«35. Հավաքատների խնամք և շահագործում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«35. Հավաքատների խնամք և շահագործում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
35.
Հավաքատների խնամք և շահագործում
35.1
Նպատակը
Եկեղեցին տրամադրում է հավաքատներ, որպեսզի այնտեղ մտնող բոլոր մարդիկ կարողանան.
-
Կապել և նորոգել ուխտերը սուրբ արարողությունների միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 20.75, 59.9–12):
-
Հավաքվել միասին (տես 3 Նեփի 18.22–23):
-
Միասին երկրպագել և աղոթել (տես Մոսիա 18.25, Մորոնի 6.9):
-
Ուսուցանել և ծառայել միմյանց (տես Մորոնի 6.4–5):
-
Մասնակցել թույլատրված օգտագործման այլ տեսակներին, ինչպես նկարագրված է այս գլխում:
35.2
Դերերը և պարտականությունները
35.2.2
Շինությունների սպասարկման կառավարիչ
Եկեղեցում աշխատող շինությունների սպասարկման կառավարիչն օգնում է բոլոր ցցերին գործարկել հավաքատները: Նա կազմակերպում է հիմնանորոգումները, հիմնական մաքրումը և շինության կանոնավոր սպասարկումը:
Ըստ անհրաժեշտության, շինությունների սպասարկման կառավարիչը ցուցումներ է տալիս ցցի և ծխի շինությունների ներկայացուցիչներին, թե ինչպես մաքրել շենքը և կատարել այլ ներքին առաջադրանքներ: Նա հրահանգներ, նյութեր և սարքավորումներ է տրամադրում:
Նա կարող է նաև վերանայել շինությունների ծախսերը եպիսկոպոսությունների հետ:
35.2.7
Եպիսկոպոսություն
Եպիսկոպոսությունը (կամ ծխի շինության ներկայացուցիչը) ուսուցանում է անդամներին, թե ինչպես օգտագործել, հոգ տանել և փակ պահել շենքը: Եպիսկոպոսությունը նաև շենքի բանալիները բաժանում է ծխի ղեկավարներին:
Նրանք հավաստիանում են, որ շենքում և տարածքում միջոցառումները անվտանգ են իրականացվում (տես 20.7):
Նրանք հաղորդակցվում են Եկեղեցու շինությունների սպասարկման կառավարչի հետ՝ սպասարկման և գործառնական կարիքների վերաբերյալ: Նրանք կարող են նաև վերանայել հարակից ծախսերը շինությունների սպասարկման կառավարչի հետ:
35.2.9
Ծխի շինության ներկայացուցիչ
Եպիսկոպոսությունը որոշում է ծխի շինության ներկայացուցիչ կանչելու նպատակահարմարությունը։ Եթե նրանք որոշում են այս կոչումը տալ, եպիսկոպոսությունը կարող է կանչել չափահաս տղամարդ կամ կին անդամի: Եթե ծխի շինության ներկայացուցիչը չի կանչվում, եպիսկոպոսը կարող է այդ պարտականությունը հանձնարարել իր խորհրդականներից մեկին, ծխի գործավարին, ծխի գործավարի օգնականին կամ գործադիր քարտուղարին:
Ծխի շինության ներկայացուցիչը կազմակերպում է, որ անդամները և կամավորները մաքրեն և պահպանեն շենքը: Նա ուսուցանում է նրանց, թե առկա պարագաներով և սարքավորումներով ինչպես կատարել յուրաքանչյուր առաջադրանք:
35.3
Հավաքատների տրամադրում
Հավաքատները տարբերվում են չափսերով և օգտագործման տեսակով՝ կախված տեղական կարիքներից և պայմաններից: Հավաքատունը կարող է լինել Եկեղեցու կողմից կառուցված կամ գնված տարածք, անդամի տուն, տեղական դպրոց կամ համայնքային կենտրոն, վարձակալված տարածք կամ այլ հաստատված տարբերակ:
Տարածաշրջանի և տեղական ղեկավարները ձգտում են ամբողջությամբ օգտագործել գոյություն ունեցող հավաքատները և խելամիտ լինել լրացուցիչ տարածք խնդրելու հարցում:
35.4
Հավաքատների սպասարկում
35.4.1
Հավաքատների մաքրում և սպասարկում
Տեղական ղեկավարներն ու անդամները, ներառյալ երիտասարդները, պարտավոր են յուրաքանչյուր շենք մաքուր և լավ վիճակում պահել:
Մաքրման ժամանակացույցը չպետք է բեռ լինի անդամների վրա: Օրինակ, եթե շենք հասնելը դժվար է, անդամները կարող են մաքրել շաբաթական միջոցառումների շրջանակներում, երբ նրանք արդեն շենքում են:
35.4.2
Ներկայացնել վերանորոգման հայտ
Ծխերի և ցցերի խորհուրդների անդամները կարող են հաղորդում ներկայացնել շենքի վերանորոգման կարիքների մասին: Դա կարելի է անել՝ օգտագործելով Շինությունների խնդիրների հաղորդում (FIR) գործիքը:
35.4.5
Ապահովություն և անվտանգություն
Ղեկավարներ և անդամները պետք է․
-
Բաց պահեն միջանցքները, աստիճանները, ելքերը և կենցաղային սենյակները՝ անվտանգ մուտք ու ելք անելու համար:
-
Շինություններում չօգտագործեն կամ չպահեն վտանգավոր կամ դյուրավառ նյութեր:
-
Ստեղծեն և հետևեն շենքը կողպելու ընթացակարգերին:
-
Գողությունից պաշտպանեն եկեղեցուն պատկանող սարքավորումները։
-
Իմանան, թե ինչպես անջատել կոմունալ ծառայությունները, ինչպիսիք են՝ ջուրը, էլեկտրականությունը, գազը կամ վառելիքը:
Անհրաժեշտության դեպքում, շինությունների սպասարկման կառավարիչը կարող է տրամադրել քարտեզ, որը ցույց է տալիս կրակմարիչների, առաջին օգնության փաթեթների և կոմունալ ծառայություններն անջատելու վայրերը: Անվտանգության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «Maintaining Meetinghouse»-ի բաժնի «Security and Lockup Procedures» ենթաբաժնում (Meetinghouse Facilities Guide): Տես նաև 20.7։
35.5
Եկեղեցու գույքի օգտագործման քաղաքականություն
35.5.1
Արվեստի գործեր
Հավաքատները պետք է արտացոլեն Հիսուս Քրիստոսի հանդեպ ակնածալի վերաբերմունքը և վկայեն Նրա հանդեպ անդամների հավատքի մասին: Հիսուս Քրիստոսին պատկերող արվեստի գործերը պետք է տեղադրվեն հավաքատների ճեմասրահներում, որպեսզի ցույց տան այդ կենտրոնական հավատքը:
35.5.2
Շինությունների օգտագործման եղանակներ, որոնք չեն թույլատրվում
35.5.2.1
Օգտագործում առևտրային նպատակներով
Եկեղեցու գույքը չի կարող օգտագործվել առևտրային նպատակներով: Օրինակ՝ այն չի կարող օգտագործվել որևէ տեսակի բիզնեսին աջակցելու համար: Նման օգտագործումը չի համապատասխանում Եկեղեցու գույքի նպատակներին: Այն կարող է նաև հակասել տեղական կամ ազգային օրենքներին, որոնք թույլ են տալիս հարկերից ազատել Եկեղեցու գույքը:
Չի թույլատրվում hյուրընկալել խոսնակների կամ հրահանգիչների, որոնք հավաքագրում են մարդկանց, ներգրավում են գնորդներ կամ հաճախորդներ, կամ վճարվում են սեմինարների, դասերի (բացառությամբ դաշնամուրի կամ երգեհոնի մասնավոր ուսուցման համար, տես 19.7.2), ֆիզիկական վարժությունների և այլ միջոցառումների համար։
35.5.2.2
Քաղաքական նպատակներով
Եկեղեցու գույքը չի կարող օգտագործվել քաղաքական նպատակներով: Դրանք ներառում են քաղաքական ժողովների կամ քարոզարշավների անցկացումը: Եկեղեցին քաղաքականապես չեզոք է (տես 38.8.30):
35.5.2.3
Օգտագործում այլ նպատակներով
Եկեղեցու գույքի օգտագործման այլ նպատակները, որոնք անթույլատրելի են, ներառում են.
-
Կազմակերպված մարզական վարժությունների կամ այլ միջոցառումների անցկացում, որոնք չեն հովանավորվում Եկեղեցու կողմից: Բացառություն կարող են լինել համայնքային երգչախմբերը և քաղաքացիական ամուսնությունները (տես 38.3.4-ը քաղաքացիական ամուսնությունների մասին):
-
Գիշերային ապաստանի թույլտվություն (բացառությամբ արտակարգ իրավիճակների, տես 35.5.4):
-
Արշավ կամ այլ միջոցառումներ, որոնք ներառում են գիշերակացը։
Հետևյալ կիրառությունները հիմնականում չեն թույլատրվում: Տեղական ղեկավարները պետք է կապ հաստատեն շինությունների սպասարկման կառավարչի հետ, եթե նրանք զգում են, որ բացառության անհրաժեշտություն կա:
-
Եկեղեցու շենքերի և գույքի վարձակալություն կամ լիզինգ
-
Քաղաքական ընտրողների գրանցման կամ որպես ընտրատեղամասերի օգտագործում. Բացառություն կարող է արվել պետական պաշտոնյաների խնդրանքով, երբ չկա ողջամիտ այլընտրանք, և այդ միջոցառումը չի վնասի Եկեղեցու հեղինակությանը կամ չեզոք դիրքորոշմանը (տես 38.8.30):
35.5.4
Արտակարգ իրավիճակներ
Արտակարգ իրավիճակների ժամանակ ցցի նախագահը որոշում է, թե արդյոք նպատակահարմար է անցկացնել ծխերի և ցցերի ժողովներ: Նա կարող է նաև թույլ տալ, որ շինություններն ու Եկեղեցու գույքն օգտագործվեն աղետներից տուժած մարդկանց աջակցող կազմակերպությունների և հարակից աշխատանքների համար:
35.5.10
Լուսանկարներ և տեսանկարահանումներ Հաղորդության ժողովի ժամանակ
Հաղորդության ժողովները սուրբ են: Այս պատճառով չի թույլատրվում լուսանկարել կամ ձայնագրել հաղորդության ժողովները:
Հաղորդության ժողովների և այլ ժողովների ուղիղ եթերների կամ հեռարձակման մասին տեղեկությունների համար տես 29.7: