«31. Հարցազրույցներ և այլ հանդիպումներ անդամների հետ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«31. Հարցազրույցներ և այլ հանդիպումներ անդամների հետ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
31.
Հարցազրույցներ և այլ հանդիպումներ անդամների հետ
31.0
Նախաբան
Հիսուս Քրիստոսը հաճախ էր մեկ առ մեկ ծառայում մարդկանց (տես օրինակ, Հովհաննես 4.5–26, 3 Նեփի 17.21): Նա սիրում է Աստծո զավակներից յուրաքանչյուրին: Նա անհատապես օգնում է նրանց։
Այս գլուխը կարող է օգնել բոլոր ղեկավարներին, որոնք հնարավորություն ունեն առանձին հանդիպելու անդամների հետ:
31.1
Ուղղորդող սկզբունքներ
31.1.1
Պատրաստվեք հոգևորապես
Հոգևորապես պատրաստվեք՝ աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և արդար ապրելու միջոցով: Լսեք Սուրբ Հոգու շշուկները:
31.1.2
Օգնեք անդամին զգալ Աստծո սերը
Երբ անդամները մոտենում են ձեզ հարցազրույցի կամ անձնական խնդրի հետ կապված օգնության համար, հաճախ նրանք ամենից շատ ցանկանում են իմանալ, որ Երկնային Հայրը սիրում է իրենց:
Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը հրավիրում են Հոգին և ուսուցանում մաքուր վարդապետություն: Օգտագործեք դրանք՝ ոգեշնչելու և քաջալերելու համար, այլ ոչ թե դատապարտելու, պարտադրելու կամ վախ առաջացնելու համար (տես Ղուկաս 9.56):
31.1.3
Օգնեք անդամին օգտվել Փրկչի զորությունից
Խրախուսեք անդամներին դիմել Նրան: Օգնեք նրանց օգտվել Նրա զորությունից՝ զորացվելու, մխիթարվելու և փրկագնվելու համար:
31.1.4
Օգնեք անդամին հարմարավետ և ապահով զգալ
Միշտ հնարավորություն տվեք անդամին, որ մեկ ուրիշը ներկա լինի հարցազրույցի կամ հանդիպման ժամանակ: Հակառակ սեռի ներկայացուցչի, երեխայի կամ երիտասարդի հետ հանդիպելիս համոզվեք, որ ծնողը կամ մեկ այլ չափահաս ներկա լինի: Այդ երկրորդ մարդը կարող է միանալ հանդիպմանը կամ սպասել սենյակից դուրս՝ կախված այն անդամի նախասիրություններից, ում հետ դուք հանդիպում եք:
Մի կիսվեք գաղտնի տեղեկություններով որևէ մեկի հետ, ներառյալ ձեր կողակցի կամ Եկեղեցու այլ ղեկավարների հետ, եթե անդամը թույլտվություն չի տալիս:
31.1.5
Տվեք ոգեշնչված հարցեր և ուշադիր լսեք
Անդամի հետ հանդիպելիս հարցեր տվեք, որոնք կօգնեն ձեզ հասկանալ նրա իրավիճակը:
Մինչ անդամը խոսում է, լսեք զգուշությամբ և ուշադիր:
31.1.6
Խրախուսեք ինքնուրույնությունը
Անդամների հանդեպ ձեր սիրո պատճառով դուք կարող եք անմիջապես լուծումներ առաջարկել նրանց խնդիրներին: Այնուամենայնիվ, դուք ավելի շատ կօրհնեք նրանց՝ օգնելով նրանց ինքնուրույն գտնել լուծումները և կայացնել իրենց սեփական որոշումները (տես Վարդապետություն և Ուխտեր 9.8):
31.1.7
Աջակցեք ապաշխարելու ջանքերին
Միայն եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է օգնել մարդուն լուծել լուրջ մեղքերը: Դրանցից մի քանիսը թվարկված են 32.6-ում: Եթե անդամը կատարել է այս մեղքերից որևէ մեկը, նա պետք է անմիջապես հանդիպի եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ:
31.1.8
Պատշաճ կերպով արձագանքեք բռնությանը
Բռնությունը չի կարող հանդուրժելի լինել ոչ մի ձևով։ Լրջորեն վերաբերվեք բռնությունների մասին հաղորդումներին: Եթե դուք տեղյակ եք, որ ինչ-որ մեկը բռնության է ենթարկվել, զեկուցեք քաղաքացիական իշխանություններին և խորհրդակցեք եպիսկոպոսի հետ: Բռնությունների մասին հաղորդում ներկայացնելու և արձագանքելու ուղեցույցները տրված են 38.6.2-ում:
31.2
Հարցազրույցներ
31.2.1
Հարցազրույցների նպատակները
Որպես կանոն Եկեղեցու ղեկավարները հարցազրույց են անցկացնում անդամների հետ, որպեսզի որոշեն, թե արդյոք նրանք.
-
Պատրաստ են ստանալու կամ մասնակցելու արարողությանը:
-
Պետք է կանչվեն Եկեղեցու որևէ կոչման:
31.2.2
Հարցազրույցների տեսակները
Ով կարող է վարել հարցազրույցը |
Հարցազրույցի նպատակը |
---|---|
Ով կարող է վարել հարցազրույցը Միայն եպիսկոպոսը | Հարցազրույցի նպատակը
|
Ով կարող է վարել հարցազրույցը Եպիսկոպոս կամ խորհրդական, որին նա նշանակում է | Հարցազրույցի նպատակը
|
31.2.3
Մկրտության և հաստատման հարցազրույցներ
31.2.3.1
Երեխաներ, որոնք գրանցում ունեցող անդամներ են
Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները իր ծխի 8 տարեկան անդամներին մկրտելու համար: Այդ պատճառով նա կամ նշանակված խորհրդականը մկրտության հարցազրույց է անցկացնում հետևյալ մարդկանց հետ.
-
8 տարեկան երեխաներ, որոնք գրանցում ունեցող անդամներ են:
-
8 տարեկան երեխաներ, որոնք գրանցում չունեցող անդամներ են, բայց որոնց ծնողը կամ խնամակալը Եկեղեցու անդամներ են:
-
9 տարեկան և ավելի մեծ գրանցում ունեցող անդամներ, որոնց մկրտությունը հետաձգվել է մտավոր հաշմանդամության պատճառով։
Հարցազրույցի ժամանակ եպիսկոպոսության անդամը համոզվում է, որ երեխան հասկանում է մկրտության նպատակները (տես 2 Նեփի 31.5–20): Նա նաև համոզվում է, որ երեխան հասկանում է մկրտության ուխտը և պարտավորվում է ապրել դրանով (տես Մոսիա 18.8–10): Նա կարիք չունի օգտագործելու հարցերի որոշակի ցուցակ: Սա արժանավորությունը որոշելու հարցազրույց չէ, քանի որ «փոքր երեխաները կարիք չունեն ապաշխարության» (Մորոնի 8.11):
31.2.3.2
Նորադարձներ
Միսիայի նախագահը կրում է նորադարձներին մկրտելու համար անհրաժեշտ քահանայության բանալիները: Այդ իսկ պատճառով, լիաժամկետ միսիոներները հարցազրույց են անցկացնում.
-
9 և ավելի բարձր տարիքի անձանց հետ, որոնք երբևէ չեն մկրտվել և հաստատվել: Բացառության համար տես 31.2.3.1 բաժինը՝ մտավոր հաշմանդամություն ունեցողների համար:
-
8 և ավելի բարձր տարիքի երեխաների հետ, որոնց ծնողները Եկեղեցու անդամ չեն:
-
8 և ավելի բարձր տարիքի երեխաների հետ, որոնք ունեն ծնող, որը նույնպես մկրտվում է և հաստատվում:
31.2.4
Հարցազրույցներ Ահարոնյան քահանայության պաշտոնի կարգման համար
Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 18.10․2։
31.2.5
Տաճարային երաշխավորագրի հարցազրույցներ
Տաճարը Տիրոջ տունն է Տաճար մտնելը և այնտեղ արարողություններին մասնակցելը սուրբ արտոնություն է: Այս արտոնությունը վերապահված է նրանց, ովքեր հոգևորապես պատրաստ են և ձգտում են ապրել Տիրոջ այն չափանիշներով, ինչպես որոշել են քահանայության լիազորված ղեկավարները:
Այս որոշումը կայացնելու համար քահանայության ղեկավարները հարցազրույց են անցկացնում անդամի հետ՝ օգտագործելով LCR-ի հարցերը (տես նաև 26.3-ի ուղեցույցները):
31.2.6
Հարցազրույցներ Մելքիսեդեկյան քահանայության պաշտոնի կարգման համար
Ցցի նախագահը կրում է քահանայության բանալիները՝ Մելքիսեդեկյան քահանայություն շնորհելու համար: Նա նույնպես կրում է երեցի և քահանայապետի պաշտոնների կարգման բանալիները։
Ցցի նախագահության թույլտվությամբ եպիսկոպոսը հարցազրույց է անցկացնում այդ անդամի հետ՝ օգտագործելով Մելքիսեդեկյան քահանայության կարգման գրանցման մեջ տրված հարցերը:
31.3
Ղեկավարների համար անդամների հետ հանդիպելու այլ հնարավորություններ
-
Անդամները կարող են հանդիպում խնդրել Եկեղեցու ղեկավարի հետ, երբ նրանք հոգևոր առաջնորդության կարիք կամ ծանրակշիռ անձնական խնդիրներ ունենան:
-
Եպիսկոպոսը կամ նրա նշանակած անձը հանդիպում է այն անդամների հետ, որոնք ունեն նյութական կարիքներ (տես 22.6):
-
Եպիսկոպոսության անդամը հանդիպում է 11 տարեկան բոլոր այն երեխաների հետ, որոնք Երեխաների միությունից տեղափոխվում են սարկավագների քվորում կամ Երիտասարդ կանանց դասարան:
31.3.1
Հանդիպում երիտասարդների հետ
Եպիսկոպոսը կամ նրա խորհրդականներից մեկը յուրաքանչյուր երիտասարդի հետ հանդիպում է տարին երկու անգամ: Ամեն տարի այս հանդիպումներից առնվազն մեկը պետք է լինի եպիսկոպոսի հետ: Այն տարվանից սկսած, երբ երիտասարդները դառնում են 16 տարեկան, հնարավորության դեպքում տարվա այդ երկու հանդիպումները ևս պետք է լինեն եպիսկոպոսի հետ:
Երիտասարդ կանանց նախագահը նաև պարտավոր է ծառայել առանձին երիտասարդ կանանց: Նա կարող է դա անել՝ մեկ առ մեկ (կամ մեկ այլ չափահաս մարդու ներկայությամբ) հանդիպելով երիտասարդ կանանց հետ:
31.3.1.2
Քննարկվող թեմաներ
Երիտասարդների հետ հանդիպումների հիմնական նպատակն է հավատք զարգացնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և օգնել երիտասարդներին հետևել Նրանց: Այս հանդիպումները պետք է ոգեշնչող հոգևոր փորձառություններ լինեն:
31.3.2
Հանդիպում երիտասարդ ամուրիների հետ
Եպիսկոպոսը մեծ առաջնահերթություն է տալիս իր ծխի երիտասարդ ամուրիների հոգևոր առաջընթացին: Նա կամ նշանակված խորհրդականը առնվազն տարին մեկ անգամ հանդիպում է բոլոր երիտասարդ ամուրիների հետ:
31.3.3
Հանդիպում անդամների հետ՝ քննարկելու նրանց կոչումներն ու պարտականությունները
Ցցերի նախագահությունները, եպիսկոպոսությունները և մյուս ղեկավարները անձամբ հանդիպում են անդամների հետ, որոնք հաշվետվություն են տալիս իրենց կոչումների մասին:
Այդ ղեկավարը անդամին երախտագիտություն է հայտնում ծառայության համար և խրախուսում նրան:
31.3.6
Մասնագիտական խորհրդատվություն և բուժում
Եկեղեցու ղեկավարները կանչված չեն լինելու մասնագետ խորհրդատուներ կամ բուժում տրամադրել: Նրանց կողմից տրվող օգնությունը հոգևոր է, որը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի զորացնող, մխիթարող, փրկագնող զորության վրա: Ի հավելումն այս կարևոր և ոգեշնչված օգնության, որոշ անդամներ կարող են օգտվել մասնագիտական խորհրդատվությունից, որտեղ այն հասանելի է:
31.4
Հանդիպում անդամների հետ հեռավար կարգով
Սովորաբար, ղեկավարներն անձամբ են հանդիպում անդամների հետ՝ հարցազրույցներ անցկացնելու, հոգևոր օգնություն տրամադրելու և սպասավորելու համար: Սակայն, որպես բացառություն, նրանք կարող են հանդիպել հեռավար կարգով, երբ անձամբ հանդիպումը նպատակահարմար չէ։