդամի հետ՝ օգտագործելով Մելքիսեդեկյան քահանայության կարգման գրանցման մեջ տրված հարցերը:

31.3

Ղեկավարների համար անդամների հետ հանդիպելու այլ հնարավորություններ

  • Անդամները կարող են հանդիպում խնդրել Եկեղեցու ղեկավարի հետ, երբ նրանք հոգևոր առաջնորդության կարիք կամ ծանրակշիռ անձնական խնդիրներ ունենան:

  • Եպիսկոպոսը կամ նրա նշանակած անձը հանդիպում է այն անդամների հետ, որոնք ունեն նյութական կարիքներ (տես 22.6):

  • Եպիսկոպոսության անդամը հանդիպում է 11 տարեկան բոլոր այն երեխաների հետ, որոնք Երեխաների միությունից տեղափոխվում են սարկավագների քվորում կամ Երիտասարդ կանանց դասարան:

31.3.1

Հանդիպում երիտասարդների հետ

Եպիսկոպոսը կամ նրա խորհրդականներից մեկը յուրաքանչյուր երիտասարդի հետ հանդիպում է տարին երկու անգամ: Ամեն տարի այս հանդիպումներից առնվազն մեկը պետք է լինի եպիսկոպոսի հետ: Այն տարվանից սկսած, երբ երիտասարդները դառնում են 16 տարեկան, հնարավորության դեպքում տարվա այդ երկու հանդիպումները ևս պետք է լինեն եպիսկոպոսի հետ:

Երիտասարդ կանանց նախագահը նաև պարտավոր է ծառայել առանձին երիտասարդ կանանց: Նա կարող է դա անել՝ մեկ առ մեկ (կամ մեկ այլ չափահաս մարդու ներկայությամբ) հանդիպելով երիտասարդ կանանց հետ:

31.3.1.2

Քննարկվող թեմաներ

Երիտասարդների հետ հանդիպումների հիմնական նպատակն է հավատք զարգացնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և օգնել երիտասարդներին հետևել Նրանց: Այս հանդիպումները պետք է ոգեշնչող հոգևոր փորձառություններ լինեն:

31.3.2

Հանդիպում երիտասարդ ամուրիների հետ

Եպիսկոպոսը մեծ առաջնահերթություն է տալիս իր ծխի երիտասարդ ամուրիների հոգևոր առաջընթացին: Նա կամ նշանակված խորհրդականը առնվազն տարին մեկ անգամ հանդիպում է բոլոր երիտասարդ ամուրիների հետ:

31.3.3

Հանդիպում անդամների հետ՝ քննարկելու նրանց կոչումներն ու պարտականությունները

Ցցերի նախագահությունները, եպիսկոպոսությունները և մյուս ղեկավարները անձամբ հանդիպում են անդամների հետ, որոնք հաշվետվություն են տալիս իրենց կոչումների մասին:

Այդ ղեկավարը անդամին երախտագիտություն է հայտնում ծառայության համար և խրախուսում նրան:

31.3.6

Մասնագիտական խորհրդատվություն և բուժում

Եկեղեցու ղեկավարները կանչված չեն լինելու մասնագետ խորհրդատուներ կամ բուժում տրամադրել: Նրանց կողմից տրվող օգնությունը հոգևոր է, որը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի զորացնող, մխիթարող, փրկագնող զորության վրա: Ի հավելումն այս կարևոր և ոգեշնչված օգնության, որոշ անդամներ կարող են օգտվել մասնագիտական խորհրդատվությունից, որտեղ այն հասանելի է:

31.4

Հանդիպում անդամների հետ հեռավար կարգով

Սովորաբար, ղեկավարներն անձամբ են հանդիպում անդամների հետ՝ հարցազրույցներ անցկացնելու, հոգևոր օգնություն տրամադրելու և սպասավորելու համար: Սակայն, որպես բացառություն, նրանք կարող են հանդիպել հեռավար կարգով, երբ անձամբ հանդիպումը նպատակահարմար չէ։

Տպել