Գործք Առաքելոց 8.1–3, 9.1–20
«Ի՞նչ ես կամենում որ անեմ»
Եկեղեցու դեմ «մեծ հալածանքի» (Գործք Առաքելոց 8․1) ժամանակ Սավուղը ներխուժում էր մարդկանց տները, ձերբակալում և բանտարկում էր նրանց, ովքեր հավատում էին Հիսուս Քրիստոսին (տես Գործք Առաքելոց 8․3): Երբ Սավուղը գնաց Դամասկոս՝ հալածելու Սրբերին, Հիսուս Քրիստոսը հայտնվեց նրա առաջ (Գործք Առաքելոց 9.3-5): Անչափ զարմացած Սավուղը հարցրեց Տիրոջը. «Ի՞նչ ես կամենում որ անեմ» (Գործք Առաքելոց 9․6)։ Այդ դասի նպատակն է օգնել ձեզ խորհել այն մասին, թե Տերն ինչ է անում, որպեսզի օգնի ձեզ ավելի լավը դառնալ և փորձել հասկանալ, թե Նա ինչ է կամենում, որ դուք անեք:
Ուղղության փոփոխություն
Հատակին կլոր քար կամ գնդակ գլորեք: Ուշադրություն դարձրեք դրա արագությանը և ուղղությանը:
-
Ի՞նչ է հարկավոր, որպեսզի քարը կամ գնդակը փոխեն իրենց ուղղությունը:
-
Համեմատելով գլորվող առարկան մարդու հետ՝ որո՞նք են այն պատճառները, որոնք կարող են դրդել որևէ մեկին ավելի լավը դառնալ և փոխել իրենց կյանքի ընթացքը: Ի՞նչ պատճառներներով նրանք կարող են դա չանել:
Մտածեք ձեր կյանքի ուղղության մասին: Ինչպե՞ս եք զգում Տիրոջ սերը և համաձայնությունը: Արդյոք կա՞ն ուղղության այնպիսի փոփոխություններ, որոնք դուք կատարել եք Տիրոջ հրավերով: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք հայտնություններ՝ այս հարցերին պատասխանելու համար:
«Սավուղ, Սավուղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»
Տերն օգնեց Սավուղ անունով մի մարդու փոխել իր կյանքը: Ի սկբանե Սավուղը փարիսեցի էր, ով «վնաս էր տալիս եկեղեցուն» (Գործք Առաքելոց 8.3): Նա հավանություն տվեց աշակերտ Ստեփանոսի սպանությանը (Գործք Առաքելոց 7.58,8.1,22.20) և «բանտն էր դնում եւ ժողովարաններումը ծեծում էր [Տիրոջը] հաւատացողներին» (Գործք Առաքելոց 22.19):
Կարող եք նաև դիտել «Դամասկոս տանող ճանապարհը» տեսանյութը (5:21) ChurchofJesusChrist.org։
Ձեր օրագրում գրածի հիման վրա մտածեք, թե ինչ ճշմարտություններ կամ դասեր եք սովորել այս պատմությունից:
Տերը ցանկանում է, որ մենք փոխվենք
Մի պահ մտածեք մի ծանոթ մարդու մասին, ով փոխվել է Հիսուս Քրիստոսի ազդեցության շնորհիվ:
-
Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է ազդել այդ մարդու վրա:
Այդպիսի փոփոխության օրինակ տեսնելու համար դիտեք «Նրա շնորհը. Փոփոխությունը հնարավոր է Քրիստոսի շնորհիվ» տեսանյութը (3:29)՝ ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչպես է օգնել Քեննի անունով մարդուն փոխել իր կյանքի ընթացքը: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Սավուղի համար, ով հաճախ հիշատակվում է իր լատինական Պողոս անունով (Գործք Առաքելոց 13.9), Տիրոջ ուղղորդումներին հետևելը նշանակեց կյանքի ամբողջական փոփոխություն: Պողոսը դադարեց հալածել քրիստոնյաներին և դարձավ Հիսուս Քրիստոսի հզոր աշակերտը: Որպես միսիոներ՝ Պողոսը ճամփորդեց բազմաթիվ երկրներ և քաջալերող ու ուսուցանող նամակներ գրեց Սրբերին: Այդ նամակներից 14-ը ընդգրկված են Նոր Կտակարանում (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Պողոս», scriptures.ChurchofJesusChrist.org, կամ Աստվածաշնչի բառարան, «Պողոս»): Հիսուս Քրիստոսին հետևելու Պողոսի որոշումը շարունակում է օրհնել անթիվ մարդկանց առ այսօր:
Այս տեղեկատվական պաստառը ձեզ կցուցադրի Պողոսի կյանքի և միսիոներական ճամփորդությունների կարևոր իրադարձությունները: Կարող է օգտակար լինել պարբերաբար կրկնել այն՝ Պողոսի փորձառություններն ու գրություններն ուսումնասիրելիս:
Տերը տեղյակ է մեր մասին և հրավիրում է մեզ փոխել մեր կյանքը: Դրանք կարող են լինել ինչպես մեծ, այսպես էլ փոքր փոփոխություններ:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Գործք Առաքելոց 9․5: Ի՞նչ է նշանակում «խթանին քացի տալ»
Սուր նիզակը կամ փայտը հաճախ օգտագործվում է կենդանիներին հրելու և առաջ մղելու համար: Այն կենդանիները, որոնք քացի են տալիս առաջ գնալու փոխարեն, կարող են իրենց վնաս պատճառել: Այս նմանությունն օգտագործելով՝ Տերը օգնեց Սավուղին տեսնել, որ Իր դեմ պայքարելով, Սավուղը միայն ավելի շատ ցավ է պատճառելու ինքն իրեն:
Ի՞նչ փոփոխություններ է Տերն ինձ խնդրելու, որ կատարեմ
Քույր Բեքի Քրեյվենը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանել է.
Այդ տարբերությունը կարող է անդրադառնալ մեր մտքերի, արարքների և մեր ընտրած ուղու վրա։ Յուրաքանչյուրիս համար կատարած Իր անգին վճարի դիմաց Տերը մեզանից սրտի փոփոխություն է խնդրում։ Փոփոխությունը, որը Նա պահանջում է մեզանից, Նրա օգտի համար չէ, այլ՝ մեր։
(Բեքի Քրեյվեն, «Պահեք տարբերությունը» (Լիահոնա, նոյեմբեր 2020, 58)
Ես ի՞նչ պետք է հասկանամ իմ ընտրությունների և կյանքիս ուղղության մասին
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Աստված այնքան չի մտածում այն մասին, թե որտեղ եք դուք եղել, որքան այն մասին, թե որտեղ եք դուք հիմա, և որտեղ եք ցանկանում լինել Նրա օգնությամբ:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Լավագույնը դեռ պիտի լինի», Ensign, հունվար 2010, 27)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.
Սատանան ցանկանում է մենք մտածենք, որ երբ մեղք ենք գործում, մենք անցնում ենք «կետը, որից ետադարձ ուղի չկա», այսնիքն, որ շատ ուշ է փոխել մեր ուղղությունը:․․․
Քրիստոսը եկավ մեզ փրկելու: Եթե մենք սխալ ուղի ենք բռնում, Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզ հավաստիացում է տալիս, որ ․․․ [Ա] ապահով վերադարձը հնարավոր է, եթե մենք հետևենք մեր փրկության համար տրված Աստծո ծրագրին:․․․
Հիսուս Քրիստոսի Քավության պարգևը միշտ և ցանկացած վայրում մեզ ապաշխարության և ներման օրհնություններ է տալիս: Այդ պարգևի շնորհիվ մենք բոլորս ունենք մեղքի աղետալի ճանապարհից ապահով հետդարձի հնարավորություն:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ապահով վերադարձի կետ», Լիահոնա, մայիս 2007, 101)