Վարդապետության սերտում. Մատթեոս 16.15-19
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»
Անցյալ դասի ընթացքում դուք սովորեցիք քահանայության բանալիների կարևորության և այն մասին, որ Փրկիչը վստահել է Իր բանալիները երկրի վրա ապրող մարգարեներին: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ սերտել այս վարդապետությունը՝ անգիր անելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
Բացատրեք
Պատկերացրեք, որ ձեր ծանոթներից մեկը լսել է «քահանայության բանալիներ» եզրույթը, բայց չի հասկացել, թե ինչ է այն նշանակում: Օգտվելով Մատթեոս 16.15-19-ից բացատրեք, թե ինչ են քահանայության բանալիները, և ինչու են դրանք կարևոր: Գուցե ցանկանաք ձեր փորձառություններով կիսվել ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Կարևոր է նաև կարդալ որոշ հայտարարություններ բաժիններ 3.0–3.4.1.1-ից, Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի ԵկեղեցումChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում:
1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Գրեք քահանայության բանալիների ձեր բացատրությունը: Եթե դուք հնարավորություն եք ունեցել ձեր բացատրությունով կիսվել մի այլ մարդու հետ, համառոտ նկարագրեք, թե ինչպես դա տեղի ունեցավ:
Անգիր սովորեք
Փորձեք անգիր սովորել Մատթեոս 16․15–19-ի հիմնական արտահայտությունը. «Հիսուսն ասաց, «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»։ Հնարավորության դեպքում տպեք հետևյալ թերթիկը և դրանից բանալիներ պատրաստեք: Կարող եք բանալիները նկարել թերթիկի վրա և կտրել դրանք: Յուրաքանչյուր բանալիի վրա գրեք մեկական բառ: Նաև բանալիի վրա գրեք Մատթեոս 16.15-19-ի վարդապետության սերտման հղումը: Խառնեք բանալիները և փորձեք դրանք դասավորել ճիշտ հերթականությամբ: Կրկնեք այս վարժությունը մի քանի անգամ, մինչև անգիր սովորեք հղումն ու արտահայտությունը: Կարող եք ամեն անգամ սահմանափակել ժամանակը և փորձել ավելի արագ կատարել այս վարժությունը:
Գործնական կիրառում
Կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները պարբերություններ 5–12 -ից Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022)՝ գործնական կիրառման վարժությանն անցնելուց առաջ:
Ձեր ընկեր Վանյան սոցիալական ցանցերում տեսնում է մի տեսանյութ, որտեղ Եկեղեցու մի անդամ քննադատում է Եկեղեցու վարդապետությունը: Այդ անդամը խելացի է և համոզիչ, և Եկեղեցուն կոչ է անում փոխել իր վարդապետություններից մեկը: Նա նույնիսկ անդրադառնում է սուրբ գրություններին՝ իր տեսակետն առաջ տանելու համար: Վանյան չգիտի, թե ինչ մտածի կամ ինչպես արձագանքի:
-
Վանյան ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող է ունենալ:
Վանյան ձեզ ուղարկում է մի հաղորդագրություն և օգնություն խնդրում: Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք՝ նրա մտահոգությունները ցրելու համար:
2. Կատարեք հետևյալ հանձնարարությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Վանյային երեք հաղորդագրություն ուղարկեք: Ներառեք հետևյալը.
-
Հաղորդագրություն 1. Ճշմարտություններ այն մասին, թե Տերն ինչպես է օգտագործում մարգարեներին և քահանայության բանալիները՝ փրկության ծրագրում, որոնք կարող են Վանյային օգնել դիտարկել այս իրավիճակը հավերժության հեռանկարից:
-
Հաղորդագրություն 2. Աստվածայնորեն նշանակված աղբյուրներ, որոնք Վանյան կարող է օգտագործել՝ մարգարեների և քահանայության բանալիների մասին ավելին սովորելու համար: (Ներառեք սուրբ գրություններից առնվազն մեկ հատված կամ մարգարեի հայտարարություն):
-
Հաղորդագրություն 3. Առաջարկներ, թե Վանյան ինչպես կարող է հետագայում գործել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Հնարավորության դեպքում ներառեք անձնական փորձառություն քահանայության բանալիների և այն մասին, թե դրանք ինչպես օգնեցին ձեզ ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին: