Ձեռնարկներ և կոչումներ
37. Մասնագիտացված ցցեր, ծխեր և ճյուղեր


«37. Մասնագիտացված ցցեր, ծխեր և ճյուղեր», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«37. Մասնագիտացված ցցեր, ծխեր և ճյուղեր», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
մարդիկ սնվում են դրսում

37.

Մասնագիտացված ցցեր, ծխեր և ճյուղեր

37.0

Նախաբան

Ցցի նախագահը անդամներին ծառայելու նպատակով կարող է առաջարկել, որպեսզի ստեղծվեն մասնագիտացված ցցեր, ծխեր և ճյուղեր՝ ինչպես նշված է այս գլխում։

37.1

Օտարալեզու ծխեր և ճյուղեր

Ցցի նախագահը կարող է առաջարկել, որ օտարալեզու ծուխ կամ ճյուղ ստեղծվի ցցի այն անդամների համար՝ 1) որոնք չեն խոսում տվյալ երկրի մայրենի լեզվով կամ 2) որոնք օգտագործում են ժեստերի լեզուն:

37.7

Խմբերը ցցերում, միսիաներում և տարածաշրջաններում

Խմբերը՝ անդամների փոքր լիազորված հավաքներն են, որոնք վերահսկվում են եպիսկոպոսի, ճյուղի նախագահի կամ միսիայի նախագահի կողմից: Ցցի կամ միսիայի նախագահը կարող է առաջարկել, որպեսզի խումբ ստեղծվի հետևյալ հանգամանքներում.

  • Խմբի հնարավոր անդամների համար դժվար է ճամփորդել՝ ծխում կամ ճյուղում հավաքավելու համար։

  • Քիչ թվով անդամներ խոսում են մի լեզվով, որը տարբերվում է ծխի կամ ճյուղի լեզվից:

  • Զինվորականներին լավագույնս ծառայում են խմբի կազմում:

Խումբ պետք է ունենա առնվազն երկու անդամ: Նրանցից մեկը պետք է լինի Ահարոնյան քահանայության արժանի քահանա կամ Մելքիսեդեկյան քահանայության արժանի կրող:

Ցցերում ցցի նախագահը եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին հանձնարարում է կազմակերպել և վերահսկել խումբը: Միսիաներում միսիայի նախագահը ճյուղի նախագահին հանձնարարում է կազմակերպել և վերահսկել այն:

Ցցի նախագահը, միսիայի նախագահը, եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը կանչում են խմբի ղեկավարին և ի սպաս դնում նրան: Խմբի ղեկավարը կազմակերպում և վարում է խմբի ժողովները, որոնց թվում է հաղորդության սպասավորումը:

Խմբի ղեկավարը քահանայության բանալիներ չի կրում և չունի լիազորություն․

  • Ստանալու տասանորդ և նվիրատվություններ:

  • Խորհուրդ տալու անդամներին լուրջ մեղքերի դեպքում:

  • Տալու անդամության ոչ պաշտոնական կամ պաշտոնական սահմանափակումներ:

  • Կատարելու այլ պարտականություններ, որոնք պահանջում են քահանայության բանալիներ:

Սովորաբար խմբերն օգտագործում են Հիմնական միավորի ծրագիրը:

Խմբի անդամների անդամության գրանցումները պահվում են այն ծխում կամ ճյուղում, որը վերահսկում է խումբը:

Եկեղեցու գլխավոր վարչությունը խմբերին չի հատկացնում միավորի համարներ։

Տպել