Մատթեոս 16.13-18
«Դու ես Քրիստոսը»
Հիսուսը հարցրեց Իր աշակերտներին, թե ուրիշների կարծիքով ով էր Ինքը, և առաքյալներն անձամբ ինչ էին մտածում Իր մասին: Պետրոսը պատասխանեց, վկայություն տալով, որ Հիսուս Քրիստոսն է: Այդ վկայությունը նա ստացել էր Սուրբ Հոգու միջոցով: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ և զգալ Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալու կարևորությունը:
Խոսեք Փրկիչի հետ
Պատկերացրեք, որ դուք և ձեր մոտ ընկերներից մի քանիսը հնարավորություն եք ստացել խոսել Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ զգացողություններ կունենաք, եթե խոսեք Փրկիչի հետ:
-
Եթե Նա հարցներ, թե մարդիկ ինչ են այսօր մտածում կամ խոսում Իր մասին, ի՞նչ կասեիք:
Կարդացեք Մատթեոս 16.13-14-ը և տեսեք, թե Նրա աշակերտներն ինչպես պատասխանեցին նմանատիպ հարցին:
Կարդացեք և նշեք Փրկիչի հաջորդ, ավելի անձնական հարցը, որը կարող եք գտնել Մատթեոս 16.15 հատվածում: Ձեր օրագրում գրեք, թե ինչ կպատասխանեիք, եթե Փրկիչը տար ձեզ այդ հարցը:
Այս դասի ընթացքում մտածեք, թե ինչ եք արել կամ կարող էիք անել՝ Փրկիչի մասին վկայություն ձեռք բերելու կամ այն ամրապնդելու համար:
Սուրբ գրությունները գրանցել են միայն Պետրոս առաքյալի պատասխանը Փրկիչի այս հարցին:
Կարդացեք Մատթեոս 16.16-ը և նշեք, թե ինչպես է Պետրոսը պատասխանել:
-
Ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը «Քրիստոսն» է:
-
Ի՞նչ է նշանակում, որ Նա «կենդանի Աստծո Որդին» է:
Եթե այս հարցերին պատասխանելու համար դուք օգնության կարիք ունեք, տեսեք « Հիսուս Քրիստոս » Սուրբ գրքերի ուղեցույցում կամ « Օծվածը » Աստվածաշնչի բառարանում:
Կարող եք նշել Մատթեոս 16.17-ը, որպեսզի հիշեք, որ Փրկիչն ասաց Պետրոսին, որ նա «օրհնված» է իր վկայության շնորհիվ:
Ուսումնասիրեք հետևյալ սցենարները և բացահայտեք, թե Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելը ինչպես կարող է օրհնություն դառնալ:
-
Դուք տառապում եք որևէ հիվանդությամբ, որը սահմանափակում է ձեր ֆիզիկական գործունեությունը:
-
Դուք չափազանց հարուստ կամ չափազանց աղքատ եք դարձել
-
Դուք ձեզ անտեսված եք զգում
-
Դուք կորցրել եք ձեր սիրած մարդուն
-
Որքանո՞վ կտարբերվեին այս հանգամանքների վերաբերյալ ձեր արձագանքները, եթե դուք չունենայիք Հիսուս Քրիստոսի մասին վկայություն:
-
Ի՞նչ փորձառություններ եք դուք կամ ձեր ծանոթներն ունեցել, երբ Հիսուս Քրիստոսի մասին վկայությունն օգնել է:
Վկայություն
Պատկերացրեք, որ որևէ մեկն ասել է ձեզ. «Հիանալի է, որ Պետրոսը վկայություն ուներ, բայց դրա համար նա ամեն օր պետք է Փրկիչի կողքին լիներ: Ինչպե՞ս կարող եմ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալ առանց Նրա կողքին լինելու»: Դասի այս բաժինն ուսումնասիրելիս մտածեք, թե դուք ինչպես կպատասխանեիք:
Կարդացեք Մատթեոս 16.17-ը՝ փնտրելով մի ճշմարտություն այն մասին, թե մենք ինչպես ենք Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանում: (Նշում. «Բար-յոնա» նշանակում է «Հովհանի որդի»:)
-
Ի՞նչ ճշմարտություններ գտաք այն մասին, թե ինչպես Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալ:
Դուք կարող եք բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն. Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը գալիս է Երկնային Հորից ստացած հայտնության միջոցով:
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ մեր Երկնային Հայրը հայտնության աղբյուրն է:
-
Երկնային Հայրն ինչո՞ւ է ցանկանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտություն հայտնել:
Հիսուս Քրիստոսի մասին այս վկայությունը գալիս է Հորից՝ Սուրբ Հոգու հայտնության միջոցով ( Ա Կորնթացիս 12.3): Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.
Ամենակարևոր ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ, այն է, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Կենդանի Աստծո Որդին:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 96)
Հիշեք, որ Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը չափազանց անձնական և տարբեր է մեզանից յուրաքանչյուրի համար:
Ձեր օրագրում գրեք, թե հետևյալ նախադասություններից որն է լավագույն կերպով նկարագրում ձեզ զգացմունքները.
-
Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը ես ստացել եմ Սուրբ Հոգու միջոցով, սակայն ուզում եմ, որ այն ավելի ամուր լինի:
-
Ես չեմ զգում, որ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն եմ ստացել Սուրբ Հոգու միջոցով:
-
Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը այնքան ամուր է, որքան ես կցանկանայի:
-
Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է ցանկանամ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալ:
Հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը կատարելիս հիշեք, թե երբ եք զգացել, որ Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը ձեզ հետ էր: Սուրբ Հոգուց հայտնություն ստանալու ճանապարհներից մեկը մտքերն ու զգացմունքներն են: Ուշադրություն դարձրեք ձեր այն մտքերին և զգացմունքներին, որոնք օգնում են ձեզ ցանկանալ, ձեռք բերել կամ ամրապնդել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը:
Վարժություն Ա. Մենք ի՞նչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի մասին վկայություններ ստանալու կամ դրանք ամրապնդելու համար
Թվարկեք այն գործողությունները, որոնք պետք է անեք՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելու կամ այն ամրապնդելու համար: Այս ցուցակը լրացնելու համար մտածեք, թե Պետրոսն ինչ փորձառություններ ունեցավ Փրկիչի հետ Նոր Կտակարանում: Օրինակ՝ ուսումնասիրեք Ղուկաս 5.1-11 կամ Մատթեոս 14.22-33 հատվածները: Բացահայտեք այդ փորձառություններում Պետրոսի կողմից կատարված ընտրությունները, որոնք կարող էին ազդել Հիսուս Քրիստոսի մասին նրա վկայության վրա: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ գրեք, թե ինչպես կարող եք նմանատիպ ընտրություններ կատարել: Մտածեք, թե Պետրոսի փորձառություններն ինչպես են ցուցադրում Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ունենալու կարևորությունը:
Վարժություն Բ. Ինչպե՞ս կարող է որևէ մեկը, ում վստահում եք, Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալ
Զանգահարեք, հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք ծնողին կամ վստահելի ընկերոջը: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես են ստացել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունը, և ինչու է այն կարևոր իրենց համար: Հարցրեք, թե որ գործողություններն են օգնել նրանց հանգել այդ վկայությանը: Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք զգում, երբ մտածում եք, որ կարող եք հետևել նրանց օրինակներին:
Վարժություն Գ. Որտե՞ղ ես կարող եմ ավելին իմանալ այն մասին, թե ինչպես կարելի է Սուրբ Հոգու միջոցով Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերել
Դիտեք «Ամրապնդեք ձեր վկայութնունը» (4:59) կամ «Աստծո լույսի հույսը» (6.46) տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում, կարդացեք կամ դիտեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոնալդ Ռասբանդի Build a Fortress of Spirituality and Protection : (Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 107–10)՝ որոնելով գաղափարներ այն մասին, թե ինչպես և ինչու պետք է Սուրբ Հոգու միջոցով վկայություն փնտրել:
-
Ի՞նչ եք մտածել կամ զգացել՝ ելույթը կարդալիս կամ տեսանյութը դիտելիս:
-
Ուրիշ որտե՞ղ կարող եք փնտրել փորձառություններ և տեղեկություններ Սուրբ Հոգու միջոցով Հիսուս Քրիստոսի մասին վկայություններ ստանալու վերաբերյալ:
-
Ինչո՞ւ է կարևոր շարունակել մեծացնել և ամրապնդել Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին ձեր վկայությունը:
1: Ձեր օրագրում կատարեք հետևյալը.
Մտածեք որևէ մեկի մասին, ում համար ձեր սովորածը կարող է օգտակար լինել: Մի կարճ նամակ գրեք նրանց՝ բացատրելով, թե ձեր սովորածն ինչպե՞ս կարող է օգնել նրանց: Կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և հայտնել, թե ինչպես եք այն ձեռք բերել:
Երբ ավարտեք ձեր նամակը, դադար տվեք և լսեք, թե Սուրբ Հոգին ձեզ ինչ է հուշում՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելու կամ այն ամրապնդելու վերաբերյալ: Ձեր օրագրում գրանցեք ձեր տպավորությունները և ծրագրեք, թե ինչպես եք գործելու ըստ այդ տպավորությունների:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչպե՞ս կարող եմ վկայություն ստանալ Հիսուս Քրիստոսի մասին
Դիտեք «Անձնական վկայության զորությունը» տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում, 9:27-13:19:
Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը
Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, հանդես է եկել հետևյալ գաղափարներով.
Արդյո՞ք մեր վկայությունները կառուցված են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հիմքի վրա։ Երբ հանդիպում ենք կյանքի փոթորիկներին, արդյո՞ք մենք խելահեղորեն չենք փնտրում օգնություն գրքերում կամ համացանցում։ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ գիտելիք և վկայություն ձեռք բերելու և դրանք ամրացնելու համար ժամանակ հատկացնելը մեծ արդյունք կունենա դժվարությունների և փորձությունների ժամանակ։ Այս հասարակ գործողություններից յուրաքանչյուրը հիմնաքար է դառնում մեր ուրախ կյանքի համար. ամեն օր կարդալ սուրբ գրությունները և խորհել ապրող մարգարեների խոսքերի շուրջ, անձնական իմաստալի աղոթքները, ամեն շաբաթ զգուշությամբ ճաշակել հաղորդությունը, ծառայել Փրկիչի նման:
(Ջին Բ. Բինգամ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 87)
Որքանո՞վ է կարևոր ապրել Հիսուս Քրիստոսի մասին վկայությամբ
Երեց Քվենթին Լ. Քուքը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է.
Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժինը պարզաբանում է, որ «Հիսուսի վկայությունում անվեհեր լինելը» [ վարդապետություն և Ուխտեր 76․79 ] պարզ, հիմնական ստուգարք է նրանց միջև, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայության օրհնությունները, և նրանց միջև, ովքեր կժառանգեն ավելի ցածր՝ թերեստրիալ արքայության օրհնությունները: Անվեհեր լինելու համար մենք պետք է կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի զորության և Նրա քավիչ զոհաբերության վրա, որը հաղթահարում է մահը և մեր ապաշխարության միջոցով մեղքից մաքրում է մեզ, ինչպես նաև պետք է հետևենք Քրիստոսի վարդապետությանը: Մենք նաև Փրկիչի կյանքի լույսի, գիտելիքի և ուսմունքների կարիքն ունենք, որ առաջնորդի մեզ ուխտի արահետում, ներառյալ՝ տաճարի սրբազան արարողությունները: Մենք պետք է անսասան լինենք Քրիստոսում, սնվենք Նրա խոսքով և համբերենք մինչև վերջ:
(Քվենթին Լ. Քուք, «Հիսուսի վկայությունում անվեհեր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2016, 43)
Ինչպե՞ս են ժամանակակից առաքյալները վկայում Հիսուս Քրիստոսի մասին
Դիտեք «Կենդանի առաքյալները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին» տեսանյութը (2:16) կամ այլ տեսանյութեր ChurchofJesusChrist.org/prophets-and-apostles/what-are-the-prophets-testimonies-ում՝ օրինակներ տեսնելու համար:
Ո՞րն է այն վեմը, որի վրա Հիսուսը պատրաստվում էր կառուցել Իր Եկեղեցին
Երբ Փրկիչն ուսուցանեց Պետրոսին հայտնության վերաբերյալ, նա օգտագործեց մի բառախաղ Պետրոսի անվան հետ, հայտարարելով Սիմոնին. «Դու ես Պետրոս» [Petros], եւ այդ վէմի վերայ [petra] կշինեմ իմ եկեղեցին» ( Մատթեոս 16.18): Հունարեն petros բառը նշանակում է մեկուսացված փոքր վեմ կամ քար։ Հունարեն petra բառը նույնպես կարող է նշանակել «քար», սակայն բացի դրանից այն նաև կարող է վերաբերել քարքարոտ հողի, հիմնաքարի կամ զանգվածով մեծ ժայռի։ Այդ բառերից սովորում ենք, որ Պետրոս մարդու վրա չէր, որ Եկեղեցին պետք է կառուցվեր, այլ՝ հայտնության հիմնաքարի: