«32. Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)
«32. Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
32.
Ապաշխարություն և Եկեղեցու անդամության խորհուրդներ
32.0
Նախաբան
Ապաշխարությունը հիմնականում տեղի է ունենում անհատի, Աստծո և նրանց միջև, ովքեր տուժել են այդ անհատի մեղքերի պատճառով: Սակայն, երբեմն անհրաժեշտ է, որ եպիսկոպոսը կամ ցցի նախագահն օգնի Եկեղեցու անդամներին՝ ապաշխարելու իրենց ջանքերում:
Երբ օգնում են անդամներին ապաշխարել, եպիսկոպոսները և ցցերի նախագահները սիրալիր և հոգատար են: Նրանք հետևում են Փրկչի օրինակին, ով բարձրացրեց անհատներին և օգնեց նրանց հրաժարվել մեղքից և դառնալ դեպի Աստված (տես Մատթեոս 9.10–13, Հովհաննես 8.3–11):
32.1
Ապաշխարություն և ներում
Իր ողորմության ծրագիրն իրականացնելու համար Երկնային Հայրն ուղարկեց Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, քավելու մեր մեղքերը (տես Ալմա 42.15): Հիսուսը կրեց այն պատիժը, որը արդարադատության օրենքը պահանջում է մեր մեղքերի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 19.15–19, տես նաև Ալմա 42.24–25): Այս զոհաբերության միջոցով և Հայրը, և Որդին ցույց տվեցին իրենց անսահման սերը մեր հանդեպ (տես Հովհաննես 3.16):
Երբ մենք գործադրում ենք «հավատք ի ապաշխարություն», Երկնային Հայրը ներում է մեզ՝ շնորհելով ողորմություն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (Ալմա 34.15, տես նաև Ալմա 42.13): Երբ մենք մաքրվենք և ներվենք, մենք, ի վերջո, կարող ենք ժառանգել Աստծո արքայությունը (տես Եսայիա 1.18, Վարդապետություն և Ուխտեր 58.42):
Ապաշխարությունն ավելին է, քան վարքագիծը փոխելը: Դա մեղքից հրաժարումն ու դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը դառնալն է: Այն բերում է սրտի և մտքի փոփոխություն (տես Մոսիա 5.2, Ալմա 5.12–14, Հելաման 15.7): Ապաշխարության միջոցով մենք դառնում ենք նոր մարդ՝ հաշտվելով Աստծո հետ (տես Բ Կորնթացիս 5.17–18, Մոսիա 27.25–26):
Ապաշխարելու հնարավորությունն ամենամեծ օրհնություններից մեկն է, որը Երկնային Հայրը տվել է մեզ Իր Որդու պարգևի միջոցով:
32.2
Եկեղեցու անդամության սահմանափակումների կամ դադարեցման նպատակը
Եթե անդամը ծանր մեղք է գործում, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը օգնում է նրան ապաշխարել: Որպես այս գործընթացի մաս, նա կարող է որոշ ժամանակով սահմանափակել Եկեղեցու անդամության որոշ արտոնություններ: Որոշ իրավիճակներում նա կարող է որոշ ժամանակով դադարեցնել անձի անդամությունը:
Անձի անդամության սահմանափակումը կամ դադարեցումը պատժելու նպատակ չունի: Ավելի շուտ, այս գործողությունները երբեմն անհրաժեշտ են, որպեսզի օգնեն մարդուն ապաշխարել և զգալ սրտի փոփոխություն: Նրանք նաև ժամանակ են տալիս մարդուն հոգեպես պատրաստվել՝ իր ուխտերը կրկին նորոգելու և պահելու համար:
Անդամության սահմանափակումները կամ դադարեցումը ունի հետևյալ երեք նպատակները:
32.2.1
Պաշտպանել ուրիշներին
Առաջին նպատակն է՝ պահպանել ուրիշներին: Երբեմն մարդը ֆիզիկական կամ հոգևոր սպառնալիք է ներկայացնում։ Հնարավոր օրինակներից են՝ կոպիտ վարքագիծը, ֆիզիկապես վնաս հասցնելը, սեռական բռնությունը, թմրամիջոցների չարաշահումը, խարդախությունը և ուրացությունը։ Ոգեշնչման միջոցով Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը ձգտում է պաշտպանել ուրիշներին, երբ ինչ-որ մեկը վտանգ է ներկայացնում այս և այլ լուրջ ձևերով (տես Ալմա 5.59-60):
32.2.2
Օգնել մարդուն ապաշխարության միջոցով ստանալ Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը
Երկրորդ նպատակն է՝ օգնել մարդուն ապաշխարության միջոցով ստանալ Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը։ Այս գործընթացի միջոցով նա կարող է կրկին դառնալ մաքուր և արժանի լինել՝ ստանալու Աստծո բոլոր օրհնությունները:
32.2.3
Պաշտպանել Եկեղեցու բարի համբավը
Երրորդ նպատակն է՝ պաշտպանել Եկեղեցու բարի համբավը: Անձի՝ Եկեղեցու անդամության սահմանափակումը կամ դադարեցումը կարող է անհրաժեշտ լինել, եթե նրա վարքագիծը զգալիորեն վնասում է Եկեղեցուն (տես Ալմա 39.11): Եկեղեցու բարի համբավը պաշտպանվում է ոչ թե ծանր մեղքերը թաքցնելով կամ նվազագույնի հասցնելով, այլ դրանք լուծելով:
32.3
Դատավորների դերը Իսրայելում
Եպիսկոպոսները և ցցերի նախագահները կանչվում և ձեռնադրվում են որպես Իսրայելի դատավորներ (տես Վարդապետություն և Ուխտեր 107.72–74): Տիրոջը ներկայացնելու համար նրանք կրում են քահանայության բանալիներ՝ օգնելով Եկեղեցու անդամներին ապաշխարել (տես Վարդապետություն և Ուխտեր 13.1, 107.16-18):
Հաճախ եպիսկոպոսները և ցցերի նախագահները օգնում են ապաշխարել անձնական խորհրդատվության միջոցով: Այս օգնությունը կարող է ներառել Եկեղեցու անդամության որոշ արտոնությունների ոչ պաշտոնական սահմանափակում որոշ ժամանակով:
Որոշ ծանր մեղքերի դեպքում ղեկավարներն օգնում են ապաշխարել՝ անցկացնելով անդամության խորհուրդներ (տես 32.6): Այս օգնությունը կարող է ներառել որոշ ժամանակով Եկեղեցու անդամության որոշ արտոնությունների պաշտոնական սահմանափակում կամ անձի անդամության դադարեցում:
Եպիսկոպոսները և ցցերի նախագահները սիրալիր և հոգատար կերպով օգնում են անդամներին ապաշխարել: Դրա օրինակ է ծառայում շնության մեջ բռնված կնոջ հանդեպ Փրկիչի վերաբերմունքը (տես Հովհ. 8.3–11)։ Թեպետ Նա չասաց, որ կնոջ մեղքերը ներվեցին, սակայն Նա չդատապարտեց նրան: Փոխարենը, Նա ասաց կնոջը՝ «այսուհետև մեղք մի գործիր», որպեսզի նա ապաշխարի և փոխի իր կյանքը:
Այս ղեկավարներն ուսուցանում են, որ «ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար, որ ապաշխարէ» (Ղուկաս 15.7): Նրանք համբերատար են, աջակցող և դրական: Նրանք հույս են ներշնչում։ Նրանք ուսուցանում և վկայում են, որ Փրկչի քավիչ զոհաբերության շնորհիվ բոլորը կարող են ապաշխարել և մաքուր դառնալ:
Եպիսկոպոսները և ցցերի նախագահները առաջնորդություն են փնտրում Հոգուց՝ իմանալու համար, թե ինչպես օգնել յուրաքանչյուր մարդու ապաշխարել: Միայն ամենածանր մեղքերի դեպքում Եկեղեցին ունի սահմանված չափանիշ, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն իր ղեկավարները (տես 32.6): Երկու նույնանման իրավիճակ չկա։ Խորհրդատվությունը, որը ղեկավարները անցկացնում են և նրանց կողմից իրականացվող ապաշխարության գործընթացը պետք է ոգեշնչված լինեն, և կարող են տարբեր լինել յուրաքանչյուր մարդու համար:
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2F34%2F79%2F3479b96d622d064fa0a78b903451db54cea7ee33%2F3479b96d622d064fa0a78b903451db54cea7ee33.jpeg/full/!250,/0/default)
32.4
Խոստովանություն, գաղտնիություն և հաղորդում պետական մարմիններին
32.4.1
Խոստովանություն
Ապաշխարությունը պահանջում է, որ մեղքերը խոստովանվեն Երկնային Հոր մոտ: Հիսուս Քրիստոսն ասաց․ «Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (Վարդապետություն և Ուխտեր 58․43, տես նաև Մոսիա 26․29)։
Երբ Եկեղեցու անդամները ծանր մեղքեր են գործում, նրանց ապաշխարությունը ներառում է նաև խոստովանություն իրենց եպիսկոպոսին կամ ցցի նախագահին: Այնուհետև նա կարող է գործադրել ապաշխարության ավետարանի բանալիները նրանց անունից (տես Վարդապետություն և Ուխտեր 13.1, 84.26–27, 107.18, 20): Սա օգնում է նրանց բժշկվել և վերադառնալ ավետարանի ուղին՝ Փրկիչի Քավության զորության միջոցով:
Խոստովանության նպատակն է խրախուսել անդամներին թոթափել իրենց բեռը, որպեսզի նրանք կարողանան լիովին փնտրել Տիրոջ օգնությունը՝ փոխվելու և բժշկվելու հարցում: «Կոտրված սիրտ և փշրված հոգի» զարգացնելը օժանդակում է խոստովանությանը (2 Նեփի 2.7): Կամավոր խոստովանությունը ցույց է տալիս, որ մարդը ցանկանում է ապաշխարել:
Երբ անդամը խոստովանում է, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը հետևում է 32.8-ում տրված խորհրդատվության ցուցումներին: Նա աղոթքով առաջնորդություն է փնտրում, որ գտնի այն պատշաճ միջավայրը, որը կօգնի անդամին ապաշխարել: Նա որոշում է կայացնում, թե արդյո՞ք անդամության խորհուրդն օգտակար կլինի։ Եթե Եկեղեցու քաղաքականությունը պահանջում է անդամության խորհուրդ, նա բացատրում է դա (տես 32.6):
Երբեմն անդամը սխալ է գործել ամուսնու կամ մեկ այլ չափահասի հանդեպ: Որպես ապաշխարության մաս, նա սովորաբար պետք է խոստովանի այդ անձին և ներում խնդրի: Երիտասարդներին, որոնք ծանր մեղք են գործում, սովորաբար խորհուրդ է տրվում խորհրդակցել իրենց ծնողների հետ:
32.4.4
Գաղտնիություն
Եպիսկոպոսները, ցցերի նախագահները և նրանց խորհրդականները սուրբ պարտականություն ունեն պաշտպանելու բոլոր գաղտնի տեղեկությունները, որոնցով կիսվում են իրենց հետ: Այս տեղեկությունները կարող են ստացվել հարցազրույցների, խորհրդատվության և խոստովանությունների ժամանակ: Գաղտնիության նույն պարտականությունը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մասնակցում են անդամության խորհուրդներին: Գաղտնիությունը կարևոր է, քանի որ անդամները չեն կարող խոստովանել մեղքերը կամ ուղղորդում փնտրել, եթե այն, ինչով նրանք կիսվում են, գաղտնի չի մնում: Եթե գաղտնիությունը խախտվում է, Եկեղեցու անդամների վստահությունը կորում է և նրանց զրկում է իրենց ղեկավարների հանդեպ վստահությունից:
Գաղտնիության իրենց պարտականություններին համապատասխան՝ եպիսկոպոսը, ցցի նախագահը կամ նրանց խորհրդականները կարող են նման տեղեկություններով կիսվել միայն հետևյալ կերպ.
-
Նրանք պետք է խորհրդակցեն անդամի ցցի նախագահի, միսիայի նախագահի կամ եպիսկոպոսի հետ՝ անդամության խորհուրդ անցկացնելու կամ առնչվող հարցերի շուրջ:
-
Անձը տեղափոխվում է նոր ծուխ (կամ քահանայության ղեկավարն ազատվում է) մինչ անդամության խորհուրդ անցկացնելը կամ առկա են այլ լուրջ մտահոգություններ:
-
Եպիսկոպոսը կամ ցցի նախագահը իմանում է, որ Եկեղեցու անդամը, որն ապրում է ծխի կամ ցցի սահմաններից դուրս, կարող է ծանր մեղքի մեջ ներգրավված լինել:
-
Եթե անդամության խորհրդի ժամանակ անհրաժեշտ է հրապարակել տեղեկությունները։
-
Եկեղեցու անդամն է թույլտվություն տալիս, որ ղեկավարը տեղեկություններով կիսվի որոշակի մարդկանց հետ:
-
Հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա սահմանափակ տեղեկություններով կիսվել անդամության խորհրդի որոշման վերաբերյալ:
Ուրիշներին պաշտպանելու և ղեկավարներին օգնելու համար շարժվել օրենքով, Եկեղեցին օգնություն է տրամադրում պատրաստված մասնագետների միջոցով: Այս ցուցումները ստանալու համար ղեկավարներն անհապաղ զանգահարում են Եկեղեցու չարաշահումների օգնության գիծ, որտեղ այն հասանելի է (տես 38.6.2․1): Այնտեղ, որտեղ այն հասանելի չէ, ցցի նախագահը կապվում է տարածաշրջանի գրասենյակի իրավախորհրդատուի հետ:
Միայն մեկ իրավիճակում եպիսկոպոսը կամ ցցի նախագահը պետք է հրապարակի գաղտնի տեղեկությունները՝ նախապես չփնտրելով այդպիսի ուղղորդում: Դա այն դեպքն է, երբ հրապարակումն անհրաժեշտ է կյանքին սպառնացող վնասը կամ լուրջ վնասվածքը կանխելու համար, և ժամանակ չկա ուղղորդում փնտրելու համար: Նման դեպքերում ուրիշներին պաշտպանելու պարտականությունն ավելի կարևոր է, քան գաղտնիության պարտականությունը: Ղեկավարները պետք է անհապաղ դիմեն պատկան մարմիններին:
32.6
Մեղքի ծանրությունը և եկեղեցու քաղաքականությունը
Մեղքի ծանրությունը կարևոր նկատառում է այն միջավայրը որոշելիս, որը (1) կօգնի պաշտպանել ուրիշներին և (2) կօգնի մարդուն ապաշխարել: Տերն ասել է, որ Ինքը «չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել» (Վարդապետություն և Ուխտեր 1.31, տես նաև Մոսիա 26.29): Նրա ծառաները չպետք է անտեսեն ծանր մեղքի ապացույցները:
Ծանր մեղքերը գործվում են դիտավորությամբ և մեծապես խախտում են Աստծո օրենքները: Ստորև ներկայացված են ծանր մեղքերի անվանակարգերը:
-
Բռնություն և կոպիտ վերաբերմունք
-
Սեռական անբարոյականություն
-
Խարդախություն
-
Վստահության չարաշահում
-
Որոշ այլ արարքներ
Երբ Անդամության խորհուրդը պարտադիր է կամ կարող է անհրաժեշտ լինել
Մեղքի տեսակը |
Անդամության խորհուրդը պարտադիր է |
Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել |
---|---|---|
Մեղքի տեսակը Բռնություն և կոպիտ վերաբերմունք | Անդամության խորհուրդը պարտադիր է
| Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել |
Մեղքի տեսակը Սեռական անբարոյականություն | Անդամության խորհուրդը պարտադիր է
| Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել
|
Մեղքի տեսակը Խարդախություն | Անդամության խորհուրդը պարտադիր է
| Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել
|
Մեղքի տեսակը Վստահության չարաշահում | Անդամության խորհուրդը պարտադիր է
| Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել
|
Մեղքի տեսակը Որոշ այլ արարքներ | Անդամության խորհուրդը պարտադիր է
| Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել
|
32.6.3
Երբ է ցցի նախագահը խորհրդակցում Տարածաշրջանի Նախագահության հետ անդամության խորհրդի կամ այլ գործողությունների անհրաժեշտության մասին
Որոշ հարցեր չափազանց զգայուն են և լրացուցիչ ուղղորդում են պահանջում։ Որպեսզի իմանա, թե ինչպես լավագույնս օգնի, ցցի նախագահը պետք է խորհրդակցի Տարածաշրջանի Նախագահության հետ այս բաժնի իրավիճակների վերաբերյալ:
32.6.3.2
Ուրացություն։
Ուրացության խնդիրները հաճախ տարածվում են ծխի կամ ցցի սահմաններից դուրս: Նրանք պետք է անհապաղ լուծվեն՝ մյուսներին պաշտպանելու համար:
Եպիսկոպոսը խորհրդակցում է ցցի նախագահի հետ, եթե նա զգում է, որ անդամի արարքը կարող է ուրացություն լինել:
Ինչպես օգտագործվում է այստեղ, ուրացությունը վերաբերում է այն անդամին, որը զբաղվում է հետևյալ գործողություններից որևէ մեկով.
-
Անընդհատ հանդես է գալիս Եկեղեցու, նրա վարդապետության, նրա քաղաքականության կամ նրա ղեկավարների դեմ հստակ և կանխամտածված հանրային անհնազանդությամբ
-
Եպիսկոպոսի կամ ցցի նախագահի կողմից ուղղվելուց հետո շարունակում է որպես Եկեղեցու վարդապետություն ուսուցանել այն, ինչը Եկեղեցու վարդապետություն չէ
-
Միտումնավոր աշխատում է թուլացնել Եկեղեցու անդամների հավատքն ու ակտիվությունը
-
Եպիսկոպոսի կամ ցցի նախագահի ուղղելուց հետո շարունակում է հետևել ուրացած աղանդների ուսմունքներին
-
Պաշտոնապես միացել է մեկ այլ եկեղեցու և խթանում է դրա ուսմունքները
32.6.3.3
Եկեղեցու ֆինանսական միջոցների յուրացում
Եթե անդամը յուրացնում է Եկեղեցու ֆինանսական միջոցները կամ գողանում Եկեղեցու արժեքավոր գույքը, ցցի նախագահը խորհրդակցում է Տարածաշրջանի Նախագահության հետ այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է լինելու անցկացնել անդամության խորհուրդ կամ այլ գործողություն: