Ինչպես սկսել
«Նա միայն խնդրում է ներդնել ձեր լավագույն ջանքերը և նվիրվել ամբողջ սրտով: Արեք դա պատրաստակամորեն և հավատքի աղոթքով» (Նախագահ Հենրի Բ․ Այրինգ)1
Մենք հրավիրում ենք, որ դուք ստանձնեք ձեր նոր կոչումը՝ ունենալով Տիրոջ կողմից ձեզ հասանելի ողջ աջակցությունը և ազդեցությունը։ Դա կարելի է անել՝ ընդունելով գործելու հետևյալ երկու հրավերները։
Առաջինը՝ աղոթեք։ Աղոթեք նրանց համար, ում առաջնորդում եք: Աղոթեք նրանց համար, ում ծառայում եք: Հաճախ աղոթեք հնարավորությունների, հասկացողության և օրհնությունների համար: Մեծապես ապավինեք Տիրոջը, և Նա կօրհնի ձեզ ձեր կոչման մեջ:
Երկրորդ՝ հաստատվեք և ի սպաս դրվեք ձեր նոր կոչման համար: Այս կարևոր քայլը ձեզ տալիս է քահանայության իշխանություն՝ գործելու ձեր կոչման մեջ: Այս իշխանության միջոցով դուք կարող եք օրհնություններ և ոգեշնչում ստանալ՝ առաջնորդվելով Հոգու կողմից նրանց համար, ում առաջնորդում և ծառայում եք:
Ձեր կոչման ակնարկի համար շարունակեք կարդալ Պարտականություններ բաժինը: