Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հակոբոս 2.17-18


Վարդապետության սերտում. Հակոբոս 2.17-18

«Հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է»

երկու չափահաս երիտասարդ կարդում են Մորմոնի Գիրքը

Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը ցուցադրում ենք արդար գործերի միջոցով: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման այս հղումը և Հակոբոս 2.17-18 հատվածների հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Մտապահեք և բացատրեք

Թղթի վրա գրեք Հակոբոս 2.17-18. Հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է՝ տեղ թողնելով յուրաքանչյուր բառից հետո: Բարձրաձայն կրկնեք հղումը և հիմնական արտահայտությունը: Այնուհետև կտրեք առանձնացրեք յուրաքանչյուր բառն ու թիվը, խառնեք դրանք և նորից դասավորեք ըստ կարգի: Նորից կրկնեք սուրբ գրությունը և հղումը: Կրկնեք այս գործընթացը՝ մինչև կարողանաք անգիր ասել հղումը և հիմնական արտահայտությունը:

Հակոբոս 2.17-18 հատվածները կարդալիս հիշեք անցյալ դասի սկզբունքը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատքը արդար գործեր է պահանջում:

  • Ինչպե՞ս կարող եք բացատրել այս ճշմարտությունն այնպես, որ այն մղի մեկ ուրիշին գործել իր հավատքի համաձայն:

Գործնական կիրառում

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երեք սկզբունքները: Այնուհետև յուրաքանչյուր սկզբունքի համար գրեք մեկական նախադասություն, որը ձեր խոսքերով կամփոփի դրա իմաստը: Անհրաժեշտության դեպքում վերընթերցեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12 Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

  1. Գործեք հավատքով։

  2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից։

  3. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:

Գուցե դժվար լինի գործել մեր համոզմունքների համաձայն: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հայտարարել է. «Մեր գիտելիքները ոչ միշտ են արտահայտվում մեր գործողություններում» («Ավելի ջանասեր և ավելի հոգացող տանը» Լիահոնա, նոյեմբեր 2009, 17): Հետևյալ սցենարները կարդալիս մտածեք, թե մենք ինչու ոչ միշտ ենք գործում մեր իմացած ավետարանական սկզբունքների համաձայն:

  • Երիտասարդ կինը ցանկանում է ամեն օր կարդալ սուրբ գրությունները: Երբեմն, երբ նա չի հասկանում կարդացածը կամ դրա մեջ իմաստ չի գտնում, կորցնում է կարդալու ցանկությունը:

  • Երիտասարդ կինը հավատարմությամբ վճարում էր տասնորդը, երբ երեխա էր: Այժմ, երբ նա մեծացել է և ունի մշտական աշխատանք, նրանից սպասվող տասանորդի գումարի չափը ավելի մեծ է և ավելի դժվար է վճարել:

  • Երիտասարդ տղամարդը տարիների ընթացքում սովորում էր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին: Նա հավատում է, որ Հիսուսը տառապել է մարդկության մեղքերի համար, և որ իր մեղքերը կարող են ներվել: Անցյալում նա ապաշխարության հետ կապված իմաստալից փորձառություն է ունեցել: Այնուամենայնիվ, երբեմն նա երկար ժամանակ չի մտածում ապաշխարության մասին:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 2. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Ընտրեք վերը նշված իրավիճակներից մեկը կամ հիշեք մեկ այլ ավետարանական սկզբունք, որին հավատում եք, բայց դժվարանում եք հետևել: Գրեք, թե դուք կամ ընտրված իրավիճակում գտնվող մարդը ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները՝ այդ իրավիճակից դուրս գալու համար:

Եթե ձեզ օգնություն է հարկավոր այդ երեք սկզբունքները ընտրված իրավիճակում կիրառելու համար, կարող եք պատասխանել հետևյալ հարցերից մի քանիսին կամ բոլորին:

Սկզբունք 1․ Գործեք հավատքով

  • Անցյալում ո՞ր ավետարանական սկզբունքին եք դուք հետևել հավատքով:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին այդ փորձառությունից, որը կարող է ձեզ օգնել այս իրավիճակում:

Սկզբունք 2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչպե՞ս է տեսնում իրավիճակը: Նա ինչպե՞ս կարող է օգնել:

  • Այս սկզբունքով գործելն ինչպե՞ս կարող է տանել դեպի ներկա և հավերժական օրհնություններ:

Սկզբունք 3․ Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Հակոբոս 2.17-18 հատվածներն ինչպես կարող են օգնել այս իրավիճակում: Ուրիշ ո՞ր սուրբ գրությունները կամ գերագույն համաժողովի ելույթները կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս սկզբունքը և ձգտել ապրել դրանով: (Օրինակ՝ տես Ալմա 32.27-28 հատվածները:)

  • Հաճախ ավելի օգտակար է քննարկել այս հարցերը վստահելի ընկերոջ, ընտանիքի անդամի կամ Եկեղեցու ղեկավարի հետ: Տերը ո՞ւմ հետ կցանկանար, որ դուք քննարկեիք այս իրավիճակը:

Մի պահ մտածեք, թե դուք ինչ եք սովորել այս դասի ընթացքում: Եթե դուք հայտնաբերել եք որևէ ավետարանական ճշմարտություն, որով դժվարանում եք գործել, ազնվորեն գնահատեք՝ արդյոք ծրագրում եք այժմ գործել ըստ դրա: Եթե դուք չեք ծրագրում անել դա, մտածեք, թե ինչ խոչընդոտներ են ձեզ խանգարում, և Տերն ինչպես կարող է ձեզ օգնել: